ՄԵՐ ՈՒՂԻՆ

Վերջին Գրառումս ՀՅԴ-ի Մասին

Քրիստափորյան Դաշնակցությունը ԴԵՄ էր առավելապաշտական/անձնիշխանական հավակնություններին ու այդ ԻՐԱՎ Դաշնակցությունը՝ համայն Հայությունը Հայաստանին շաղկապող հրաշալի Գործիք էր։

Հարութ Քալայջյան

Երկար Ժամանակ մինչև երեկ՝ պարբերաբար անդրադառնում էի վերջին տասնամյակների ՀՅԴ ընկերաքաղաքական անառողջ գործունեությանը՝ Սփյուռքում ու հատկապես Հայաստանում, այն ակնկալությամբ, որ դաշնակցական ղեկավարությունները (մանավանդ՝ Շարքերը) մի օր կսթափվեն ու վերջ կտան ՀՅԴ ավելի քան, 100-ամյա փառապանծ պատմության դավաճանման գործընթացին։

Ծաղկաձորի Մարիոթյան ԸԺ-ը իր Բյուրոյական կազմի խնամիական Վերարտադրումով, ապակենտրոնացման սկզբունքի բացահայտ խախտումով (Լիբանան), անցյալից հետևություններ չանելու բացարձակ անպատասխանատվությամբ ու վերջապես՝ Արցախյան Հարցի անհավատարիմ/անիրատեսական մոտեցումներով, այդ ԲՈԼՈՐԸ՝ ինձ հանգեցրին այն եզրահանգմանը, որ Դաշնակցության Կազմաքաղաքական Ազատագրումը ՄԵՂՍԱԿԻՑ/ՊԱՏՎԻՐԱԿՎՈՂ դեմքերով՝ ԱՆՀՆԱՐ է, իսկ այդ տվյալներով, ՀՅԴ-ով զբաղվելը ընդհանրապես՝ ՑՆՈՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ է։

Ես հավատում եմ, որ ՀՅԴ Շարքերը ԳՈՒՑԵ կսթափվեն միայն այն ժամանակ, երբ իրենց ղեկավարությունը կենթարկվի քաղաքական նոկաուտի և այդ տապալումը տեսանելի է՝ ոչ շատ ուշ ապագայում։

Այդ տապալման ժամանակահատվածում է, որ ՀՅԴ Շարքերը անդրադառնալու են, որ Դաշնակցությունը անկարող է գոյատևել իբրև պետությունից գերադաս նպատակ։ Առավե՜լ ու ի վերջո պիտի հասկանան, որ Քրիստափորյան Դաշնակցությունը ԴԵՄ էր առավելապաշտական/անձնիշխանական հավակնություններին ու այդ ԻՐԱՎ Դաշնակցությունը՝ համայն Հայությունը Հայաստանին շաղկապող հրաշալի Գործիք էր։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *