19.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 36

Իրա­կա­նություն է, որ Արցա­խում երբեք նման «փնթի» նախա­գա­հա­կան ընտրա­պայքար չէր եղել, որտեղ քաղա­քա­ցի­նե­րը հարկադրված էին կողմնո­րոշվել ոչ թե ըստ առա­ջարկվող գաղա­փա­րա­կան ծրագրի, այլ՝ թեկնա­ծունե­րի ամբո­խա­վա­րա­կան խոստումնե­րի:

Վահրամ Աթա­նեսյան

2020 թվա­կա­նը Ստե­փա­նա­կերտում սկսվեց ներքա­ղա­քա­կան խորհրդա­վոր անո­րո­շությամբ. առջեւում նախա­գա­հա­կան ընտրություններ էին, Բակո Սահակյանն այլեւս առա­ջադրվե­լու եւ ընտրա­պայքա­րին մասնակցե­լու իրա­վունք չուներ: Նախորդ տարե­վերջին Գերա­գույն խորհրդի սահմա­նադրա­կան ատյա­նը մերժել էր Սամվել Բաբա­յա­նի ավե­լի քան քսան հազար աջա­կիցնե­րի ստո­րագրա­հա­վա­քով բերված նախա­ձեռնությունը, որն ընդունվե­լու դեպքում Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տա­րը կարող էր նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվել:

Ի պատասխան՝ Սամվել Բաբա­յա­նը հիմնադրեց «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը եւ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին մասնակցության լրջա­գույն հայտ ներկա­յացրեց: Ակնհայտ դարձավ, որ հիմնա­կան մրցա­պայքարն ընթա­նա­լու է Արա­յիկ Հարությունյա­նի «Ազատ հայրե­նիք» եւ Սամվել Բաբա­յա­նի «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցություննե­րի միջեւ:

Նախա­գա­հի ֆավո­րիտ թեկնա­ծուի հարցում, սակայն, գործող իշխա­նությունը մինչեւ վերջ մնաց «չկողմնո­րոշված»: Արցա­խի քաղա­քա­կան պատմության մեջ դա նախա­դե­պը չունե­ցող իրա­վի­ճակ էր. տասնե­րեք տարի տարի պաշտո­նա­վա­րած Բակո Սահակյա­նը, որ երկու անգամ Արա­յիկ Հարությունյա­նին վարչա­պետ էր նշա­նա­կել, իսկ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րից հետո՝ պետա­կան նախա­րար, որեւէ կերպ նրան իրա­վա­հա­ջորդ տեսնե­լու քաղա­քա­կան ակնարկ իսկ չարեց:

Անո­րո­շությունը, կարե­լի է ասել՝ ինտրիգն ավե­լի սրվեց նախա­գա­հի թեկնա­ծունե­րի առա­ջադրման փուլում, երբ Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վը մրցա­պայքա­րին մասնակցության իրա­վունք տվեց ավե­լի քան տասը անձի: Ընդ որում, նախա­գա­հի թեկնա­ծու գրանցվե­ցին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյա­նը, նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ Դավիթ Բաբա­յա­նը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը, գործող արտա­քին գործե­րի նախա­րար Մասիս Մայիլյա­նը, ինչպես նաեւ նախկին վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը:

Դիտորդնե­րի եւ հանրության իրա­զեկված խավե­րի համար պարզ էր, որ նախա­գա­հի թեկնա­ծունե­րի այդ աննա­խա­դեպ առա­տությունը մի նպա­տակ է հետապնդում՝ թույլ չտալ, որ Արա­յիկ Հարությունյա­նը քվեարկության առա­ջին փուլում հաղթի: Չափա­զանց արտա­ռոց էր, որ իշխա­նություննե­րի կողմից մերժված Սամվել Բաբա­յա­նը հայտա­րա­րեց գործող արտգործնա­խա­րար Մասիս Մայիլյա­նի հետ դաշինք կազմե­լու եւ նրա թեկնա­ծությունը պաշտպա­նե­լու մասին:

Քաղա­քա­կան «կուլիսնե­րում» տպա­վո­րություն կար, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նին աջակցում է ոչ միայն Հայաստա­նի երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նը, այլեւ՝ Մոսկվան: Բալա­սանյա­նին աջակցե­լու համար Երեւա­նից Ստե­փա­նա­կերտ էին գործուղվել ՀՀԿ-ական մի շարք գործիչներ եւ, որքան էլ զարմա­նա­լի չհնչի, նախկին վարչա­պետ Հրանտ Բագրատյա­նը: Բալա­սանյա­նին եռանդուն աջակցում էր նաեւ Ազգա­յին անվտանգության ծառա­յության նախկին տնօ­րեն Դավիթ Շահնա­զարյա­նը:

Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նի գործող իշխա­նություննե­րին, ապա Ստե­փա­նա­կերտում բավա­կան վստա­հե­լի աղբյուրներն այն կարծի­քին էին, որ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության մի թեւը սատա­րում է Մասիս Մայիլյա­նին, ում հետ նախկի­նում միջազգա­յին կազմա­կերպություննե­րի հովա­նա­վո­րած ծրագրե­րում համա­տեղ աշխա­տանքի փորձ ունեին, իսկ մյուսը գտնում է, որ պետք է աջակցել Արա­յիկ Հարությունյա­նին:

Որքանո՞վ էին հավաստի այդ տեղե­կություննե­րը՝ մինչ օրս մնում է անո­րոշ: Իրա­կա­նություն է, որ Արցա­խում երբեք նման «փնթի» նախա­գա­հա­կան ընտրա­պայքար չէր եղել, որտեղ քաղա­քա­ցի­նե­րը հարկադրված էին կողմնո­րոշվել ոչ թե ըստ առա­ջարկվող գաղա­փա­րա­կան ծրագրի, այլ՝ թեկնա­ծունե­րի ամբո­խա­վա­րա­կան խոստումնե­րի: Ընդ որում, Արցա­խում առա­ջին անգամ բաց շրջա­նա­ռության դրվեց «կոմպրո­մատնե­րի պատե­րազմը», ինչպես նաեւ «ընտրա­կա­շառքի գործո­նը»:

Ինչպես եւ ակնկա­լում էին իրա­վի­ճա­կը գնա­հա­տող մարդիկ եւ շրջա­նակնե­րը, քվեարկության առա­ջին փուլի արդյունքնե­րով ոչ մի թեկնա­ծու չստա­ցավ ընտրողնե­րի «կողմ» ձայնե­րի կեսից ավե­լին: Հատկանշա­նա­կան է, որ քվե­նե­րի հաշվարկի առա­ջին ժամե­րին Արա­յիկ Հարությունյա­նը վստա­հա­բար հաղթում էր՝ ունե­նա­լով 55–56 տոկոս: Վերջնարդյունքում, սակայն, այդ ցուցա­նի­շը չպահպանվեց: Արցա­խի նախա­գա­հի այդ վերջին ընտրության ամե­նա­մեծ ինտրի­գը, սակայն, այն էր, որ Արա­յիկ Հարությունյա­նի հիմնա­կան մրցա­կից Մասիս Մայիլյա­նը հայտա­րա­րեց, որ քվեարկության երկրորդ փուլին չի մասնակցի:

Քաղա­քա­կան իրա­վի­ճակն այնպի­սին էր, որ Արա­յիկ Հարությունյա­նը նույնպես կարող էր դուրս գալ մրցա­պայքա­րից: Այդ դեպքում, գուցե, նոր իշխա­նության ձեւա­վորման արդեն լուրջ գործընթաց կսկսվեր: Բայց Արա­յիկ Հարությունյա­նը միայնակ մասնակցեց քվեարկության երկրորդ փուլին, որի արդյունքնե­րը բացարձակ ոչ մի նշա­նա­կություն չունեին. Արցա­խում կազմա­վորվեց ամանթույլ եւ բոլոր առումնե­րով խոցե­լի իշխա­նություն: Ու՞մ էր ձեռնտու այդ «անկումը»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ