16.2 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 21

Ղուկասյանն այդ հնա­րա­վո­րությունը չօգտա­գործեց: Ըստ երեւույթին, նրա երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վարման հարցը քննարկվել է Երեւա­նում, գուցե՝ երրորդ երկրի մայրա­քա­ղա­քում էլ: Նա ԼՂ կարգա­վորման «մադրիդյան սկզբունքնե­րի» վերա­բերյալ վերա­պա­հումներ ունե՞ր, թե՞ որո­շա­կի ուժե­րի ձեռնտու էր Ստե­փա­նա­կերտում ունե­նալ իշխա­նություն, որ կընտրեր  «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնությամբ» Արցա­խի անկա­խության հասնե­լու ճանապա՞րհը, այսինքն միջազգա­յին միջնորդության հանդեպ կգտնվեր «ավե­լի՞ պահանջա­տեր»:

Վահրամ Աթա­նեսյան

Արկա­դի Ղուկասյա­նի պաշտո­նա­վարման երկրորդ ժամկե­տի ավարտին Ստե­փա­նա­կերտում ամե­նաքննարկվող թեման այն էր, որ նա մտա­դիր է սահմա­նադրություն ընդունել եւ կրկին նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվել: Քննարկվե՞լ է նման հնա­րա­վո­րություն՝ հայտնի չէ: Սահմա­նադրա­կան հանձնա­ժո­ղո­վի նիստե­րից մեկի ժամա­նակ, երբ տողե­րիս հեղի­նա­կը դիմեց նրան եւ փորձեց հիմնա­վո­րել, որ ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցին լավա­տեղյակ լինե­լով, կարգա­վորման համար քաղա­քա­կան եւ անձնա­կան պատասխա­նատվություն կրե­լով՝ ինքը չպետք է իշխա­նությունից հեռա­նա, Ղուկասյա­նը բավա­կան կոշտ արձա­գանքեց, թե չի ուզում Լուկա­շենկո լինել: Որքանո՞վ էր նա անկեղծ՝ դժվար է ասել, բայց Ղուկասյա­նի շատ մերձա­վոր շրջա­պա­տից տեղե­կություն էր տարածվել, որ նա «մեկ տարի հետո վերա­դառնա­լու պայմա­նա­վորվա­ծություն ունի»:
2006-07 թվա­կաննե­րին «մադրիդյան սկզբունքնե­րի» շուրջ բանակցություննե­րը մտել էին առարկա­յա­կան քննարկումնե­րի փուլ: Արկա­դի Ղուկասյա­նի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րումն, իհարկե, կլի­ներ ժողովրդա­վա­րությունից նահանջ: Մյուս կողմից, սակայն, միջազգա­յին հանրությունը եւ Ադրբե­ջա­նը, միեւնույն է, նախա­գա­հա­կան ընտրություննե­րի օրի­նա­կա­նությունը չէին ճանա­չում եւ սկզբունքո­րեն էական չէր, թե Ստե­փա­նա­կերտն ո՞վ է ներկա­յացնե­լու՝ «բռնա­պետ Լուկաշենկո՞ն», թե՞ ժողովրդա­վար մեկը: Հանուն ճշմարտության պետք է խոստո­վա­նել, որ քաղա­քա­կան ուժե­րի, հանրա­յին լայն շրջա­նակնե­րի դժգո­հությունը ոչ այնքան Արկա­դի Ղուկասյա­նի, որքան վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի դեմ էր, որի գլխա­վո­րած կառա­վա­րությունը սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության լուրջ թերա­ցումներ ուներ:
Դա մի շրջան էր, որ սովո­րա­բար անվա­նում են «սեփա­կա­նության վերա­բա­ժանման» փուլ. Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հեռա­ցումից, ապա ձերբա­կա­լությունից եւ ազա­տազրկումից հետո կառա­վա­րությունը փաստա­ցի իր համար տնտե­սա­կան նոր հենա­րան ստեղծե­լու քաղա­քա­կա­նություն էր վարում՝ ձեւա­վո­րե­լով գործա­րարնե­րի նոր «թիմ»: Այդ տարի­նե­րին կառա­վա­րության ամե­նա­սուր քննա­դատն ԱԺ ՀՅԴ խմբակցությունն էր, որ հատկա­պես շեշտադրում էր վերաբնա­կեցման ծրագրի նկատմամբ գործա­դիր իշխա­նության ոչ հետեւո­ղա­կան եւ նպա­տա­կադրված մոտե­ցումը: 2005 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո Դաշնակցությունն այլեւս կառա­վա­րության մաս չէր կազմում, կորցրել էր նաեւ Վերաբնա­կեցման եւ միգրա­ցիա­յի վարչության պետի պորտֆե­լը:
Վերաբնա­կեցման, բազմա­զա­վա­կության եւ ծնե­լիության խթանման հարցում ՀՅԴ մոտե­ցումնե­րը լիո­վին կիսում էր նաեւ «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որ Ազգա­յին ժողո­վում ներկա­յա­նա­լի խմբակցություն ուներ, իսկ նրա առաջնորդնե­րից Արա­յիկ Հարությունյա­նը գլխա­վո­րում էր խորհրդա­րա­նի ֆինանսա-տնտե­սա­կան եւ բյուջեի հարցե­րի հանձնա­ժո­ղո­վը: Քաղա­քա­կան այս դասա­վորվա­ծության, կառա­վա­րության նկատմամբ համա­տա­րած անվտա­հության եւ վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի մասին հանրա­յին բացա­սա­կան կարծի­քի պայմաննե­րում Արկա­դի Ղուկասյա­նի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րումը չափա­զանց խնդրա­հա­րույց կլի­ներ, բայց նա կարող էր ներքա­ղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րի միջո­ցով քաղա­քա­կան եւ հանրա­յին բավա­րար աջակցություն ստա­նալ:
Ղուկասյանն այդ հնա­րա­վո­րությունը չօգտա­գործեց: Ըստ երեւույթին, նրա երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վարման հարցը քննարկվել է Երեւա­նում, գուցե՝ երրորդ երկրի մայրա­քա­ղա­քում էլ: Նա ԼՂ կարգա­վորման «մադրիդյան սկզբունքնե­րի» վերա­բերյալ վերա­պա­հումներ ունե՞ր, թե՞ որո­շա­կի ուժե­րի ձեռնտու էր Ստե­փա­նա­կերտում ունե­նալ իշխա­նություն, որ կընտրեր «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնությամբ» Արցա­խի անկա­խության հասնե­լու ճանապա՞րհը, այսինքն միջազգա­յին միջնորդության հանդեպ կգտնվեր «ավե­լի՞ պահանջա­տեր»: Նախա­գա­հի պաշտո­նից Արկա­դի Ղուկասյա­նը հեռա­ցավ 2007թվականի սեպտեմբե­րին: Մեկ ամիս անց Հայաստա­նի առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը քաղա­քա­կան վերա­դարձի եւ նախա­գա­հա­կան ընտրություննե­րին մասնակցե­լու հայտ ներկա­յացրեց: Ավե­լի քան տանչորս տարվա ընդմի­ջումից հետո Տեր-Պետրոսյա­նը 2007 թվա­կա­նի աշնանն այցե­լեց Ստե­փա­նա­կերտ եւ հանդի­պեց ԼՂՀ նախա­գահ Բակո Սահակյա­նին: Ի՞նչ խորհուրդ ուներ այդ այցը: ԼՂՀ քաղա­քա­կան պատմության «փակ էջե­րից» մեկն էլ, հավա­նա­բար, դա է:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ