26.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 26

Բարե­բախտություն էր, որ ծեծուջարդի ժամա­նակ մարդկա­յին կորուստներ չեղան, բայց տպա­վո­րությունը, որ Հայաստա­նից Արցախ մուտք գործել ցանկա­ցած անձինք հանդի­պել են արգե­լանքի եւ բռնություննե­րի ենթարկվել՝ չափա­զանց ծանր էր:

Վահրամ Աթա­նեսյան

2015 թվա­կա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղում սկսվեց չափա­զանց տհաճ իրա­դարձությամբ: Մոտ երկու ամիս տեւած քարոզչությունից հետո «Հիմնա­դիր խորհրդա­րան» կոչվող կառույցը, որի առանցքա­յին դեմքը Ժիրայր Սեֆիլյանն էր, հայտա­րա­րեց Արցա­խում «իրա­զեկման ավտոերթ կազմա­կերպե­լու» մասին: Ո՞րն էր այդ նախա­ձեռնության նպա­տա­կը եւ ինչի՞ մասին էին նրանք մտա­դիր իրա­զե­կել Արցա­խի հանրությա­նը՝ քաղա­քա­կան բանա­վե­ճի հարց է: Իրա­վի­ճա­կի բարդությունը նրա­նում էր, որ ԼՂՀ իշխա­նություննե­րը, քաղա­քա­կան ուժե­րը «Հիմնա­դիր խորհրդա­րա­նի» որո­շումն ընդունե­ցին որպես «անկախ պետության ներքին գործե­րին միջամտության փորձ»: Այդ փուլում նախա­գա­հի նախկին թեկնա­ծու, Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Վիտա­լի Բալա­սանյա­նը հայտա­րա­րեց, որ անձամբ դեմ է Հայաստա­նին Արցա­խի միա­վորմա­նը եւ սատա­րում է ԼՂՀ անկա­խության միջազգա­յին ճանաչմանն ուղղված՝ Հայաստա­նի եւ Արցա­խի իշխա­նություննե­րի արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը:

«Հիմնա­դիր խորհրդա­րա­նը» Ստե­փա­նա­կերտում եւ Արցա­խի շրջաննե­րում ուներ մի քանի տասնյակ համա­կիրներ: Նրանց շարքում բացա­ռիկ եռանդով աչքի էր ընկնում ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կից Վահան Բադասյա­նը, որ ՀՅԴ հետ սկզբունքա­յին տարա­ձայնություննե­րի պատճա­ռով հեռացվել էր կուսակցության շարքե­րից: Ըստ ծրագրվա­ծի՝ «Հիմնա­դիր խորհրդա­րա­նի» անդամնե­րին Աղավնո­յի անցա­կե­տում պետք է դիմա­վո­րեին արցախցի համա­կիրնե­րը, այնուհե­տեւ ավտոերթը պիտի հասներ Ստե­փա­նա­կերտ, անցներ բոլոր շրջաննե­րով, ապա վերա­դառնար Երեւան: Ավտոերթի գաղա­փա­րա-քարոզչա­կան ապա­հո­վությունն իրա­կա­նացնում էր Իգոր Մուրադյա­նը՝ համա­գործակցե­լով երեւանյան մի քանի լրատվա­մի­ջոցնե­րի հետ:

ԼՂՀ իշխա­նություննե­րի առջեւ կանգնած էր չափա­զանց բարդ խնդիր: Բանն այն է, որ Արցա­խում երթե­րի, հանրա­հա­վաքնե­րի եւ ցույցե­րի մասին օրենք չկար, ուստի ավտոերթը համա­ձայնեցման ենթա­կա չէր: Միա­ժա­մա­նակ, սակայն, ԼՂՀ իշխա­նություննե­րը ոչ մի երաշխիք չունեին, որ հարյուրա­վոր մեքե­նա­նե­րի մուտքը Ստե­փա­նա­կերտ չի հանգեցնի անկա­ռա­վա­րե­լի վիճա­կի: Ցավոք, ընտրվեց հանգուցա­լուծման ամե­նաանցանկա­լի տարբե­րա­կը. Ավտո­շա­րասյունն Աղավնո­յի անցա­կետ չհա­սած՝ հանդի­պեց ԼՂՀ ոստի­կա­նության եւ ԱԱԾ ծառա­յողնե­րի արգելքին:

Ֆորմալ առումով իրա­վա­պահներն «ստուգում էին ԼՂՀ մուտք գործող անձանց ինքնությունը եւ տրասնպորտա­յին միջոցնե­րի տիրա­պետման ու շահա­գործման օրի­նա­կա­նությունը»,- բայց կարճ ժամա­նակ անց «Հիմնա­դիր խորհրդա­րա­նի» անդամնե­րը ենթարկվե­ցին ֆիզի­կա­կան բռնություննե­րի: Հետա­գա­յում տարածված տեսագրություննե­րից պարզ դարձավ, որ ԼՂՀ ուժա­յիննե­րը մայրուղուն հարող բարձունքնե­րում դիպուկա­հարնե­րի հենա­կե­տեր էին ստեղծել: Բարե­բախտություն էր, որ ծեծուջարդի ժամա­նակ մարդկա­յին կորուստներ չեղան, բայց տպա­վո­րությունը, որ Հայաստա­նից Արցախ մուտք գործել ցանկա­ցած անձինք հանդի­պել են արգե­լանքի եւ բռնություննե­րի ենթարկվել՝ չափա­զանց ծանր էր:

Բարդ է ասել, թե ԼՂՀ իշխա­նություններն ի՞նչ մոտի­վա­ցիա­յով էին փակել «Հիմնա­դիր խորհրդա­րա­նի» անդամնե­րի ճանա­պարհը կամ ինչու՞ չէր ընտրվել քաղա­քա­կան երկխո­սության տարբե­րա­կը: Մի՞թե դժվար էր նախա­գա­հի աշխա­տա­կազմից, Ազգա­յին ժողո­վի բոլոր խմբակցություննե­րից ձեւա­վո­րել ներկա­յա­ցուցչա­կան պատվի­րա­կություն եւ լիա­զո­րել, որ Աղավնո­յում դիմա­վո­րեն «Հիմնա­դիր խորհրդա­րա­նի» անդամնե­րին, քննարկեն նրանց ավտոերթի նպա­տա­կը, մասնա­կիցնե­րի կազմը եւ փորձեն գտնել դիրքո­րո­շումնե­րի գոնե «հատման կետեր», ինչը թույլ կտար, որ Երեւա­նից հյուրե­րը Շուշիում, Ստե­փա­նա­կերտում, մյուս քաղաքնե­րում հանդի­պեն հանրության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, լսեն նրանց տեսա­կետնե­րը:

Առա­վել քան արտա­ռոց էր Հայաստա­նի իշխա­նություննե­րի կեցվածքը. եթե Երեւա­նին այդ ավտոերթը եւ նրա շուրջ տեղե­կատվա-քարոզչա­կան աղմուկն իրոք պետք չէր, ապա ինչու՞ ավտո­շա­րասյունն անարգել անցել է մոտ երեք հարյուր կիլո­մետր ճանա­պարհ: Հայաստա­նի ոստի­կա­նության, ԱԱԾ համար մի՞թե շատ բարդ խնդիր էր Սիսիա­նում կամ Գորի­սում ավտոերթի կասե­ցումը: Ամեն ինչ, կարծես, արված էր, որպեսզի Հայաստա­նի հանրությա­նը ներշնչվի, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում «միա­վորման մասին լսել անգամ չեն ուզում, Ստե­փա­նա­կերտը համա­ձայն է միայն անկա­խության կարգա­վի­ճա­կին»:
Այդ «տեսլա­կանն», անշուշտ, ուներ նաեւ արտա­քին շահա­ռուներ: Հայաստա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի միջեւ «արմա­տա­կան խզման» այդ ցուցադրումը ժամա­նա­կա­յին առումով համընկավ կարգա­վորման բանակցություննե­րում Ադրբե­ջա­նի դիրքո­րոշման աննա­խա­դեպ կոշտացմա­նը: Ու՞մ էր պետք, որ դրան հակադրվեր Ստե­փա­նա­կերտի ոչ պակաս առա­վե­լա­պաշտա­կան դիրքո­րո­շումը՝ ԼՂՀ քաղա­քա­կան պատմության մեծա­գույն հարցա­կանն է, թերեւս:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ