16.4 C
Yerevan

Լարվա­ծության Աճ ԵՄ Եւ ԱՄՆ Միջև

Եվրո­պա­ցի­ներն ունեն մի շարք փաստարկներ, որոնք կարող են ստի­պել Թրամփին վերա­նա­յել իր որո­շումը։

Reuters-ը գրում է, որ Եվրո­պան և Թրամփը կարող են բախվել Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րի հարցում

-Դոնալդ Թրամփը հայտա­րա­րում է, որ իրեն դուր չեն գալիս տնտե­սա­կան պատժա­մի­ջոցնե­րը։ Սակայն ԱՄՆ նախա­գա­հը ակնարկել է, որ կարող է կիրա­ռել այդ գործի­քը՝ ստի­պե­լու Վլա­դի­միր Պուտի­նին նստել բանակցություննե­րի սեղա­նի շուրջ և փորձել պայմա­նա­վորվա­ծության հասնել Ուկրաի­նա­յի հարցում։

Այժմ, երբ ԱՄՆ‑ի և Ռուսաստա­նի նախա­գահնե­րը պատրաստվում են հանդի­պել, առա­ջա­նում է հարց՝ արդյո՞ք Թրամփը կարող է մեղմացնել կամ նույնիսկ վերացնել այն միջոցնե­րը, որոնք Վաշինգտոնն ու նրա արևմտյան դաշնա­կիցնե­րը սահմա­նել են 2014-ին՝ Ղրի­մի միա­ցումից հետո և ավե­լի խստացրել 2022‑ի փետրվա­րից հետո։ Դա կարող է նպաստել Մոսկվա­յին՝ տնտե­սության ամրապնդման և բանա­կի վերա­կանգնման հարցում, ինչը Եվրո­պա­յի համար նոր ռազմա­վա­րա­կան խնդիրներ կստեղծի։

Վերջին երեք տարի­նե­րին ԵՄ‑ն, ԱՄՆ‑ն և արդյունա­բե­րա­պես զարգա­ցած G7 երկրնե­րը առանձին մշա­կել են իրենց պատժա­մի­ջո­ցա­յին փաթեթնե­րը, սակայն դրանք ընդհա­նուր առմամբ համադրված են եղել։

Թրամփը կարող է միա­կողմա­նիո­րեն վերացնել ԱՄՆ պատժա­մի­ջոցնե­րը։ Նա կարող է ցանկա­նալ դա անել՝ կամ Պուտի­նին հրա­դա­դա­րի համար «պարգև­ատրե­լու», կամ Ուկրաի­նա­յի և նրա եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րի վրա ճնշում գործադրե­լու համար, եթե նրանք չցանկա­նան ընդունել առա­ջարկվող գործարքը։ Միա­ժա­մա­նակ, այդ ճնշումը կարող է կիրառվել աստի­ճա­նա­բար։

Եվրո­պան, սակայն, լիո­վին անզոր չի լինի։ Նրա պատժա­մի­ջո­ցա­յին գործի­քա­կազմը հզոր է՝ 15 հերթա­կան խստացված փաթեթնե­րից հետո։ Բացի այդ, որևէ մեղմա­ցում պահանջե­լու է ԵՄ բոլոր անդամնե­րի համա­ձայնությունը։

Հեշտ է պատկե­րացնել, թե ինչպես ԱՄՆ‑ի նման միա­կողմա­նի քայլե­րը կարող են պառակտում առա­ջացնել Եվրո­պա­յում։ ԵՄ‑ն և Մեծ Բրի­տա­նիան ստիպված կլի­նեն միասնա­կան դիրքո­րո­շում պահպա­նել։

Նավթա­յին խոշոր ընկե­րություննե­րը, ինչպի­սիք են TotalEnergies‑ը կամ BP‑ն, կսկսեն լոբբինգ անել իրենց կառա­վա­րություննե­րի մոտ, եթե նրանց մրցա­կիցնե­րը մյուս կողմում՝ ԱՄՆ-ում, վերսկսեն բիզնե­սը Ռուսաստա­նի հետ։ Արդյունա­բե­րա­կան խմբե­րը, հնա­րա­վոր է, կրկին ձգտեն ռուսա­կան էժան գազին. փետրվա­րի 12-ից մարտ ամսվա մատա­կա­րարման գնե­րը Եվրո­պա­յում նվա­զել են 10%-ով։

Եվրո­պա­ցի­ներն ունեն մի շարք փաստարկներ, որոնք կարող են ստի­պել Թրամփին վերա­նա­յել իր որո­շումը։ Ցանկանո՞ւմ է արդյոք նա, որ Եվրո­պան մեծացնի ռուսա­կան հեղուկ գազի ներմուծումը, դրա­նով նվա­զեցնե­լով գնե­րը և փոխա­րի­նե­լով ամե­րիկյան СПГ֊ն, որի գնումը նա պարտադրում է։ Կուզե­նա՞ արդյոք, որ ամե­րիկյան չիպե­րը հայտնվեն ռուսա­կան հրթիռնե­րում։

Եթե ԱՄՆ նախա­գա­հին չհա­ջողվի համո­զել, ապա ԵՄ‑ի համար դժվար կլի­նի մնալ միակ կողմը, որը կիրա­ռում է պատժա­մի­ջոցներ իր անմի­ջա­կան սահմաննե­րի մոտ գտնվող հակա­ռա­կորդի դեմ։

Աղբյուրը‘ Reuters

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ