13.5 C
Yerevan

ԱՄՆ Ջանքե­րը Հայ֊Ադրբեջանական Հարա­բե­րություննե­րում

ԱՄՆ‑ն հարա­վա­յին Կովկա­սի գործե­րից չի հեռա­նում և տեսնում է իր աշխա­տանքի տեղը՝ խաղա­ղության հաստատման հարցում։ Դա կարև­որ ուղերձ է Բաքվին, որ ռեգիո­նալ իրա­դարձություննե­րը լինե­լու են ԱՄՆ‑ի վերահսկո­ղության ներքո, որը պատե­րազմնե­րի բռնկումը թույլ չի տալու։

Ռոբերտ Անանյան

ԱՄՆ‑ն կրկին ներգրավվում է Հայաստան-Ադրբե­ջան կարգա­վորման գործընթա­ցում, ինչը միանշա­նակ դրա­կան իրա­դարձություն է։ Նախա­գահ Թրամփի Անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Մայքլ Ուոլցը հայտա­րա­րում է, որ Հարա­վա­յին Կովկա­սում հակա­մարտությունը պետք է ավարտվի։ Նա այսօր զանգել է Բաքու և խոսել նախա­գահ Իլհամ Ալիևի օգնա­կան Հաջիևի հետ։ Ամե­րի­կա­ցի բարձրաստի­ճան պաշտոնյա­յի այսօրվա զանգը տեղի է ունե­ցել Ադրբե­ջա­նի կողմից այսօր 3 անգամ հրա­պա­րակված այն ապա­տե­ղե­կատվության համա­տեքստում, թե իբր Հայաստա­նի Զինված ուժե­րը կրակ են բացել սահմա­նի հարա­վարև­ելյան հատվա­ծում։ Մինչ պարոն Ուոլցի կարև­որ զանգը վերլուծե­լը, ուզում եմ կարև­որ գործոն նշել Ադրբե­ջա­նի այսօրվա 3 ապա­տե­ղե­կատվություննե­րի մասին։

Հայաստա­նի Պաշտպա­նության նախա­րա­րությունը հերքել է Բաքվի հրա­պա­րա­կած 3 ապա­տե­ղե­կատվություննե­րը՝ հիշեցնե­լով, որ ադրբե­ջա­նա­կան կողմը մերժում է Հայաստա­նի վարչա­պե­տի աշխա­տա­կազմի առա­ջարկը Ադրբե­ջա­նին՝ ստեղծել հրա­դա­դա­րի ռեժի­մի խախտման դեպքե­րի և/կամ այդ մասին տեղե­կություննե­րի հետաքննության Հայաստան-Ադրբե­ջան համա­տեղ մեխա­նիզմ։ Այս առա­ջարկին մինչև օրս Ադրբե­ջա­նը չի արձա­գանքել։ Այսինքն, Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում, որպեսզի համա­տեղ հետաքննություն կատարվի և պարզվի՝ արդյո՞ք եղել է հրա­դա­դա­րի խախտում, թե ոչ։ Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում դա, որպեսզի շարունա­կի Հայաստա­նին մեղադրել պատե­րազմ հրահրե­լու մեջ, և այդ կեղծիքն օգտա­գործե­լով՝ ռազմա­կան ագրե­սիա իրա­կա­նացնի։

Օրեր առաջ էլ Ադրբե­ջա­նի Պաշտպա­նության նախա­րա­րության հետ աֆի­լացված քարոզչա­մի­ջո­ցը կեղծիք էր տարա­ծել, թե իբր Հայաստա­նը պատրաստվում է Ադրբե­ջա­նի վրա հարձակվել ապրիլ ամսին։ Հասկա­նա­լի է, որ Ադրբե­ջա­նը այս կեղծի­քով Հայաստա­նի դեմ ռազմա­կան ագրե­սիա­յի կեղծ հիմքեր է ստեղծում, որպեսզի ինքը ագրե­սիա­յի դիմի և հայտա­րա­րի, թե պատասխա­նել է Հայաստա­նի ագրե­սիա­յին։ Այդպես են սկսվել 2020 թվա­կա­նի 44-ամյա պատե­րազմը, 2022‑ի սեպտեմբե­րի 13-ին Հայաստա­նի դեմ պատե­րազմը, 2023‑ի սեպտեմբե­րի 19‑ի ռազմա­կան ագրե­սիան Ղարա­բա­ղի դեմ։

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ Ադրբե­ջա­նի 3 կեղծ հաղորդագրություննե­րում էլ նշված է, թե «հայկա­կան զինուժը կրակ է բացել սահմա­նի հարա­վարև­ելյան ուղղությամբ»։ Դա այն հատվածն է, որտեղ Ադրբե­ջա­նը ցանկա­նում է ռազմա­կան ագրե­սիա­յի միջո­ցով Հայաստա­նից «Զանգե­զուրի միջանցք» գրա­վել, և այն հանձնել Ռուսաստա­նի վերահսկո­ղությա­նը։ Ադրբե­ջա­նը այս կեղծ 3 հաղորդագրություննե­րով՝ փորձում է տպա­վո­րություն ստեղծել, թե սահմա­նի հարա­վարև­ելյան հատվա­ծում թեժ կիսա­պա­տե­րազմա­կան իրա­վի­ճակ է, որպեսզի իր հետա­գա հարձա­կումը Հայաստա­նի հարա­վա­յին շրջա­նի՝ Սյունի­քի մարզի վրա, հիմնա­վո­րի հայկա­կան զինված ուժե­րի «ագրե­սիա­նե­րով և կրա­կոցնե­րով» իր դիրքե­րի ուղղությամբ։ Այսինքն, Ադրբե­ջա­նը փորձե­լու է Սյունի­քի սահմա­նա­յին հատվածնե­րից ստա­նալ «գորշ գոտի­ներ», որոնց ուղղությամբ իրա­վի­ճա­կը կլա­րի և կհարձա­կի։

Կարող էին չէ՞ գրել, որ Հայաստա­նի կողմից կրա­կա­հերթե­րից մեկն էլ հյուսի­սա­յին հատվա­ծում է գրանցվել։ Բայց դա չի արվել, քանի որ Ադրբե­ջա­նին անհրա­ժեշտ է թեժ կոնֆլիկտա­յին պահել Սյունի­քը։ Ես օրեր առաջ արդեն ահա­զանգել էի Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի դեմ ռազմա­կան ագրե­սիա նախա­պատրաստե­լու նպա­տա­կի մասին։ Ադրբե­ջա­նը ենթադրում է, որ Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին հարվածներ են հասցվե­լու, Իրա­նը ընկղմվե­լու է Իսրա­յե­լի և ԱՄՆ‑ի հետ ռազմա­կան բախումնե­րի մեջ, ինչը նպաստա­վոր իրա­վի­ճակ կստեղծի Հայաստա­նից միջանցք գրա­վե­լու համար։ Ադրբե­ջա­նը նաև փորձ է արել Իսրա­յե­լի հետ իր կապերն օգտա­գործել՝ ԱՄՆ‑ի նոր վարչա­կազմից ստա­նալ համա­ձայնություն՝ Հայաստա­նի դեմ հարձակվե­լու։ Կարե­լի է նաև կանխա­տե­սել Ադրբե­ջա­նի կողմից թիրա­խա­յին հարվածներ Հայաստա­նի ռազմա­կան օբյեկտնե­րին՝ այն նպա­տա­կով, որ իր հարձա­կումը հիմնա­վո­րի իբրև թե իր դեմ ռազմա­կան ագրե­սիա­յի կանխարգելմամբ։ Ադրբե­ջա­նը այս ճնշումնե­րով Հայաստա­նին փորձում է հարկադրել գնալ Սահմա­նադրության փոփո­խության ճանա­պարհով՝ ակնարկե­լով, որ Բաքուն դեռևս պահպա­նում է ռազմա­կան սցե­նարնե­րը։

Սակայն պարոն Մայք Ուոլցի գրա­ռումից և զանգից ակնհայտ է դառնում, որ Բաքվի այդ ծրա­գի­րը ձախողվե­լու է, և ԱՄՆ‑ն ներգրավվե­լու է Հարա­վա­յին Կովկա­սում խաղա­ղություն հաստա­տե­լու նպա­տա­կով։ Նախա­գահ Թրամփի Անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Մայք Ուոլցի ուղերձը շատ լավն է՝ «Հարա­վա­յին Կովկա­սում հակա­մարտությունը պետք է ավարտվի»։ Սա հրա­շա­լի ուղերձ է՝ պարզ, հստակ և մեկնա­բա­նություննե­րի տեղիք չտվող։ Սա ԱՄՆ‑ի զգուշա­ցումն է Ադրբե­ջա­նին՝ բացա­ռել ռազմա­կան ագրե­սիա­յի տարբե­րա­կը՝ Հայաստա­նից լրա­ցուցիչ զիջումներ կորզե­լու նպա­տա­կով։ ԱՄՆ‑ն վերա­դառնում է ռեգիոն՝ իր զսպող դերով, որի նպա­տա­կը կոնֆլիկտներ թույլ չտալն է և պայմա­նագրի կնքմա­նը հասնե­լը։ Վստա­հա­բար, այս հստակ ուղերձը կզսպի Բաքվին՝ Հայաստա­նից միջանցք չգրա­վել և հակվել ապաշրջա­փակմա­նը՝ խաղաղ և բանակցա­յին միջոցնե­րով։ Մայք Ուոլցի զանգը Բաքու՝ կատարվել է Ադրբե­ջա­նի հրա­պա­րա­կած 3 ապա­տե­ղե­կատվության ֆոնին։ Այս զանգը զսպման միջոց է Ադրբե­ջա­նին՝ ագրե­սիա­յի չգնալ Հայաստա­նի դեմ։

Պարոն Ուոլցը պարոն Հաջիև­ին ասել է նաև, որ Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը պետք է վերջնա­կա­նացվի, բանտարկյալնե­րը պետք է ազատ արձակվեն։ Ամե­րիկյան կողմը վստա­հա­բար տեղե­կացված է, որ Խաղա­ղության պայմա­նագրի նախա­գի­ծը համա­ձայնեցվել է՝ Հայաստա­նի կողմից հերթա­կան անգամ զիջումնե­րի գնա­լու գնով։ Հայաստա­նը համա­ձայնվել է միջազգա­յին դատա­կան ատյաննե­րից հետ կանչել Ադրբե­ջա­նի դեմ հայցե­րը՝ պայմա­նագրի կնքումից հետո։ Հայաստա­նը դա չի պայմա­նա­վո­րել Բաքվի դատա­վա­րության կասեցման հետ, ինչը բնա­կան կլի­ներ։ Չափա­զանց կարև­որ է, որ նախա­գահ Թրամփի խորհրդա­կան Մայք Ուոլցն է նախա­գահ Ալիևի օգնա­կա­նին ասում, որ «բանտարկյալնե­րը պետք է ազատ արձակվեն»։

Այսինքն, Հայաստա­նը հայ գերի­նե­րի ազատ արձակման հարցը չի դարձնում պայմա­նագրի կնքման պայման՝ զուգա­հեռ միջազգա­յին հայցե­րից հրա­ժարման պարտա­վորվա­ծության։ Բայց ԱՄՆ‑ն Ադրբե­ջա­նից պահանջում է ազա­տել հայ գերի­նե­րին։ Սա ճիշտ դիվա­նա­գի­տություն է և դրա­կան, կառուցո­ղա­կան մոտե­ցում Վաշինգտո­նի կողմից՝ իսկա­կան խաղա­ղա­րար քայլ։ Առանց գերի­նե­րի վերա­դարձի՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հասա­րա­կություննե­րը չեն կարող իրա­կան խաղա­ղության հասնել։ Մենք չենք կարող մեր հանրությա­նը համո­զել, որ Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության ենք գնում, քանի դեռ Բաքվի բանտում հայ գերի­ներ կան։

Հայաստա­նը կատա­րել է զիջումներ, և պատրաստ է Բաքվի հետ համա­ձայնեցնել պայմա­նագրի կնքման տեղը և օրը։ Մինչդեռ՝ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում է, թե պայմա­նագրի կնքման վայրի և օրվա համա­ձայնե­ցումը դեռևս վաղ է, և նոր պահանջներ է առաջ քաշում Հայաստա­նին։ Բաքուն Հայաստա­նի Սահմա­նադրության փոփո­խության հարցը ձևա­կերպում է որպես պայմա­նագրի կնքման գլխա­վոր նախա­պայման։ Մինչդեռ, պայմա­նագրի նախագծում նման կետ չի եղել, և 17 կետե­րով համա­ձայնեցված պայմա­նա­գի­րը ենթա­կա է անհա­պաղ ստո­րագրման և կատարման։ Պարոն Ուոլցի կոչը Բաքվին, որ համա­ձայնա­գի­րը պետք է վերջնա­կա­նացվի, նշա­նա­կում է, որ անհրա­ժեշտ է պրո­ցեսն ավարտին հասցնել և կնքել պայմա­նա­գիր Հայաստա­նի հետ։ Սա շատ կառուցո­ղա­կան և ճիշտ ուղղորդում է ԱՄՆ‑ի կողմից։
Նախա­գահ Թրամփի խորհրդա­կա­նը նաև նշել է Հաջիևի հետ զրույցում, որ «միա­սին կաշխա­տենք տարա­ծաշրջանն ավե­լի անվտանգ և բարգա­վաճ դարձնե­լու համար»։ Այսինքն, ԱՄՆ‑ի այս վարչա­կազմն իր անե­լիքն է տեսնում ռեգիո­նը անվտանգ և բարգա­վաճ դարձնե­լու գործում, ինչը իհարկե ԱՄՆ‑ի դիվա­նա­գի­տա­կան և քաղա­քա­կան լուրջ ներգրավվա­ծությունն է ենթադրում։

Այսինքն, ԱՄՆ‑ն հարա­վա­յին Կովկա­սի գործե­րից չի հեռա­նում և տեսնում է իր աշխա­տանքի տեղը՝ խաղա­ղության հաստատման հարցում։ Դա կարև­որ ուղերձ է Բաքվին, որ ռեգիո­նալ իրա­դարձություննե­րը լինե­լու են ԱՄՆ‑ի վերահսկո­ղության ներքո, որը պատե­րազմնե­րի բռնկումը թույլ չի տալու։

Հատկանշա­կան է պարոն Ուոլցի գրառման վերջին հատվա­ծը, ուր նա ասում է, որ «Ամե­րի­կա­յի ոսկե դարն աշխարհին կբե­րի խաղա­ղություն և բարգա­վա­ճում, և չենք դադա­րի աշխա­տել, մինչև դա տեղի չունե­նա»: Կարծում եմ՝ սա զգուշա­ցում է Բաքվին ԱՄՆ‑ի ներգրավվա­ծության շարունակման վերա­բերյալ։ Քանի դեռ խաղա­ղություն չի հաստատվել և պայմա­նա­գիր չի ստո­րագրվել, ԱՄՆ‑ն իր գործն ավարտված չի համա­րի և չի դադա­րի աշխա­տել։ Համա­ձայնա­գի­րը պատրաստ է ստո­րագրման՝ 17 կետ համա­ձայնեցված է, և այժմ ոչ միայն ԱՄՆ‑ի, այլև մյուս խաղա­ցողնե­րի ճնշումնե­րը լինե­լու են Բաքվի վրա՝ ստո­րագրել տալու նպա­տա­կով։

Կարծում եմ՝ դա է պատճա­ռը, որ պարոն Ուոլցը այս բառա­պա­շարն օգտա­գործել է հենց Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կա­նի հետ զրույցում։ Սա ցույց է տալիս, թե ԱՄՆ‑ի ճնշման առանցքը որ կողմի վրա է ուղղված։ Այսինքն, Հայաստա­նը համա­ձայնեցրեց 2 չհա­մա­ձայնեցրած կետե­րը, իսկ ԱՄՆ‑ն Բաքվին հորդո­րում է վերջնա­կա­նացնել համա­ձայնա­գի­րը և կնքել այն։ Ժողո­վուրդնե­րը հոգնել են պատե­րազմնե­րից, պատե­րազմի և արյունա­հե­ղություննե­րի էջը անհրա­ժեշտ է փակել։ Այս զանգից հետո, կարծում եմ, էակա­նո­րեն նվա­զեց Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի ռազմա­կան ագրե­սիա­յի ռիսկը առա­ջի­կա շաբաթնե­րի ընթացքում։ Սակայն Բաքվի ապա­կա­ռուցո­ղա­կա­նությունը կարող է շարունակվել։

Կարծում եմ, կարև­որ է, որ Վաշինգտո­նը առա­ջի­կա ամիսնե­րին շարունա­կի ներգրավված մնալ Հարա­վա­յին Կովկա­սում և հետևի, որ Ադրբե­ջա­նը վերջ տա ապա­կա­ռուցո­ղա­կա­նությա­նը, նոր պահանջներ առա­ջադրե­լու գործե­լաո­ճին և կնքի պայմա­նա­գիր Հայաստա­նի հետ։ Հայաստա­նը միանշա­նա­կո­րեն կիսում է նախա­գահ Թրամփի՝ խաղա­ղության հաստատման կարգա­խո­սը։ Հայաստա­նը գնա­ցել է անպատկե­րացնե­լի զիջումնե­րի՝ հանուն խաղա­ղության և հույս ունենք՝ ԱՄՆ‑ի օգնությամբ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև պայմա­նա­գի­րը վերջա­պես իրա­կա­նություն կդառնա։

Առնչվող Հոդվածներ