13.5 C
Yerevan

Մենք Չենք Ասի. «Կեցցե՜ Դաշնակցությունը»

ՀՅԴ‑ն փաստա­ցի հրա­ժարվել է Դավիթ Իշխանյա­նի հայրե­նա­դարձության համար իր հնա­րա­վո­րություններն ու միջազգա­յին կապերն ի սպաս դնե­լու բարո­յա­կան պարտա­վո­րությունից:

Վահրամ Աթա­նեսյան

Մամուլը հաղորդում է, որ ՀՅԴ Ընդհա­նուր ժողովն ավարտել է աշխա­տանքնե­րը: Մինչ այդ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցնե­րի պատվի­րակներն ընտրել են կուսակցության ղեկա­վար մարմնի՝ Բյուրո­յի նոր կազմ՝ Արմեն Ռուստամյան, Լիլիթ Գալստյան, Տարոն Տոնոյան,Արսեն Համբարձումյան, որ ներկա­յացնում են ՀՅԴ Հայաստա­նի կազմա­կերպությունը: Սեւան Դանիելյա­նը Բյուրո­յում կներկա­յացնի Դաշնակցության Իրա­նը կառույցը, Տարոն Տեր-Խաչատրյա­նը՝ Միացյալ Նահանգնե­րի դաշնակցա­կաննե­րին, Հովսեփ Տեր-Գեւորգյա­նը եւ Մուրադ Փափազյա­նը Ֆրանսիա­յից են, Հակոբ Բագրա­տունին՝ Լիբա­նա­նից, իսկ Րաֆֆի Տոնա­պետյա­նը՝ Կանա­դա­յից:

Անդրա­նիկ նիստում ՀՅԴ Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ է ընտրվել «Հայաստան» խմբակցությունից Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Արմեն Ռուստամյա­նը:
Ի՞նչ է աչքի զարնում հենց առա­ջին հայացքից. Բյուրո­յի կազմում ՀՅԴ Արցա­խի կազմա­կերպությունից ընտրյալ չկա: Մինչդեռ անցած երկու շրջա­փուլում Արցա­խի դաշնակցա­կաննե­րը Բյուրո­յում ներկա­յացված էին նախ Գեորգի Պետրոսյա­նի, ապա՝ Դավիթ Իշխանյա­նի միջո­ցով:

Հնա­րա­վոր է՝ Դաշնակցության Կանո­նադրությունը նման «նուրբ դեպքե­րի» համար որո­շա­կի կարգա­վո­րումներ ունի, բայց ցանկության դեպքում Ընդհա­նուր ժողո­վը կարող էր պայմա­նա­կա­նություննե­րը զանց առնել եւ Բյուրո­յի կազմում վերընտեր 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 3‑ին Ստե­փա­նա­կերտում Բաքվի հատուկ ծառա­յություննե­րի կողմից պատանդառված Դավիթ Իշխանյա­նին, ով մինչ օրս գտնվում է ադրբե­ջա­նա­կան բանտում եւ մեղադրվում է «ռազմա­կան հանցա­գործություններ կատա­րե­լու» մեջ:

Ակա­մա­յից հիշվում է, որ երբ Դավիթ Իշխանյա­նը Ստե­փա­նա­կերտում ընտրվեց Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, ՀՅԴ գործիչնե­րից մեկը մամուլին հպարտությամբ բացա­հայտեց, որ Արցա­խի իշխա­նություննե­րը խնդրանքով դիմել են Դաշնակցությա­նը, Բյուրոն մի քանի օր քննարկել է հարցը եւ համա­ձայնություն տվել, որ Դավիթ Իշխանյա­նը քաղա­քա­կան մեծ պատասխա­նատվություն ստանձնի՝ ԼՂ-ում ներկա­յացնե­լով ՀՅԴ Բյուրո­յի մոտե­ցումնե­րը:

Բացառված չէ, որ Ադրբե­ջա­նը Դավիթ Իշխանյա­նին առեւանգե­լու պատճառ ամեն դեպքում կգտներ, բայց փաստ է, որ նա պատանդառվել է որպես Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գահ եւ ՀՅԴ Բյուրո­յի անդամ: Դաշնակցության Ընդհա­նուր ժողո­վում որպես ՀՅԴ Բյուրո­յի անդամ նրա վերընտրությունը բարո­յա­կան մեծ աջակցություն կլի­ներ ոչ միայն Դավիթ Իշխանյա­նին, նրա հարա­զատնե­րին, այլեւ Դաշնակցության Արցա­խի կառույցին առհա­սա­րակ:

ՀՅԴ Ընդհա­նուր ժողովն, ինչպես տեսնում ենք, ոչ միայն այդ աջակցությունը չի ցուցա­բե­րել, այլեւ անտե­սել է կուսակցության Արցա­խի կառույցի գոյությունը՝ Բյուրո­յի կազմում չընտրե­լով արցախցի որեւէ դաշնակցա­կա­նի:
Ի՞նչ հետեւություն կարե­լի է անել:
ՀՅԴ‑ն փաստա­ցի հրա­ժարվել է Դավիթ Իշխանյա­նի հայրե­նա­դարձության համար իր հնա­րա­վո­րություններն ու միջազգա­յին կապերն ի սպաս դնե­լու բարո­յա­կան պարտա­վո­րությունից: Այդու՝ Դաշնակցությունն իրեն զրկել է Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության, հայ ռազմա­գե­րի­նե­րի հայրե­նա­դարձության հարցում թերա­նա­լու համար Նիկոլ Փաշինյա­նին, կառա­վա­րությա­նը եւ իշխող քաղա­քա­կան մեծա­մասնությա­նը քննա­դա­տե­լու իրա­վունքից, քանի որ եթե մի կուսակցություն մոռա­ցության է մատնել իր ղեկա­վար մարմնի անդա­մին, նրան չի օժտել Բյուրո­յի անդա­մի լիա­զո­րություննե­րով, ապա չի կարող օրվա իշխա­նություննե­րից հակա­ռա­կը պահանջել:

ՀՅԴ Բյուրո­յի անդամնե­րի ընտրությունը, սակայն, հուշում է ամե­նաանցանկա­լին. ՀՅԴ‑ն Արցա­խի իր կառույցն այլեւս առանձին կազմա­կերպություն չի ճանա­չում, չկա, Դաշնակցության Արցա­խի ԿԿ‑ն փաստա­ցի գոյություն չունի: Կարե­լի՞ է ենթադրել, որ ՀՅԴ համար այլեւս գոյություն չունի նաեւ Արցա­խի հարց, Դաշնակցությունը «թեման փակել է»՝ մեկով ավե­լացնե­լով ձախողված ապստամբություննե­րի թիվը՝ Սասունից սկսած:

Մենք այլեւս չենք ասի. «Կեցցե՜ Դաշնակցությունը, հայ Դաշնակցությունը իսկա­կան»՝ մինչեւ չհա­մոզվենք, որ մեր այս դիտարկումնե­րը միայն իրա­վի­ճա­կի ոչ ամբողջա­կան ընկա­լումից ածանցված ենթադրություններ են: Եթե համոզվենք, որ այդպես է, մենք ներո­ղություն կխնդրենք: Իսկ եթե պարզվի, որ այն եւ այնպես է՝ ինչ եւ ինչպես ասված է, ապա ստիպված կլի­նենք ի լուր հայության արձա­նագրել, որ ՀՅԴ 2025 թվա­կա­նի Ընհա­նուր ժողովն իր համար Արցա­խի հարցը փակել է:

Առնչվող Հոդվածներ