16.5 C
Yerevan

Պուտի­նը Ցանկա­նում Է Կիև­ին Անզեն Թողնել

Չնա­յած Ռուսաստա­նը ցանկա­նում է ամբողջությամբ դադա­րեցնել Ուկրաի­նա զենքի մատա­կա­րա­րումնե­րը, նվա­զա­գույն նպա­տակն է ԱՄՆ օգնության դադա­րե­ցումը, ասել են Մոսկվա­յում երկու աղբյուրներ, ովքեր տեղյակ են Կրեմլում ընթա­ցող քննարկումնե­րից։

Bloomberg-ը գրում է, որ Վլա­դի­միր Պուտի­նը պահանջում է կասեցնել Ուկրաի­նա զենքի բոլոր մատա­կա­րա­րումնե­րը Դոնալդ Թրամփի առա­ջարկած զինա­դա­դա­րի ընթացքում, հաղորդում են աղբյուրնե­րը։
Այսօր երկու երկրնե­րի առաջնորդնե­րը պատրաստվում են հեռա­խո­սազրույց ունենալ(հեռախոսազրույցն ընթա­նում է արդեն ժամից ավել) Ուկրաի­նա­յում հակա­մարտության դադա­րեցման վերա­բերյալ, որի հիմնա­կան նպա­տա­կը 30-օրյա զինա­դա­դարն է, որին Կիևն արդեն հայտնել է իր պատրաստա­կա­մությունը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկո­վը հայտնել է, որ խոսակցության սկիզբը սպասվում է Մոսկվա­յի ժամա­նա­կով 16:00-ից 18:00‑ի միջա­կայքում։
Ռուսաստա­նի առաջնորդը, ով անցած շաբաթ հանդի­պել է Թրամփի պատվի­րա­կին, զենքի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րե­ցումը համա­րել է հրա­դա­դա­րի պայմա­նագրի ստո­րագրման պարտա­դիր պայման, հայտնում են բարձրաստի­ճան եվրո­պա­ցի պաշտոնյան և Մոսկվա­յում Ռուսաստա­նի դիրքո­րոշմա­նը ծանոթ երեք աղբյուրներ։
Չնա­յած Ռուսաստա­նը ցանկա­նում է ամբողջությամբ դադա­րեցնել Ուկրաի­նա զենքի մատա­կա­րա­րումնե­րը, նվա­զա­գույն նպա­տակն է ԱՄՆ օգնության դադա­րե­ցումը, ասել են Մոսկվա­յում երկու աղբյուրներ, ովքեր տեղյակ են Կրեմլում ընթա­ցող քննարկումնե­րից։
Բարձրաստի­ճան եվրո­պա­ցի պաշտոնյան նշել է, որ Եվրո­պան մեծ դժկա­մությամբ կհա­մա­ձայնի Ռուսաստա­նի պահանջին՝ Ուկրաի­նա զենքի մատա­կա­րա­րումնե­րը կասեցնե­լու հարցում ցանկա­ցած զինա­դա­դա­րի ընթացքում։ Նման զարգա­ցումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստա­նը վերա­զինվի պատե­րազմի դադա­րեցման ընթացքում, մինչդեռ Ուկրաի­նան կզրկվի նման հնա­րա­վո­րությունից, ասել է նա։
Պուտի­նը հայտա­րա­րել է, որ սկզբունքո­րեն աջակցում է ԱՄՆ‑ի առա­ջարկած ռազմա­կան գործո­ղություննե­րի դադա­րեցմա­նը, սակայն պնդում է, որ իր պայմաննե­րը պետք է հաշվի առնվեն։ Ռուսաստա­նի առաջնորդը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կհա­մա­ձայնի զինա­դա­դա­րին, բայց նախ ցանկա­նում է համոզվել, որ իր պահանջնե­րը ներառված են, հաղորդել է Bloomberg‑ը մարտի 12-ին։
Թրամփի վարչա­կազմը փաստա­ցի արդեն զիջել է Ռուսաստա­նի պահանջնե­րին, համա­ձայն որոնց՝ Կրեմլը պետք է պահպա­նի վերահսկո­ղությունը գրավված ուկրաի­նա­կան տարածքնե­րի վրա, և Կիևը հրա­ժարվի ՆԱՏՕ-ին միա­նա­լու ձգտումից։ Սա խորացրել է Եվրո­պա­յի մտա­հո­գություննե­րը, որ ԱՄՆ նախա­գա­հի և Պուտի­նի միջև ցանկա­ցած համա­ձայնություն Ուկրաի­նա­յին կդարձնի թուլա­ցած և խոցե­լի Ռուսաստա­նի նկատմամբ։
ԱՄՆ‑ը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նույնպես կցանկա­նա, որ Ուկրաի­նան համա­ձայնվի չեզոք կարգա­վի­ճա­կի և որո­շա­կի սահմա­նա­փա­կումնե­րի՝ կապված բանա­կի և ռազմա­կան սպա­ռա­զի­նության հետ՝ ըստ Նյու Յորքում գործող Eurasia Group‑ի նախա­գահ, Պետդե­պարտա­մենտի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյա Քլիֆ Կուպչա­նի։
Պուտի­նի պահանջած զենքի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րե­ցումը ժամա­նա­կա­վոր կլի­նի։ Զենքի հոսքե­րը կվե­րա­կանգնվեն խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրումից հետո, որտեղ Ուկրաի­նան պետք է ընդունի իր ռազմա­կան ներուժի սահմա­նա­փա­կումը, ասել է Մոսկվա­յում տեղա­կան աղբյուրնե­րից մեկը։

Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2025–03-18/putin-is-said-to-want-all-arms-to-ukraine-halted-for-trump-truce

Առնչվող Հոդվածներ