26.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 28

Ազգա­յին ժողո­վը, ինչպես օրենքն է պահանջում, իրա­վունքի ուժով արտա­կարգ նիստ չգումարվեց, քանի որ ԼՂՀ ամբողջ տարածքում կամ մի հատվա­ծում ռազմա­կան դրություն մտցնե­լու մասին նախա­գա­հի հրա­մա­նա­գիր չէր արձակվել:

Վահրամ Աթա­նեսյան

Ապրիլյան քառօրյա մարտե­րի մասին գնա­հա­տա­կաննե­րը տարբեր են. ոմանք համա­րում են, որ հայկա­կան բանա­կը հակա­ռա­կորդին հարկադրել է «Մոսկվա­յի միջնորդությամբ հրա­դա­դար խնդրել»: Տարածված տեսա­կետ է նաեւ, որ Ադրբե­ջա­նը «լիա­մասշտաբ պատե­րազմ սկսե­լու նպա­տակ չի ունե­ցել, ընդա­մե­նը «հետա­խուզա­կան մարտ» է վարել եւ բացա­հայտել մեր թերություննե­րը եւ թուլություննե­րը»:
2016 թվա­կա­նի ապրի­լի 2‑ի առա­վոտյան հայտնի դարձավ, որ Ադրբե­ջա­նը հյուսի­սա­յին եւ հարա­վա­յին ուղղությամբ հարձակման է անցել, ընթա­նում են կատա­ղի մարտեր: Առա­ջին միտքը, որ ծագեց՝ Թալի­շի համայնքա­պե­տին զանգելն էր: Նա ինձ ուշա­դիր լսեց, ապա շատ հանգիստ ասաց, որ անցյալ օրվա­նից Ստե­փա­նա­կերտի իր տանն է, նոր է պատրաստվում գյուղ ճանա­պարհվել: Կապվե­ցի Մարտա­կերտի շրջա­նա­յին վարչա­կազմի ղեկա­վար Վլա­դիկ Խաչատրյա­նի հետ: Վլա­դիկ Խաչատրյա­նը հայկա­կան բանա­կի գենե­րալ է, ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կից, որ, չնա­յած ստա­ցած հաշմանդա­մությա­նը, շարունա­կել է ծառա­յությունը՝ լինե­լով Պաշտպա­նության բանա­կի հրե­տա­նա­յին զորքե­րի կայացման առա­ջա­մարտիկնե­րից մեկը: Նա իմ ուսա­նո­ղա­կան տարի­նե­րի ընկերն է: Ու թեեւ հետա­գա տարի­նե­րին նախկին ջերմությունից գրե­թե ոչինչ չի մնա­ցել, մեր հարա­բե­րություննե­րում շիտա­կությունը եւ անդա­վա­ճա­նությունը պահպանվել է: Նա ինձ անկեղծո­րեն ասաց, որ գյուղի հիմնա­կան հատվա­ծը հակա­ռա­կորդի կողմից գրավված է, ինքը զարտուղի ճանա­պարհով է «տարածք մտել» եւ կազմա­կերպում է խաղաղ բնակչության տարհա­նումը:
Հրթի­ռահրե­տա­կոծվում էին նաեւ սահմա­նա­մերձ բոլոր բնա­կա­վայրե­րը, Մարտա­կերտ քաղա­քը եւ զորա­մա­սե­րը: Տագնա­պա­լի լուրեր էին հասնում նաեւ Հադրութից եւ Մարտունուց, որտեղ դպրո­ցի ճանա­պարհին հրե­տա­նա­յին արկի զոհ էր դարձել Վաղարշակ Գրի­գորյա­նը: Ստե­փա­նա­կերտի պաշտո­նա­կան շրջա­նակնե­րից, սակայն, որեւէ հայտա­րա­րություն ոչ այդ, ոչ հաջորդ երեք օրե­րին այդպես էլ չհնչեց: Ազգա­յին ժողո­վը, ինչպես օրենքն է պահանջում, իրա­վունքի ուժով արտա­կարգ նիստ չգումարվեց, քանի որ ԼՂՀ ամբողջ տարածքում կամ մի հատվա­ծում ռազմա­կան դրություն մտցնե­լու մասին նախա­գա­հի հրա­մա­նա­գիր չէր արձակվել:
Չնա­յած դրան, զինվո­րա­կան կոմի­սա­րիատներն իրա­կա­նացնում էին պահեստա­զոր շարքա­յին եւ կրտսեր սպա­յա­կան կազմի զորա­հա­վաք, ինչպես նաեւ՝ կամա­վո­րագրում: Ստե­փա­նա­կերտն այդ օրե­րին բառիս բուն իմաստով նման էր զինվո­րա­կան ճամբա­րի: Վերածննդի հրա­պա­րա­կը եւ հարա­կից փողոցնե­րը լեփլե­ցուն էին զինվո­րա­կաննե­րով: Նրանց կողքին զինվո­րա­կան արտա­հա­գուստով ընդգծվում էին Հայաստա­նի եւ ԼՂՀ քաղա­քա­կան գործիչնե­րը, պետա­կան պաշտոնյա­նե­րը: Մարտա­կան գործո­ղություննե­րը դադա­րե­ցին ապրի­լի 5‑ի հետկե­սօ­րին: Այդ ընթացքում հաջողվել էր թշնա­մուց վերագրա­վել Թալի­շը, բայց գյուղա­մերձ բարձունքներն անցել էին նրա հսկո­ղությա­նը: Գյուղը գրե­թե լիո­վին ավերված էր, բնակչությունը՝ տեղա­հանված: Հայկա­կան կողմն ավե­լի քան հարյուր զոհ ուներ: Թշնա­մին հարա­վում գրա­վել էր Լելե­թե­փե բարձունքը՝ կրա­կա­յին վերահսկո­ղության տակ առել Հադրութ-Ջեբրա­յիլ ճանա­պարհը:
Արտա­ռոց էր, որ մարտա­կան գործո­ղություննե­րի դադարման հետ անցավ նաեւ այդ օրե­րին մարդկանց պաշա­րած տագնա­պը: Ստե­փա­նա­կերտում մարդիկ միայն խոսում էին այն մասին, որ հարյուրա­վոր պաշտոնյա­ներ, գործա­րար շրջա­նակնե­րի դեմքեր ապրի­լի 2‑ին ընտա­նիքնե­րով հեռա­ցել եւ վերա­դարձել են հրա­դա­դա­րի հաստա­տումից երկու օր անց:
Ովքե՞ր էին այդ պաշտոնյա­նե­րը եւ գործա­րարնե­րը՝ ոչ ոք կոնկրետ անուններ չէր նշում: Այդ լուրե­րի եւ ասե­կո­սե­նե­րի հանդեպ իշխա­նությունը, քաղա­քա­կան ուժե­րը եւ ՀԿ-երը, սակայն, բացարձակ անտարբեր գտնվե­ցին, իսկ կարճ ժամա­նակ անց Ստե­փա­նա­կերտն սկսեց քննարկել ԼՂ-ում զինվո­րա­կան հաշվա­ռումից դուրս գալու թեման: Մարդիկ պնդում էին, որ հանրա­պե­տա­կան զինկո­մի­սա­րիա­տում հարյուրա­վոր պաշտոնյա­նե­րի եւ գործա­րարնե­րի որդի­նե­րին զինվո­րա­կան հաշվա­ռումից հանում են՝ «բնա­կության վայրը փոխե­լու» պատճա­ռա­բա­նությամբ, բայց նրանք իրա­կա­նում մնում են տեղում:
Որքանո՞վ էին հավաստի այդ լուրե­րը՝ դժվար է ասել: 2020թվականի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո, քառա­սունչորսօրյա պատե­րազմին նախորդած ամիսնե­րին այդ հարցը քննարկման առարկա դարձրեց «Միասնա­կան հայրե­նիք» խմբակցության պատգա­մա­վոր Սեյրան Հայրա­պետյա­նը եւ խոստա­ցավ հրա­պա­րա­կել զինվո­րա­կան հաշվա­ռումը փոխած անձանց անվա­նա­կան ցուցա­կը: Նման փաստա­թուղթ այդպես էլ չհրա­պա­րակվեց եւ անհասկա­նա­լի մնաց, թե մարտա­կան գործո­ղություննե­րը չորս օր հետո դադա­րեցնե­լու ի՞նչ երաշխիք կար, որ ԼՂՀ-ում ռազմա­կան դրություն չհայտա­րարվեց: Գաղտնիք է նաեւ, թե ի՞նչ փաստաթղթի հիման վրա են դադա­րել ռազմա­կան գործո­ղություննե­րը:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ