23.9 C
Yerevan

Ռուսաստա­նի Անհանգստությունը

Օրերս Հայաստա­նի Զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բի պետի տեղա­կալ, գենե­րալ-մայոր Արթուր Երո­յա­նը Շտուտգարտում գտնվող ԱՄՆ զինված ուժե­րի եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության կենտրո­նա­կա­յա­նում մասնակցել է Հայաստա­նի և ԱՄՆ‑ի եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության՝ երկրորդ տարին անցկացվող շտա­բա­յին բանակցություննե­րին։

Ռոբերտ Անանյան

Ռուսաստա­նը անհանգստա­ցած է հայ-ամե­րիկյան խաղա­ղա­պահ զորա­վարժության անցկացմամբ։ Լավրո­վի խոսնակ Զախա­րո­վան ԱՄՆ‑ի կողմից զորա­վարժություննե­րի համար Հայաստան ռազմա­կան տեխնի­կա­յի փոխադրման հարցի մասին ասել է, որ Մոսկվան անհա­պաղ տեղե­կատվություն է խնդրել Երև­ա­նից՝ Պենտա­գո­նի կողմից սարքա­վո­րումնե­րը Հայաստան տեղա­փո­խե­լու մասին հրա­պա­րա­կումնե­րի վերա­բերյալ։ «Մենք տեսել ենք այդ հրա­պա­րա­կումնե­րը և օպե­րա­տիվ հարցրել մեր հայ գործընկերնե­րին։ Մեզ նախնա­կան ասա­ցին, որ Վաշինգտո­նից նման պաշտո­նա­կան հարցումներ չեն ստացվել։ Եթե այս տեղե­կությունը հաստատվի, ապա այն կդառնա Հարա­վա­յին Կովկա­սում կայունության և անվտանգության ապա­կա­յունացնող գործոն»։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյա­յի՝ «դա փորձ է լինե­լու՝ տարա­ծաշրջան բերել այն առճա­կատման սխե­մա­նե­րը, որոնք մշակվել են հավա­քա­կան Արևմուտքի կողմից Եվրատլանտյան տարա­ծաշրջա­նում»։

Զախա­րո­վան ասել է, որ Հարա­վա­յին Կովկա­սի երկրնե­րի ներկա­յիս խնդիրնե­րը պետք է լուծվեն հենց տարա­ծաշրջա­նի շրջա­նա­կում։ Զախա­րո­վան փորձում է տպա­վո­րություն ստեղծել, թե ամե­րիկյան զինտեխնի­կան Հայաստան է տեղա­փոխվում՝ Ադրբե­ջա­նի դեմ հայ-ամե­րիկյան հարձա­կում իրա­կա­նացնե­լու նպա­տա­կով։

Մինչդեռ, զինտեխնի­կան ծառա­յե­լու է խաղա­ղա­պահ բնույթի զորա­վարժության նպա­տա­կով։ Սուտը, կեղծի­քը և մանի­պուլյա­ցիան հատկանշում է ռուսա­կան դիվա­նա­գի­տությա­նը։ Զախա­րո­վան անում է այս մանի­պուլյա­ցիան Ադրբե­ջա­նի այն զրպարտչա­կան արշա­վի ֆոնին, թե իբր՝ Հայաստա­նի Զինուժը 12 անգամ կրա­կոցներ է արձա­կել ադրբե­ջա­նա­կան դիրքե­րի ուղղությամբ։ Ադրբե­ջա­նը ռազմա­կան սադրանքի է պատրաստվում, իսկ Ռուսաստա­նը թեժացնում և գրգռում է իրա­վի­ճա­կը՝ կեղծ նարա­տիվնե­րով։

Ավե­լի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ‑ը պատրաստվում է Գերմա­նիա­յի իր բազա­յից ռազմա­տեխնի­կա տեղա­փո­խել Հայաստան՝ համա­տեղ զորա­վարժություննե­րի անցկացման համար։ Վարժանքնե­րի ավարտից հետո այն վերա­դարձվե­լու է ամե­րիկյան բազա։ Իրա­կա­նում, «Արծիվ գործընկեր» զորա­վարժությունը նոր չէ, և անցկացվում է ամեն տարի։ Չափա­զանց դրա­կան եմ գնա­հա­տում, որ Հայաստա­նի և ԱՄՆ‑ի Պաշտպա­նության նախա­րա­րություննե­րը շարունա­կում են այս զորա­վարժությունը։

Դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ի նոր վարչա­կազմը ևս կարև­ո­րում է Հայաստա­նի հետ անվտանգա­յին հարա­բե­րություննե­րի խորա­ցումը։ Օրեր առաջ պաշտո­նա­կան Պենտա­գոնն արձա­գանքե­լով Հայաստան զինտեխնի­կա տեղա­փո­խե­լու մասին հարցին՝ նշել էր, որ չի մեկնա­բա­նում տեղա­շարժե­րը, միա­ժա­մա­նակ ընդգծել էր, որ ԱՄՆ‑ն բարձր է գնա­հա­տում Հայաստա­նի հետ մեր հարա­բե­րություննե­րը։

Ըստ հրա­պա­րակված տվյալնե­րի՝ տեխնի­կա­յի տեղա­փո­խումը նախա­տեսված է հուլի­սի 16-ից օգոստո­սի 7‑ը, իսկ վերա­դարձը Գերմա­նիա նախա­տեսվում է օգոստո­սի 21-ից սեպտեմբե­րի 20‑ը։ Նշվում է, որ տեխնի­կան Հայաստան է տեղա­փոխվե­լու Վրաստա­նի տարածքով, քանի որ տրանսպորտա­յին երթուղին չի կարող անցնել Ռուսաստա­նի, Թուրքիա­յի կամ Ադրբե­ջա­նի տարածքով՝ դիվա­նա­գի­տա­կան թույլտվություննե­րի բարդություննե­րի պատճա­ռով։

Օրերս Հայաստա­նի Զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բի պետի տեղա­կալ, գենե­րալ-մայոր Արթուր Երո­յա­նը Շտուտգարտում գտնվող ԱՄՆ զինված ուժե­րի եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության կենտրո­նա­կա­յա­նում մասնակցել է Հայաստա­նի և ԱՄՆ‑ի եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության՝ երկրորդ տարին անցկացվող շտա­բա­յին բանակցություննե­րին։

Ըստ Հայաստա­նի Պաշտպա­նության նախա­րա­րության՝ Երո­յա­նը մի շարք հանդի­պումներ, առանձնազրույցներ է ունե­ցել ԱՄՆ եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության բարձրաստի­ճան սպա­նե­րի հետ: Այլ մանրա­մասներ պաշտպա­նության նախա­րա­րությունը չի հաղորդում։ Հայաստա­նը և Միացյալ Նահանգնե­րը հունվա­րի 14-ին Վաշինգտո­նում ռազմա­վա­րա­կան գործընկե­րության կանո­նադրություն ստո­րագրե­ցին։

Փաստա­թուղթը համա­գործակցության մի քանի բաժիններ է ներա­ռում՝ պաշտպա­նություն, անվտանգություն, ժողովրդա­վա­րություն, արդա­րա­դա­տություն, տնտե­սա­կան, տրանսպորտա­յին ու էներգե­տիկ ոլորտներ։ Դեռևս 2023‑ի նոյեմբե­րի Հայաստա­նի Զինված ուժե­րի Գլխա­վոր շտա­բի պետ Էդուարդ Ասրյանն այցե­լել էր Գերմա­նիա­յում տեղա­կայված ԱՄՆ վրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության կենտրո­նա­կա­յան, հանդի­պել բարձրաստի­ճան հրա­մա­նա­տա­րության հետ։

Գենե­րալ-լեյտե­նանտ Սթի­վեն Բաշա­մը հայտնել էր ԱՄՆ‑ի պատրաստա­կա­մությունը՝ համա­գործակցության ընթա­ցիկ ծրագրե­րին աջակցությունը շարունա­կե­լու, նաև նախա­ձեռնե­լու համա­գործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտնե­րում՝ զինված ուժե­րի պրոֆե­սիո­նա­լա­ցում, պրոֆե­սիո­նալ սերժանտա­կան կազմի ամրապնդում, ղեկա­վարման համա­կարգի արդիա­կա­նա­ցում, խաղա­ղա­պա­հություն, ռազմա­կան բժշկություն, ռազմա­կան կրթություն ու մարտա­կան պատրաստություն, վարժանքներ և այլն։ Այս ընթացքում Հայաստան տեղի է ունե­ցել ամե­րիկյան զինվո­րա­կա­նության բարձրաստի­ճան այցեր։
ԱՄՆ‑ն նաև ներկա­յա­ցուցիչ է նշա­նա­կել Հայաստա­նի Պաշտպա­նության նախա­րա­րությունում, որը պետք է աջակցի Զինված ուժե­րի բարե­փո­խումնե­րին։

Չափա­զանց լավ նորություն է, որ հայ-ամե­րիկյան զինվո­րա­կաննե­րի շփումնե­րը ոչ միայն շարունակվում են, այլև՝ տեղի է ունե­նա­լու «Արծիվ գործընկեր» զորա­վարժությունը։ Այն թեև խաղա­ղա­պահ բնույթ ունի, սակայն զայրացնում է Ռուսաստա­նին, որն այս օրե­րին ձևացնում է, թե ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րի բարե­լավման նպա­տակ ունի։

Եթե Պուտինն իսկա­պես անկեղծո­րեն լավ հարա­բե­րություններ է պատրաստվում ԱՄՆ‑ի ներկա վարչա­կարգի հետ հաստա­տել, ինչո՞ւ է մեղադրում ԱՄՆ-ին, որ նա Հայաստա­նի հետ զորա­վարժությամբ համար զինտեխնի­կա տեղա­փո­խե­լով՝ «տարա­ծաշրջան առճա­կատման սխե­մա­ներ է բերում, որոնք մշակվել են հավա­քա­կան Արևմուտքի կողմից Եվրատլանտյան տարա­ծաշրջա­նում»։

Այսինքն, Ռուսաստա­նը շարունա­կում է մտա­ծել, որ ԱՄՆ‑ի այս վարչա­կազմը շարունա­կում է ռուսա­կան պետության դեմ առճա­կատման սխե­մա­ներ գործա­ծել։ Այդ դեպքում՝ հասկա­նա­լի չէ այն թվացյալ ոգև­ո­րությունը, որ կա ռուս պրո­պա­գանսիտնե­րի և պաշտոնյա­նե­րի մոտ՝ ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րի հավա­նա­կան նորմա­լացման շուրջ։ Սա նշա­նա­կում է, որ անկախ հռե­տո­րա­բա­նությունից՝ Մոսկվան շարունա­կում է ԱՄՆ-ին դիտարկել որպես ռազմա­վա­րա­կան թշնա­մի, որը ձգտում է իրեն խեղդել՝ անկախ նրա­նից, թե ով է նախա­գա­հում այդ երկրում։ Զախա­րո­վան նաև ասել է, որ եթե Հայաստան ամե­րիկյան զինտեխնի­կա­յի տեղա­փոխման տեղե­կությունը հաստատվի, «ապա այն կդառնա Հարա­վա­յին Կովկա­սում կայունության և անվտանգության ապա­կա­յունացնող գործոն»։

Այսինքն՝ Ռուսաստա­նը շարունա­կում է ԱՄՆ-ին դիտարկել ապա­կա­յունացնող գործոն։ Ես հույս ունեմ, Ռուսաստա­նի ԱԳՆ‑ի այս հայտա­րա­րություններն ընթերցում են նաև ամե­րի­կա­ցի այն պաշտոնյա­նե­րը, որոնք պնդում են, թե ԱՄՆ‑ն է Ուկրաի­նա­յի միջո­ցով պրոքսի պատե­րազմ վարել Ռուսաստա­նի դեմ։

Իրա­կա­նում, Ռուսաստանն անհաշտ է ամե­րիկյան գործո­նի տարածման հանգա­մանքի հետ, և ԱՄՆ‑ի այսօրվա վարչա­կազմի հետ Ուկրաի­նա­յի շուրջ բանակցություններն օգտա­գործում է՝ սահմա­նա­փա­կե­լու ԱՄՆ‑ի գործընկե­րությունը Եվրո­պա­յում, ջլա­տե­լու եվրատլանտյան գործընկե­րությունը, ամե­րիկյան մասնակցությունը ռուսա­կան շահա­յին գոտի­նե­րում։

Ես կարծում եմ՝ Հայաստա­նի և ԱՄՆ‑ի շահե­րը համընկնում են անվտանգա­յին, ռազմա­կան հարա­բե­րություննե­րի զարգացման հարցում, և պետք չէ այն դիտարկել որպես կարճա­ժամկետ գործընկե­րություն։ Ռուսաստա­նի խանդը պետք է մեզ միայն առաջ մղի՝ առա­վել խորացնե­լու երկկողմ հարա­բե­րություննե­րը։ Անկախ նրա­նից, թե ԱՄՆ-ում որ կուսակցությունն է կառա­վա­րում, Հայաստա­նի և ԱՄՆ‑ի հարա­բե­րություննե­րը պետք է ինստի­տուցիո­նալ մակարդա­կում խորա­նան, և դառնան ավտո­մատ գործող մեխա­նիզմ՝ անկախ վարչա­կազմե­րից։

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան ԵՄ‑ի, ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի հետ գործընկե­րության խորա­ցումն է և սերտա­ցումը։ Հայաստա­նը նաև գործնա­կան քայլեր է կատա­րել, մասնա­վո­րա­պես, Ռուսաստա­նից զենքի գնումը հասցվել է պատմա­կան մինի­մումի, մեր ռազմա­կան արսե­նա­լի գնումնե­րի ընդա­մե­նը 5‑ից 10 % ծավալն է ռուսա­կան։ Մինչդեռ, 2020 թվա­կա­նի դրությամբ, հայկա­կան զինա­պա­հեստի 95%-ը գնված էր Ռուսաստա­նից։

Հայաստա­նը և ԱՄՆ‑ն կարող են համա­գործակցել նաև զենքի գնման ոլորտում։ Հայաստա­նը փնտրում է որակյալ զենքի շուկա­ներ, և ամե­րիկյան արտադրանք գնե­լը շահա­վետ կլի­նի երկու կողմի համար։ Թեև ամե­րիկյան զենքը թանկ է, և հայկա­կան բանա­կին ադապտացնե­լու խնդիր կա, որոշ ամե­րիկյան մշա­կումներ կարող են հետաքրքիր լինել Հայաստա­նին, մասնա­վո­րա­պես հակա­տանկա­յին, հակաօ­դա­յին համա­կարգե­րը։

Կարծում եմ, անհրա­ժեշտ է մտա­ծել նաև Հայաստա­նում համա­տեղ ռազմա­կան արտադրություններ հիմնե­լու մասին, ինչը թույլ կտա նաև ԱՄՆ-ին՝ իր զենքը Հայաստա­նի տարածքից վաճա­ռել մոտա­կա երկրնե­րին՝ քիչ գումար ծախսե­լով լոգիստիկ խնդիրնե­րի համար։ Ամռանն սպասվում է հայ-ամե­րիկյան «Արծիվ գործընկեր» զորա­վարժությունը, որը տարեցտա­րի ընդլայնվում է, և հետա­գա­յում կարող են առա­վել լուրջ զինա­տե­սակներ, վարժանքներ ներգրա­վել։ Դրանք կարող են լինել ոչ միայն խաղա­ղա­պահ բնույթի, այլև պետք է կրեն հենց կոշտ ռազմա­կան բնույթ։

Հայաստա­նի զինված ուժե­րի պատրաստումը կարև­որ ոլորտ է։ Ես կարծում եմ, հայկա­կան կողմը պետք է ոչ միայն հայ սպա­նե­րի, սերժանտնե­րի ուղարկի ամե­րիկյան կրթա­կան հաստա­տություններ սովո­րե­լու, այլև անհրա­ժեշտ է ստեղծել նոր ռազմա­կան ուսուցման հաստա­տություններ հենց Հայաստա­նում՝ ամե­րիկյան աջակցությամբ և ստանդարտնե­րով։ Անհրա­ժեշտ է մոտարկել մեր ռազմա­կան կրթության ոլորտնե­րը, և հիմքեր ստեղծել հետա­գա­յում համա­տեղ առա­քե­լություննե­րի մասնակցե­լու համար։

Ես կարծում եմ, հայ-ամե­րիկյան ռազմա­կան գործակցությունը պետք է խորա­նա և հասնի այնպի­սի մակարդա­կի, որ դրա վրա կառուցվեն քաղա­քա­կան առա­վել բարձր ինտեգրա­ցիոն հարա­բե­րություններ, ինչպի­սին կարող է լինել Հայաստա­նին ԱՄՆ‑ի ոչ ՆԱՏՕ դաշնակցի կարգա­վի­ճա­կի տրա­մադրումը։ Կարծում եմ՝ ԱՄՆ‑ի ռազմա­վա­րա­կան շահե­րից է բխում Հայաստա­նի հետ ռազմա­քա­ղա­քա­կան հարա­բե­րություննե­րի խորա­ցումը, իսկ թե ինչու՝ կարե­լի է ընդա­մե­նը նայել քարտե­զին։

Ռազմա­քա­ղա­քա­կան առա­վել բարձր մակարդա­կի ֆիքսումը կարող է տեղի ունե­նալ 5‑ից 10 տարի անց, սակայն այսօրվա­նից պետք է կառուցվեն անվտանգա­յին փոխգործակցության այնպի­սի սխե­մա­ներ, որոնք կհեշտացնեն և հնա­րա­վոր կդարձնեն նման քաղա­քա­կան դաշինքը տարի­ներ անց։ Կարծում եմ, առա­ջի­կա­յում պետք է դիտարկել նաև Defender զորա­վարժություննե­րին Հայաստա­նի մասնակցության հնա­րա­վո­րությունը։

Թեկուզ՝ փոքր ծավա­լով մասնակցություն կարող է դա ենթադրել, սակայն հայկա­կան զինուժի մուտքը այդ ֆորմատ կարև­ո­րում եմ՝ Եվրո­պա­յի անվտանգության համա­կարգի մաս դառնա­լու իմաստով։ ԱՄՆ‑ի և Եվրո­պա­յի անվտանգա­յին հարա­բե­րություննե­րը այս պահին խզված չեն, և թեև պետք է ադապտացվենք հնա­րա­վոր տենդենցնե­րին, սակայն պետք է առա­վե­լա­գույնս ինտեգրվել նաև ներկա­յում գործող սխե­մա­նե­րին։

Առնչվող Հոդվածներ