16.4 C
Yerevan

Մեծ Հայի Հիշա­տա­կին

Անգամ այնպի­սի մեծություններ, ինչպի­սիք Անդրա­նի­կը, Նժդե­հը, Քաջազնունին, Դրոն և մյուսնե­րը, որոնք անվի­ճե­լի հեղի­նա­կություններ էին, բայց ունեին իրենց քաղա­քա­կան կամ խմբա­յին հակա­ռա­կորդնե­րը, անվե­րա­պահ հարգում էին մեծ բանստեղծին։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճա­ռով, որ նա իսկա­կան ժողովրդա­կան իմաստուն էր, մեկը նրանցից որ ճանա­չում է հասա­րակ մարդուն, բայց ճանա­չե­լուց հետո չի զզվում, չի արհա­մարհում նրան, այլ փորձում է վեր բարձրացնել, կրթել։

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր Հովհաննես Թումանյա­նի ծննդյան օրն է։ Բանաստեղծ և հասա­րա­կա­կան գործիչ, ժողովրդա­կան պարզ ու միա­ժա­մա­նակ խորը իմաստության կրող հայ մարդ, ով իր գործունեությամբ ոչ միայն ընդունվեց բոլո­րի կողմից որպես «ամե­նայն հայոց բանաստեղծ», այլև մի ողջ դարաշրջան ամբողջացրեց, դարձավ դրա խորհրդա­նի­շը, կրո­ղը, առաջ տանո­ղը։ Մարդ, ով դարձավ հայի խորհրդանշա­կան կերպարնե­րից մեկը։
Հովհաննես Թումանյանն այն բացա­ռիկ հայե­րից է ում մասին կարե­լի է անվերջ խոսել, ում գործե­րը երբեք չեն կորցնում իրենց արդիա­կա­նությունը, ում գործունեությունը զարմացնում ու հիացնում է միա­ժա­մա­նակ։ Թումանյա­նը ոչ թե պարզա­պես բանաստեղծ էր, ոչ թե ուղղա­կի գրող էր, այլ «մտա­վո­րա­կան» բառի լիա­կա­տար խորհրդա­նիշ։ Թումանյանն ապրում էր ժողովրդով, կիսում նրա ուրա­խությունն ու վիշտը, զգում ու փոխանցում այդ ամե­նը։ Թումանյա­նը ոչ թե բառե­րով էր սիրում իր ժողովրդին, այլ իր ողջ էությամբ։ Իր կյանքն ու իր գործունեությունը ամբողջո­վին դրա վառ ապա­ցույցն են։ Թումանյա­նին կարե­լի էր տեսել ամե­նուր՝ գրա­կան քննարկմա­նը, հասա­րա­կա­կան դաշտում գործե­լիս, հա-թաթա­րա­կան զինված բախումնե­րը դադա­րեցնե­լու փորձե­րի ժամա­նակ, կարե­լի էր տեսնել Էջմիածնում հայ որբե­րին խնա­մե­լիս, փողո­ցում ինչ որ անծա­նոթ մարդուն օգնության շտա­պե­լիս ու անգամ Նիկո­լայ 2‑ի հայա­հա­լած քաղա­քա­կա­նության կեղծ դատա­րա­վա­րության՝ «Դաշնակցության Գործի» շրջա­նակնե­րում որպես մեղադրյալ։
Թումանյա­նը ոչ միայն բանաստեղծ էր, այլև հայ բանաստեղծ էր։ Թումանյա­նը ոչ թե տառա­պում էր ինչ որ տեսիլքնե­րի համար, ոչ թե իր անձնա­կան զգացմունքնե­րը հանգա­վո­րում ու փաթա­թում այլոց վզին, այլ զգում ու վերարտադրում էր այն, ինչը զգում ու վերարտադրում էր ժողո­վուրդը; Ժողովրդի ծոցից ելած բանաստեղծը երբեք արհա­մարհանքով կամ ատե­լությամբ չխո­սեց իրեն ծնած ժողովրդի մասին։ Թումանյա­նը իր համար հավա­քա­կան թիրախ չառանձնացրեց ու սկսեց հայհո­յել ու անի­ծել, Թումանյա­նը, ասես այդ ժողովրդի ծնող, խնա­մեց, փայփա­յեց ու պաշտպա­նեց, կրթեց նրան։ Արեց այն ամե­նը, ինչ կարող է անել մեկ մարդը։ Թումանյա­նը իր գործե­րում ցույց տվեց ժողովրդի իմաստությունը, բարությունը, մեծությունը, ինչպես նաև չմե­ղանչեց արդա­րության առաջ ու ցույց տվեց նրա թերություննե­րը, մեղքե­րը, վրի­պումնե­րը։ Ու Թումանյանն ընդունվեց բոլո­րի կողմից։ Առա­ջին հերթին, որո­պես նա անկեղծ էր ու իրա­կան։ Ու ժողո­վուրդը, ինչքան էլ որ անգետ լիներ վեհ բառե­րին, ու գուցե նաև այդ պատճա­ռով, բնազդով զգաց Բանաստեղծից եկող հայրա­կան ջերմությունն ու անկեղծ հոգա­տա­րությունը։
Նուրբ կազմվածքով հմա­յիչ բանաստեղծը վայե­լել է գրե­թե բոլո­րի հարգանքը, անկեղծ սերը։ Նրան հարգել են քաղա­քա­կան ու ռազմա­կան գործիչնե­րը, ընդունել են իրար ատող կուսակցա­կաննե­րը, մեծա­րել են իր ժամա­նա­կի գրողներն ու մտա­վո­րա­կաննե­րը։ Թումանյա­նի բացա­ռիկ տաղանդը նրան թույլ է տվել բանաստեղծից դառնա­լու հայ բանաստեղծ, հասա­րա­կա­կան գործչից՝ ազգա­յին գործիչ։ Ազգա­յին, ոչ թե պարզա­պես կուսակցա­կան կամ նեղ-խմբա­յին։
Ողջ Արև­ելյան Հայաստա­նում հավա­նա­բար չկար մեկ ուրի­շը, ում ժողո­վուրդն այդպես անվե­րա­պահ ընդուներ ու սիրեր։ Անգամ այնպի­սի մեծություններ, ինչպի­սիք Անդրա­նի­կը, Նժդե­հը, Քաջազնունին, Դրոն և մյուսնե­րը, որոնք անվի­ճե­լի հեղի­նա­կություններ էին, բայց ունեին իրենց քաղա­քա­կան կամ խմբա­յին հակա­ռա­կորդնե­րը, անվե­րա­պահ հարգում էին մեծ բանստեղծին։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճա­ռով, որ նա իսկա­կան ժողովրդա­կան իմաստուն էր, մեկը նրանցից որ ճանա­չում է հասա­րակ մարդուն, բայց ճանա­չե­լուց հետո չի զզվում, չի արհա­մարհում նրան, այլ փորձում է վեր բարձրացնել, կրթել։ Որովհետև Թումանյանն ինքը շատ լավ էր հասկա­նում կրթության կարև­ո­րությունը, հասկա­նում էր, որ տգի­տությունը սարսա­փե­լի արատ է, որ կարող է կործա­նել անգամ ամե­նից անմեղ ու լավ մարդուն։ Տգի­տությունն այն հրեշն է, որը ծամում է մարդու հոգին, այնտեղ միայն չհասկա­ցող տառա­պանք լցնում ու դրդում հանցանքի։ Թումանյա­նը մերկ գույնե­րով դա նկա­րագրում է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։
Թումանյա­նը, ինչպես և ցանկա­ցած մեծություն, սիրվեց հասա­րակ ժողովրդի կողմից, բայց շատ հարցե­րով մնաց անհասկա­նա­լի։ «Ամե­նա­գետ Օհա­նե­սին» հավա­տում էին, սիրում էին, պատվում էին, բայց երբեմն էլ ամե­նա­կարև­ո­րը չէին հասկա­նում։ Թումանյա­նը պարզա­պես սրտաճմլիկ տողեր չէր գրում։ Նա իր գործե­րում, ասես կոդա­վո­րած ցույց էր տալիս պատճառ-հետև­անք կապը։ Ցույց էր տալիս, թե ինչպես են հանրա­ճա­նաչ ախտե­րը իրենց անդառնա­լի հետև­անքը թողնում։
Թումանյա­նի ցնցող գործե­րից «Գիքո­րը» թերևս բանաստեղծի ամե­նից քիչ հասկացվածնե­րից է։ Թումանյանն այդ գործով պարզա­պես դառը իրա­կա­նությունը չէ, որ ցույց է տալիս։ Նա բազազ Արտե­մի, խեղճ Համբո­յի ու միա­միտ Գիքո­րի կերպարնե­րով է ցույց տալիս այն, ինչի մեջ գտնվում ենք ու այն, ինչից պետք է խուսա­փել։ Թումանյան ցույց է տալիս, թե Համբոն ու Գիքո­րը ինչ ճակա­տա­գիր են ունե­նում, նա զգուշացնում է, բայց մենք հաճախ դա ընկա­լում ենք որպես դրա­մա­տիկ գործ ու ընդունում ենք այն միայն զգա­ցա­կան առումնե­րով։
Ամենև­ին հնա­րա­վոր չէ առանձնացնել Թումանյա­նի որևէ գործ ու ասել, որ սա ամե­նա­լավն է։ Իր բոլոր գործե­րը «թումանյա­նա­կան են», ժողովրդից վերցված իմաստություններ ու ժողովրդին վերա­դարձված։
Ժողովրդին ճանա­չե­լով ու նրան սիրե­լով, Թումանյա­նը հեգնում էր իր ժամա­նա­կի «ըմբոստ» գրողնե­րին ու բանաստեղծնե­րին, ասե­լով, որ «մեր բանաստեղծնե­րը իրենց ոտքի տակ մեռնող գյուղա­ցուն չեն տեսնում, բայց գերա­դա­սում են տանջվել Արա­րա­տի լանջե­րի ձյան համար»։ Թումանյա­նը մերժում էր այդ կեղծի­քը։ Բայց նա նաև կարող էր արդա­րո­րեն զայրա­նալ ու նույնիսկ նախա­տել իր իսկ պաշտե­լի ժողովրդին, երբ դառնա­ցած ասում էր, որ «այդպես էլ ազգ չդարձանք, մնա­ցինք խալխ»։
Բայց ի՞նչ կարող էր անել Թումանյա­նը։ Ի՞նչ աներ շատ բարի ու տաղանդա­վոր բանաստեղծը, երբ համաշխարհա­յին պատե­րազմ էր, երբ թվացյալ կարգ ու կանո­նը մի կողմ էր դրվել ու ազգե­րը միմյանց սրի էին քաշում։ Ու թեև հիվանդ, թեև հյուծված, բայց Թումանյա­նը բանաստեղծո­րեն տառա­պե­լու ժամա­նակ չուներ։ Նա առա­վո­տից իրի­կուն բծա­վոր տիֆով հիվանդ որբ գաղթա­կան երե­խա­նե­րի հետ էր։ Դա այն ժամա­նակներն էին, երբ մարդիկ մահա­նում էին հազարնե­րով, երբ դիա­կառքե­րը ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ դիեր էին տեղա­փո­խում ու թաղում, երբ շատե­րը վախե­նում էին անգամ մոտ գնալ այդ մարդկանց ու երե­խա­նե­րին, Թումանյա­նը ողջ օրը նրանց հետ էր, միայն թե հնա­րա­վոր լիներ թեկուզ դույզ ինչ թեթև­ացնել նրանց ցավը։
Թումանյա­նի, բոլո­րին օգնե­լու, այդ առա­քե­լա­կան շնորհը նրան ուղեկցեց ողջ կյանքում։ Անկախ նրա­նից, թե ով էր, ինչ հարց էրԼ Մարդ է, ուրեմն պետք է օգնել։ Նման քանի՞ հոգու գիտեք։
Հայ արձա­կի տաղանդա­վոր ներա­կա­յա­ցուցիչ Ստե­փան Զորյանն իր հուշե­րում գրում էր, որ Թումանյա­նին հաճախ կարե­լի էր տեսնել շտապ ինչ որ տեղ գնա­լիս ու հաճախ պարզվում էր, որ ինչ որ անծա­նոթ մարդու համար է գնում, ում նույնիսկ չի էլ ճանա­չել։ Հերթա­կան անգամ, երբ Զորյա­նը հանդի­պում էր Թումանյա­նին փողո­ցոով գրե­թե վազքով գնա­լիս, ողջունում է ու հարցնում, թե էսպես ո՞ւր է գնում։ Թումանյանն էլ թե․
-Բա այ ախպեր, մի կին եկավ, թե բա էսպես ու էսպես, մարդուս բռնել են, տես թե մի ճար կարո­ղա­նում ես, արա։
Այսպի­սինն էր Թումանյա­նը։
Անդրա­նիկ Օզանյա­նը, երբ նրա հետ քեֆի ժամա­նակ նրա կենացն էր խմում, միանգա­մայն մարգա­րեո­րեն ասել էր, որ կգա ժամա­նակ, երբ ոչ Անդրա­նի­կին կհի­շեն, ոչ նրա քաջա­գործություննե­րը, ոչ մի բան, բայց Թումանյա­նի «Շունն ու կատուն» միշտ կհի­շեն։
Մեծ բանաստեղծը պայքա­րել է նաև ցարա­կան քաղա­քա­կա­նության համար, ՀՅԴ գործիչնե­րի հետ մեկտեղ դատա­պարտվել, իր անձնա­կան հեղի­նա­կությամբ կարո­ղա­ցել դադա­րեցնել միմյանց մորթող հայ ու թաթար մի քանի գյուղե­րի բնա­կիչնե­րի։ Երբ Օհա­նեսն էր խոսում, մյուսնե­րը լռում էին։ Թումանյա­նը չլռեց անգամ բոլշև­իկյան սարսա­փի տարի­նե­րին։ Նա էլի շարունա­կեց մնալ այն Թումա­յա­նը, որին ճանա­չում էին հասա­րակ մարդիկ։
Մեծ մարդու վիշտը ևս մեծ է։ Բանաստեղծի որդի­նե­րը հերթով զոհվե­ցին ու սպանվե­ցին։ Նրա զավակնե­րի մի մասը զոհ գնաց թուրքե­րին, մի մասը՝ բոլշև­իկնե­րին։ Կորցրած անկա­խությունը, պետությունը, զավակնե­րին, առողջությունը Թումանյա­նը մահա­ցավ 1923թ մարտի 23-ին՝ հավերժա­նա­լով իր սիրած ժողովրդի սրտում՝ որպես նրա մեծ ու խնա­մող հայր, որպես ամե­նայն հայոց բանաստեղծ։
Չարենցը ամե­նա­դի­պուկն է բնո­րո­շել Թումանյա­նին՝

Կա Մեծա­րենց, կա Տերյան, — եւ բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արա­րա­տը մեր նոր քերթության:

Այսօր մեր մեծության ու հպարտության խորհրդա­նիշնե­րից մեկի՝ Թումանյա­նի ծննդյան օրն է։ Ինչպես նա՞ էր ասում․ «մի՞թե չենք կարող․․․․»

Առնչվող Հոդվածներ