14.8 C
Yerevan

Թրամփը Սխալվել Է Հաշվարկնե­րում

Նա առա­վե­լա­գույնը, որ կարող է անել, Ուկրաի­նա­յին պատժելն է, մենակ թողնե­լով պատե­րազմում։ Բայց արդյունքում ԱՄՆ շատ ավե­լի մեծ բան է կորցնում՝ իր հուսա­լի դաշնա­կից լինե­լու իմի­ջը, վերջացրած Եվրո­պա­յին․․․

Ստե­փան Սաֆարյան

Կասեմ, որ Թրամփի թիմը վատ էր հաշվարկել ռեակցիա­նե­րը ու Զելենսկու անսպա­սե­լի հակա­դարձումը շոկ էր նրա ու նրա թիմի համար։ Վստա­հա­բար՝ դա իրենց պլաննե­րի մեջ չէր մտնում․ սցե­րա­նով պետք է Թրամփը հայրա­բար-մեծա­վա­րի խրա­տեր Զելենսկուն, լրատվա­մի­ջոցնե­րը դա հեռարձա­կեին՝ որպես Թրամփի Ամե­րի­կա­յի հզո­րության ցուցիչ, որից հետո ստո­րագրվեր հազվագյուտ հանքա­վայրե­րի մասին համա­ձայնեցված համա­ձայնա­գի­րը, որը սեղա­նին էր դրված գրիչնե­րով հանդերձ․․․ Մինչդեռ ամեն ինչ գնաց հակա­ռակ ուղղությամբ։

Ճիշտն ասած, չեմ հասկա­նում ռուսա­մետնե­րի ուրա­խությունը, որովհետև եթե անգամ Զելենսկու ու Ուկրաի­նա­յի վիճա­կը լավ չէ, նույնքան վատ ու վտանգա­վոր է լինե­լու ԱՄՆ‑ի ու Թրամփի վիճա­կը․․․ Այնպես չէ, որ Թրամփը շատ մեծ գործո­ղության դաշտ ունի։

Նա առա­վե­լա­գույնը, որ կարող է անել, Ուկրաի­նա­յին պատժելն է, մենակ թողնե­լով պատե­րազմում։ Բայց արդյունքում ԱՄՆ շատ ավե­լի մեծ բան է կորցնում՝ իր հուսա­լի դաշնա­կից լինե­լու իմի­ջը, վերջացրած Եվրո­պա­յին․․․ Ի վերջո՝ խաղի կանոն ու պայման թելադրո­ղի իմի­ջը, որը փորձում է ստեղծել Թրամփը ԱՄՆ‑ի համար, դա դաշնակցի ու գործընկե­րոջ իմիջ չէ․․․ Ու այս ամե­նը չափա­զանց ծանր ազդե­ցություն է թողնե­լու ամե­րի­կա-եվրո­պա­կան հարա­բե­րություննե­րի վրա, որի հետև­անքնե­րը հենց նույն Թրամփի համար ծանր են լինե­լու։

Իսկ դա անե­լու դեպքում նա ուղղա­կի իրեն զրկում է Ուկրաի­նա­յի ու Եվրո­պա­յի հարցում Ռուսաստա­նի հետ պայմա­նա­վորվե­լու լայն օրա­կարգից․․․ Առա­վե­լա­գույնը, որ կարող է անել, ԱՄՆ-Ռուսաստան նեղ օրա­կարգով պայմա­նա­վորվելն է, որտեղ նա իջնում է Պուտի­նի մակարդա­կի վրա․․․ Իսկ դա ամենև­ին “մեծ Ամե­րի­կա­յի” մասին չէ․․․

Թվի­թե­րում արդեն իսկ նկա­տե­լի է ամե­րիկյան հասա­րա­կության ազդե­ցիկ մարդկանց աջակցության արշա­վը հօգուտ Զելենսկու և ամո­թա­նա­քը Թրամփին․․․ Անգամ ԱՄՆ-ում սարսա­փած են նրա արա­ծից, որքան էլ Էլոն Մասկը շտա­պել է տեսանյութեր տեղադրել ու Թրամփից կերտել հզոր գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի կերպար․․․ ԱՄՆ նախա­գա­հի կերպա­րը միայն այդ չափումը չէ, որ ունե­ցել է․․․ Իսկ դա ներքա­ղա­քա­կան պրո­յեկցիա­ներ է ունե­նա­լու։

Հետև­ա­բար, պնդում եմ, որ չնա­յած անգամ բանակցա­յին այս շրջա­փուլի ձախողմա­նը, Թրամփը ստիպված է բանակցա­յին խողո­վակներն ու դուռը Զելենսկու համար բաց պահել, ինչը և նրա եզա­րա­փա­կիչ գրառման մեջ տեսա­նե­լի է։

Առնչվող Հոդվածներ