16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 30

Հանրա­յին ի՞նչ համոզմունքի մասին կարող էր խոսք լինել, եթե Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վո­րը բռնության էր ենթարկվել իր աշխա­տա­վայրի մուտքում՝ հարյուրա­վոր անձանց աչքի առաջ, ապա եւ առեւանգվել: Ի՞նչ առա­քե­լություն էր վերա­պահված Հայկ Խանումյա­նի հիմնադրած «Արցա­խի վերածնունդ» կուսակցությա­նը, ովքե՞ր էին նրա գաղա­փա­րա­կան եւ ֆինանսա­կան հովա­նա­վորնե­րը՝ հայտնի չէ:

Վահրամ Աթա­նեսյան

2016 թվա­կա­նի հունի­սի 6‑ին Ստե­փա­նա­կերտում վերջին ավե­լի քան քսան տարի­նե­րի կտրվածքով աննա­խա­դեպ դեպք տեղի ունե­ցավ. Ազգա­յին ժողո­վի մուտքի մոտ, որտեղ տեղադրված էին տեսախցիկներ, նախ դաժան ծեծի ենթարկվեց, ապա առեւանգվեց խորհրդա­րա­նի միակ ընդդի­մա­դիր պատգա­մա­վոր Հայկ Խանումյա­նը: Ժամեր անց հայտնի դարձավ, որ առեւանգողնե­րը նրան անօգնա­կան են թողել քաղա­քա­մերձ տարածքում, ապա զանգել շտա­պօգնություն: Խանումյա­նի նկատմամբ բացա­սա­կան վերա­բերմունք Ստե­փա­նա­կերտում ձեւա­վորվել էր մինչ այդ, երբ հայտնի դարձավ, որ նա օտա­րերկրյա հիմնադրա­մի աջակցությամբ վերա­կանգնել է Աղդա­մի գերեզմա­նա­տան մի հուշա­քար, որ կանգնեցված էր Ադրբե­ջա­նի ազգա­յին հերոս Ալլա­վերդի Բաղի­րո­վի հիշա­տա­կին: Չնա­յած Խանումյա­նի հիմնա­վորմա­նը, որ նախա­ձեռնությունն արժա­նա­ցել է ԼՂՀ պատկան մարմիննե­րի եւ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հավա­նությա­նը, իսկ գործին մասնակցել է նաեւ ղարա­բաղյան Շարժման հանրա­հայտ դեմք Ռազմիկ Պետրոսյա­նը, գտնվե­ցին մի խումբ երի­տա­սարդներ, որ ապա­մոնտա­ժե­ցին շիրմա­քա­րը, տեղա­փո­խե­ցին Ստե­փա­նա­կերտի կենտրո­նա­կան հրա­պա­րակ եւ ցուցադրա­բար փշրե­ցին:
Այդ «ծիսա­կա­տա­րությունը» նրանք մանրա­մասն տեսագրե­ցին եւ տարա­ծե­ցին համա­ցանցում՝ ի տես նաեւ Ադրբե­ջա­նի: Իշխա­նություննե­րը, ոստի­կա­նությունը եւ ԱԱԾ‑ն որեւէ կանխիչ քայլ չձեռնարկե­ցին: Խանումյա­նի առեւանգման դրդա­պատճա­ռը, սակայն, ներքա­ղա­քա­կան էր: Հանրությունը կայուն տպա­վո­րություն ուներ, որ նա 2015 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում ավե­լի քան 5 հազար քվե ստա­ցել է «Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի աջակցությամբ եւ ներկա­յացնում է նրա տեսա­կետնե­րը»:
Առեւանգան փաստով հարուցվեց քրեա­կան գործ, բայց խափանման միջոց այդպես էլ չընտրվեց: Ըստ լուրե­րի, Խանումյա­նի նկատմամբ ֆիզի­կա­կան հաշվե­հարդար էին տեսել Արցախյան պատե­րազմի վետե­րաննե­րի միության մի քանի անդամներ: Կարճ ժամա­նակ անց քրեա­կան գործը վերաո­րակվեց որպես «խուլի­գա­նություն», իսկ իրա­կա­նացնողնե­րի նկատմամբ վարույթը կարճվեց՝ համա­ներման հանգա­մանքով: Ակնհայտ էր, որ Խանումյա­նին լռեցնում, իսկ նրան առեւանգողնե­րին անպա­տիժ են թողնում, որպեսզի Սամվել Բաբա­յա­նի համա­կիրներն զգուշա­նան: Խանումյա­նի առեւանգման գործը վերաո­րա­կա­վո­րե­լու կապակցությամբ ԼՂՀ Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նը դիմեց գլխա­վոր դատա­խա­զություն՝ առա­ջարկե­լով, որ ընդունված որո­շումը հիմնա­վորվի եւ հանրությունը դրա­նում համոզվի:
Հանրա­յին ի՞նչ համոզմունքի մասին կարող էր խոսք լինել, եթե Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վո­րը բռնության էր ենթարկվել իր աշխա­տա­վայրի մուտքում՝ հարյուրա­վոր անձանց աչքի առաջ, ապա եւ առեւանգվել: Ի՞նչ առա­քե­լություն էր վերա­պահված Հայկ Խանումյա­նի հիմնադրած «Արցա­խի վերածնունդ» կուսակցությա­նը, ովքե՞ր էին նրա գաղա­փա­րա­կան եւ ֆինանսա­կան հովա­նա­վորնե­րը՝ հայտնի չէ: Խանումյա­նը Ստե­փա­նա­կերտում հաստատվել էր 2005 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից առաջ, աշխա­տանքի անցել Արցա­խի պետա­կան համալսա­րա­նում, որտեղ քաղա­քա­գի­տություն էր դասա­խո­սում: Քաղա­քա­կան գործունեության հետ կապված՝ նա շուտով համալսա­րա­նից հեռա­ցավ. Նրա հետ աշխա­տանքա­յին պայմա­նա­գի­րը չերկա­րաձգվեց: Նման պայմաննե­րում Խանումյա­նը գործունեության ասպա­րեզ ընտրեց նախ հանրա­յին կառույցնե­րը, ապա եւ հիմնադրեց կուսակցություն՝ շուրջ համախմբե­լով հիմնա­կա­նում երի­տա­սարդ մտա­վո­րա­կաննե­րի, որ դժգոհ էին իշխա­նության սոցիալ-տնտե­սա­կան եւ հատկա­պես կադրա­յին քաղա­քա­կա­նությունից:
ԼՂՀ քաղա­քա­կան գործիչնե­րից Խանումյա­նը միակն էր, որ անհա­տա­կան քննա­դա­տության էր ենթարկում Բակո Սահակյա­նին, ինչպես նաեւ նրա հովա­նա­վո­րած բարձրաստի­ճան ուժա­յիննե­րին: Հայկ Խանումյա­նը չպաշտպա­նեց 2017 թվա­կա­նի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը, որ Բակո Սահակյա­նի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վարման համար էին արվում եւ «ոչ»-ի քարոզչություն էր իրա­կա­նացնում: Մեկ անհա­տի կամ քաղա­քա­կան ուժի ջանքե­րը, սակայն, պետա­կան ողջ մեքե­նա­յի դեմ ակնհայտո­րեն անբա­վա­րար էին. սահմա­նադրա­կան փոփո­խություններն ընդունվե­ցին, Ազգա­յին ժողո­վը Բակո Սահակյա­նին օժտեծ եւս երեք տարով՝ մինչեւ 2020 թվա­կա­նի մայի­սը պաշտո­նա­վա­րե­լու լիա­զո­րություննե­րով:
Պատահակա՞ն էր, որ Բակո Սահակյա­նին միայն երեք տարով պաշտո­նա­վա­րե­լու ժամկետ էր տրված, որն ավարտվեց ԼՂՀ դեմ Ադրբե­ջա­նի լայնա­ծա­վալ հարձա­կումից ընդա­մե­նը չորս ամիս առաջ: Այդ գաղտնի­քը, երեւի, չի բացվի, բայց պատմության «ծանր նստվածքն», անկասկած, կմնա:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ