16.5 C
Yerevan

Այժմ Գնդա­կը Ռուսնե­րի Դաշտում Է

Իրա­կա­նում Թրամփը բավա­կան հետաքրքիր քայլ կատա­րեց և Ուկրաի­նա­յի համա­ձայնությունը ստա­նա­լով գնդակն ուղարկեց Մոսկվա­յի դաշտ։ Այժմ ռուսնե­րի հերթն է արձա­գանքե­լու և նրանք, վստա­հա­բար կարձա­գանքեն։ Իհարկե այդ արձա­գանքը կարող է միանգա­մից չլի­նել, բայց հրա­դա­դա­րը հաստատվե­լու է, կարծում է Դավիթ Ստե­փանյա­նը, հարցը միայն ժամա­նա­կի մեջ էլ

Դավիթ Ստե­փանյան

Վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է ԱՄՆ-Ուկրաի­նա բանակցություննե­րին, որի ընթացքում ուկրաի­նա­կան կողմը միա­ձայն պատրաստա­կա­մություն է հայտնվել համա­ձայնություն տալ առա­ջարկված 30-օրյա հրա­դա­դա­րին։ Ռուսաստա­նը դեռևս լռում է։ Վերլուծա­բա­նի կարծի­քով ռուսնե­րը դեռևս փորձում են ավե­լի թանկ գին վերցնել այդ հրա­դա­դա­րի համար, թեև նրանք ևս, հավա­նա­բար, հասկա­նում են, որ այս արյունա­լի պատե­րազմն այս պահին այլևս հնա­րա­վոր չէ ու պետք չէ շարունա­կել։
Դավիթ Ստե­փանյա­նը միա­ժա­մա­նակ, վերհի­շե­լով Թրամփ-Զելենսկի բավա­կան կոնֆլիկտա­յին հանդի­պումը, որից հետո Ուկրաի­նա­յի նախա­գա­հը հեռա­ցել էր Սպի­տակ Տնից, նշեց, որ ռուսա­կան կողմը և որոշ հայաստանյան «ռուսա­մետներ» իզուր են ուրա­խա­նում՝ կարծե­լով, որ Թրամփը «գերի է Պուտի­նի ձեռքում» կամ Թրամփը «Պուտի­նա­մետ է»։ Իրա­կա­նում Թրամփը բավա­կան հետաքրքիր քայլ կատա­րեց և Ուկրաի­նա­յի համա­ձայնությունը ստա­նա­լով գնդակն ուղարկեց Մոսկվա­յի դաշտ։ Այժմ ռուսնե­րի հերթն է արձա­գանքե­լու և նրանք, վստա­հա­բար կարձա­գանքեն։ Իհարկե այդ արձա­գանքը կարող է միանգա­մից չլի­նել, բայց հրա­դա­դա­րը հաստատվե­լու է, կարծում է Դավիթ Ստե­փանյա­նը, հարցը միայն ժամա­նա­կի մեջ է։ Բացի դրա­նից, եթե մինչ մարտի 10–11‑ը Մոսկվա­յում ապրողնե­րի համար գուցե պատե­րազմն անտե­սա­նե­լի էր, բայց այն աթս հարձա­կումը, որ իրա­կա­նացրեց Կիևը դեպի Մոսկվա, պետք է, որ սթա­փե­ցուցիչ լինի Մոսկվա­ցի­նե­րի ու ռուսա­կան իշխա­նություննե­րի համար։
Դավիթ Ստե­փանյա­նը նաև նշեց, որ ԵՎրո­պան շարունա­կում է մնալ Ուկրաի­նա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նության և անկա­խության միակ երաշխա­վո­րը, անգամ ցանկություն ենն հայտնել հրա­դա­դա­րից հետո Ուկրաի­նա­յում խաղա­ղա­պահ զորքեր տեղա­կա­յել, ինչին միանգա­մից ցավոտ արձա­գանքել է Մոսկվան։ Լավրո­վը նշել է, որ ՆԱՏՕ‑ի կազմում գտնվող զորքե­րի տեղա­կա­յումը Ուկրաի­նա­յում, վտանգ է ներկա­յացնում Ռուսաստա­նի համար, ինչ դրո­շով ու նշա­նա­բա­նով էլ նրանք այնտեղ լինեն։ Ֆրանսիա­յի նախա­գահ Մաքրո­նը արդեն իսկ հանդի­պել է մոտ երե­սուն երկրի ԳՇ պետե­րի հետ՝ նրանց հետ ՈՒկրաի­նա­յի պաշտպա­նության մեխա­նիզմներ մշա­կե­լու համար։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ