19.6 C
Yerevan

Ալիևի «Հնա­զանդ Հայաստան» Ծրա­գի­րը

5 տարի առաջ ստո­րագրված «Նոյեմբե­րի 9‑ի» 9‑րդ կետն Ադրբե­ջա­նը մինչև հիմա օգտա­գործում է՝ Հայաստա­նին հարկադրե­լու իրեն «Զանգե­զուրի միջանցք» տալ։ Այսինքն, այս կետը նա գործի­քայնացնում է՝ Հայաստա­նի դեմ ռազմա­կան ագրե­սիա­նե­րը բացատրե­լի դարձնե­լու նպա­տա­կով՝ այն համա­տեքստում, որ Հայաստա­նը չի կատա­րում իր պարտա­վո­րությունը։ Խաղա­ղության համա­ձայնագրով Հայաստա­նի վրա դրվում են նոր պարտա­վո­րություններ, որոնք կատա­րե­լու դեպքում՝ Հայաստա­նը զրկվե­լու է Ադրբե­ջա­նի ռազմա­կան ագրե­սիան կանխարգե­լում որոշ բուֆերնե­րից։

Ռոբերտ Անանյան

Ադրբե­ջանն իրա­գործում է «Հնա­զանդ Հայաստան» ռազմա­վա­րա­կան ծրա­գի­րը, որը եթե ստացվի՝ շատ լավ իր համար, իսկ եթե չի ստացվի՝ ոչինչ չի կորցնի։ Ես չեմ կիսում այն համոզմունքը, որ Ադրբե­ջա­նը իրոք Հայաստա­նի հետ իրա­վա­հա­վա­սար խաղա­ղություն հաստա­տե­լու նպա­տակ ունի։ Ադրբե­ջա­նը ցանկա­նում է Հայաստա­նը դարձնել իր համար վերահսկե­լի, ոչ կենսունակ, իրեն հնա­զանդ պետություն։ Ի՞նչ գիտեմ, որ Ադրբե­ջա­նը դա ցանկա­նում է։ Ոչ, ես չունեմ հետա­խուզա­կան տվյալներ, ոչ էլ հեքիաթ եմ կարդա­ցել, ես դատում եմ Հայաստա­նին ներկա­յացված Ադրբե­ջա­նի պահանջնե­րի տրա­մա­բա­նությունը վերլուծե­լով։ Ադրբե­ջա­նի առանձին-առանձին պահանջնե­րը Հայաստա­նին՝ կազմում են այդ ռազմա­վա­րության փազլը։

«Հնա­զանդ Հայաստան» նպա­տա­կին հասնե­լու համար Ադրբե­ջա­նը Հայաստա­նին առա­ջադրել է պահանջնե­րի փաթեթ։ Եկեք մի պահ պատկե­րացնենք, թե ինչպի­սին կլի­նի Հայաստա­նը, եթե Ադրբե­ջա­նի բոլոր պահանջնե­րը կատա­րի։ Ադրբե­ջա­նը ձգտե­լու է հասնել բոլոր պահանջնե­րի կատարմա­նը՝ կիրա­ռե­լով ռազմա­քա­ղա­քա­կան ճնշման, խաբկանքնե­րի հնարքներ։ Ինչքան շատ պահանջներ կարո­ղա­նա կատա­րել տալ՝ այնքան ավե­լի հնա­զանդ կլի­նի Հայաստա­նը։ Իսկ պահանջնե­րից յուրա­քանչյուրին կատա­րումը հնա­զանդության տարրեր են պարունա­կում։

Ադրբե­ջա­նը փուլե­րի է բաժա­նել իր պահանջնե­րի կատարմա­նը հասնե­լու պրո­ցե­սը, որպեսզի կատա­րումը հեշտ լինի։

ԵՄ դիտորդնե­րին հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նից հեռացնե­լու, միջազգա­յին դատա­կան հայցե­րից հրա­ժարվե­լու պահանջներն արտա­ցոլված են Խաղա­ղության համա­ձայնագրի նախագծում, և արդեն համա­ձայնեցված են։ Սա առա­ջին փուլն է։

Ադրբե­ջա­նի ամե­նա­ծայրա­հե­ղա­կան պահանջնե­րը ներառված չեն համա­ձայնագրի նախագծում, սակայն ադրբե­ջա­նա­կան կողմը ձգտե­լու է հասնել դրանց կատարմա­նը համա­ձայնագրի ստո­րագրումից հետո՝ երկրորդ փուլով։ Սխալ է այն տեսա­կե­տը, որ Ադրբե­ջանն այդ լրա­ցուցիչ պահանջնե­րի առա­ջադրմամբ՝ ընդա­մե­նը նպա­տակ ունի արհեստա­կա­նո­րեն խոչընդո­տել պայմա­նագրի կնքումը։ Այս գործո­նը կա իհարկե, սակայն կարծում եմ երկա­րա­ժամկետ հեռանկա­րում՝ Ադրբե­ջա­նը նպա­տակ է դնում 17 համա­ձայնեցված կետեր պարունա­կող Համա­ձայնագրով զրկել Հայաստա­նին պաշտպա­նա­կան որոշ մեխա­նիզմնե­րից, այնուհետև՝ այդ համա­ձայնագրից ստա­նալ նոր «Նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րություն», որը գործի­քայնացնե­լով՝ փորձե­լու է հասնել արդեն լրա­ցուցիչ պահանջնե­րի կատարմա­նը։

2020 թվա­կա­նի պատե­րազմի ավարտն ազդա­րա­րած «Նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության» կետե­րի մեծ մասը կատա­րել է Հայաստա­նը, իսկ Ադրբե­ջանն ու Ռուսաստա­նը չեն կատա­րել իրենց պարտա­կա­նություննե­րը։ Բայց չնա­յած դրան՝ «Նոյեմբե­րի 9‑ի» հայտա­րա­րության 9‑րդ կետը Բաքուն և Մոսկվան դարձրել են Հայաստա­նին ճնշե­լու գործիք, ինչի արդյունքում ռազմա­կան ագրե­սիա­ներ են իրա­կա­նացրել։ Ռուսներն ու ադրբե­ջանցի­նե­րը հայտա­րա­րում են, որ Հայաստա­նը պարտա­վորվել է ռուսա­կան վերահսկո­ղությամբ «Զանգե­զուրի միջանցք» տրա­մադրել, սակայն իր այդ պարտա­կա­նությունը չի կատա­րել։ Հայաստա­նի կողմից տրված «խոստման» չկա­տա­րումը պատճառ է դարձել, որ Ադրբե­ջա­նը ագրե­սիա­նե­րի գնա։

2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի 13‑ի ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը տեղի է ունե­ցել Սյունի­քի, Վայոց Ձորի, Գեղարքունի­քի մարզե­րի վրա։ Սյունի­քով Ռուսաստանն ու Ադրբե­ջանն ուզում են միջանցք ստա­նալ դեպի Նախիջև­ան և Թուրքիա։ Վերջին օրե­րին Ադրբե­ջա­նը 8 անգամ մեղադրել է Հայաստա­նին՝ սահմա­նի հարա­վարև­ելյան հատվա­ծի ուղղությամբ ադրբե­ջա­նա­կան մարտա­կան հենա­կե­տե­րի վրա կրա­կոցներ արձա­կե­լու մեջ։ Արդեն նշել եմ, որ պատա­հա­կան չի նշվում այս ուղղությունը։ Ադրբե­ջա­նը պետք է կարո­ղա­նա իր առա­ջի­կա ռազմա­կան հարձա­կումը Սյունի­քի մարզի ուղղությամբ բացատրել ինչ-որ կերպ։ Դա Հայաստա­նի ամե­նա­նեղ հատվածն է, որտե­ղով նրանք ցանկա­նում են «Զանգե­զուրի միջանցք ստա­նալ»։ Այսինքն, մեծ հավա­նա­կա­նությամբ՝ առա­ջի­կա ագրե­սիան Ադրբե­ջա­նը իրա­գործե­լու է հենց այս ուղղությամբ։

Տեսեք, 5 տարի առաջ ստո­րագրված «Նոյեմբե­րի 9‑ի» 9‑րդ կետն Ադրբե­ջա­նը մինչև հիմա օգտա­գործում է՝ Հայաստա­նին հարկադրե­լու իրեն «Զանգե­զուրի միջանցք» տալ։ Այսինքն, այս կետը նա գործի­քայնացնում է՝ Հայաստա­նի դեմ ռազմա­կան ագրե­սիա­նե­րը բացատրե­լի դարձնե­լու նպա­տա­կով՝ այն համա­տեքստում, որ Հայաստա­նը չի կատա­րում իր պարտա­վո­րությունը։ Խաղա­ղության համա­ձայնագրով Հայաստա­նի վրա դրվում են նոր պարտա­վո­րություններ, որոնք կատա­րե­լու դեպքում՝ Հայաստա­նը զրկվե­լու է Ադրբե­ջա­նի ռազմա­կան ագրե­սիան կանխարգե­լում որոշ բուֆերնե­րից։

Խոսքը ԵՄ դիտորդնե­րին սահմա­նից հեռացնե­լու, միջազգա­յին իրա­վա­կան հայցե­րից հրա­ժարվե­լու կետե­րի մասին է։ ԵՄ դիտորդնե­րի հեռա­ցումը սահմա­նից՝ Ադրբե­ջա­նին տալու է շանս՝ հորի­նել կեղծ պատումներ այն մասին, թե իբր՝ Հայաստա­նի զինուժը «888» անգամ հարձակվել է ադրբե­ջա­նա­կան դիրքե­րի վրա, և ինքը հարկադրված է եղել լռեցնել հայկա­կան կրա­կա­կե­տե­րը։ Եթե ԵՄ դիտորդնե­րը չլի­նեն սահմա­նին, միջազգա­յին հանրությունը չի իմա­նա­լու, որ հարձակված կողմը Ադրբե­ջանն է։ ԵՄ դիտորդնե­րի հեռա­ցումն Ադրբե­ջա­նի կարև­որ նպա­տակնե­րից է, քանի որ ինքը միայն այդ դեպքում կկա­րո­ղա­նա Սյունի­քի հետ սահմա­նը գորշ գոտու վերա­ծել, իրա­վի­ճա­կը մանի­պուլացնել կեղծ տեղե­կություննե­րով, Հայաստա­նին կեղծ մեղադրանքներ վերագրել, և հարձակվել։

ԵՄ դիտորդնե­րը, մինչդեռ, փակում են սահմա­նա­յին իրա­վի­ճա­կը մանի­պուլացնե­լու հնա­րա­վո­րությունը։ Նրանք մի քանի անգամ արդեն հերքել են Բաքվի կեղծ մեղադրանքնե­րը՝ սահմա­նին հայկա­կան զինուժի կուտա­կումնե­րի, կրա­կոցներ արձա­կե­լու վերա­բերյալ։ Բայց միայն ԵՄ դիտորդնե­րի դուրսբե­րումը բավա­րար չէ։ Ադրբե­ջանն ուզում է համոզված լինել, որ առա­ջի­կա ռազմա­կան ագրե­սիա­նե­րը միջազգա­յին դատա­կան ատյաններ չեն ներկա­յացվե­լու և ինքը իրա­վա­կան հետև­անքնե­րի չի բախվե­լու։ Այո, Ալիևը չի ձերբա­կալվի բայց որոշ խնդիրներ կունե­նա իմի­ջի առումով, ինչը չի ուզում։

Որպեսզի Հայաստա­նը հնա­րա­վո­րություն չունե­նա միջազգա­յին դատա­րաննե­րում Ադրբե­ջա­նի դեմ հայցեր ներկա­յացնել, որպեսզի Ադրբե­ջա­նի դեմ խտրա­կա­նության հիմքով ներկա­յացված հայցե­րը չհա­մալրվեն նոր փաստե­րով, Բաքուն պահանջել է, որ կողմե­րը պարտա­վորվեն առա­ջի­կա­յում չներկա­յացնել նոր հայցեր։ Իսկ եթե Ադրբե­ջա­նը հարձակվի և Հայաստա­նը հայց ներկա­յացնի նրա դեմ, Բաքուն կմե­ղադրի հայկա­կան կողմին Համա­ձայնա­գի­րը խախտե­լու մեջ, և ավե­լի ագրե­սիվ քայլե­րի կդի­մի։

Սահմա­նից ԵՄ դիտորդնե­րի հեռացման միջո­ցով Ադրբե­ջա­նը ստա­նում է սահմա­նում իրա­վի­ճա­կը լարե­լու հնա­րա­վո­րություն։ Միջազգա­յին հայցե­րից հրա­ժարվե­լու դեպքում՝ Ադրբե­ջա­նը ստա­նում է անպա­տիժ ագրե­սիա­յի դիմե­լու հնա­րա­վո­րություն։ Հայաստա­նի ձեռքե­րը կապե­լով այս մեխա­նիզմներ զրկե­լու միջո­ցով՝ Ադրբե­ջա­նը կանցնի Երկրորդ փուլի կատարմա­նը, որը Համա­ձայնագրից դուրս մնա­ցած պահանջնե­րի կատարման փուլն է։

Ադրբե­ջա­նը մերժում է նաև Հայաստա­նի առա­ջարկը՝ ստեղծել միջա­դե­պե­րի հետաքննության հայ-ադրբե­ջա­նա­կան մեխա­նիզմ։ Սա Ադրբե­ջա­նի ձեռքե­րը կապող մեխա­նիզմ կլի­նի։ Կարող է հետաքննությամբ պարզվել, որ Հայաստա­նը չի կրա­կել Ադրբե­ջա­նի դեմ, վերջինս ապա­ցույցներ չներկա­յացնի։ Հայաստա­նը կարող է իր միջազգա­յին գործընկերնե­րի հետ կիսվել հետաքննության արդյունքնե­րով, և կապա­ցուցվի, որ Հայաստա­նը չի կրա­կել, և էսկա­լա­ցիան չի հրահրվել հայկա­կան կողմից։

Նույն կերպ՝ Ադրբե­ջա­նը չի համա­ձայնվում զինված ուժե­րի սպա­ռա­զի­նության գործընթա­ցի վերահսկման մեխա­նիզմ ստեղծե­լու Հայաստա­նի առա­ջարկին։ Սա թույլ կտա Հայաստա­նին և միջազգա­յին գործընկերնե­րին հասկա­նալ, թե արդյոք ադրբե­ջա­նա­կան սպա­ռա­զինման տեմպը, որա­կը և զենքե­րի տեսա­կա­նին առա­ջի­կա պատե­րազմի նախա­պատրաստություն են։ Ադրբե­ջա­նը հարձակվողակա՞ն զենքեր է գնում, թե՞ պաշտպա­նա­կան։ Ադրբե­ջա­նը մերժում է նաև այս մեխա­նիզմի ստեղծումը, որպեսզի՝ մնա անվե­րահսկե­լի զինվող պետություն։

Այսինքն՝ Ադրբե­ջա­նը մերժում է իրա­վի­ճա­կը վերահսկե­լի պահե­լուն միտված Հայաստա­նի առա­ջարկնե­րը (միջա­դե­պե­րի համա­տեղ հետաքննության և սպա­ռա­զի­նություննե­րի վերահսկման մեխա­նիզմներ) և պահանջում է հրա­ժարվել հավա­նա­կան ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան զսպող մեխա­նիզմնե­րից (հեռացնել ԵՄ դիտորդնե­րին սահմա­նից, հետ քաշել միջազգա­յին հայցե­րից)։

Ադրբե­ջա­նը ցանկա­նում է այս կառուցվածքը ստա­նալ Խաղա­ղության համա­ձայնագրով, երբ Հայաստա­նը զրկվում է զսպող բուֆերնե­րից, իսկ ինքը որևէ կերպ չի գալիս թափանցի­կության և միջազգա­յին վերահսկման դաշտ։
Երկրորդ փուլը ներա­ռում է Ադրբե­ջա­նի այն պահանջնե­րը, որոնք ներառված չեն Խաղա­ղության համա­ձայնագրում, սակայն դրանց կատա­րումը Հայաստա­նը կդարձնի ոչ կենսունակ, թույլ կազմա­վո­րում։

Ադրբե­ջա­նի մարտա­վա­րությունն այն է, որ Խաղա­ղության համա­ձայնագրով Հայաստա­նին կզրկի միջազգա­յին պաշտպա­նա­կան բուֆերնե­րից, ինչը իրեն շանս կտա առա­վել հեշտ հասնել երկրորդ փուլի պահանջնե­րի կատարմա­նը։
Ինչպես Ադրբե­ջա­նի պաշտոնյա­ներն են ասել, Համա­ձայնագրից դուրս իրենց գլխա­վոր պահանջը Հայաստա­նի Սահմա­նադրությունը փոխելն է։ Նոր Սահմա­նադրություն ընդունե­լու Ադրբե­ջա­նի պահանջը նպա­տակ ունի հարցա­կա­նի տակ դնել Հայկա­կան պետության իրա­վա­կան հիմքե­րը, զրկել այն գաղա­փարնե­րից, որ դրվել են Հռչա­կագրում։

Ես չեմ համա­րում, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը Հայաստա­նին միա­վո­րե­լու հարցը ակտուալ կարող է լինել առա­ջի­կա տասնամյակնե­րում։ Հայաստա­նի Սահմա­նադրա­կան դատա­րա­նը, ըստ էության, որո­շել է, որ Ղարա­բա­ղը իրա­վա­կան իմաստով Հայաստա­նի մաս չէ, և տարածքա­յին պահանջներ Հայաստա­նի Սահմա­նադրությունում առկա չեն։
Չեմ կարծում, թե Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման նախա­պայման պետք է դրվի Ցեղասպա­նության ճանա­չումը։ Հայաստա­նի ոչ մի իշխա­նություն դա չի արել, և այսօր էլ սխալ քայլ կլի­նի։

Ադրբե­ջա­նի կարծի­քով՝ Հայաստա­նից պահանջե­լով փոխել Սահմա­նադրությունը, նա զրկե­լու է հայե­րին իրենց պետության ստեղծման հիմքում դրված նպա­տակնե­րից և արժեքնե­րից։ Ադրբե­ջա­նը այս պրո­ցե­սը դիտարկում է որպես հայե­րին իրենց դավա­նած պետա­կա­նաստեղծ արժեքնե­րից զրկե­լու միջոց։ Ես սա իհարկե ցնդա­բա­նություն եմ համա­րում, սակայն պետք է հասկա­նալ, թե Ադրբե­ջա­նը ինչ է տեսնում նոր Սահմա­նադրության ընդունման պահանջի տակ։ Դա առա­ջարկ է հայ ժողովրդին՝ կամո­վին հրա­ժարվել Ղարա­բա­ղից, ցեղասպա­նության միջազգա­յին ճանաչման պրո­ցեսնե­րից։

Ադրբե­ջա­նի ընկալմամբ՝ սա է հայե­րին գաղա­փա­րա­պես «դենա­ցիֆի­կացնե­լու» կամ իր ընկալմամբ՝ Ադրբե­ջա­նի նկատմամբ լոյալ հանրություն դարձնե­լու միջո­ցը։ Ադրբե­ջա­նը չի հավա­տում իրա­կան խաղա­ղությամբ ժողո­վուրդնե­րի համա­գործակցության և հաշտեցման գաղա­փա­րին, և կարծում է՝ միայն «հայե­րի դենա­ցիֆի­կա­ցիան» կապա­հո­վագրի իրեն հետա­գա պատե­րազմնե­րից։ Մինչդեռ Հայաստա­նում Ադրբե­ջա­նի դեմ պատե­րազմի մասին խոսելն այսօր մարգի­նալ և քննա­դատվող խոսույթ է։ Մեկուկես տարի առաջ Լեռնա­յին Ղարա­բա­ղը բռնի տեղա­հանվում էր և հայա­թափվում էր, Հայաստա­նից քանի՞ մարդ գնաց մասնակցե­լու սեպտեմբե­րի 19‑ի պատե­րազմին։ Հայաստա­նի բանա­կը չմտավ պատե­րազմի մեջ։

Ադրբե­ջա­նը պահանջում է Հայաստա­նից՝ իրեն հանձնել ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմի մասնա­կիցնե­րին։ Այս պահանջը դրվում է Բաքվի «դատա­վա­րության» համա­տեքստում։ Խոշտանգումնե­րի և հոգե­ներգործուն միջոցնե­րի կիրառմամբ՝ Ադրբե­ջա­նը Ղարա­բա­ղի նախկին ռազմա­կան և քաղա­քա­կան ղեկա­վարնե­րից կորզում է ցուցմունքներ, որոնց նպա­տա­կը հիմնա­վո­րելն է «Հայաստա­նի՝ օկուպանտ լինե­լու» թեզը։ Այս ծանր մեղադրանքը Ադրբե­ջա­նը փորձում է համալրել փաստե­րով, որպեսզի հիմնա­վո­րի իր այն պահանջը, թե ինչու պետք է Հայաստա­նը չզինվի, ունե­նա խիստ սահմա­նա­փակ թվով զինված ուժեր։ Այսինքն, օկուպանտի մեղադրանքը Հայաստա­նի ռազմա­կան պոտենցիա­լի զարգա­ցումը թույլ չտա­լու նպա­տա­կով է։

Ադրբե­ջա­նը Հայաստա­նից նաև պահանջում է փոխհա­տուցում տրա­մադրել՝ հասցրած վնասնե­րի համար։ Ադրբե­ջա­նա­կան վերջին հաշվարկնե­րով՝ խոսքը 60 միլիարդ դոլա­րի մասին է, սակայն նախկի­նում խոսում էին 150 միլիարդ դոլա­րի մասին։ Եթե Բաքուն հասնի իր այս պահանջի կատարման՝ Հայաստա­նը կարող է սնանկա­նալ։ Ադրբե­ջանն այս պահանջը դնում է, որպեսզի հասնի դրա կատարմա­նը կամ ստա­նա տարածքա­յին փոխհա­տուցում, եթե հայկա­կան կողմը չկա­րո­ղա­նա նման գումար վճա­րել։ Կոմպենսանցիա­յի պահանջը Հայաստա­նին հնա­զանդեցնե­լու ռազմա­վա­րության մեջ առանցքա­յին նշա­նա­կություն ունե­ցող դրույթ է։ Ադրբե­ջա­նը պահանջում է նաև, որ Հայաստան վերա­դառնան 300 000 ադրբե­ջանցի­ներ։

ԱԳ նախա­րար Բայրա­մո­վը իր վերջին հոդվա­ծում գրել էր, որ նրանց իրա­վունքնե­րի պաշտպա­նության հարցը իրենց օրա­կարգում է։ Կարծում եմ՝ սխալ է նաև այն տեսա­կե­տը, թե ադրբե­ջանցի­նե­րի Հայաստան վերա­դարձի հարցը Բաքուն առաջ է քաշում միայն՝ հայե­րի Ղարա­բաղ վերա­դարձի օրա­կարգը չեզո­քացնե­լու նպա­տա­կով։ Ես կարծում եմ՝ Ադրբե­ջա­նի ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րի մեջ մտնում է 300 000 ադրբե­ջանցի­նե­րի՝ Հայաստան վերա­դարձը։

Դա Ադրբե­ջա­նին ինստի­տուցիո­նալ գործիքներ կտա՝ միջամտե­լու Հայաստա­նի ներքին գործե­րին։ Ադրբե­ջա­նը կարող է Հայաստա­նում գտնվող ադրբե­ջանցի­նե­րին դրդել՝ բախումնե­րի գնալ տեղի հայկա­կան բնակչության հետ, և հայե­րի կողմից «ճնշվող ադրբե­ջանցի­նե­րին փրկե­լու նպա­տա­կով»՝ զորք կմտցնի Հայաստան։

Ըստ էության, գործ ունենք Հայաստա­նի հնա­զանդեցման մի մեծ ծրագրի հետ, որը բաժանված է մի քանի քայլե­րի և փուլե­րի։

Այս պրո­ցե­սի նպա­տա­կը Հայաստա­նը ոչ կենսունակ, Ադրբե­ջա­նին հպա­տակ պետություն դարձնելն է։ Որպեսզի այս ծրա­գի­րը խոչընդոտնե­րի չհանդի­պի, Ադրբե­ջա­նը պահանջում է նաև, որ Հայաստա­նը զենք չգնի, իսկ գնած զենքը հետ վերա­դարձնի դա վաճա­ռած երկրնե­րին։ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կան Հիքմեթ Հաջիևը նույնիսկ ասել է, որ Հայաստա­նի Զինված ուժե­րի դեմ պետք է միջազգա­յին սահմա­նա­փակվում մտցվի․ Ադրբե­ջա­նի ընկալմամբ՝ ոչ միայն զենքի գնումը պետք է սահմա­նա­փակվի, այլև՝ զինուժի անձնա­կազմը պետք է կրճատվի՝ Ադրբե­ջա­նի հետ ոչ համե­մա­տե­լի թվա­քա­նա­կի գալով։

Ադրբե­ջա­նը պահանջում է Հայաստա­նից չզինվել, սակայն մերժում է սպա­ռա­զի­նություննե­րի վերահսկման Երև­ա­նի առա­ջարկը։ Ըստ Բաքվի՝ չզինվե­լու գործո­նը պետք է միայն Հայաստա­նին վերա­բերվի։ «Հնա­զանդ Հայաստա­նը» չպետք է ուժ ունե­նա՝ Ադրբե­ջա­նի ռազմա­կան ճնշումնե­րին դիմագրա­վե­լու համար։ Ադրբե­ջա­նը նաև մինչև վերջ ավարտին չի հասցնե­լու սահմա­նա­զա­տումը, որպեսզի գոյություն ունե­նան սահմա­նի ոչ սահմա­նա­զատված և ոչ կոնկրետ տեղա­մա­սեր, որոնց ուղղությամբ հարձա­կումներ կիրա­կա­նացնի։

Համոզված եմ՝ երբեք Ադրբե­ջա­նը չի գնա­լու Սյունի­քի մարզում սահմա­նա­զատման, որովհետև «Զանգե­զուրի միջանցքի» գրավման հավա­նա­կա­նությունը էակա­նո­րեն կնվա­զի։ Հայաստանն առա­ջարկել էր սահմա­նա­զա­տումն անցկացնել Սյունի­քից, սակայն ի վերջո հիմք է ընդունվել Ադրբե­ջա­նի առա­ջարկը, և որոշվել է պրո­ցեսն առաջ տանել հյուսի­սից։ Դժվար չի գուշա­կել, որ այդ տրա­մա­բա­նությամբ՝ սահմա­նա­զատման ենթա­կա վերջին հատվա­ծը Սյունիքն է լինե­լու։ Խիստ կասկա­ծում եմ, որ սահմա­նա­զա­տումը կավարտվի։ Պատա­հա­կան չէ, որ բոլոր 8 հաղորդագրություննե­րում Ադրբե­ջա­նը նշել է, որ հրա­դա­դա­րը խախտվել է հարա­վարև­ելյան հատվա­ծում՝ Սյունի­քի սահմա­նին։

«Հնա­զանդ Հայաստա­նը» չպետք է վերահսկի ռեգիո­նի հեգե­մոն Ադրբե­ջա­նի երթև­ե­կը դեպի Նախիջև­ան և Թուրքիա։ Այս կոնցեպտի սպա­սարկման նպա­տակ ունի Ադրբե­ջա­նի պահանջը Հայաստա­նին՝ անխո­չընդոտ միջանցք տալ դեպի Նախիջև­ան, որը նա անվա­նում է «Զանգե­զուրի միջանցք»։
Ես դավադրա­պաշտա­կան տեսություննե­րի սիրա­հար չեմ, և երբեք իմ վերլուծություննե­րը չեմ հիմնում ոչ փաստա­ցի տվյալնե­րի վրա։ Սակայն Ադրբե­ջա­նը նույնիսկ որո­շել է, թե ինչ անուն պետք է ունե­նա այս նոր Հայաստա­նը՝ «Արևմտյան Ադրբե­ջան»։

Այս բոլոր պահանջնե­րը կատա­րե­լու դեպքում Հայաստա­նը կդառնա անկենսունակ պետություն, կկորցնի անկա­խությունը, և չեմ բացա­ռում՝ որոշ ժամա­նակ անց Ադրբե­ջա­նը ռազմա­կան օկուպա­ցիա­յի ենթարկի Հայաստա­նը։ Սա ցնո­րա­միտ, հիվանդա­գին երև­ա­կա­յության արդյունք հանդի­սա­ցող սցե­նար կարող էր դիտարկվել, եթե մեզ հարց չտա­յինք, թե ինչու է Ադրբե­ջա­նը ստեղծել Հայաստա­նի հնա­զանդեցման երկփուլա­նի ծրա­գի­րը, որը բաղկա­ցած է նախնա­կան և հիմնա­կան պահանջնե­րից։ Ի՞նչ մեկ ընդհա­նուր նպա­տա­կի են ծառա­յում Համա­ձայնագրում եղած և Համա­ձայնագրից դուրս Ադրբե­ջա­նի դրած պահանջնե­րը։

Նախնա­կան պահանջնե­րը ներառված են 17 կետե­րի մեջ, որոնք պետք է զրկեն Հայաստա­նին միջազգա­յին զսպման մեխա­նիզմնե­րից։ Իսկ հիմնա­կան պահանջնե­րը առաջ կքաշվեն Համա­ձայնագրի ստո­րագրումից հետո, որի կատարման պարա­գա­յում՝ Հայաստա­նը կդառնա Ադրբե­ջա­նին հնա­զանդ պետություն։ Ես չեմ լսել ադրբե­ջանցի մի պաշտոնյա­յի հայտա­րա­րություն, որ Խաղա­ղության 17 կետա­նոց համա­ձայնագրի ստո­րագրումից հետո՝ այլևս չեն պահանջե­լու Հայաստա­նից փոխել Սահմա­նադրությունը, այլևս չեն պահանջե­լու կոմպենսա­ցիա չտալ, այլևս չեն պահանջե­լու սպա­ռա­զի­նություն ձեռք չբե­րել, հրա­ժարվե­լու են պատե­րազմի մասնա­կիցնե­րին հանձնե­լու պահանջից կամ դադա­րեցնե­լու են Բաքվի դատա­վա­րությունը։ Ի՞նչ փաստեր կան, որոնք մեզ հուշում են, որ Խաղա­ղության համա­ձայնագրի կնքումով պատմությունն ավարտվե­լու է, և Ադրբե­ջա­նը չի ձգտե­լու լրա­ցուցիչ պահանջնե­րի կատարմա­նը։

Ավե­լին՝ ես լսել եմ նախա­գահ Իլհամ Ալիևի հայտա­րա­րությունը, որ Հայաստա­նը կապի­տուլյա­ցիա­յի է ենթարկվել և պետք է կատա­րի Ադրբե­ջա­նի պահանջնե­րը։ Չեմ բացա­ռում, որ Ադրբե­ջա­նը ստո­րագրի 17 կետա­նոց Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը։ Սակայն որպեսզի Հայաստա­նը համոզված լինի, որ Ադրբե­ջա­նը նպա­տակ չունի այս պրո­ցե­սի արդյունքում ստա­նալ Հայաստա­նի հնա­զանդե­ցում, ադրբե­ջա­նա­կան կողմը պետք է հրա­ժարվի Խաղա­ղության համա­ձայնագրից դուրս գտնվող պահանջնե­րի առա­ջադրումից։ Այն օրը, երբ Ադրբե­ջա­նը կհրա­ժարվի Համա­ձայնագրից դուրս գտնվող պահանջնե­րից, ես կընդունեմ, որ այդ երկիրն իրա­պես խաղա­ղություն է ուզում Հայաստա­նի հետ, և որ նրա նպա­տա­կը «Հնա­զանդ Հայաստա­նը» չէ։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ