16.4 C
Yerevan

ԵՄ Առաջնա­հերթությունը Հիմա Ուկրաի­նան Է

Իմ պատկե­րացմամբ՝ այսօր ԵՄ‑ն գտնվում է առանցքա­յին փուլում, երբ փորձում է հասկա­նալ՝ ինչ է իրե­նից ներկա­յացնում այս միությունը, ինչ հեռանկարներ, ինչ ձևա­չափ պետք է ունե­նա, որովհետև մենք տեսնում ենք ԱՄՆ‑ի հեռա­ցումն անվտանգա­յին այս քաղա­քա­կա­նությունից:

Սամվել Մելիքսեթյան

Տարօ­րի­նակ կլի­ներ աշխույժ արձա­գանք ակնկա­լել հիմա ԵՄ-ից. Սամվել Մելիքսեթյա­նը՝ ԵՄ-ին Հայաստա­նի անդա­մակցե­լու մասին

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­գետ Սամվել Մելիքսեթյա­նը

– Պարո՛ն Մելիքսեթյան, խորհրդա­րանն առա­ջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստա­նի անդա­մակցե­լու գործընթաց մեկնարկե­լու նախա­գի­ծը, ենթադրե­լի է, որ այն երկրորդ ընթերցմամբ ևս կընդունվի: Ի՞նչ է հաջորդե­լու այդ ամե­նին, պետա­կան մակարդա­կով արդեն ի՞նչ քայլեր պետք է արվեն:

– Այս գործընթացն իհարկե միա­կողմա­նի չէ, սա Հայաստա­նի կողմից նման հետաքրքրության ու հայտի արձա­գանք է, իմ պատկե­րացմամբ՝ հետա­գա զարգա­ցումներն արդեն կախված են լինե­լու Եվրա­միության քաղա­քա­կա­նությունից:

Հետխորհրդա­յին տարա­ծաշրջա­նում կա չորս երկիր, որոնք տարբեր մակարդակնե­րով արդեն արտա­հայտել են ԵՄ-ին միա­նա­լու իրենց ձգտումը: Մոլդո­վան ու Ուկրաի­նան արդեն իսկ այդ գործընթա­ցի մեջ են, Վրաստա­նը մինչև վերջին ընտրություններն այդ կարգա­վի­ճակն ուներ, հիմա նաև Հայաստանն է, ու սխալ է Հայաստա­նը դիտարկել այդ գործընթա­ցից առանձին: Այսինքն՝ ինչ զարգա­ցում կունե­նա Ուկրաի­նա­յի, Մոլդո­վա­յի եվրաինտեգրման հեռանկա­րը, հետա­գա­յում՝ Վրաստա­նի, բնա­կա­նա­բար, սա ազդե­լու է Հայաստա­նի ճակա­տագրի վրա:

Իմ պատկե­րացմամբ՝ այսօր ԵՄ‑ն գտնվում է առանցքա­յին փուլում, երբ փորձում է հասկա­նալ՝ ինչ է իրե­նից ներկա­յացնում այս միությունը, ինչ հեռանկարներ, ինչ ձևա­չափ պետք է ունե­նա, որովհետև մենք տեսնում ենք ԱՄՆ‑ի հեռա­ցումն անվտանգա­յին այս քաղա­քա­կա­նությունից: Հետև­ա­բար, եթե հիմա Եվրո­պան չկա­րո­ղա­նա լուծել այս մարտահրա­վերնե­րը, որոնք ավե­լի լուրջ են հենց Եվրո­պա­յի համար, քան ԱՄՆ‑ի, ու նաև դիմա­կա­յել Ռուսաստա­նին, հաջողվի փոխել ֆորմա­տը, որովհետև հիմա այդ միա­ձայն քվեարկություննե­րը հաղթա­հա­րե­լու քննարկումներ են ընթա­նում, երբ Եվրո­պա­յի առանձին պետություն կարող էր վետո դնել որո­շումնե­րի կայացման վրա, ինչը սառեցնում կամ դանդա­ղեցնում է աջակցության հնա­րա­վո­րությունը:

Եթե այս ճգնա­ժա­մը բերի Եվրո­պա­յի նոր ֆորմա­տով վերա­փոխմա­նը, ու ստեղծվի ավե­լի ակտիվ քաղա­քա­կան շահեր ու ռեսուրսներ ունե­ցող միա­վոր, իմ պատկե­րացմամբ, այդ չորս հետխորհրդա­յին պետություննե­րը իսկա­պես կունե­նան եվրաինտեգրման հեռանկար, ու կարծես սա բավա­կա­նին բնա­կա­նոն զարգա­ցում է:

Եթե Եվրո­պան գտնվի ճգնա­ժա­մի մեջ, գիտենք, որ ողջունում են Հայաստա­նի այս քայլե­րը, բայց բավա­կա­նին զգուշա­վոր են նոր թեկնա­ծունե­րի կարգա­վի­ճա­կի հաստատման հետ կապված, Հայաստա­նը դեռ ունի որոշ գործընթացներ, որ պետք է անցնի, որպեսզի համա­պա­տասխա­նի ԵՄ անդամ դառնա­լու չափա­նիշնե­րին, ինչը բավա­կա­նին երկար գործընթաց է:

Եթե նայենք հին տրա­մա­բա­նությամբ՝ սա Հայաստա­նի համար կարող է լինել շատ երկար տասնամյակնե­րի գործընթաց, ինչպես այլ երկրնե­րի պարա­գա­յում: Եթե այս աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություններն ազդեն ԵՄ‑ի քաղա­քա­կան որո­շումնե­րի ու ֆորմա­տի վրա, ու նա փոխի տարա­ծաշրջա­նում իր մարտա­վա­րությունը ՝ ավե­լի արագ գործընթաց կարող է լինել: Այսինքն՝ մենք գտնվում ենք առանցքա­յին կետում, որից հետո կարող են լինել տարբեր գործընթացներ:

– Քանի որ նախագծի ընդունումից հետո ԵՄ-ից արձա­գանք չի եղել, Մյունխե­նում պանե­լա­յին քննարկման ժամա­նակ անդրա­դարձ չի եղել Հայաստա­նի մասով, ընդդի­մությունը նշում էր, որ սա ցուցիչ է, որ սա իշխա­նություննե­րի կողմից հերթա­կան փուչիկն է:

– Հայաստա­նը ԵՄ‑ի ներսում ունի հստակ քաղա­քա­կան աջակցություն առնվազն առա­ջա­տար երկրից՝ Ֆրանսիա­յից: Տարօ­րի­նակ կլի­ներ նաև ԵՄ-ից աշխույժ արձա­գանք ակնկա­լել, որովհետև նրա թիվ մեկ խնդի­րը հիմա անվտանգությունն է, Ուկրաի­նա­յի պատե­րազմն ու ԱՄՆ‑ի փոխվող ռազմա­վա­րությունն այս հարցում:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ