16.5 C
Yerevan

Դոնալդը «Դավա­ճա­նեց» Վլա­դի­մի­րին

Մոսկվա­յից առայժմ պաշտո­նա­կան արձա­գանք չկա, բայց ՌԻԱ-Նովոստին անդրա­դարձել է ուկրաի­նա­կան կարգա­վորման Ռուսաստա­նի նախա­պայմաննե­րին: Տպա­վո­րություն է, որ Ռուսաստա­նի ԱԳՆ‑ն նույն «ոճի մեջ» հայտա­րա­րություն կանի: Հակա­ռա­կը պատկե­րացնել դժվար է։

Վահրամ Աթա­նեսյան


Սաուդյան Արա­բիա­յի Ջիդա քաղա­քում մարտի 11-ին ամե­րի­կա-ուկրաի­նա­կան «գագա­թա­ժո­ղո­վը», որ տեւել է ավե­լի քան վեց ժամ, Սպի­տակ տունը գնա­հա­տել է «արդյունա­վետ»: ԱՄՆ նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Մայքլ Ուոտլտցը հայտա­րա­րել է, որ Ուկրաի­նա­յին ցուցա­բերվող «օգնության պաուզան վերացված է»: Նրա խոսքե­րով՝ Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Դոնալդ Թրամփն օգնությունը դադա­րեցնե­լու որո­շում էր ընդունել՝ մինչեւ կպարզվեր, թե Ուկրաի­նան «խաղաղ բանակցություննե­րին հավա­տարմություն ցուցա­բե­րում»:

Ըստ Ուոլտցի՝ Ջիդա­յի բանակցություննե­րում Ուկրաի­նան «խաղա­ղության հասնե­լու պատրաստա­կա­մություն է հայտնել, այժմ պետք է ստա­նալ հրա­դա­դա­րին Ռուսաստա­նի համա­ձայնությունը»: Ավե­լի առարկա­յա­կան է արտա­հայտվել պետքարտուղար Ռուբիոն. «Գնդա­կը հիմա Ռուսաստա­նի կողմում է»:

Բանակցություննե­րի հիմնա­կան ձեռքբե­րում է դիտվում ռազմա­ճա­կա­տա­յին գծի ողջ երկայնքով, օդում եւ ծովում երե­սունօրյա հրա­դա­դար հաստա­տե­լու մասին ԱՄՆ‑ի եւ Ուկրաի­նա­յի համա­ձայնությունը: Կողմե­րը նաեւ պայմա­նա­վորվել են, որ հազվագյուտ մետաղնե­րի շահա­գործման համա­ձայնությունը «կստո­րագրվի ամե­նա­մոտ ապա­գա­յում»:

Կարե­լի՞ է արձա­նագրել, որ ուկրաի­նա­կան կարգա­վորման հարցում Մեծ Բրի­տա­նիա­յի եւ Եվրա­միության հաստա­տա­կա­մությունն ազդել է Սպի­տակ տան դիրքո­րոշմա­նը: Ըստ երեւույթին՝ այո: Այլա­պես Դոնալդ Թրամփը չէր հայտա­րա­րի, որ Ուկրաի­նա­յին ռազմա­կան աջակցությունը կվե­րա­կանգնվի: Դա այն է, ինչ պնդում էին Մեծ Բրի­տա­նիան, Ֆրանսիան եւ Գերմա­նիան՝ պարզո­րոշ հայտա­րա­րե­լով, որ Ուկրաի­նան բանակցություննե­րին պետք է մասնակցի եւ ունե­նա ուժեղ աջակցություն:

Ջիդա­յի բանակցություննե­րից հետո իրա­վի­ճա­կի ինտրիգն այն է, որ ավե­լի վաղ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը հայտա­րա­րել է կարճա­ժամկետ հրա­դա­դա­րի աննպա­տա­կարմա­րության մասին՝ համա­րե­լով, որ այդ ժամա­նա­կա­հատվածն Ուկրաի­նան օգտա­գործե­լու է ուժե­րի համալրում, զորքե­րի վերախմբա­վո­րում իրա­կա­նացնե­լու համար: Պուտի­նը պնդել է, որ կարգա­վո­րումը պետք է երաշխա­վո­րի կայուն եւ տեւա­կան խաղա­ղություն: Ընդ որում, համա­ձայնության հիմքում պետք է դրվեն Ռուսաստա­նի առա­ջարկած բոլոր նախա­պայմաննե­րը:

Ուկրաի­նա-ամե­րիկյան երե­սունօրյա հրա­դա­դա­րի առա­ջարկությունն, այսպի­սով, չափա­զանց բարդ կացություն է ստեղծում Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի համար: Խնդի­րը ոչ միայն հրա­դա­դա­րի հաստատման «պահանջն» է, այլեւ այդ ընթացքում քաղա­քա­կան քննարկումնե­րի նախա­ձեռնությունը, ինչից հասկացվում է, որ եթե Մոսկվան համա­ձայնի Վաշինգտո­նի եւ Կիեւի համա­տեղ առա­ջարկին, ապա պետք է ընդունի կարգա­վորման բանակցություննե­րի ձեւա­չա­փի փոփո­խությունը:

Մոսկվա­յից առաժմ պաշտո­նա­կան արձա­գանք չկա, բայց ՌԻԱ-Նովոստին անդրա­դարձել է ուկրաի­նա­կան կարգա­վորման Ռուսաստա­նի նախա­պայմաննե­րին: Տպա­վո­րություն է, որ Ռուսաստա­նի ԱԳՆ‑ն նույն «ոճի մեջ» հայտա­րա­րություն կանի: Հակա­ռա­կը պատկե­րացնել դժվար է, քանի որ զորքե­րի ներկա­յիս շփման գծով հրա­դա­դա­րի հաստա­տումը եւ քաղա­քա­կան քննարկումնե­րի մեկնարկը կնշա­նա­կի, որ Ռուսաստա­նի սահմա­նադրությամբ ամրագրված ուկրաի­նա­կան ոչ բոլոր տարածքնե­րը կմնան ռուսաստանյան հսկո­ղության ներքո:

Նման կարգա­վո­րում Մոսկվան չի դիտարկում, ուստի բացառված չէ, որ Ջիդա­յում ամե­րի­կա­ցի եւ ուկրաի­նա­ցի դիվա­նա­գետնե­րը երե­սունօրյա հրա­դա­դա­րի համա­ձայնության են եկել, որպեսզի Ռուսաստա­նին թողնեն ամե­նաանհարմար կացության մեջ. եթե Մոսկվան այդ նախա­ձեռնությունը մերժի, ապա ոչ միայն եվրո­պա­կան «տատանվող» երկրնե­րը, այլեւ հենց Միացյալ Նահանգներն Ուկրաի­նա­յին ավե­լի մեծ ծավա­լի ռազմա­կան օգնության կատարյալ լեգի­տիմ իրա­վունք կունե­նան, Ռուսաստա­նը քաղա­քա­կան լրջա­գույն փորձության կենթարկվի: Ռուսաստանյան քարոզչությունն, իհարկե, կարող է ներկա­յացնել այնպես, որ «բիզնեսմեն» Դոնալդը «դավա­ժա­նել է իր ընկեր Վլա­դի­մի­րին»: Բայց իրա­կան քաղա­քա­կա­նության մեջ հաշվի է առնվում կոնկրետ իրա­վի­ճա­կը. Ռուսաստա­նին առա­ջարկվում է պատվա­վոր խաղա­ղություն, բայց դա Վլա­դի­միր Պուտի­նը համա­րում է «ռազմա­վա­րա­կան պարտություն»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ