16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 31

Բալա­սանյա­նի քաղա­քա­կան «թռիչքն» ուղեկցվում էր նրա անվան շուրջ տեղե­կատվա-քարոզչա­կան եռանդուն աջակցությամբ: Նրան վերագրվում էր Ադրբե­ջա­նին «ոչ մի թիզ հող չվե­րա­դարձնե­լու» գաղա­փա­րի ոչ միայն կրող, այլեւ՝ առաջնորդ: Նա համարվում էր մարդ, որ կարող է համախմբել ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կիցնե­րին, հարկ եղած դեպքում՝ կազմա­կերպել եւ արդյունա­վետ պատե­րազմ վարել

Վահրամ Աթա­նեսյան

2016 թվա­կա­նի հոկտեմբե­րի 3‑ին, «Սասնա ծռեր» խմբա­վորման կողմից Երեւա­նի ՊՊԾ գնդի գրա­վումից ընդա­մե­նը չորս ամիս անց Բակո Սահակյա­նի հրա­մա­նագրով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար նշա­նակվեց գենե­րալ Վիտա­լի Բալա­սանյա­նը՝ այդ պաշտո­նում փոխա­րի­նե­լով Վիկտոր Քոչարյա­նին, որ ծառա­յո­ղա­կան տարի­քի առա­վե­լա­գույն շեմին հասնե­լու հանգա­մանքով ազատվել էր ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նից: Վիկտոր Քոչարյա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կան անվտանգության մարմիննե­րում ծառա­յել է խորհրդա­յին ժամա­նակնե­րից, ուներ փորձա­ռու հակա­հե­տա­խույզի համա­րում: Ըստ նրա անձնա­կան կյանքին լավա­տեղյակ աղբյուրնե­րի՝ Վիկտոր Քոչարյա­նի եւ երկրորդ նախագ Ռոբերտ Քոչարյա­նի կանայք հարա­զատ քույրեր են: Բակո Սահակյա­նի նույն օրն ստո­րագրած մեկ այլ հրա­մա­նագրով Վիկտոր Քոչարյա­նը նշա­նակվեց Անվտանգության խորհրդի քարտուղա­րի տեղա­կալ: ԼՂՀ պետա­կան կյանքում մինչեւ Բակո Սահակյա­նի նախա­գահ ընտրվելն Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նը որեւէ էական նշա­նա­կություն չուներ: Արկա­դի Ղուկասյա­նի պաշտո­նա­վարման շրջա­նում նրա աշխա­տա­կազմի ղեկա­վար Կարեն Բաբուրյա­նը կատա­րում էր նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պարտա­կա­նություննե­րը:
ԼՂՀ սահմա­նադրությամբ՝ Անվտանգության խորհուրդը նախա­գա­հին առընթեր խորհրդակցա­կան մարմին է, իսկ ԱԽ քարտուղա­րը միայն նախա­պատրաստում է հերթա­կան նիստը, ճշտում օրա­կարգը եւ այդ մասին իրա­զե­կում Խորհրդի անդամնե­րին: Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նում ընդա­մե­նը չորս տարի առաջ Բակո Սահակյա­նի հետ շատ լուրջ ընտրա­պայքա­րի մեջ մտած եւ ավե­լի քան երե­սուն տոկոս «կողմ» քվե ստա­ցած Վիտա­լի Բալա­սանյա­նի նշա­նա­կումն, անկասկած, իշխա­նության բարձրա­գույն մարմիննե­րում «ազդե­ցության ոլորտնե­րի վերա­բաշխման» վկա­յություն էր: Բալա­սանյա­նի քաղա­քա­կան «թռիչքն» ուղեկցվում էր նրա անվան շուրջ տեղե­կատվա-քարոզչա­կան եռանդուն աջակցությամբ: Նրան վերագրվում էր Ադրբե­ջա­նին «ոչ մի թիզ հող չվե­րա­դարձնե­լու» գաղա­փա­րի ոչ միայն կրող, այլեւ՝ առաջնորդ: Նա համարվում էր մարդ, որ կարող է համախմբել ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կիցնե­րին, հարկ եղած դեպքում՝ կազմա­կերպել եւ արդյունա­վետ պատե­րազմ վարել:
Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, իշխա­նություններն այդ որո­շումն ընդունել եւ Բալա­սանյա­նի շուրջ գերդրա­կան քարոզչությա­նը եռանդուն աջակցում էին, որպեսզի Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հնա­րա­վոր քաղա­քա­կան հայտին ազդե­ցիկ հակակշիռ ստեղծեն: Բակո Սահակյա­նի պաշտո­նա­վարման երկրորդ ժամեկտը մոտե­նում էր ավարտին: Սամվել Բաբա­յա­նի համա­կիրնե­րի շրջա­պա­տից տեղե­կություններ էին ստացվում, որ նա մտա­դիր է հաջորդ ընտրություննե­րին առա­ջադրվել եւ պայքա­րել նախա­գա­հի պաշտո­նի համար: Այդ ընթացքում, սակայն, հայտնի դարձավ, որ Սամվել Բաբա­յա­նին մերժել են ԼՂՀ մշտա­կան բնակչի կարգա­վի­ճակ շնորհել՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ նա «Հայաստա­նի քաղա­քա­ցի է»: Ակնհայտ էր, որ Բաբա­յա­նը Ստե­փա­նա­կերտում հայտա­րարված է «անցանկա­լի անձ» եւ մեծ քաղա­քա­կա­նություն վերա­դարձի նրա ճանա­պարհին խոչընդոտնե­րի պակաս այդ պահի դրությամբ չկար:
Քաղա­քա­կան «ետնա­բե­մե­րում» տեսա­կետ էր շրջա­նառվել, որ Վիտա­լի Բալա­սանյանն Անվտանգության խորհրդի քարտուղար է նշա­նակվել ՊՊԾ գնդի գրավման առա­ջին օրե­րին դրսեւո­րած կեցվածքի համար, որ ոմանք «Սերժ Սարգսյա­նին մեծա­գույն ծառա­յություն» էին համա­րում: Ոչ ոք, իհարկե, առարկա­յո­րեն տեղյակ չէ ՊՊԾ գնդի գրավման իրա­կան շարժա­ռիթնե­րին, իշխա­նություննե­րի եւ «ապստամբնե­րի» միջեւ կուլի­սա­յին բանակցություննե­րի նրբություննե­րին: Փաստ է, որ այդ իրա­դարձություննե­րից հետո Ստե­փա­նա­կերտում օրա­կարգա­յին դարձավ նախա­գա­հի հաջորդ-համա­ժո­ղովրդա­կան ընտրություննե­րը հետաձգե­լու, նոր սահմա­նադրություն ընդունե­լու եւ Ազգա­յին ժողո­վին եռամյա ժամկե­տով Բակո Սահակյա­նին «վերընտրե­լու» լիա­զո­րությամբ օժտե­լու քաղա­քա­կան խոսույթը, որ, չնա­յած որո­շա­կի դիմադրության, ընդա­մե­նը վեց ամիս հետո արդեն «սահմա­նադրության նախագծի» տեսքով ներկա­յացվեց հանրաքվեի եւ ընդունվեց:
ԼՂՀ-ում ինչու՞ խախտվեց իշխա­նության սահմա­նադրա­կան հաջորդայնության ավանդույթը: Քառա­սունչորսօրյա պատե­րազմին նախորդած երեք-չորս տարի­նե­րի մեծա­գույն գաղտնի­քը դա է:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ