19.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 13

Ծուղա­կի մեջ հայտնվեց «Արա­բո» ջոկա­տը:
Ծայրա­հեղ ծանր իրա­վի­ճա­կում ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տա­րությունն իր վրա վերցրեց Սամվել Բաբա­յա­նը՝ փոխա­րի­նե­լով Արկա­դի Տեր-Թադեւոսյա­նին: Ստե­փա­նա­կերտում ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը դարձավ պայթյունավտանգ եւ գրե­թե անկա­ռա­վա­րե­լի: Հազա­րա­վոր փախստա­կաններ կենտրո­նա­ցած էին Ստե­փա­նա­կերտում:

Վահրամ Աթա­նեսյան

Արթուր Մկրտչյա­նի մահվան կապակցությամբ Հայաստա­նը պաշտո­նա­կան սուգ հայտա­րա­րեց: Նա հուղարկա­վորվեց Ստե­փա­նա­կերտի հուշա­հա­մա­լի­րում: Այդ օրե­րին ԼՂՀ Ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի կոմի­տեն հանդես եկավ հայտա­րա­րությամբ, որի գլխա­վոր ուղերձը, թերեւս, այն էր, որ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի առեղծվա­ծա­յին մահը «չի կարող եւ չպետք է խաթա­րի զինված կազմա­վո­րումնե­րի միասնա­կա­նությունը»:

Գործա­դիր իշխա­նությունը մտա­հո­գություն ունե՞ր, ինչ-որ առումով տեղեկացվա՞ծ էր, որ Արթուր Մկրտչյա­նի մահվան պաշտո­նա­կան վարկա­ծին գրե­թե ոչ ոք չի հավա­տում, եւ որոշ զինված ջոկատներ կարող են դիմել «ներքին հաշվե­հարդա­րի»: Ըստ երեւույթին, նման մտա­վա­խություններ կային: Գերա­գույն խորհրդի աշխա­տանքնե­րի կազմա­կերպման պատասխա­նատվությունը մնաց Գեորգի Պետրոսյա­նի ուսե­րին: Նա, ի դեպ, եւս մեկ տարի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րի կարգա­վի­ճա­կով մնաց ԼՂՀ սահմա­նադրա­կան իշխա­նության առա­ջին դեմք՝ գործնա­կա­նում, սակայն, չունե­նա­լով ազդե­ցության որեւէ լծակ:

Ներքա­ղա­քա­կան ծանր մթնո­լորտի հաղթա­հարմա­նը որո­շա­կիո­րեն նպաստեց Շուշիի ազա­տագրումը, որ տեղի ունե­ցավ մայի­սի 8‑ին, իսկ հետա­գա տասնօրյա մարտե­րից հետո խանդա­վա­ռությունը հասավ բարձրա­կե­տին, երբ Լաչի­նի ազա­տագրված միջանցքով Ստե­փա­նա­կերտ մտավ բեռնա­տարնե­րի առա­ջին շարասյունը:

Ռազմա-քաղա­քա­կան այդ ունի­կալ հաջո­ղություննե­րով էր, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, պայմա­նա­վորված հունի­սի առա­ջին օրե­րին Գերա­գույն խորհրդի նստաշրջան հրա­վի­րե­լու եւ նոր նախա­գա­հի ընտրություն կազմա­կերպե­լու որո­շումը: Պատգա­մա­վորնե­րից շատե­րի եւ ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ Ստե­փա­նա­կերտ էր ժամա­նել հայաստանյան պատկա­ռե­լի պատվի­րա­կություն՝ ԳԽ նախա­գահ Արարքցյա­նի գլխա­վո­րությամբ:

Նստաշրջա­նին ներկա էր նաեւ մի քանի ամիս առաջ ՀՀ պաշտպա­նության նախա­րար նշա­նակված Վազգեն Սարգսյա­նը:
ԼՂՀ Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վորնե­րի գերակշիռ մեծա­մասնությունը, սակայն, մնաց անդրդվե­լի եւ դարձյալ մերժեց Ռոբերտ Քոչարյա­նի թեկնա­ծությունը. փակ-գաղտնի քվեարկության արդյունքնե­րով նա բավա­րար ձայներ չստա­ցավ: Որպես այլընտրանք՝ ԳԽ նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվեց Շահեն Մեղրյա­նը, բայց ընտրությունը չկա­յա­ցավ: Ներքա­ղա­քա­կան ճգնա­ժամն ակնհայտ էր:
Գերա­գույն խորհրդի տապալված նստաշրջա­նից հազիվ մեկ շաբաթ անց Ադրբե­ջա­նը հյուսի­սա­յին ուղղությամբ անցավ լայնա­ծա­վալ հարձակման:

Բաքվի այդ ագրե­սիա­յին օժանդա­կում էր դեռեւս Գյանջա­յում տեղա­կայված՝ ռուսա­կան դեսանտա­յին դիվի­զիան: Հունի­սի 12-ին Ադրբե­ջա­նը հարձա­կում գործեց նաեւ Խաչե­նի կամրջի ուղղությամբ եւ երկու օր կարո­ղա­ցավ արգե­լա­փակված պահել Ստե­փա­նա­կերտ-Մարտա­կերտ ավտո­ճա­նա­պարհը: Այն հաջողվեց ապաշրջա­փա­կել, բայց Շահումյա­նի շրջանն այդ ընթացքում լիո­վին անցել էր հակա­ռա­կորդի վերահսկո­ղության տակ:

Հունի­սի երկրորդ կեսին ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րի գրա­վե­ցին Թալի­շը, Մատա­ղի­սը: Ծանր մարտե­րից հետո ընկավ Չայլուն: Ավե­լի վաղ գրավվել էր Մարգուշա­վա­նը: Մարտա­կերտի հյուսի­սա­յին հատվա­ծում ծավալված մարտե­րում զոհվե­ցին Վլա­դի­միր Բալա­յա­նը, Լեո­նիդ Ազգալդյա­նը, տեղա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ջոկատնե­րի մի քանի հրա­մա­նա­տարներ եւ աչքի ընկած տասնյակ մարտիկներ: Ծուղա­կի մեջ հայտնվեց «Արա­բո» ջոկա­տը:
Ծայրա­հեղ ծանր իրա­վի­ճա­կում ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տա­րությունն իր վրա վերցրեց Սամվել Բաբա­յա­նը՝ փոխա­րի­նե­լով Արկա­դի Տեր-Թադեւոսյա­նին: Ստե­փա­նա­կերտում ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը դարձավ պայթյունավտանգ եւ գրե­թե անկա­ռա­վա­րե­լի: Հազա­րա­վոր փախստա­կաններ կենտրո­նա­ցած էին Ստե­փա­նա­կերտում:

Կառա­վա­րությունը հարկադրված էր անցնել հացի եւ առա­ջին անհրա­ժեշտության պարե­նամթերքնե­րի քարտա­յին բաշխման: Այդ իրա­վի­ճա­կում Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը հայտա­րա­րեց, որ հրա­ժա­րա­կան է տալիս: Եսա­յա­նի այդ քայլը, սակայն, արտա­ռոց էր նրա­նով, որ միա­ժա­մա­նակ առա­ջարկում էր կազմա­վո­րել գործա­դիր իշխա­նության նոր մարմին՝ ԼՂՀ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տե:

Այդ հարցն ակնհայտո­րեն արդեն իսկ քննարկված եւ գործնա­կա­նում համա­ձայնեցված էր. Գերա­գույն խորհրդի նախա­գա­հությունը շատ արագ ընդունեց համա­պա­տասխան որո­շում եւ նույն նիստում էլ ՊՊԿ նախա­գահ նշա­նա­կեց Ռոբերտ Քոչարյա­նին: Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի անդամ ԳԽ-ից նշա­նակվեց պետա-իրա­վա­կան հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Կարեն Բաբուրյա­նը: ՊՊԿ անդամ նշա­նակվե­ցին Սամվել Բաբա­յա­նը եւ ՆԳ նախա­րար Արմեն Իսա­գուլո­վը, նախա­գա­հի առա­ջին տեղա­կա­լի պաշտոնն ստանձնեց Բորիս Առուշանյա­նը: Ստե­փա­նա­կերտում փաստա­ցի հաստատվեց ռազմա­կան դիկտա­տուրա­յի իշխա­նություն: Սեպտեմբե­րին ՊՊԿ նախա­գա­հի հրա­մա­նագրով ձեւա­վորվեց Պաշտպա­նության բանակ՝ իր ստո­րա­բա­ժա­նումնե­րով, շրջաննե­րում նշա­նակվե­ցին լիա­զոր ներկա­յա­ցուցիչներ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ