19.6 C
Yerevan

Հայաստա­նը Մանևրի Տեղ Է Պահում

Ռուսաստա­նը, հարգե­լով Թուրքիա­յին, հարգում է նաև Ադրբե­ջա­նին, ուստի, անկախ նրա­նից, թե տվյալ պահե­րին ինչ խոսույթ կընդունի որպես արտա­հայտման ձև, Ռուսաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը կշա­րունակվեն ու առայժմ կմնան դրա­կան մակարդա­կում։ Ուստի և Ռուսաստա­նը Հայաստա­նին ավե­լի շատ կդի­տարկի որպես հավա­սար, եթե Հայաստա­նը կարո­ղա­նա որևէ լուրջ անվտանգա­յին հովա­նու տակ մտնել՝ ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան և այլն։

Միքա­յել Զոլյան

1inTV‑ը զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի՝ ԵՄ ընթացքը, դրան ուղեկցող գործո­ղություննե­րը, ինչպես նաև ներքա­ղա­քա­կան որոշ երև­ույթներ։
Խոսե­լով Հայաստա­նի՝ ԵՄ ընթացքի և ԱԺ-ում այդ ընթացքի օրի­նագծի քննարկումնե­րի մասին՝ նշեց, որ այդ օրնե­քը կարև­որ դեր կունե­նա, բայց էապես չի ազդի ԵՄ անդա­մության գործն ավե­լի արա­գացնե­լու կամ հեշտացնե­լու առումով։ Պաշտո­նա­պես, այդ օրի­նա­գի­ծը ցույց է տալիս Հայաստա­նի պաշտո­նա­կան նպա­տա­կը, ցանկությունը եվրո­պա­կան ընտա­նի­քի մաս կազմե­լու առումով, դա խորհրդանշա­կան է լինե­լու ավե­լի շատ, բայց իհարկե դրա­կան ազդակ է հատկա­պես այն առումով, որ հասա­րա­կության ցանկությա­նը պաշտո­նա­կան ձև է տրվում։ Ինչ վերա­բե­րում է Արևմուտքին ընդհանրա­պես, ապա պետք է հիշել որ Արմուտքը ևս ինքն իր մեջ ունի էական տարբե­րություններ, ընդ որում այդ տարբե­րություննե­րը ոչ միայն ԱՄՆ‑ի և Եվրո­պա­յի մեջ են, այսինքն ԱՄՆ‑ը ազատ կապի­տա­լիստա­կան երկիր է՝ երկուսակցա­կան բևե­ռացվա­ծությամբ, ապա Եվրո­պա­յում ավե­լի սոցիա­լա­կան հասա­րա­կություն է ապրում։ Եվրո­պա­յում ավե­լի շատ են հակված կոա­լի­ցիա­նե­րի, երկխո­սության ու քննարկման։ Իհարկե հենց նույն եվրո­պա­կան ժողովրդա­վա­րությունը ևս իր մեջ տարբե­րություններ ունի Լիսա­բո­նից մինչև Բրյուսել։ Մենք ոչ միայն պետք է մանրա­մասն քաննարկենք ու հասկա­նանք այդ տարբե­րություննե­րը, այլև հասկա­նանք, թե դրանցից որին ենք ուզում միա­նալ, որն է մեզ համա­պա­տասխան և այլն։
Քաղա­քա­գե­տը նաև նշեց, որ ԵՄ-ին միա­նա­լը անվտանգա­յին ու տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիա է նշա­նա­կում, բայց մենք չպետք է կոպիտ ու կտրուկ քայլե­րով իրա­կա­նացնենք այդ անցումը։ Մենք պետք է մանևրե­լու տեղ թողնենք։ Մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ին, բայց առայժմ կարող ենք պահպա­նել ԵԱՏՄ անդա­մությունը, մինչև որ կարո­ղա­նանք մեր տնտե­սությունն ու մեր չափա­նիշնե­րը համա­պա­տասխա­նեցնենք եվրո­պա­կա­նին։ Մենք չպետք է կտրենք մեր տնտե­սա­կան կապե­րը Ռուսաստա­նի հետ, բայց միա­ժա­մա­նակ չպետք է նաև մնանք որպես ռուսա­կան գաղութ։
Զոլյա­նը նաև մեկնա­բա­նեց Նիկոլ Փաշինյա­նի այն արտա­հայտությունը, որ 1991թ․ սկսած Հայաստա­նում բոլոր կուսակցություննե­րը «դաշնակցա­կան» են եղել, այնսինքն առաջնորդվել են այն գաղա­փա­րա­խո­սությամբ, որը ունի ՀՅԴ‑ը։ Քաղա­քա­գե­տի մեկնա­բանմամբ Նիկոլ Փաշինյա­նը թեև շատ հարցե­րում ավե­լի սուր է խոսում, քան դա կարող է հասկա­նա­լի ու ընդունե­լի լինել, բայց նա հետաքրքիր ու կարև­որ քննարկում է սկսում։ Իր խոսքը երբեմն հասցնելլով ծայրա­հե­ղության, վարչա­պե­տը այդ կարև­որ քննարկումը դարձնում է հասա­նե­լի ու քննարկե­լի։ Իսկ այն գաղա­փա­րը, որ Հայաստա­նի հանրա­պե­տությունը պետք է դառնա ազգա­յին այլ նպա­տակնե­րի համար հենման կետ, դա իհարկե ողջունե­լի է։
Միքա­յել Զոլյա­նը նաև հետաքրքիր մեկնա­բա­նություն կատա­րեց ռուս-հայկա­կան և ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի մասին։ Նա ասաց, որ Ռուսաստա­նը կորցրել է Ադրբե­ջա­նի վրա ազդե­լու իր վերջին ուժեղ միջո­ցը՝ Արցա­խում իր խաղա­ղա­պահնե­րը և այժմ ստիպված է հաշվի նտել նրա հետ, որովհետև, քանի որ Ռուսաստա­նում արմա­տա­ցած է քերա­կան, մաֆիոզ մտա­ծե­լա­կերպը, Ռուսաստա­նը, հարգե­լով Թուրքիա­յին, հարգում է նաև Ադրբե­ջա­նին, ուստի, անկախ նրա­նից, թե տվյալ պահե­րին ինչ խոսույթ կընդունի որպես արտա­հայման ձև, Ռուսաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը կշա­րունակվեն ու առայժմ կմնան դրա­կան մակարդա­կում։ Ուստի և Ռուսաստա­նը Հայաստա­նին ավե­լի շատ կդի­տարկի որպես հավա­սար, եթե Հայաստա­նը կարո­ղա­նա որևէ լուրջ անվտանգա­յին հովա­նու տակ մտնել՝ ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան և այլն։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ