19.6 C
Yerevan

Մանի­պուլյա­տիվ Քարո­զարշավ

Ու սա անում է իշխա­նությունը, որը տարի­ներ շարունակ հրա­պա­րա­կավ մեղադրում է Վարդան Ղուկասյա­նին քրեա­կան հանցա­գործություննե­րի մեջ, բայց այդ մեղադրանքնե­րից ոչ մեկն չի վերածվել իրա­վա­կան գործընթա­ցի։ Ոչ վարույթ, ոչ դատա­վա­րություն։

Արման Բաբա­ջանյան

ՔՊ-ական մի խումբ նորե­լուկներ, որոնցից ոմանք պատա­հա­կա­նության և իրա­վի­ճա­կա­յին բախտի բերումով դարձել են ԱԺ պատգա­մա­վորներ, արդեն մի քանի օր է՝ լծվել են սլա­բոդկա­յի Վարդան Ղուկասյա­նի քարոզչությա­նը։ Տեսնե­լով, որ կեղծված սոցիո­լո­գիա­կան հարցումնե­րը հօդս ցնդե­ցին, վարչա­կան ռեսուրսը չաշխա­տեց, իսկ քաղա­քում իրենց նկա­տե­լի աջակցություն ուղղա­կի չկա, նրանք ընտրել են ամե­նապրի­մի­տիվ մեթո­դը՝ բոլոր ոչիշխա­նա­կան ուժե­րին փորձե­լով կապել Վարդա­նի­կի հետ։

Այսօր արդեն հրա­պա­րա­կավ հայտա­րա­րում են՝ ով ձայն տա ՔՊ-ից բացի որևէ ուժի, ձայն է տալիս Վարդա­նի­կին։ Սա քաղա­քա­կան շանտաժ է։ Սա պարա­զի­տիզմ է՝ ի սպաս սեփա­կան ձախո­ղումը քողարկե­լու։

Երբ այլևս չունես ասե­լիք, երբ խուսա­փում ես ուղիղ բանա­վե­ճից, խեղաթյուրում ես իրա­կան մրցա­կիցնե­րի պատկերն ու փախչում ծրագրա­յին քննարկումնե­րից՝ ընտրում ես էժան մանի­պուլյա­ցիա։ Վախի քարո­զը դառնում է միակ գործի­քը։

Ու սա անում է իշխա­նությունը, որը տարի­ներ շարունակ հրա­պա­րա­կավ մեղադրում է Վարդան Ղուկասյա­նին քրեա­կան հանցա­գործություննե­րի մեջ, բայց այդ մեղադրանքնե­րից ոչ մեկն չի վերածվել իրա­վա­կան գործընթա­ցի։ Ոչ վարույթ, ոչ դատա­վա­րություն։

Եթե Վարդա­նի­կը հանցա­գործ է, ինչո՞ւ է ազա­տության մեջ։ Ինչո՞ւ է գրանցվել որպես թեկնա­ծու։ Ո՞ւմ եք խաբում։ Ձեր քաղա­քա­կան շահի համար տարի­ներ շարունակ նրան պահել եք քաղա­քա­կան դաշտում ու հիմա էլ օգտա­գործում եք որպես մանի­պուլյա­տիվ վախի գործիք։

Եթե մեկին պետք է մեղադրել Վարդա­նի­կի ներկա­յության համար, ապա նախ և առաջ՝ գործող իշխա­նությա­նը։

Եվ հիմա նույն այդ իշխա­նությունը հանդգնություն ունի «Եվրադաշինք»-ին նույնացնել անցյա­լի քրեաօ­լի­գարխիա­յի հետ։ Մի դաշինք, որի անդամնե­րը տարի­ներ շարունակ պայքա­րել են հենց այդ համա­կարգի դեմ, անձամբ ենթարկվել հետապնդումնե­րի, ազա­տազրկման, ճնշումնե­րի։

Նրանց նույնացնել Վարդա­նի­կի, Քոչարյա­նի կամ Բալա­սանյա­նի հետ՝ անբա­րո­յա­կա­նության սահմաննե­րից դուրս է։

Ձեր նպա­տա­կը պարզ է՝ քողարկել ձեր ձախո­ղումը Գյումրիում, մոլո­րեցնել մարդկանց, ստեղծել մթնո­լորտ, որում ընտրությունը լինի վախի ու մանի­պուլյա­ցիա­յի արդյունք, ոչ թե քաղա­քա­ցու հստակ կամք։

Մենք մերժում ենք այդ խաղե­րը։ Մենք չենք փչում Վարդա­նի­կին, որ մեր թեկնա­ծուն փայլի։ Մենք չենք ստեղծում շինծու թշնա­մի­ներ, մենք առա­ջարկում ենք պատասխա­նա­տու ու բարե­խիղճ կառա­վարման մոդել։

Պարզ ասենք՝ ձեր ձախո­ղումը Գյումրիում արդեն արձա­նագրված է։ Հավա­տա­ցեք՝ դա տեսնում են բոլո­րը։ Մնում է ձեզ միայն լուռ ընդունել այդ փաստը ու հարգել գյումրե­ցու ընտրությունը։

Եվրա­դա­շինք. Թիվ 6
Վստա­հություն ապա­գա­յին❗️

Առնչվող Հոդվածներ