16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 39

Ակնհայտ էր, որ Պաշտպա­նության բանա­կի դիրքերն անկա­յուն են, չկա կազմա­կերպված պաշտպա­նություն: Հոկտեմբե­րի 5‑ից սկսած թշնա­մին հրթի­ռա­յին հարվածներ էր հասցնում Ստե­փա­նա­կերտի էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րին, ինչպես նաեւ՝ Շուշիին եւ Ստե­փա­նա­կերտ-Գորիս ավտո­ճա­նա­պարհի կամուրջնե­րին: Ստե­փա­նա­կերտն արա­գո­րեն դատարկվում էր: Հոկտեմբե­րի 10-ից խանութներն այլւես փակ էին: Քաղա­քը գրե­թե ամա­յի էր:

Վահրամ Աթա­նեսյան

Սեպտեմբե­րի 27‑ն անսպա­սե­լի՞ էր: Այս հարցի պատասխա­նը, երեւի, արդեն իմաստ չունի: Փաստ է, որ 2020 թվա­կա­նի այդ օրն առա­վոտյան ժամը 7:15‑ի սահմաննե­րում զորքե­րի շփման գծի ողջ երկայնքով Ադրբե­ջանն անցել է հարձակման: Առա­ջին րոպե­նե­րին թշնա­մին ԱԹՍ-երի եւ հրթիռնե­րի գործադրմամբ թիրա­խա­վո­րել է Պաշտպա­նության բանա­կի ՀՕՊ համա­կարգե­րը, հրե­տա­նա­յին զորա­մա­սե­րը, Ստե­փա­նա­կերտի շրջա­կայքում գտնվող ռազմա­կան պահեստնե­րը, ինչպես նաեւ դեպի Հայաստան երկու մայրուղի­նե­րը: Նույն օրը ժամը 11-ին իրա­վունքի ուժով գումարվել է Արցա­խի Ազգա­յին ժողո­վի հատուկ նիստ: Այդ ընթա­ցա­կարգը սահմա­նադրության պահանջ է, ըստ որի՝ Ազգա­յին ժողո­վը պետք է հաստա­տի Հանրա­պե­տության տարածքում ռազմա­կան դրություն եւ ընդհա­նուր զորա­կոչ հայտա­րա­րե­լու մասին Արցա­խի նախա­գա­հի հրա­մա­նա­գի­րը: Ընդ որում, սահմա­նադրությունը տալիս է նաեւ այդ հրա­մա­նագրի բովանդա­կա­յին նկա­րա­գի­րը:
Ի՞նչ է իրա­կա­նում տեղի ունե­ցել: Պահպանված տեսագրություննե­րը վկա­յում են, որ Ազգա­յին ժողո­վի ոչ բոլոր պատգա­մա­վորներն էին ներկա իրա­վունքի ուժով գումարված հատուկ նիստին: Աչքի է զարնում հայտկա­պես ՀՅԴ խմբակցության բոլոր երեք պատգա­մա­վորնե­րի բացա­կա­յությունը: Ազգա­յին ժողո­վը լսել է իրա­վի­ճա­կի մասին նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի բանա­վոր հաղորդումը, որտեղ, սակայն, բացա­կա­յում էր ամե­նա­կա­րեւո­րը՝ ռազմա-քաղա­քա­կան վերլուծությունը: Առայսօր ոչ մի ուսումնա­սի­րո­ղի չի հաջողվել պարզել՝ Արա­յիկ Հարությունյա­նը ստորագրե՞լ է Արցա­խի Հանրա­պե­տության ողջ տարածքում կամ որեւէ առանձին շրջա­նում ռազմա­կան դրություն հայտա­րա­րե­լու, պարե­տա­յին ժամ սահմա­նե­լու եւ ընդհա­նուր կամ մասնա­կի զորա­հա­վաք հայտա­րա­րե­լու մասին հրա­մա­նա­գիր:
Օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի էր, որ թշնա­մին գրա­վել է Թալի­շը, բնակչությունը տարհանվել է, զորքը՝ նահանջել Մատա­ղի­սի ուղղությամբ: Տագնա­պա­լի լուրեր էին ստացվում նաեւ հարա­վա­յին ուղղությունից: Հանրա­յին հեռուստա­տե­սությունը տարա­ծեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նի կարճ հայտա­րա­րությունը, որտեղ նա վկա­յեց, որ առա­ջին մարտե­րի ընթացքում Պաշտպա­նության բանակն «ունի տասնյակ զոհեր»: Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղարն այդուհե­տեւ այլեւս ռազմա­ճա­կա­տա­յին իրա­վի­ճա­կի մասին հրա­պա­րա­կա­յին խոսքի հնա­րա­վո­րություն չունե­ցավ: Պատե­րազմի երկրորդ օրն սկսվեց խաղաղ բնակչության, հիմնա­կա­նում՝ կանանց եւ երե­խա­նե­րի տարհա­նումը: Ի տարբե­րություն առա­ջին պատե­րազմի, այս անգամ մարդիկ իրենք էին հոգում ընտա­նի­քի անդամնե­րին Հայաստան տեղա­փո­խե­լու հարցը: Բնակչության շրջա­նում արա­գո­րեն լուր տարածվեց, որ զորա­կո­չա­յին տարի­քի տղա­մարդկանց անձնագրերն Աղավնո­յի անցա­կե­տում «ի պահ են հանձնվում»: Ի՞նչ դեր է խաղա­ցել այդ «արգելքը», որպեսզի տղա­մարդիկ չլքեն Արցա­խը: Ակա­նա­տեսնե­րը վկա­յում են, որ մինչեւ պատե­րազմի վերջին օրը «հարյուրա­վոր անձնագրեր մնա­ցել են ոստի­կաննե­րի մոտ, իսկ տերերն այդպես էլ չեն վերա­դարձել»:
Պատե­րազմի ընթացքի եւ հնա­րա­վոր ելքի մասին պատկե­րա­ցում կազմե­լու համար, թերեւս, որո­շիչ նշա­նա­կություն ունե­ցավ հոկտեմբե­րի 3‑ը, երբ Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը կոչով դիմեց բնակչությա­նը եւ հայտա­րա­րեց, որ «իբր շարքա­յին զինվոր» մեկնում է ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղություն եւ խնդրում է, որ զենք կրե­լու ունակ տղա­մարդիկ հետեւեն իր օրի­նա­կին: Դա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հուսա­հա­տա­կան քայլ էր, որովհե­տեւ պետության ղեկա­վա­րը կոչված է ոչ թե անձամբ զենք վերցնե­լու եւ թշնա­մուն դիմադրե­լու, այլ կայուն պաշտպա­նություն կազմա­կերպե­լու, վերահսկե­լու ներքին կյանքը, սահմա­նե­լու պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կից բխող պարտա­կա­նություններ: Նման որո­շումներ, դժբախտա­բար, չընդունվե­ցին: Ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղությամբ հաջողվեց կասեցնել թշնա­մու հետա­գա առաջխա­ղա­ցումը, բայց նրան հաջողվել էր գրա­վել նաեւ Մատա­ղի­սը:

Պաշտպա­նության բանա­կի այդ ուղղությամբ հակա­հարձա­կումը, դժբախտա­բար, առա­ջադրված խնդի­րը չլուծեց: Հոկտեմբե­րի 6–7‑ին հայտնի դարձավ, որ թշնա­մու դիվերսիոն-հետա­խուզա­կան խմբե­րը թափանցել են Հադրութ, քաղա­քի մատույցնե­րում անհա­ջող մարտեր մղե­լուց հետո զորքե­րի նահանջել են: Նույն օրն Արա­յիկ Հարությա­նը Հադրութի «Թութակներ» տեղա­մա­սից լուսանկար հրա­պա­րա­կեց՝ իր գլխա­վոր խորհրդա­կան Ռուդիկ Հյուսնունցի եւ մի խումբ աշխարհա­զո­րա­յիննե­րի հետ: Պարզ հասկացվեց, որ թեեւ այդ մասին պաշտո­նա­պես չի հաղորդվում, թշնա­մին գրա­վել է Հադրութ քաղա­քը:
Ակնհայտ էր, որ Պաշտպա­նության բանա­կի դիրքերն անկա­յուն են, չկա կազմա­կերպված պաշտպա­նություն: Հոկտեմբե­րի 5‑ից սկսած թշնա­մին հրթի­ռա­յին հարվածներ էր հասցնում Ստե­փա­նա­կերտի էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րին, ինչպես նաեւ՝ Շուշիին եւ Ստե­փա­նա­կերտ-Գորիս ավտո­ճա­նա­պարհի կամուրջնե­րին: Ստե­փա­նա­կերտն արա­գո­րեն դատարկվում էր: Հոկտեմբե­րի 10-ից խանութներն այլւես փակ էին: Քաղա­քը գրե­թե ամա­յի էր:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ