16.4 C
Yerevan

«Ոտքի, Դատա­րանն Է Գալիս»

Քաղա­քա­կան դիտորդնե­րի մեծ մասը համա­րում է, որ խորհրդա­րա­նում բավա­կան ծանրակշիռ ներկա­յացվա­ծության համար ՀՅԴ‑ն պարտա­կան է Ռոբերտ Քոչարյա­նին: Դաշնակցությունն այս գնա­հա­տա­կա­նը հրա­պա­րա­կա­յին չի մեկնա­բա­նել: ՀՅԴ կազմա­կերպչա­կան միջո­ցա­ռումնե­րը, որպես կանոն, մամուլի համար փակ են։

Վահրամ Աթա­նեսյան

Փետրվա­րի 17-ին երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը մամուլի ասուլիս կտա: Մամուլում եւ սոցիա­լա­կան ցանցե­րում լրագրողներն արդեն ահա­զանգում են, որ նրա գրա­սենյա­կի հետ կապ հաստա­տել եւ հավա­տարմագրման հարցե­րով պայմա­նա­վորվել չի հաջողվում: Նրանք ենթադրում են, որ Քոչարյա­նը ոչ թե մամուլի ասուլիս, այլ աջակցող լրատվա­մի­ջոցնե­րի հետ հանդի­պում է կազմա­կերպում, որպեսզի «անհարմար հարցադրումներ չլսի»:
Երկրորդ նախա­գա­հը մամուլի ասուլիս կամ աջակցող լրատվա­մի­ջոցնե­րի հետ հանդի­պում է անցկացնում մի փուլում, երբ նրա գլխա­վոր «Հայաստան» դաշինքի սկզբունքա­յին մաս, ավե­լի ճիշտ՝ քաղա­քա­կան միջուկ կազմող ՀՅԴ‑ն նախա­պատրաստվում է հերթա­կան Ընդհա­նուր ժողո­վի: Դաշնակցության համար այդ կարեւո­րա­գույն միջո­ցառման ժամա­նա­կի ընտրությունն էլ, հավա­նա­բար, պայմա­նա­վորված է ներքա­ղա­քա­կան հնա­րա­վոր զարգա­ցումնե­րով:

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ խորհրդա­րա­նում հայտա­րա­րեց, որ իշխա­նություն ստա­ցել է ժողովրդից եւ կփո­խանցի, երբ նա «դուռը ծեծի»: Ընդսմին, Փաշինյա­նը չբա­ցա­ռեց, որ ժողո­վուրդը կարող է դնել նաեւ արտա­հերթ ընտրություննե­րի պահանջ, իսկ որոշ փորձա­գետներ նրա վերջին շրջա­նի սոցցանցա­յին ակտի­վությունը հենց այդպես էլ բացատրում են. «Իշխա­նությունը նախա­պատրաստվում է խորհրդա­րա­նա­կան արտա­հերթ ընտրություննե­րի»:
Այդպես է, թե Հայաստա­նի հաջորդ ընտրություննե­րը տեղի կունե­նան 2026 թվա­կա­նին, փաստ է, որ երկի­րը մտել է նախընտրա­կան ռեժի­մի մեջ եւ, գուցե, ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վը քննարկի նաեւ սպասվող գործընթացնե­րին կուսակցության մասնակցության ձեւա­չա­փի հարցը կամ՝ նաեւ այդ հարցը:

Գործող խորհրդա­րա­նում, ինչպես ասվեց, ՀՅԴ‑ն «Հայաստան» խմբակցության մաս է կազմում: 2021‑ի ընտրություննե­րում նույնա­նուն դաշինքի նախընտրա­կան ցուցա­կը գլխա­վո­րել է Ռոբերտ Քոչարյա­նը, իսկ քարո­զարշավն ընթա­ցել է «հաղթե­լու ենք» կարգա­խո­սով: Այսինքն, Քոչարյա­նը մրցա­պայքա­րի մեջ է մտել Ազգա­յին ժողո­վում մեծա­մասնություն կազմա­վո­րե­լու եւ վարչա­պե­տի պաշտոնն ստանձնե­լու նպա­տա­կով:
Քաղա­քա­կան դիտորդնե­րի մեծ մասը համա­րում է, որ խորհրդա­րա­նում բավա­կան ծանրակշիռ ներկա­յացվա­ծության համար ՀՅԴ‑ն պարտա­կան է Ռոբերտ Քոչարյա­նին: Դաշնակցությունն այս գնա­հա­տա­կա­նը հրա­պա­րա­կա­յին չի մեկնա­բա­նել: ՀՅԴ կազմա­կերպչա­կան միջո­ցա­ռումնե­րը, որպես կանոն, մամուլի համար փակ են: Եւ եթե առա­ջի­կա Ընդհա­նուր ժողո­վում այդ հարցը, թե ով ում է պարտա­կան կամ կողմե­րից որն է մյուսին ռեսուրս տալիս, կամ նրա­նից խլում,- նույնիսկ քննարկվի, հանրությունը չի իմա­նա, թե ինչ եզրա­կա­ցության է եկել ՀՅԴ բարձրա­գույն ժողո­վը։
Ենթադրություններ եւ եզրա­կա­ցություն հնա­րա­վոր կլի­նի անել կուսակցության ղեկա­վար մարմնի՝ Բյուրո­յի ընտրություննե­րի արդյունքնե­րի հիման վրա:

ՀՅԴ գործունեության վերջին ավե­լի քան քառորդդարյա շրջա­նը պայմա­նա­վորված է երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի հետ նրա հարա­բե­րությամբ: 1998‑ի իշխա­նա­փո­խությունից հետո Ռոբերտ Քոչարյա­նը ՀՅԴ մի քանի գործիչնե­րի բանտարկությունից ազա­տել է՝ «իրադրության փոփո­խության» հիմնա­վորմամբ:
Զուտ իրա­վա­կան առումով նրանց նկատմամբ Հայաստա­նի դատա­կան իշխա­նության կայացրած եւ ոչ մի վճիռ չի բեկանվել, այսինքն այդ մարդիկ, որոնցից ոմանք այսօր Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր են, դատա­կան կարգով չեն արդա­րացվել: Որքան հայտնի է, նրանք նույնիսկ իրենց նկատմամբ կայացրած մեղադրա­կան վճիռնե­րը չեն բողո­քարկել, թեեւ ժամա­նակ առ ժամա­նակ հայտա­րա­րում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի օրոք «քաղբա­տարկյալ էին»:
ՀՅԴ հարյուր երե­սունմեկ ամյա­կի հանդի­սա­վոր միջո­ցառմա­նը Դաշնակցության Հայաստա­նի Գերա­գույն մարմնի ներկա­յա­ցուցիչ Իշխան Սաղա­թելյա­նը հայտա­րա­րել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի պաշո­նա­թո­ղությունից հետո «ՀՅԴ‑ն արդա­րացվել է»: Տպա­վո­րություն է թողնվում, որ մինչ այդ Դաշնակցությունը «մեղադրյալ էր»: Մինչդեռ իրա­կա­նություն է, որ ՀՅԴ գործունեությունը կասեցվել է նրա Կանո­նադրությունը ՀՀ օրենսդրությա­նը չհա­մա­պա­տասխա­նե­լու պատճա­ռով եւ վերա­կանգնվել, երբ ընթա­ցա­կարգա­յին խնդիրնե­րը լուծվել են:
ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վի օրա­կարգը, քննարկման դրվե­լիք հարցե­րի հերթա­կա­նությունը, մտքե­րի փոխա­նա­կության տոնայնությունը եւ կայացվե­լիք որո­շումներն, իհարկե, կուսակցության պատվի­րակնե­րի իրա­վա­սությունն է: Այդուհանդերձ, տրա­մա­բա­նա­կան է թվում, որ Դաշնակցությունը պետք է հստա­կեցնի մի հարց. Լեւոն Տեր-Պետրոսյա­նի իշխա­նության օրոք քրեա­կան գործեր են հարուցվել ոչ թե ՀՅԴ, այլ՝ նրա մի շարք անդամնե­րի դեմ, մեղադրա­կան դատավճիռներ կայացվել են նրանց, ոչ թե՝ Դաշնակցության նկատմամբ: Ուստի «իրադրության փոփո­խության» պայմաննե­րում Ռոբերտ Քոչարյանն ազա­տություն է շնորհել առանձին դաշնակցա­կաննե­րի, որ երկրորդ նախա­գա­հին կարող են երախտա­պարտ լինել անձնա­պես, բայց երբեք՝ հանուն ՀՅԴ‑ի: Քաղա­քա­կան ընտրության մեջ Դաշնակցությունը պետք է ազատ լինի: Դա ներկուսակցա­կան առողջացման անհրա­ժեշտություն չէ միայն, այլեւ՝ Հայաստա­նի պետա­կան իմունի­տե­տի ամրապնդման:

Առնչվող Հոդվածներ