16.5 C
Yerevan

Էրդո­ղա­նի Փորձությունը

Ազգա­յին հաշտության» գործընթացն, անկասկած, ներառնե­լու է ինչպես այդ, այլեւ քրդե­րին մշա­կութա­յին «ինքնա­վա­րություն» շնորհե­լու , նրանց քաղա­քա­կան ինքնա­կազմա­կերպվա­ծության սկզբունքնե­րը սահմա­նե­լու հետ կապված խնդիրներ: Հակա­ռակ պարա­գա­յում ՔԲԿ լուծա­րումը կարող է բերել ավե­լի արմա­տա­կան տրա­մադրված նոր կառույցի ձեւա­վորման:

Վահրամ Աթա­նեսյան


Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցությունն արձա­գանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջա­լա­նի կոչին եւ հայտա­րա­րել, որ այն «ներկա տեսքով ընդունում է» եւ մարտի մեկից «դադա­րեցնում կրա­կը»: Իմրա­լի կղզում զմահ ազա­տազրկման պատիժ կրող Օջա­լանն, ինչպես հայտնի է, Թուրքիա­յի դեմ քրդա­կան զինված պայքա­րի հիմնա­կան պատճառ է համա­րել «ինքնության բացա­ռումը եւ ազա­տություննե­րի սահմա­նա­փա­կումը» եւ ընդգծել, որ ընդունում է նախա­գահ Էրդո­ղա­նի «հավաստիա­ցումնե­րը»:

Թուրքիա­յի նախա­գահն ավե­լի վաղ «քուրդ եղբայրնե­րին» հորդո­րել է զենքը վայր դնել, լուծա­րել ՔԲԿ‑ն եւ «սահմա­նադրա­կան քաղա­քա­ցիության հիմքով ներգրվել երկրի քաղա­քա­կան կյանքին»: Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցության տարա­ծած հայտա­րա­րությունը Թուրքիա­յի իշխա­նություննե­րին մի քանի նախա­պայմաններ է առա­ջարկում: Դրանցից գլխա­վո­րը, թերեւս, այն է, որ կուսակցության ինքնա­լուծարման համա­գումա­րը պետք է անձամբ նախա­գա­հի Աբդուլլա Օջա­լա­նը, նրան պետք է շնորհվի «ֆիզի­կա­կան կյանքի լիակտար ազա­տություն, ինչպես նաեւ իր բարե­կամնե­րի հետ շփվե­լու հնա­րա­վո­րություն»:

Դատե­լով թուրքա­կան մամուլում տեղ գտած արձա­գանքնե­րից, ՔԲԿ հայտա­րա­րությունն իշխա­նություննե­րի համար անակնկալ է: Վերլուծա­կաննե­րից մեկում, մասնա­վո­րա­պես, այն տեսա­կետն է իշխում, որ «կրա­կի դադա­րե­ցում» ձեւա­կերպումը «ՔԲԿ‑ի հայտնա­գործությունն է»: Հեղի­նա­կի գնա­հատմամբ՝ նման համա­ձայնություն «ձեռք է բերվում պետություննե­րի, ոչ թե պետության եւ ահա­բեկչա­կան կազմա­կերպության միջեւ»:
ՔԲԿ‑ն, ընդսմին, կրա­կի դադա­րե­ցումը պայմա­նա­վո­րել է իր դեմ Թուրքիա­յի հարձա­կումնե­րի դադա­րեցմամբ: Թուրքա­կան մամուլը, մինչդեռ, պնդում է, որ «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություննե­րը կշա­րունակվեն, եթե քրդա­կան խմբա­վո­րումնե­րը չզի­նա­թափվեն»:

Կարե­լի է ենթադրել, որ Թուրքիա­յի իշխա­նություննե­րը համոզված էին, որ քրդա­կան զինված կազմա­վո­րումնե­րը կմերժեն պայքա­րը դադա­րեցնե­լու մասին Օջա­լա­նի կոչը, ՔԲԿ‑ն կմասնատվի «հարմարվո­ղա­կաննե­րի» եւ «մինչեւ արյան վերջին կաթի­լը պայքա­րողնե­րի» , ինչը քրդե­րի դեմ նոր եւ ավե­լի ծավա­լուն ռազմա­գործո­ղություն սկսե­լու առիթ կհանդի­սա­նա:
Ըստ երեւույթին, հայտա­րա­րություն տարա­ծե­լուց առաջ ՔԲԿ‑ն ոչ միայն ներքին քննարկումներ, այլեւ արտա­քին դերա­կա­տարնե­րի հետ խորհրդատվություններ է անցկացրել: Այդ առումով Թուրքիա­յի նախա­գա­հը հայտնվել է անցանկա­լի իրա­վի­ճա­կում: Օջա­լա­նի հարցում, գուցե, որո­շում կընդունվի, բայց քրդա­կան հարցի օրի­նա­կան կարգա­վո­րումը չափա­զանց բարդ ընթա­ցա­կարգ է ենթադրում:

Օջա­լա­նի հետ բանակցություննե­րի միջնորդ հանդես է եկել DEM կուսակցությունը, որի հիմնա­կան ընտրա­զանգվա­ծը քրդերն են: Անցյալ տարվա տեղա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րով Թուրքիա­յի հարավ-արեւելյան շրջաննե­րի տասնյակ քաղաքնե­րում հաղթել են էթնիկ քուրդ թեկնա­ծունե­րը: Իշխա­նություննե­րը ներկա­յումս նրանցից շատե­րի դեմ քրեա­կան հետապնդումներ են սկսել:
«Ազգա­յին հաշտության» գործընթացն, անկասկած, ներառնե­լու է ինչպես այդ, այլեւ քրդե­րին մշա­կութա­յին «ինքնա­վա­րություն» շնորհե­լու , նրանց քաղա­քա­կան ինքնա­կազմա­կերպվա­ծության սկզբունքնե­րը սահմա­նե­լու հետ կապված խնդիրներ: Հակա­ռակ պարա­գա­յում ՔԲԿ լուծա­րումը կարող է բերել ավե­լի արմա­տա­կան տրա­մադրված նոր կառույցի ձեւա­վորման:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկե­լու Թուրքիա­յի նախա­գա­հը, որպեսզի սեփա­կան նախա­ձեռնությունը չվե­րածվի լրջա­գույն փորձության: Էրդո­ղա­նը մտա­դիր է սահմա­նադրա­կան բարե­փո­խումներ իրա­կա­նացնել եւ երրորդ ժամկե­տով նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվել: Ներքա­ղա­քա­կան ներկա­յիս դասա­վորվա­ծությամբ այդ նպա­տա­կը չափա­զանց դժվար իրացնե­լի է:
Ակնհայտ է, որ նա քրդա­կան հարցի շուրջ փորձում է համախմբել նոր ընտրա­զանգված՝ ի հակակշիռ Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության, որ արեւմտա­մետ եւ աշխարհիկ արժեքնե­րի կրող է: Բայց քրդե­րը կընդունե՞ն Էրդո­ղա­նի «սահմա­նադրա­կան քաղա­քա­ցիության» կարգա­վի­ճա­կը, թե՞ քաղա­քա­կան ինքնություն ստա­նա­լու խնդիր կառա­ջադրեն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ