14.8 C
Yerevan

Ուկրաի­նան Զիջե­լու Է Բոլոր Սցե­նարնե­րով

Չնա­յած Ուկրաի­նա­յի վրա աճող ճնշմա­նը, Թրամփի վարչա­կազմը նաև սպառնա­ցել է Ռուսաստա­նի դեմ լրա­ցուցիչ պատժա­մի­ջոցներ կիրա­ռել՝ Մոսկվա­յի շարունակվող ռազմա­կան գործո­ղություննե­րին պատասխա­նե­լու համար։  

The New York Times֊ը գրում է, որ ըստ Ռուբիո­յի հայտա­րա­րության‘ Ուկրաի­նան պետք է տարածքա­յին զիջումներ կատա­րի ցանկա­ցած խաղաղ համա­ձայնության դեպքում։

ԱՄՆ պետքարտուղա­րը, ուղև­որվե­լով Սաուդյան Արա­բիա՝ ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րի հետ բանակցություննե­րի, հայտա­րա­րել է, որ ապա­գա­յում անհրա­ժեշտ կլի­նի երկխո­սություն Մոսկվա­յի հետ՝ պարզե­լու, թե ինչ զիջումնե­րի է պատրաստ գնալ Ռուսաստա­նը՝ ռազմա­կան հակա­մարտությունը ավարտե­լու համար։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Ուկրաի­նան պետք է պատրաստ լինի զիջել այն տարածքնե­րը, որոնք Ռուսաստա­նը գրա­վել է 2014 թվա­կա­նից ի վեր, որպես ցանկա­ցած զինա­դա­դա­րի համա­ձայնագրի մաս։

Ռուբիո­յի հայտա­րա­րությունն արվել է Սաուդյան Արա­բիա ուղև­որվող ինքնա­թի­ռում, որտեղ նա պետք է հանդի­պի բարձր մակարդա­կի ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րի հետ։

«Ամե­նա­կարև­որն այն է, որ այս բանակցություննե­րից դուրս գանք հստակ պատկե­րացմամբ, որ Ուկրաի­նան պատրաստ է բարդ քայլե­րի գնալ, այնպես ինչպես Ռուսաստա­նը նույնպես պետք է բարդ որո­շումներ ընդունի՝ այս հակա­մարտությունը ավարտե­լու կամ գոնե ինչ-որ ձևով կասեցնե­լու համար», — ասել է Ռուբիոն լրագրողնե­րին։

Ռուբիոն հրա­ժարվել է մանրա­մասնել հնա­րա­վոր համա­ձայնա­գի­րը, սակայն ընդգծել է, որ երկկողմա­նի փոխզի­ջումնե­րը դիվա­նա­գի­տա­կան գործընթա­ցի հիմնա­կան բաղադրիչն են։

«Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է հասկա­նան, որ այս իրա­վի­ճա­կում ռազմա­կան լուծում չկա», — նշել է նա։ «Ռուսաստա­նը չի կարող ամբողջությամբ նվա­ճել Ուկրաի­նան, բայց Ուկրաի­նա­յի համար նույնպես չափա­զանց դժվար կլի­նի մոտ ապա­գա­յում հետ մղել ռուսա­կան զորքե­րին մինչև 2014 թվա­կա­նի սահմաննե­րը», — հավե­լել է Ռուբիոն։

Ռուբիոն հավե­լել է, որ Մոսկվա­յի հետ ապա­գա բանակցություննե­րը պետք է որո­շեն, թե ինչ զիջումնե­րի է պատրաստ գնալ Ռուսաստա­նը։ «Մենք դեռ չգի­տենք, թե կողմե­րի միջև ինչպի­սի հակա­սություններ կան», — ասել է նա։

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կողմե­րը մանրա­մասնո­րեն չեն քննարկի Ուկրաի­նա­յի բնա­կան պաշարնե­րի վերա­բերյալ առա­ջարկված համա­ձայնա­գի­րը, որը նախկի­նում Թրամփը նկա­րագրել էր որպես փոխհա­տուցում ԱՄՆ‑ի ռազմա­կան աջակցության դիմաց՝ երեք տարի առաջ հակա­մարտության սկսվե­լուց հետո։

Թրամփի կարծի­քով՝ ԱՄՆ‑ի ֆինանսա­կան հետաքրքրությունը Ուկրաի­նա­յի հանքա­յին ռեսուրսնե­րի և հազվագյուտ մետաղնե­րի նկատմամբ կարող էր ծառա­յել որպես ոչ պաշտո­նա­կան անվտանգության երաշխիք Ուկրաի­նա­յի համար։

Չնա­յած նրան, որ ԱՄՆ‑ը դադա­րեցրել է Կիև­ին տրա­մադրել որո­շա­կի հետա­խուզա­կան տվյալներ, այդ թվում՝ արբանյա­կա­յին պատկերներ, Ռուբիոն վստա­հեցրել է, որ Վաշինգտո­նը շարունա­կում է Ուկրաի­նա­յին փոխանցել կարև­որ տեղե­կատվություն, որը թույլ է տալիս պաշտպանվել ռուսա­կան հարձա­կումնե­րից։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաի­նան SpaceX‑ի Starlink ծառա­յությունից անջա­տե­լու հարցը երբեք չի քննարկվել։

Չնա­յած Ուկրաի­նա­յի վրա աճող ճնշմա­նը, Թրամփի վարչա­կազմը նաև սպառնա­ցել է Ռուսաստա­նի դեմ լրա­ցուցիչ պատժա­մի­ջոցներ կիրա­ռել՝ Մոսկվա­յի շարունակվող ռազմա­կան գործո­ղություննե­րին պատասխա­նե­լու համար։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ‑ը ձգտում է ցույց տալ, որ դեռևս ունի ճնշման լծակներ Ռուսաստա­նի նկատմամբ՝ նրան Ուկրաի­նա­յի հետ բանակցություննե­րի մղե­լու համար։

Ռուբիոն նաև հայտնել է, որ ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րի հետ հանդի­պումնե­րի ընթացքում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կքննարկվի ռազմա­կան օգնության վերա­կանգնման հնա­րա­վո­րությունը։ Նա հավե­լել է, որ ԱՄՆ‑ի դիրքո­րո­շումը այս հարցում կարող է փոփոխվել, եթե պարզ լինի, որ Ուկրաի­նան լրջո­րեն տրա­մադրված է խաղաղ բանակցություննե­րի։

«Մի բան կարող եմ վստա­հա­բար ասել. մենք ռազմա­կան օգնություն Ռուսաստա­նին չենք տրա­մադրի», — հայտա­րա­րել է նա։

Աղբյուրը‘

https://www.nytimes.com/2025/03/10/us/politics/rubio-ukraine-russia.html

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ