16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 37

Ակնհայտ էր, որ դժգո­հություններն ուղղորդված էին հենց Ալիեւի աշխա­տա­կազմից: Ադրբե­ջանն այդ կերպ միջազգա­յին հանրությանն ազդակ էր հղում, որ Ստե­փա­նա­կերտում իշխա­նա­փո­խությունը լեգի­տիմ չի ճանա­չում, իսկ Արա­յիկ Հարությունյա­նի երդմնա­կա­լության ցուցադրա­կա­նությունն ընդունում է որպես «նետված մարտահրա­վեր»:

Վահրամ Աթա­նեսյան

Լեռնա­յին Ղարա­բա­ղի նախա­գա­հա­կան վերջին ընտրություններն արտա­ռոց էին ոչ միայն թեկնա­ծունե­րի առա­տությամբ, այլեւ կազմա­կերպվա­ծությամբ: Ո՞վ էր, մասնա­վո­րա­պես, Արա­յիկ Հարությունյա­նին խորհուրդ տվել, որ քարո­զարշավն սկսի Կովսա­կա­նից: Դա ակնհայտ խորհրդանշա­կան էր եւ ազդակ էր Ադրբե­ջա­նին, որ նոր իշխա­նություննե­րը ԼՂ կարգա­վորման հարցում շարունա­կե­լու են պնդել, որ Արաքսի ափա­մերձ տարածքնե­րի եւ Ստե­փա­նա­կերտի կարգա­վի­ճա­կը նույնա­կան է, Արցա­խի սահմա­նադրությամբ ամրագրված ամբողջա­կա­նությունը քննարկման ենթա­կա չէ:
Ոչ միայն արտա­ռոց, ձեւա­վորված ավանդույթից բոլոր առումնե­րով դուրս էր նա Արա­յիկ Հարությունյա­նի երդմնա­կա­լության արա­րո­ղությունը: Մինչ այդ ԼՂՀ ընտրված նախա­գա­հը պաշտոնն ստանձնում էր Ազգա­յին ժողո­վի հատուկ նիստում, որ հրա­վիրվում էր խորհրդա­րա­նի նստա­վայրում: Այդ ավանդույթն առա­ջին անգամ խախտեց Բակո Սահակյա­նը, ում երդմնա­կա­լության արա­րո­ղությունը կազմա­կերպվեց ՊԲ Սպա­յի տան ընդարձակ դահլի­ճում: Բայց ամեն դեպքում արա­րո­ղությունը կատարվեց Ստե­փա­նա­կերտում: Արա­յիկ Հարությունյա­նի երդմնա­կա­լության վայր ընտրվեց Շուշին: Հանդի­սությա­նը ներկա էր վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը՝ տիկնոջ հետ: Հանդի­սա­վոր արա­րո­ղությա­նը հաջորդեց զանգվա­ծա­յին զբո­սախնջույք, որ կազմա­կերպվել էր Շուշիի պատմա­կան բերդի տարածքում: Թե երդմնա­կա­լության արա­րո­ղությունը, թե տոնա­կան խնջույքը, որին մի քանի հարյուր մարդ էր մասնակցում Ստե­փա­նա­կերտից եւ Երեւա­նից, առանձնա­հա­տուկ ջանա­սի­րությամբ տեսանկա­րա­հանվե­ցին եւ լայնո­րեն տարածվե­ցին:
Այդ օրվա ադրբե­ջա­նա­կան մամուլը հեղեղված էր վրեժխնդրության կոչե­րով: Տասնյակ հրա­պա­րա­կումնե­րի հեղի­նակներ Իլհամ Ալիեւի «խստո­րեն քննա­դա­տե­ցին», թե ինչու հեռա­հար հրթիռնե­րով հարվա­ծե­լու եւ տոնախմբությունը համա­հայկա­կան սգի վերա­ծե­լու հրա­ման չի արձա­կել: Ակնհայտ էր, որ դժգո­հություններն ուղղորդված էին հենց Ալիեւի աշխա­տա­կազմից: Ադրբե­ջանն այդ կերպ միջազգա­յին հանրությանն ազդակ էր հղում, որ Ստե­փա­նա­կերտում իշխա­նա­փո­խությունը լեգի­տիմ չի ճանա­չում, իսկ Արա­յիկ Հարությունյա­նի երդմնա­կա­լության ցուցադրա­կա­նությունն ընդունում է որպես «նետված մարտահրա­վեր»: Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը տեղյա՞կ էր Արցա­խի նախա­գա­հի ընտրության եւ երդմնա­կա­լության կապակցությամբ Բաքվի կոշտ, գրե­թե ռազմա­կան հարձա­կում հուշող կեցվածքին, Ստե­փա­նա­կերտն ինչպե՞ս էր գնա­հա­տում ստեղծված կացությունը: Այս հարցե­րի պատասխա­նը հնա­րա­վոր էր գուշա­կել նախա­գա­հի պաշտո­նում Արա­յիկ Հարությունյա­նի առա­ջին քայլե­րից:
Ցավոք, նոր իշխա­նության ձեւա­վո­րումը չէր վկա­յում, որ Ստե­փա­նա­կերտը «տնա­յին աշխա­տանք է կատա­րել» կամ կատա­րե­լու մտադրություն ունի: Նախա­գա­հի պաշտո­նում Արա­յիկ Հարությունյա­նի միակ պահանջված քայլը, թերեւս, «Ազատ հայրե­նիք» եւ «Միսա­նա­կան հայրե­նիք» կուսակցություննե­րի միջեւ համա­գործակցության մասին հուշագրի ստո­րագրումը եւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նում Սամվել Բաբա­յա­նի նշա­նա­կումն էր: Չափա­զանց արտա­ռոց էր, որ նախա­գա­հա­կան ընտրություննե­րում նրա հիմնա­կան մրցա­կից Մասիս Մայիլյա­նը վերանշա­նակվեց արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նում, իսկ Դավիթ Բաբա­յա­նին վերա­պահվեց արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով խորհրդա­կա­նի պաշտո­նը: Խորհրդա­րա­նի խոսնակ ընտրվեց «Ազատ հայրե­նիք» կուսակցության ներկա­յա­ցուցիչ Արթուր Թովմասյա­նը, պետա­կան նախա­րար՝ Գրի­գո­րի Մարտի­րոսյա­նը: Նա, թերեւս, այդ թիմի միակ պրոֆե­սիո­նալ անդամն էր, ով պետա­կան ծառա­յության ավե­լի քան տասնամյա ճանա­պարհ էր անցել եւ վաստա­կել պարկեշտ պաշտոնյա­յի համբավ: Ի՞նչ հաշվարկի վրա էր ձեւա­վորվել Արա­յիկ Հարությունյա­նի «թիմը», որտեղ ավե­լի շատ նախկին իշխա­նության հովա­նա­վորյալներ կային՝ կարե­լի է, թերեւս, բացատրել նախա­գա­հա­կան ընտրություննե­րի քաղա­քա­կան երկի­մաստությամբ, որ մինչեւ վերջ մնաց չհաղթա­հարված: Հանրության համար այդպես էլ մնաց գաղտնիք՝ պաշտոնն ստանձնող Արա­յիկ Հարությունյա­նը գիտակցու՞մ էր, որ «վաղը պատե­րազմ» է, թե՞ նախա­գա­հի պաշտո­նին էր հասել, որպեսզի անձնա­կան հավակնություննե­րը բավա­րա­րի:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ