14.6 C
Yerevan

Ժամա­նա­կը Չվե­րա­կանգնվող Ռեսուրս Է

Ֆրանսիա­յին պետք է առա­ջարկենք կառուցել հիդրոէ­լեկտրո­կա­յան Արաքսի վրա, այն նույն կայա­նը, որ չկա­ռուցվեց Սերժ Սարգսյա­նի ժամա­նակ։ Վստա­հա­բար՝ Իրա­նը կողմ կլի­նի։

Արամ Սարգսյան

ԺԱՄԱՆԱԿԸ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՌԵՍՈՒՐՍ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՏՆԵԼ
Տեղա­ցած առատ ձյունը, որ փրկեց մեր գյուղա­ցուն, ու՝ փառք Տիրո­ջը, և շաբաթ-կիրա­կին պարտադրե­ցին տանը մնալ, հետև­ել տեղե­կատվությա­նը, մտո­րել ու հոդված գրել….
Ժողո­վուրդ ջան, նախ ասեմ, որ տեղի ունե­ցո­ղը աշխարհի վերջը չէ։ Հովհաննե­սի Ավե­տա­րա­նը ասում է, որ աշխարհի վերջը տեղի է ունե­նա­լու, երբ ողջ աշխարհի հրեա­նե­րը վերա­դառնան Իսրա­յել և վերա­կանգնեն Սողո­մո­նի, իսկ ավե­լի ճիշտ՝ Տիրոջ Տաճա­րը…
Երկրորդ՝ Թրամփը Պուտին չէ ու ընդա­մե­նը 4 տարի ժամա­նակ ունի, եթե չասեմ 2։
Երրորդ՝ Պուտի­նը, ինչպես մեզնից յուրա­քանչյուրը, սովո­րա­կան մահկա­նա­ցու է և Կաշչեյ Բեզսմերտնին չէ…
Այո, աշխարհում լուրջ և կտրուկ փոփո­խություններ են տեղի ունե­նում, որոնք ինչպես վտանգներ, այնպես էլ հնա­րա­վո­րություններ կարող են ստեղծել։ Ակնհայտ է նաև, որ ձևա­վորված աշխարհա­կարգի ամբողջությամբ փոխե­լը երկար ժամա­նակ է պահանջե­լու, որի քաղա­քա­կան և կենսա­բա­նա­կան ժամա­նա­կը նշածս լիդեռնե­րը չունեն։ Փոքր երկրնե­րի խնդիրն էլ ժամա­նակն է, ճիշտ կողմնո­րոշվե­լը և արագ գործե­լը։ Հայաստա­նի Հանրա­պե­տության պարա­գա­յում կողմնո­րոշվե­լը բարդ չէ… ՌԴ‑ն ամբողջությամբ իրեն նվիրված և հավա­տա­րիմ Սիրիան նվի­րեց Թուրքիա­յին: Այն դեպքում, որ Բաշար ալ Ասա­դը ոչ ժողովրդա­վար ու չփոխվող դիկտա­տորնե­րի ակումբի անդամ էր, Պուտի­նի սիրե­լին։ Մեզ, միանշա­նակ է, որ կզի­ջի, կմանրի՝ առանց աչք թարթե­լու։ ՌԴ‑ն ՀՀ‑ի ամբողջա­կան կապի­տուլյա­ցիա­յի և ինքնիշխա­նության կլանման կողմնա­կից է և չի էլ թաքցնում։ Հետև­ա­բար՝ ելքը ու լուծումը դեպի Արևմուտք գնալն է, կոնկրետ քաղա­քա­կան քայլե­րով և առա­ջարկություննե­րով։

????Մենք չպետք է մտնենք ԵՄ-ԱՄՆ հակադրություննե­րի դաշտ, քանի որ երկուսն էլ մեր բարե­կամն են և մենք քաղա­քակրթա­կան ու դավա­նա­բա­նա­կան նույն համա­կարգում ենք… Մենք պետք է երկուսին էլ առանձին-առանձին, իրա­րից տարբերվող և չհա­կադրվող առա­ջարկներ անենք։ ԵՄ‑ի հետ մենք պետք արա­գացնենք ինտեգրման տեմպե­րը՝ նկա­տի ունեմ ասո­ցացման համա­ձայնա­գիր, ՍԵՊԱ, ՍԵՊԱ+։

????Ֆրանսիա­յին պետք է առա­ջարկենք կառուցել հիդրոէ­լեկտրո­կա­յան Արաքսի վրա, այն նույն կայա­նը, որ չկա­ռուցվեց Սերժ Սարգսյա­նի ժամա­նակ։ Վստա­հա­բար՝ Իրա­նը կողմ կլի­նի։ Կոռուպցիա­յի դեմ պայքա­րի շրջա­նակնե­րում մենք պետք է առա­ջարկենք ֆրանսիա­կան մասնա­վոր մաքսա­յին ընկե­րության իրա­կա­նացնել ՀՀ մուտքի մաքսա­յին ստուգումնե­րը։

????Միացյալ Թագա­վո­րությա­նը, որ հիմա եվրո­պա­կան համա­տեքստ է մտնում, պետք է առա­ջարկենք մեր ջրա­յին ռեսուրսնե­րի ամբողջա­կան կառա­վա­րումը։ Մենք պետք է դիմենք, համո­զենք, բացատրենք, եթե պետք է անգամ բիզնես շահա­վե­տության պատվե­րը ինքներս կազմա­կերպենք, քանի որ ջուրը կենսա­կան բնա­կան ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվի­րում ենք մեր թշնա­մուն։ Միացյալ Թագա­վո­րությա­նը մենք կարող ենք առա­ջարկել նաև «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նը որպես տրանզիտ Մումբայ և Սիդնեյ ուղղություննե­րի համար։

????ԱՄՆ-ին, որ իր տեխնո­լո­գիա­նե­րը կարո­ղա­նում է աշխա­տեցնել բացա­ռա­պես Չինաստա­նից ներմուծվող բազմա­մե­տաղնե­րի վրա, որի հետև­անքով միջպե­տա­կան պարտքը Չինաստա­նին 850 միլիարդ է, պետք է առա­ջարկել մեր մետա­ղա­կան հանքա­վայրե­րը և որպես առա­ջին քայլ՝ Քաջա­րա­նի ձախ ափի լիցենզիան տրա­մադրել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ին պետք է տալ նաև ՀՀ ատո­մա­յին էներգե­տի­կա­յի 60%-ը՝ մոդուլա­յին ատո­մա­կա­յաննե­րի տեսքով։ Թվարկածս միայն խոշոր առա­ջարկներն են, որոնք ինչպես տնտե­սա­կան, այնպես էլ շատ լուրջ անվտանգա­յին խնդիրներ են լուծում։ Բացի Քաջա­րա­նի առա­ջարկից, որը վստա­հեցնում եմ, որ առանց ջանքե­րի և մեծ ուրա­խությամբ Թրամփի վարչա­կազմը կվերցնի, մնա­ցած ուղղություննե­րով հետև­ո­ղա­կան աշխա­տանք է անել պետք։

✅️Յուրա­քանչյուր առանձին ուղղությամբ հմուտ, լավ բանակցող, դռնից հանե­լու դեպքում՝ լուսա­մուտից մտնող կոնկրետ մարդիկ է նշա­նա­կել պետք։ Սրանք գերկարև­որ ուղղություններ են, անկախ աշխարհում տիրող վիճա­կից, այս ոլորտնե­րի ուղղությամբ գումարներ ծախսել, բիզնես շահա­վե­տության մասնա­գի­տացված ծրագրեր է պատվի­րել պետք, իսկ ամե­նաէա­կա­նը՝ շատ արագ է անել պետք։ Այն, ինչը թվարկե­ցի, ՀՀ ռեսուրսա­յին ներուժի սահմա­նում է, մեր անե­լիքն է, յուրա­քանչյուրիս անե­լի­քը ու կապ չունի՝ Երևանու՞մ եք ապրում, Վաշինգտոնու՞մ, Մոսկվայու՞մ, Բեյրութու՞մ, թե՞ Սիդնե­յում, որովհետև հայրե­նի­քը մեկն է։
Խաղա­ղություն աշխարհին և թող Աստված օրհնի հային ու Հայաստա­նը։

Առնչվող Հոդվածներ