16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 34

Ապրիլյան քառօրյա մարտե­րից հետո հանրության շրջա­նում լուրեր տարածվե­ցին, որ Արցախ այցե­լող որոշ զբո­սաշրջիկներ երբեմն կարո­ղա­նում են հաղթա­հա­րել արգելքնե­րը եւ հայտնվել ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գոտուն հարա­կից տարածքնե­րում, իսկ ոմանք հատկա­պես սեւեռված են Շուշի, ինչպես նաեւ ԼՂ-ին հարա­կից նախկին ադրբե­ջա­նաբնակ տարածքներ, որտեղ օգտա­գործում են տեսանկա­րա­հա­նող դրոններ:

Վահրամ Աթա­նեսյան

2010-ական թվա­կաններն Արցա­խում նշա­նա­վորվե­ցին հանքարդյունա­բե­րության եւ հյուրա­նո­ցա­յին համա­լիրներ ու հանգստյան գոտի­նե­րի, կից «մոթել»-ների, ռեստո­րաննե­րի եւ ամե­նա­տարբեր մակարդա­կի ու ճաշա­կի «հացատնե­րի» բուռն ծաղկմամբ: Միայն ոչ ավե­լի, քան հիսուն հազար բնա­կիչ ունե­ցող Ստե­փա­նա­կերտում շահա­գործման հանձնվեց չորս բարձրա­կարգ հյուրա­նոց: Դա այն դեպքում, երբ, ըստ անգամ պաշտո­նա­կան վիճա­կագրության, զբո­սաշրջիկնե­րի տարե­կան հոսքը չէր գերա­զանցում երկու-երեք հազար այցե­լուի ցուցա­նի­շը:

Հյուրա­նոցներն, իհարկե, իրենց եկա­մուտն ունե­նա­լու հնա­րա­վո­րություն ստեղծել էին. ունեին լողա­վա­զան, մերսման եւ մարզման սրահներ, ինչպես նաեւ «տաքուկ» ռեստո­րան, բար, բացօթյա սրճա­րաններ: Հատկա­պես ամռան-«թավշյա աշնան» շրջա­նում այցե­լունե­րի պակաս չկար:
Հանքարդյունա­բե­րա­կան ձեռնարկություննե­րը մի քանի հազար աշխա­տա­տեղ էին ապա­հո­վում՝ բավա­կան բարձր վարձատրությամբ: Ստե­փա­նա­կերտից շատ երի­տա­սարդներ նախընտրում էին աշխա­տել Դրմբո­նի եւ Կաշե­նի հանքե­րում:

Այդ տարի­նե­րին Արցա­խում պետա­կան գրանցում ստա­ցան զբո­սաշրջա­յին մի քանի կազմա­կերպություններ: Կուլիսնե­րում խոսում էին, որ դրանցից մեկը համա­գործակցության պայմա­նա­գիր է ստո­րագրել իսրա­յե­լա­կան համա­սեռ ընկե­րության հետ: Զբո­սաշրջիկնե­րի Արցախ ելումուտն, իհարկե, իրա­կա­նացվում էր Հայաստա­նի տարածքով, քանի որ Ստե­փա­նա­կերտն արտա­քին աշխարհի հետ ուղղա­կի հաղորդակցություն չուներ:

Ապրիլյան քառօրյա մարտե­րից հետո հանրության շրջա­նում լուրեր տարածվե­ցին, որ Արցախ այցե­լող որոշ զբո­սաշրջիկներ երբեմն կարո­ղա­նում են հաղթա­հա­րել արգելքնե­րը եւ հայտնվել ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գոտուն հարա­կից տարածքնե­րում, իսկ ոմանք հատկա­պես սեւեռված են Շուշի, ինչպես նաեւ ԼՂ-ին հարա­կից նախկին ադրբե­ջա­նաբնակ տարածքներ, որտեղ օգտա­գործում են տեսանկա­րա­հա­նող դրոններ:

Դժվար է ասել, թե որքանո՞վ էին հավաստի այդ լուրե­րը, բայց մի փաստ իրա­կան է. Ստե­փա­նա­կերտ այցե­լող որոշ զբո­սաշրջիկներ գերա­դա­սում էին օգտվել մասնա­վոր տաքսու ծառա­յություննե­րից: Տասնյակ վարորդներ ունեին իրենց «մշտա­կան հաճա­խորդին», նրանց դիմա­վո­րում էին «Զվարթնո­ցում», մի քանի օր ապա­հո­վում արցախյան շրջա­գա­յությունը, ապա հասցնում Երեւան եւ օդա­նա­վա­կա­յա­նից ճանա­պարհում:

Նախընթաց շրջա­նում Արցախ մուտք գործող բոլոր օտա­րերկրա­ցի­ներն անխտիր պետք է «մուտքի արտո­նա­գիր» ստա­նա­յին ԼՂՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րությունում՝ մուծե­լով թեեւ խորհրդանշա­կան, բայց կառա­վա­րության որոշմամբ սահմանված տուրք:
Հյուրա­նո­ցա­յին եւ զբո­սաշրջա­յին բիզնե­սի ծաղկման շրջա­նում այդ կարգը վերա­նայվեց. այցե­լուն մուտքի թույլտվություն էր ստա­նում Աղավնո­յի անցա­կե­տում՝ ներկա­յացնե­լով անձնա­գի­րը եւ ազատվում տուրք վճա­րե­լուց: Իշխա­նությունն այդ ազա­տա­կա­նա­ցումը հիմնա­վո­րում էր նրա­նով, որ Արցախ հիմնա­կա­նում այցե­լում են Սփյուռքի մեր հայրե­նա­կիցնե­րը եւ նրանց համար «վիրա­վո­րա­կան է, որ հայրե­նի­քում արժա­նա­նում են նման վերա­բերմունքի»:
ԼՂՀ կառա­վա­րությունն ունե՞ր սփյուռքա­հե­րից ստա­ցած բողոքներ կամ դժգո­հություններ՝ փաստա­ցի վկա­յություններ չկան: Զբո­սաշրջա­յին բիզնե­սի ազա­տա­կա­նա­ցումը, սակայն, տարածվեց նաեւ ԼՂ շուրջ ամբողջ տարածք մուտքի թույլտվության վրա:

Եթե մեկը փորձի «պեղել» արխիվնե­րը, ապա կհանդի­պի զբո­սաշրջիկնե­րի եւ լրագրո­ղա­կան տարբեր խմբե­րի կողմից զորքե­րի շփման գծին մոտ տարածքնե­րից բազմա­թիվ լուսանկարնե­րի, տեսագրություննե­րի, որոնց «հերոսնե­րը» շատ հաճախ նաեւ զինվո­րա­կաններն էին:
Փաստա­ցի պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կում գտնվող երկրի համար խոսքի եւ տեղե­կություննե­րի հայթայթման ու տարածման ամբողջա­կան ազա­տա­կա­նա­ցումը «ժանտախտի ժամա­նակ խնջույքի» էր նման, բայց պետա­կան ոչ մի մարմին մինչեւ վերջին պահը որեւէ քայլ չձեռնարկեց՝ կանխե­լու Արցա­խից ահռե­լի չափե­րի հասած տեղե­կատվա­կան արտա­հոսքը: Ծառա­յո­ղա­կան անփութությու՞ն էր դա, մասնա­գի­տա­կան ապաշնորհությու՞ն, թե՞ «պետք է լիներ հենց այդպես»,- հարց է, որի պատասխա­նը չկա եւ հազիվ թե ունե­նանք: Մնում է արձա­նագրել դառը իրա­կա­նությունը: Գուցե ապա­գա ուսումնա­սի­րո­ղին հաջողվի՞ բացել գաղտնի­քը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ