26.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 39

Հարգանքի այդ տուրքը հազիվ թե կազմա­կերպվեր, եթե Հադրութի վարչա­կազմի ղեկա­վա­րի պաշտո­նում չգտնվեր Վահան Բադասյա­նը, որ մի քանի տարի հետո Դաշնակցությունից հեռացվեց «կարգա­պա­հա­կան բնույթի խախտումնե­րի», իրա­կա­նում՝ Բակո Սահակյա­նի թեկնա­ծության շուրջ սկզբունքա­յին տարա­ձայնություննե­րի պատճա­ռով:

Վահրամ Աթա­նեսյան

Նախա­գա­հի պաշտո­նում Արա­յիկ Հարությունյա­նի ամե­նա­խորհրդանշա­կան քայլը նրա այցն էր առա­ջին գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նի շիրմին: Արթուր Մկրտչյա­նի մահվա­նից մինչ այդ Արցա­խի նախա­գահնե­րից ոչ մեկը հարգանքի նման տուրք Արթուր Մկրտչյա­նի հիշա­տա­կին չէր տվել: Արա­րո­ղա­կարգն այն էր, որ նրա ծննդյան եւ մահվան օրով հուշա­հա­մա­լիր էր այցե­լում Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հը՝ մշտա­կան հանձնա­ժո­ղովնե­րի եւ խմբակցության ղեկա­վարնե­րի ուղեկցությամբ: Արթուր Մկրտչյա­նի շիրմին առա­ձին այց էր կատա­րում ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ն, ներկա էին գտնվում նրա հարա­զատնե­րը եւ մի քանի մտե­րիմներ, հատկա­պես՝ Հադրութից:
2020 թվա­կա­նի օգոստո­սի 26-ին մամուլը հայտնեց, որ Արա­յիկ Հարությունյա­նը ֆեյսբուքյան անձնա­կան էջում գրա­ռում է կատա­րել եւ իրա­զե­կել, որ դիմել է նախա­գա­հին առընթեր պետա­կան պարգեւնե­րի եւ պատվա­վոր կոչումնե­րի շնորհման հարցե­րի խորհրդակցա­կան հանձնա­ժո­ղո­վին եւ նրա քննարկմա­նը ներկա­յացրել առա­ջին գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նին հետմա­հու Արցա­խի բարձրա­գույն պետա­կան կոչում՝ Արցա­խի հերոս, շնորհե­լու հարցը: «Կարծում եմ, մեր երի­տա­սարդ պետա­կա­նության կերտման գործում նրա կատա­րած աշխա­տանքն արժա­նի է ամե­նա­բարձր գնա­հա­տա­կա­նի եւ սերունդնե­րի համար դաստիա­րա­կության լավ օրի­նակ կարող է ծառա­յել»,- իր մոտե­ցումը հիմնա­վո­րել էր Արա­յիկ Հարությունյա­նը:
Խիստ ուշագրավ է, որ Արա­յիկ Հարությունյա­նի այդ որո­շումը անսպա­սե­լի էր ոչ միայն մինչ այդ Արթուր Մկրտչյա­նի հանդեպ պետա­կան վերա­բերմունքի կտրուկ փոփո­խության, այլեւ ձեւա­վորված ավանդույթից հրա­ժարվե­լու առումով: Բանն այն է, որ 2007թվականին նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց կարճ ժամա­նակ անց Բակո Սահակյա­նը հրա­մա­նա­գիր ստո­րագրեց եւ իր նախորդին՝ Արկա­դի Ղուկասյա­նին, շնորհեց Արցա­խի հերո­սի բարձրա­գույն կոչում: Թվում էր, թե Արա­յիկ Հարությունյանն էլ պետք է նույն պատվին արժա­նացներ Բակո Սահակյա­նին, բայց նա ընտրեց Արթուր Մկրտչյա­նի վաստա­կը գնա­հա­տե­լու եւ նրան պետության հիմնա­դիր գործչի քաղա­քա­կան կարգա­վի­ճակ շնորհե­լու տարբե­րա­կը: Այդ քայլը քաղա­քա­կան «կշտամբանք» էր առա­ջին հերթին ՀՅԴ հասցեին: Պատեհ, թե անպա­տեհ առիթնե­րով, բայց Դաշնակցությունը մշտա­պես կարեւո­րում էր, որ առա­ջին գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նը գաղա­փա­րա-քաղա­քա­կանն առումով իր «սանն» է, որ դրել է «բարո­յա­կան իշխա­նության» հիմքե­րը:
Ավե­լի քան տասը տարի հանդի­սա­նո­լով գործա­դիր-նախա­գա­հա­կան իշխա­նության առանցքա­յին մաս, ՀՅԴ‑ն մի քանի մարտա­կան ընկերնե­րի համար ապա­հո­վել էր Արցա­խի հերո­սի կոչում: Դաշնակցությունը հատկա­պես զգա­լի ջանք էր գործադրել Շահեն Մեղրյա­նի համար: Այդ տարի­նե­րին, սակայն, Արթուր Մկրտչյա­նի համար Դաշնակցությունը գրե­թե ոչ մի էական քայլ չի ձեռնարկել: Բացա­ռություն էր, թերեւս, Հադրութում նրա կիսանդրին, որի բացմա­նը, սակայն, Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հից բարձր մակարդա­կի ոչ մի պաշտոնյա ներկա չէր: Տպա­վո­րություն էր, որ դա «ընտա­նե­կան» արա­րո­ղություն է, Հադրութը պատվում է իր զավա­կին, ով աշխա­տանքա­յին, ապա եւ մարտա­կան-քաղա­քա­կան գործունեությունն սկսել է այնտե­ղից: Ընդ որում, հարգանքի այդ տուրքը հազիվ թե կազմա­կերպվեր, եթե Հադրութի վարչա­կազմի ղեկա­վա­րի պաշտո­նում չգտնվեր Վահան Բադասյա­նը, որ մի քանի տարի հետո Դաշնակցությունից հեռացվեց «կարգա­պա­հա­կան բնույթի խախտումնե­րի», իրա­կա­նում՝ Բակո Սահակյա­նի թեկնա­ծության շուրջ սկզբունքա­յին տարա­ձայնություննե­րի պատճա­ռով:
Արա­յիկ Հարությունյա­նի պաշտո­նա­վարման առա­ջին իսկ օրե­րից ակնհայտ դարձավ, որ նա Ազգա­յին ժողո­վում քաղա­քա­կան լուրջ հենա­րան չունի: «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը, որ խորհրդա­րա­նում ուներ տասնվեց մանդատ, գործա­դիր իշխա­նության համար որո­շումնե­րի ազա­տություն չէր կարող երաշխա­վո­րել: Այդ իրա­վի­ճա­կում Արա­յիկ Հարությունյանն ընտրեց «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբա­յա­նի հետ «Համա­գործակցության մասին» հուշագրի ստո­րագրումը: Դա, սակայն, քաղա­քա­կան կոա­լի­ցիա չէր: Բաբա­յանն ստա­ցավ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար ավե­լի լայն լիա­զո­րություննե­րով գործե­լու ֆորմալ հնա­րա­վո­րություն: Գործնա­կա­նում, մինչդեռ, կառա­վա­րության կազմում զգա­լի էր նախկին նախա­գահ Բակո Սահակյա­նի ազդե­ցությունը: Սամվել Բաբա­յա­նին գործնա­կան լիա­զո­րություննե­րով օժտե­լուն դեմ էր նաեւ երկրորդ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը:
Բաբա­յա­նի քաղա­քա­կան ռեա­բի­լի­տա­ցիա­յին հակազդում էին խորհրդա­րա­նա­կան երեք խմբակցություննե­րը՝ ՀՅԴ‑ն, «Արդա­րությունը» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցությունը»: 2020 թվա­կա­նի սեպտեմբերյան տոնա­կա­տա­րություննե­րը նշա­նա­վորվե­ցին վատ թաքցված տագնապնե­րով: Շփման գծին հարա­կից բնա­կա­վայրե­րից տագնա­պա­լի տեղե­կություններ էին ստացվում: Իրա­վի­ճա­կի լարվա­ծության մասին էին վկա­յում նաեւ Արա­յիկ Հարությունյա­նի գրե­թե ամե­նօրյա շրջայցե­րը: Նրա հրա­պա­րա­կա­յին խոսույթում նախկին ոգեւորվա­ծությունն արդեն փոխա­րինվել էր երկի­մաստ մտա­հո­գություննե­րով: Նա ավե­լի ու ավե­լի հաճախ էր խոսում պաշտպա­նա­կան բնագծե­րի ամրապնդման մասին: Այդ փուլում Ադրբե­ջա­նը եւ Թուրքիան կազմա­կերպե­ցին լայնա­մասշտաբ զորա­վարժություններ, հայտնի դարձավ, որ թուրքա­կան F 16 կործա­նիչնե­րի էսկադրի­լիան մնում է Ադրբե­ջա­նում: Իսկ Ստե­փա­նա­կերտն անվրդով էր, քաղա­քա­կան ուժե­րը՝ լուռ: Ինչու՞: Սխալ կլի­նի ասել, թե նրանք պատե­րազմ չէին կանխազգում: Անհասկա­նա­լին նույն օրե­րին Ազգա­յին ժողո­վում Սամվել Բաբա­յա­նի պաշտո­նա­կան լիա­զո­րություննե­րի շուրջ ծավալված բանա­վեճն էր: Իսկ գուցե հասկա­նա­լին հենց դա՞ էր:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ