16.4 C
Yerevan

Աշխարհը Անո­րոշ Ու Քաո­սա­յին վերա­բա­ժանման Մեջ Է

ԱՄՆ‑ը ոչ միայն զբաղված է ներկա աշխարհա­կարգի ոչնչացմամբ, այլև փորձում է ստեղծել նոր ուժա­յին հավա­սա­րակշռություն, որտեղ, եթե ոչ միանձնյա, ապա գոնե կմնա աշխարհի ուժե­ղա­գույն պետություննե­րից մեկը։

Ստե­փան Ասդուրյան

1inTV‑ը զրուցել է Բերկլիի և Երև­ա­նի Ամե­րիկյան համալսա­րաննե­րի դասա­խոս, քաղա­քա­գի­տության դոկտոր, պատմա­բան Ստե­փան Ասդուրեա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներկա­յիս ռուս-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը, նոր աշխարհա­կարգի ձևա­վո­րումը, ինչպես նաև այդ ամե­նի հնա­րա­վոր ազդե­ցությունը Անդրկովկա­սի և մասնա­վո­րա­պես հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի վրա։
Ասդուրեա­նը նշեց, որ պատմությունը ցույց է տալիս՝ ցանկա­ցած մեծ պատե­րազմից հետո աշխարհա­կարգա­յին փոփո­խություններ են տեղի ունե­նում։ Օրի­նակ՝ նապո­լեոնյան պատե­րազմնե­րից հետո Վիեննա­յի կոնգրե­սը, Առա­ջին համաշխարհա­յի­նից հետո Վերսալյան համա­կարգը (որը, ըստ նրա, տոտալ ձախողվեց), իսկ Երկրորդ համաշխարհա­յի­նից հետո՝ ներկա­յիս աշխարհա­կարգը, երբ երեք երկիր որո­շե­ցին, թե ով ինչ է ստա­նա­լու։ Այժմ այդ նույն աշխարհա­կարգը փլուզվում է, ընդ որում՝ ԱՄՆ‑ի ձեռքով։ Հենց ԱՄՆ‑ի ջանքե­րով ձևա­վորվե­ցին ներկա­յիս խաղի կանոննե­րը, և այժմ դրանք անվե­րա­դարձ փոխվե­լու միտում ունեն։ Այս պահին անհնար է հստակ կանխա­տե­սել, թե ինչ պայմա­նա­վորվա­ծություննե­րի կգան գերտե­րություննե­րը, ինչ կլի­նի Ուկրաի­նա­յի հետ վերջնարդյունքում, քանի որ ամեն ինչ անո­րոշ ու քաո­սա­յին է ընթա­նում։
ԱՄՆ‑ը ոչ միայն զբաղված է ներկա աշխարհա­կարգի ոչնչացմամբ, այլև փորձում է ստեղծել նոր ուժա­յին հավա­սա­րակշռություն, որտեղ, եթե ոչ միանձնյա, ապա գոնե կմնա աշխարհի ուժե­ղա­գույն պետություննե­րից մեկը։ ԱՄՆ‑ի կողմից Եվրո­պա­յի անվտանգության երաշխա­վո­րությունը գնա­լով մոռացվող երև­ույթ է դառնում։ Եվրո­պան արդեն հասկա­նում է, որ իր անվտանգության միակ պատասխա­նա­տուն ինքն է և քննարկում է դրա ամե­նաարդյունա­վետ ձևը։
Ասդուրեա­նը, անդրա­դառնա­լով հարցին, թե ինչու է ԱՄՆ-ին անհրա­ժեշտ քանդել իր իսկ կառուցած աշխարհա­կարգը, նշեց, որ աշխարհն այլևս միաբև­եռ չէ։ ԱՄՆ‑ը հավա­նա­բար ցանկա­նում է կրկնել այն, ինչ արեց 1945-ին՝ նոր վերա­բա­ժա­նումներ իրա­կա­նացնե­լով։ Այսօր հնա­րա­վոր չէ անտե­սել Ռուսաստա­նի, Չինաստա­նի և այլ երկրնե­րի ազդե­ցությունը։ Մի շարք երկրներ կորո­շեն, թե ինչպես է աշխարհն ապրե­լու, և մյուսնե­րը կհա­մա­ձայնվեն դրան։ Եվրո­պան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ստիպված կլի­նի հարմարվել Թրամփի հնա­րա­վոր գործո­ղություննե­րին՝ իր սահմա­նա­փակ հակազդե­ցության հնա­րա­վո­րություննե­րի պատճա­ռով։
Թրամփը, վերա­դառնա­լով իշխա­նության, փորձե­լու է ամե­րիկյան արտադրությունը վերա­դարձնել ԱՄՆ՝ այն, ինչը ներկա­յումս տեղա­կայված է աշխարհի տարբեր հատվածնե­րում, մասնա­վո­րա­պես՝ Չինաստա­նում։ Նա կփորձի դա իրա­կա­նացնել սեփա­կա­նա­տե­րե­րին տարբեր արտո­նություննե­րով շահագրգռե­լու միջո­ցով։ ԱՄՆ‑ն այժմ փորձում է գլխա­վո­րել քաո­սի կարգա­վո­րումը, որպեսզի բազմաբև­եռ աշխարհում չկորցնի իր առաջնայնությունը։
Ստե­փան Ասդուրեա­նը նաև քննարկեց, թե ինչ ազդե­ցություն կարող է ունե­նալ այս ամե­նը Անդրկովկա­սի և, մասնա­վո­րա­պես, հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի վրա։ Ալիևը խաղա­ղություն կնքե­լու որևէ մտադրություն չունի, քանի որ անո­րոշ իրա­վի­ճա­կը կարող է օգտա­գործել իր շահե­րի համար՝ ապա­գա­յում ավե­լի մեծ հնա­րա­վո­րություններ ստա­նա­լու նպա­տա­կով։ Սակայն Հայաստա­նը ևս չպետք է ձեռքե­րը ծալած նստի։ Այն պետք է օգտա­գործի իր հնա­րա­վո­րություննե­րը՝ առնվազն ցույց տալու համար, որ իրա­դարձություննե­րի որո­շիչ գործոն է։
Օրի­նակ, Ադրբե­ջա­նում բազմա­թիվ պաշտոնյա­ներ կան, որոնք այս կամ այն կերպ կապված են քրեաօ­լի­գարխիկ համա­կարգի հետ։ Հայաստա­նը կարող է փորձել նրանց միջազգա­յին քրեա­կան պատասխա­նատվության ենթարկել կամ գոնե ցույց տալ, որ ինքը նույնպես կարող է գործել։ Միա­ժա­մա­նակ, Հայաստա­նը պետք է հետև­ո­ղա­կան լինի Արևմուտքի հետ իր համա­գործակցության հարցում։ Այն արդեն ունի ԱՄՆ‑ի հետ փոխօգնության պայմա­նա­գիր և հայտա­րա­րում է ԵՄ‑ի հետ ինտեգրման մասին, սակայն անհրա­ժեշտ է ապա­հո­վել այդ գործընթացնե­րի արդյունա­վետ իրա­կա­նա­ցումը։
Այս ամե­նի ֆոնին, Արևմուտքը նույնպես բաժանված է, և դա կարող է մեծ խնդիրներ առա­ջացնել ինքն իր համար։ Աշխարհում ընթա­նում է մեծ ու քաո­սա­յին վերա­բա­ժա­նում, ամեն ինչ անո­րոշ է և հղի բազմա­թիվ վտանգնե­րով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

YouTube

Առնչվող Հոդվածներ