16.5 C
Yerevan

Իսրա­յե­լում Քաղա­քա­կան Ճգնաժա՞մ Է

Պարզվում է, ՇԱԲԱԿ‑ի տնօ­րե­նը Նաթանյա­հուի մոտ «հետեւո­ղա­կա­նո­րեն կորցրել է վստա­հությունը», քանի որ, ինչպես հայտնի է դարձել մամուլին, Ռոնեն Բարը «դեմ է Գազա­յում պատե­րազմը շարունա­կե­լու ծրագրին եւ պահանջում է ստեղծել անկախ հանձնա­ժո­ղով, որպեսզի հետաքննվեն հոկտեմբե­րի 7‑ի ողբերգության բոլոր պատճառնե­րը»:

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լում քաղա­քա­կան ճգնաժա՞մ է
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրա­յե­լում հաղթում է ուժեղ աջա­կան առաջնորդը, ձախ խորքա­յին պետությունն օգտա­գործում է դատա­կան համա­կարգը, որպեսզի ճնշի ժողովրդի կամքը»,- մարտի 19-ին այս բովանդա­կությամբ անգլե­րե­նով գրա­ռում է հրա­պա­րա­կել Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նաթանյա­հուն: Ինչպես իսրա­յե­լա­կան աղբյուրներն են հայտնում, կարճ ժամա­նակ անց այն հեռացվել է, ապա կրկին տեղադրվել, բայց՝ եբրա­յե­րեն տարբե­րա­կով:

Լրատվա­մի­ջոցնե­րի ուշադրությունից չի վրի­պել, որ Նաթանյա­հուի գրառմանն ի պատասխան Իսրա­յե­լի նախա­գահ Իցհակ Հերցո­գի գրա­սենյա­կը տարա­ծել է հետեւյալ հայտա­րա­րությունը. «Իսրա­յե­լի անկախ եւ ուժեղ դատա­կան համա­կարգը մեր ժողովրդա­վա­րության արժեքն է, եւ նախա­գա­հը հպարտ է նրա­նով»:

Հայտնի է, որ Բենիա­մին Նաթանյա­հուն անցնում է միանգա­մից չորս քրեա­կան գործով եւ անձամբ դժգոհ է ոստի­կա­նությունից եւ հատկա­պես ՇԱԲԱԿ-ից, որի աշխա­տա­կիցներն, իբր, «բռնություն են գործադրում պետա­կան ծառա­յողնե­րի նկատմամբ եւ վարչա­պե­տի դեմ ցուցմունքներ կորզում»: Այս հողի վրա ծայրա­հեղ լարված են Նաթանյա­հուի եւ ՇԱԲԱԿ‑ի տնօ­րեն Բարի հարա­բե­րություննե­րը: Առա­ջի­կա օրե­րին կառա­վա­րությունը պետք է քննարկի Բարին անվստա­հություն հայտնե­լու եւ պաշտո­նանկ անե­լու հարցը:

Պարզվում է, ՇԱԲԱԿ‑ի տնօ­րե­նը Նաթանյա­հուի մոտ «հետեւո­ղա­կա­նո­րեն կորցրել է վստա­հությունը», քանի որ, ինչպես հայտնի է դարձել մամուլին, Ռոնեն Բարը «դեմ է Գազա­յում պատե­րազմը շարունա­կե­լու ծրագրին եւ պահանջում է ստեղծել անկախ հանձնա­ժո­ղով, որպեսզի հետաքննվեն հոկտեմբե­րի 7‑ի ողբերգության բոլոր պատճառնե­րը»:

Իսրա­յե­լի նախա­գահ Հերցո­գը մարտի 20-ին ուղիղ եթե­րում դիմել է ժողովրդին եւ բավա­կան կոշտ քննա­դա­տության ենթարկել վարչա­պետ Նաթանյա­հուին: Հրեա­կան պետության ղեկա­վարն, ըստ էության, նույնպես դեմ է արտա­հայտվել Գազա­յում ռազմա­կան գործո­ղություննե­րի վերսկսմա­նը: Նա, չմատնանշե­լով Նաթանյա­հուին, կառա­վա­րությա­նը հորդո­րել է ոչ թե «խորքա­յին պետություն փնտրել եւ հազա­րա­վոր պաշտոնյա­նե­րի հետապնդել, այլ վերջ տալ ՀԱՄԱՍ‑ի կողմից պատանդառնվածնե­րի հարա­զատնե­րի տառա­պանքին»:

Հերցո­գի բնո­րոշմամբ՝ հրեա­կան հանրությունն այսօր մասնատված է, ինչը վտանգում է պետության կենսունա­կությունը: Վերա­դարձնե­լով պատանդնե­րին եւ հետաքննե­լով աղե­տի պատճառնե­րը, կառա­վա­րությունը պարտա­վոր է «համե­րաշխություն եւ Իսրա­յե­լի պետության նկատմամբ համազգա­յին սեր հաստա­տել»: Հասկացվում է, որ իսրա­յե­լա-պաղեստինյան կարգա­վորման հարցում Երուսա­ղե­մի ինչպես իշխող վերնա­խա­վում, այնպես էլ քաղա­քա­կան լայն շրջա­նակնե­րում կոնսո­լի­դա­ցիա չկա:

Ըստ էության, քաղա­քա­կան վերլուծա­բաննե­րը վաղուց էին հասկացնել տալիս, որ իսրա­յե­լա­կան հանրության մի շատ զգա­լի մասը պերմա­նենտ պատե­րազմից եւ հարձակման ենթարկվե­լու մշտա­կան զգա­ցո­ղությունից հոգնել է: Նաթանյա­հուի ընդդի­մա­խոսներն ավե­լի հեռուն են գնում եւ ընդհանրացնում, որ նա «պատե­րազմը շարունա­կում է, որպեսզի մնա իշխա­նություն»: Երեւում է, նույն տեսա­կե­տին է հանգել նաեւ Իսրա­յե­լի նախա­գահ Հերցո­գը: Այս ֆոնին ուշագրավ է, որ, չնա­յած լայն անոնսա­վորմա­նը, առայժմ տեղե­կություն չկա, թե Երուսա­ղե­մում ինչ մակարդա­կի հանդի­պումներ է ունե­ցել Ադրբե­ջա­նի էկո­նո­մի­կա­յի նախա­րար Միքա­յիլ Ջաբա­րո­վը, որ մարտի 17-ին մեկնել էր Իսրա­յել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ