14.6 C
Yerevan

Ուկրաի­նան‘ Ռուս֊Ամերիկյան Սեղա­նի Միս

Դա լինե­լու է կապի­տուլյա­ցիա, ուղիղ տեքստով եմ ասում, դա համարվում է պարտադրված կապի­տուլյա­ցիա, որի հետ Զելենսկին պետք է հարմարվի:

Դավիթ Կարա­պետյան

Թրամփ-Պուտին բանակցություննե­րը կարող են փոխել Ուկրաի­նա­յի ճակատագիրը.Դավիթ Կարա­պետյան

Պուտի­նը եւ Թրամփը (Արխի­վա­յին լուսանկար)

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է միջազգայնա­գետ Դավիթ Կարա­պետյա­նը

– Պարո՛ն Կարա­պետյան, տեղի է ունե­ցել Ռուսաստա­նի և ԱՄՆ նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցը, կողմե­րը քննարկել են նաև ուկրաի­նա­կան պատե­րազմի հանգուցա­լուծումը: Ինչպե՞ս եք գնա­հա­տում առաջնորդնե­րի փոխա­նա­կած մտքերն ու ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը:

– Երկու կողմի տրա­մադրած մամուլի հաղորդագրություննե­րը փաստում են, որ մեկուկես ժամ տևած հեռա­խո­սազրույցը արդյունա­վետ ու կառուցո­ղա­կան է եղել: Ես կարծում եմ, որ իսկա­պես եղել է կառուցո­ղա­կան, որովհետև երկու հեգե­մոն պետության ղեկա­վարներ գոնե պետք է հանգուցա­լուծեն մասնա­վո­րա­պես Ուկրաի­նա­յի ճգնա­ժա­մը:

Ամե­նա­զա­վեշտա­լին կամ ողբերգա­կանն այն է, որ Ուկրաի­նան ու Եվրո­պան չեն մասնակցե­լու բանակցություննե­րին, ստացվում է, որ նրանք ստիպված են լինե­լու ընդունել արդյունքնե­րը՝ որպես ի գիտություն: Այսինքն՝ Ուկրաի­նա­յի մասով Եվրո­պա աշխարհա­մա­սի որևէ պետություն որևէ խոսքի իրա­վունք չունի, փատա­ցի ստացվում է, որ հիմա խանդի տեսա­րաննե­րի ակա­նա­տես ենք՝ հատկա­պես Գերմա­նիա­յի կանցլե­րի կողմից:

Հիշում ենք, որ դեռ նախընտրա­կան քարո­զարշա­վի ժամա­նակ, Թրամփը հանդես եկավ պատե­րազմը դադա­րեցնե­լու վերա­բերյալ հստակ վեցկե­տա­նոց ծրագրով, որոնցում ի թիվս այլ կետե­րի հիմնա­կան ասե­լիքն այն էր, որ Ուկրաի­նան պետք է հրա­ժարվի ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու մտքից, ինչը վերա­հաստա­տել է նաև հեռա­խո­սազրույցի ժամա­նակ: Թրամփը Զելենսկուն հստակ ասել է, որ նա պետք է մոռա­նա նաև կորցրած տարածքնե­րի մասին:

Ուղիղ տեքստով նաև պատասխան է եղել ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րի կողմից, որը հստակ ասել է, որ ի սկզբա­նե ոչ ոք Ուկրաի­նա­յին չի խոստա­ցել ՆԱՏՕ-ին անդա­մակցություն: Անգամ ասել է, որ Վլա­դի­միր Պուտի­նը շատ ուժեղ ու անկանխա­տե­սե­լի բանակցող է, որի հետ պետք է հաշվի նստել: Հասկա­նում ենք, որ Եվրո­պա­յի այն խոստումնե­րը, թե Ուկրաի­նան հստակ քայլե­րով գնում է դեպի ՆԱՏՕ, սուտ խոստումներ էին:

Այնքան կառուցո­ղա­կան զրույց է ծավալվել նախա­գահնե­րի միջև, որ բացի միմյանց հրա­վի­րե­լուց՝ ԱՄՆ նախա­գահն ասել է, թե ինքը կցանկա­նա, որ Ռուսաստա­նը վերա­դառնա G7, հասկա­նում եք, չէ՞, թե սա իր հերթին ինչ կարև­որ հայտա­րա­րություն է:

Եվս մեկ կարև­որ հայտա­րա­րություն, որն արդեն իբրև փաստ կարող ենք ասել. Դոնալդ Թրամփը փաստա­ցի ասել է, որ բոլոր այն գումարնե­րը, որոնք ժամա­նա­կին ԱՄՆ‑ն հատկացրել է Ուկրաի­նա­յին, պետք է վերա­դարձվեն, սա ուղիղ Զելենսկուն է ասել: Այսինքն՝ այն գումարնե­րը, որ ԱՄՆ նախկին վարչա­կազմի օրոք տրա­մադրվել են Ուկրաի­նա­յին որպես ռազմա­կան օգնություն, անհա­տույց չեն եղել, ոչ մի տեղ նշված չէ, որ դրանք Ուկրաի­նա­յին անվե­րա­դարձ են տրվում, ու հիմա Թրամփը հետ է պահանջում իր պետության տրա­մադրած օգնությունը:

Թրամփն անգամ ուղիղ ասել է, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմն սկսե­լու գլխա­վոր մեղա­վո­րը նախկին նախա­գահ Ջո Բայդենն է, որը խոստա­ցել էր Ուկրաի­նա­յի անդա­մակցությունը ՆԱՏՕ-ին ու կազմա­կերպել էր ֆինանսա­վո­րումը:

– Ուկրաի­նա­յի նախա­գահն ասել է, որ չի պատրաստվում ընդունել բանակցության որևէ արդյունք, որին ինքը չի մասնակցի:

– Եթե ԱՄՆ ղեկա­վա­րը հստակ ու ուղիղ ուղերձն արդեն հղել է, որ անգամ առանց Զելենսկու ֆիզի­կա­կան ներկա­յության, առանց նրա կամքը հաշվի առնե­լու իրենք արդեն իսկ գալու են ընդհա­նուր հայտա­րա­րի, ու կուլմի­նա­ցիան արդեն իսկ պարզ է, ապա մնացյալն էական չէ:

Գալու է պահը, որ նա առնչվե­լու է տարածքա­յին կորուստնե­րի հետ ու պատրաստ է լինե­լու խաղա­ղության գնալ, որովհետև փաստա­ցի այսօր աշխարհա­քա­ղա­քա­կան երկու կենտրոննե­րը որո­շում են, որ աշխարհա­կարգե­րը բաժանվում են, և երկրորդը՝ որ Ուկրաի­նան փաստա­ցի կիսվում է:

– Պարո՛ն Կարա­պետյան, այս պարա­գա­յում դա որքանո՞վ կարե­լի է խաղա­ղության պայմա­նա­գիր համա­րել:

– Դա լինե­լու է կապի­տուլյա­ցիա, ուղիղ տեքստով եմ ասում, դա համարվում է պարտադրված կապի­տուլյա­ցիա, որի հետ Զելենսկին պետք է հարմարվի: Չէի ցանկա­նա ուղիղ զուգա­հեռներ անցկացնել մեզ հետ, բայց այս դրվա­գը շատ նման է մեզ հետ պատա­հա­ծին, սա կոչվում է «քաղա­քա­կիրթ» կապի­տուլյա­ցիա:

Ես նաև մեկ շատ լուրջ մտա­հո­գության մասին ասեմ. եթե Ուկրաի­նան փաստա­ցի կիսում են, ու սրա հետ հաշտվում են նաև մյուսնե­րը, սա կարող է շատ վատ նախա­դեպ դառնալ: Նույն Ադրբե­ջա­նը կարող է դրա­նից ոգև­որվել ու որո­շել ռազմա­կան էքսպանսիա­յի ենթարկել Հայաստա­նի հարա­վը ու այդ կերպ կիսեն Հայաստա­նը: Այս մասով շատ լուրջ մտա­վա­խություններ ունեմ:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ