26.5 C
Yerevan

Ինչի Է Սպա­սում Ալիևը

Նախօ­րեին Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Սթի­վեն Ուիթկոֆը բացա­հայտել է, որ Վաշինգտո­նը եռանդուն բանակցություններ է վարում Պարսից ծոցի արա­բա­կան միա­պե­տություննե­րի հետ՝ առաջ մղե­լով այսպես կոչված «Աբրա­հա­մի ուխտի» գաղա­փա­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Ինչու՞ է լռում կամ Թուրքիա­յում ինչի՞ է սպա­սում Իլհամ Ալիեւը
Ինչու՞ է լռում կամ Թուրքիա­յում ինչի՞ է սպա­սում Իլհամ Ալիեւը
Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Հաքան Ֆիդա­նը մարտի 23-ին մեկնում է Եգիպտո­սի մայրա­քա­ղաք Կահի­րե, որտեղ գումարվում է Գազա­յի հարցով Իսլա­մա­կան համե­րաշխության կազմա­կերպության եւ Արա­բա­կան լիգա­յի երկրնե­րի նախա­րա­րա­կան Կոնտակտա­յին խմբի հերթա­կան նիստը: Այդ մասին հայտնում է «Անա­դո­լուն»:

Ըստ այդմ, սպասվում է, որ Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րը կվե­րա­հաստա­տի Գազա­յի վերա­կանգնման ծրագրին աջակցությունը, հանդես կգա պաղեստինյան էքսկլա­վի տարածքում կրա­կի դադա­րեցման համա­ձայնության հետա­գա փուլերն իրա­կա­նացնե­լու եւ երկա­րա­տեւ խաղա­ղություն հաստա­տե­լու առա­ջարկությամբ, ինչպես նաեւ կբարձրացնի մարդա­սի­րա­կան օգնության ամբողջա­կան ծավալնե­րի վերա­կանգնե­լու եւ ճգնա­ժա­մը հաղթա­հա­րե­լու անհրա­ժեշտության հարցը:

Ինչ վերա­բե­րում է քաղա­քա­կան խնդրին, ապա Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րը պաշտո­նա­կիցնե­րի հետ կքննարկի Պաղեստի­նի՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետության ճանաչման հարցում ջանքե­րի համա­տե­ղումը: Գազա­յի հարցով ԻՀԿ եւ ԱԼԵ նախա­րա­րա­կան Կոնտակտա­յին խումբը ձեւա­վորվել է 2023թ. նոյեմբե­րի 11-ին՝ Սաուդյան Արա­բիա­յի մայրա­քա­ղաք Էր-Ռիյա­դում: Կոնտակտա­յին խմբի անդամներ են Թուրքիան, Պաղեստի­նը, Ինդո­նե­զիան, Կատա­րը, Եգիպտո­սը, Նիգե­րիան, Սաուդյան Արա­բիան, Հորդա­նա­նը: Խմբի աշխա­տանքնե­րի կոորդի­նա­ցիան վերա­պահված է Իսլա­մա­կան համե­րաշխության կազմա­կերպության եւ Արա­բա­կան լիգա­յի երկրնե­րի գլխա­վոր քարտուղարնե­րին:

Գազա­յի հարցով Կոնտակտա­յին խմբի հերթա­կան նիստը գումարվում է, երբ Իսրա­յե­լի ռազմա­կան կաբի­նետն ընդունել է ՀԱՄԱՍ‑ի դեմ պատե­րազմը շարունա­կե­լու, պաղեստինյան կազմա­կերպության նաեւ քաղա­քա­կան թեւի առաջնորդնե­րին ֆիզի­կա­պես ոչնչացնե­լու որո­շում եւ անցել կոնկրետ գործո­ղություննե­րի: Մարտի 23-ին ՀԱՄԱՍ‑ի թելեգրամյան ալի­քը հաղորդել է, որ իսրա­յե­լա­կան օդուժի թիրա­խա­յին հարվա­ծի հետեւանքով Գազա­յի հատվա­ծի Խան-Յունուս քաղա­քում սպանվել է կազմա­կերպության քաղբյուրո­յի անդամ Սալահ-ալ Բարդե­վի­լը: Ըստ որոշ աղբյուրնե­րի, նրա հետ սպանվել է նաեւ կինը:

Նախօ­րեին Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Սթի­վեն Ուիթկոֆը բացա­հայտել է, որ Վաշինգտո­նը եռանդուն բանակցություններ է վարում Պարսից ծոցի արա­բա­կան միա­պե­տություննե­րի հետ՝ առաջ մղե­լով այսպես կոչված «Աբրա­հա­մի ուխտի» գաղա­փա­րը: Այն ենթադրում է Իսրա­յե­լի հետ արա­բա­կան աշխարհի ազդե­ցիկ պետություննե­րի հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րում: Ուիթկոֆը հատկա­պես կարեւո­րել է Սաուդյան Արա­բիա­յի եւ Իսրա­յե­լի միջեւ հաշտությունը: Նա ասել է, որ սաուդցի­նե­րի նախա­պայմանն այդ հարցում Գազա­յի կարգա­վո­րումն է, պաղեստինյան էքսկլա­վում խաղա­ղության հաստա­տումը:

Իսրա­յե­լի վարչա­պետ Նաթանյա­հուն, մինչդեռ, հայտա­րա­րել է, որ Գազան պետք է լիո­վին մաքրվի ՀԱՄԱՍ‑ի առաջնորդնե­րից եւ նրանց ազդե­ցությունից: Հնարավո՞ր է, որ Իսլա­մա­կան համե­րաշխության կազմա­կերպության եւ Արա­բա­կան լիգա­յի երկրներն ընդունեն Գազա­յից ՀԱՄԱՍ‑ի լիա­կա­տար արտաքսման եւ էքսկլա­վի տարածքում «արտա­քին կառա­վա­րում հաստա­տե­լու» որո­շում: Գազա­յում ՀԱՄԱՍ‑ի իշխա­նության պահպանման դեմ կտրուկ հանդես են գալիս նաեւ Միացյալ Նահանգնե­րը եւ Եվրա­միությունը:

Թուրքիան, ընդհա­կա­ռա­կը, շարունա­կում է պնդել, որ ՀԱՄԱՍ‑ը ոչ թե ահա­բեկչա­կան խմբա­վո­րում է, այլ՝ պաղեստինյան կուսակցություն, որ պետք է Պաղեստի­նի անկախ պետության քաղա­քա­կան համա­կարգի «անբա­ժա­նե­լի մաս» կազմի: Բայց Հաքան Ֆիդա­նը Կահի­րե է մեկնում մի իրա­վի­ճա­կում, երբ Թուրքիան ներքին ցնցումնե­րի մեջ է, եւ ոչ ոք չի կարող կանխա­տե­սել, թե ինչ ավարտ կունե­նա Էրդո­ղան-Իմա­մօղլու դիմա­կա­յությունը: Ուշագրավ է, որ Պարսից ծոցի արա­բա­կան միա­պե­տություննե­րը, ինչպես նաեւ Եգիպտո­սը եւ Հորդա­նա­նը Միացյալ Նահանգնե­րի հետ ոչ միայն առեւտրա-տնտե­սա­կան, այլեւ անվտանգա­յին համա­գործակցություն ունեն: Ոչ ոք, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Վաշինգտո­նի հետ բաց առճա­կատման չի գնա: Իհարկե, կընդունվի Պաղեստի­նի անկա­խության մասին հայտա­րա­րություն, Գազա­յում Իսրա­յե­լի ռմբա­կո­ծումնե­րը կդա­տա­պարտվեն, բայց տարա­ծաշրջա­նի ոչ մի երկիր, ինչպես ցույց է տալիս փորձը, ՀԱՄԱՍ-ին ռազմա­կան աջակցություն չի ցուցա­բե­րի:

Արա­բա­կան աշխարհի համար այդ հարցում սկզբունքա­յին «նահանջի» խնդիր չկա: Հարցը Թուրքիա­յի հավակնություննե­րի եւ իրա­կա­նության միջեւ ճեղքվածքն է, որ գնա­լով խորա­նում է: Անկա­րա­յին նույնիսկ չի հաջողվում «նույն նավակ տեղա­փո­խել» Բաքվին, որ շարունա­կում է Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություններ զարգացնել: Չորրորդ օրն է՝ Ստամբուլը, Անկա­րան, Իզմի­րը, Ադա­նան, Թուրքիա­յի տասնյակ այլ քաղաքներ փոթորկում են, իսկ Իլհամ Ալիեւից ի պաշտպա­նություն Էրդո­ղա­նի որեւէ հայտա­րա­րություն այդպես էլ չի հնչել: Ինչու՞ է նա լռում կամ ինչի՞ է սպա­սում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ