26.8 C
Yerevan

Եվրա­դա­շինքը Պարտվեց Կոմունիզմին

Պերմյա­կով տեսած Գյումրին… հասկա­նում ե՞ք… Պատրաստ են ընտրել կոմունիզմը էս հառա­ջա­դեմ դարում ‚երբ Պուտի­նը մտել է հարեւան եղբայրա­կան երկի­րը ‚մեր ու մանուկ կոտո­րում է։ Երեւի դարակնե­րից հանենք նախա­հայրե­րի պիո­նե­րա­կան վզկապնե­րը ու գոռանք Պրո­լե­տարներ բոլոր երկրնե­րի, միա­ցեք ..

Հարություն Մկրտչյան

Քաղա­քա­կան դաշտը Հայաստա­նում մոնո­պո­լի­զացված է նախկին երկու նախա­գահներ Ռոբերտ Քոչարյա­նի ‚Սերժ Սարգսյա­նի եւ ներկա­յիս վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի միջեւ . Որ պատո­վը ուզում եք զարկեք ձեզնման պայմաննե­րում չի կարող լինել ինտե­լեկտի , քաղա­քա­կան ազնվության , որա­կի ‚գաղա­փա­րա­խո­սության , արժեքնե­րի միջեւ առողջ ու պրո­դուկտիվ պայքար . Մենք պիտի սա մի րոպե շուտ ընդունենք ‚որքան էլ որ դա դժվար է։ Անցումը դեպի ժողովրդա­վա­րություն այն գարշե­լի, կիսա­տո­տա­լի­տա­րիզմից ‚որում գրե­թե 30 տարի ապրել ենք ‚այս փուլում տապալվել է. Ընտրություննե­րըա­յո, չեն կեղծվում , ու դա մեծ ձեռքբե­րում կարե­լի էր համա­րել , եթե թաղա­յին խուժա­նը, օդիոզ ու քվա­զի կրի­մի­նալ կերպարները,կոռուպցիայի ու անօ­րի­նություննե­րի մեջ թաթախվածնե­րը լեգի­տի­մացված ու «բրախ տված» փողոցնե­րում իրենց հին «տասովկե­քին» անցած չլինեին,բոլոր «նախկիննե­րի» բարձր հովա­նու ներքո ‚քանզի էս դեպքում փոշիա­նում է այն հանգամանքը,որ հարա­բե­րա­կա­նո­րեն ասենք խցի­կը չեն լցրել , կամ եղել է անհա­մե­մատ թափանցիկ ընտրա­կան պրոցես,որովհետեւ խցի­կում նման կերպարնե­րի թերթիկնե­րը հայտնվում են էլի նախկին հակա­ժո­ղովրդա­կան ու ստո­րա­ցուցիչ ձեւե­րով … դրանք բոլո­րիդ էլ հայտնի են… Ասենքի­րա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան չտալ,լեգիտիմացնել,պարզաջրել, վարկա­բեկվա­ծի պատմուճա­նը վրեքնե­րից հանել , քաղա­քա­կան դիակնե­րը վերա­կենդա­նացնել , հետո ասել դե մենք ի՞նչ անենք քաղա­քա­կան իմբե­ցի­լություն ու իմպո­տենտություն չի , գործարք ու համա­ձայնություն չի ‚բա՞ ինչա … Ի՞նչ մտա­ծի 2018 թվա­կա­նի մայի­սին փողոցնե­րը հեղե­ղած էս ժողո­վուրդը ձեր մասին … Ու չասեք թեժո­ղո­վուրդը թող կաշառք չվերցնի , կամ ժողո­վուրդը պիտի խուսա­փի նախկիննե­րին ընտրե­լուց . Ներկա համայնքա­պե­տեր ունեք,որոնք հենց հիմա թաթախված են կոռուպցիա­յի , անօ­րի­նություննե­րի, հովա­նա­վորչության մեջ,քրեական բարքե­րի կրողներն էլ իրանց «պաչի­կով բարեւում են »,հետն էլ քրեա­կան բարքե­րի նոր կրողներ են դարձել ու դուք դա շատ լավ գիտեք. իրենց տեղերն էլ գիտեք , տակնե­րի կղկղանքներն էլ , բայց անձեռնմխե­լիությամբ եք օժտել ու էդ հոտը ձեր դուրը գալի­սա… Ու ոչ միայն համայնքա­պե­տե­րի …տարբեր մանր եւ միջին պաշտոնյա­նե­րի մասին է խոսքս ‚որոնք «ներկա­նե­րից» են … Ու երբ ընտրա­կան քարո­զարշա­վին սրանք դուրս են գալիս մարդամեջ,մարդիկ ինքզինք ասում ենո՞ւմ ընտրենքսրա՞նց… Է՞ս չեն ‚ինչո՞վ են տարբերվում նրանցից … Այսինքն դատա­կան համա­կարգը ‚ուժա­յիննե­րը, ողջ հետա­խուզա­կան, քննչա­կան բազան, պատժիչ իրա­վա­կան գործիքնե­րը գտնվում են կառա­վա­րության ձեռքի տակ , բայց բոլոր « նախկիննե­րը » «բրախ տված» յոթե­րորդ տարին է ման են գալիս , վայե­լում են տարի­նե­րի ալան-թալա­նը, աճում ու բարգա­վա­ճում են, հետն էլ դաշտի ռեալ խաղա­ցողներ են … Ու սա դեռ քիչա, մի բան էլ ձեր շարքե­րից են համալրել պահուստա­յին ֆոնդը … Ու դուք հավատ ու քվե եք ո՞ւզում դեռ էս ժողովրդից … Կամ էդ անի­մաստ ռեֆորմնե­րը. տեղից փեշներդ վառված էր Արցա­խի հարցի ու պատե­րազմի , անվտանգա­յին մարտահրա­վերնե­րի ֆոնին ‚մի հատ էլ մարդկանց կյանքը ծանրացնում եք սոցիա­լա­կան քարեր գրպաննե­րում դնելո՞վ . Կամ էդ ֆալշ դիվերսիֆի­կա­ցիան ձեր դուրն եկա՞վ … Հասկա­նում ե՞ք Հայաստա­նում ‚2025 թվա­կա­նի մարտին, ԵՎՐԱԴԱՇԻՆՔԸ պարտվում է ԿՈՄՈՒՆԻԶՄԻՆ. Սա աղե­տա. ու հարցը էն չի ‚թե ումից էր բաղկա­ցած արեւմտա­մետնե­րին ներկա­յացնող թեւը, այլ այն, թե ինչ գաղա­փա­րա­կան սովա տիրում ես երկրում Արցա­խի կորստից ‚պատե­րազմից ու ռուսնե­րի­մեզ էդքան փուռը տալու «հաջողված» օպե­րա­ցիա­նե­րից հետո … Պերմյա­կով տեսած Գյումրին… հասկա­նում ե՞ք… Պատրաստ են ընտրել կոմունիզմը էս հառա­ջա­դեմ դարում ‚երբ Պուտի­նը մտել է հարեւան եղբայրա­կան երկի­րը ‚մեր ու մանուկ կոտո­րում է, ու ասում «Պիտի իմ սրի ու հրի ներքո ապրեք,քանզի ես ձեզնից ուժեղ եմ »… Երեւի դարակնե­րից հանենք նախա­հայրե­րի պիո­նե­րա­կան վզկապնե­րը ու գոռանք Պրո­լե­տարներ բոլոր երկրնե­րի ‚միա­ցեք … Հայաստա­նի Հանրա­պե­տության մի բուռ մնա­ցած տարածքը , որի սահմաննե­րը Մոսկվան անգամ չի ճանա­չում , բայց որոշնե­րի ծաղրած եվրո­դի­տորդնե­րը հեռա­դի­տակնե­րով ու գրիչնե­րով պաշտպա­նում են Ալիեւի գիշա­տիչ ճանկե­րից , այսօր ընտրում է Մոսկվա­յին Հանրա­պե­տության երկրորդ քաղա­քում … Վաղը կընտրի ամե­նուր , ու դուք ‚մենք ‚բոլորս հավերժ կապրենք որպես նսե­մացված ու անարժեք կիսա­գա­ղութ ու ոչ թե որպես ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եւ իրոք երա­նի կտանք Թաթարստա­նի կարգավիճակին(ինչպես ասում էր հայտնի դասականը),կամ էլ կձուլվենք ‚կմաղվենք , կգնանք … Հեռանկա­րը սրա­նից այն կողմ չի անցնում … Իսկ հիմա խախտեմ կոլե­գիալ էթի­կան ու դիմեմ դաշտի արեւմտա­մետնե­րին… Եթե դուք իրոք պայքա­րում եք էս երկրի ինքնիշխա­նության համար , գաղա­փարնե­րի ու իդեա­նե­րի համար,ժողովրդավարության ու ապա­գա­յի համար ‚ապա խելքներդ գլուխներդ հավա­քեք, ու միա­վորվեք ‚մի կողմ դնե­լով ձեր էս դեպքում հիմար ‚սին, ծանծաղ, անկա­րեւոր ամբի­ցիա­նե­րը … Ոչ մեկդ կրկնում եմ ոչ մեկդ չի անցնե­լու հաջորդ խորհրդա­րան առանց մյուսնե­րի . Կամ կուռ ճակատ կդառնաք ու կբամփեք բոլո­րի գլխին ժողովրդի աջակցությունը տնե­տուն խնդրե­լով ‚կամ պիտի գնաք ու ՔՊ ‑ի հետ միա­նաք արդեն ուղիղ առանց սեթեւե­թանքնե­րի, մինչեւ կկա­յացնեք դաշտի մաքրումը­ներսից մատնանշե­լով սխալնե­րը … Մնա­ցա­ծը միֆա,ու կործա­նիչ միֆ… Մի բան էլ էդ որ ասում եք «ԵՎՐԱԴԱՇԻՆՔԸ» ՔՊ‑ի ոտի տակը փորեց քննա­դա­տե­լով , էդ չե՞ք տեսել ‚որ «ԵՎՐԱԴԱՇԻՆՔԸ» դեռ ոչ մի բառ չէր նետել ՔՊ‑ի կողմը ‚բայց ՔՊ ‑ից արդեն հայտա­րա­րում էին,թե բա բոլոր 8 ուժե­րը Վարդանի(գ) են …Ալեն Սիմոնյա­նը անգամ սա ընդունեց ու ներո­ղություն խնդրեց,մյուսներն էլ իրանց դրե­ցին կաշե­փո­ղի տեղ … Կամ որ ասում եք առանց Նիկո­լի արեւմտա­մետնե­րը զրո են … Հարգե­լի­ներս Նիկո­լի իշխա­նությունը հենց հիմա հիմնվա­ծա արեւմտա­մետնե­րի գոյության փաստի վրա … Վկա մայրա­քա­ղաք Երեւանը,որտեղ որ պահին ուզե­նան ‚դաշինքը կքանդեն ու դա էլ կհանձնվի ձեր գովե­լի ռուսա­հարճ ու ռոբա­սերժա­քոծ նախկիննե­րին ‚քանզի Նիկո­լը քաղա­քա­մայր Երեւա­նը պահե­լու շանսեր էդ դեպքում էլ չի ունե­նա ‚իսկ թե ինչ նշա­նա­կություն ունի Երեւա­նը երկրի ընդհա­նուր քաղա­քա­կա­նության մեջ ‚գոնե էդ հուսամ ձեր նեղլիկ գլուխնե­րում մի կերպ խցկե­լով ‚բայց տեղա­վորվումա… Ու որ ասում եք բա այլընտրանք եք, թող ընտրեն … նորից եմ կրկնում մոնո­պո­լի­զացված դաշտում արժե­քա­յին պայքար չի լինում … Դուք դեռ պիտի /մենք դեռ պիտի էսքա­նից հետո կրկին պայքա­րենք մաքուր դաշտի համար, նոր միայն այնտեղ դառնանք գաղա­փա­րա­կիր մրցա­կիցներ… Գնա­ցեք ‘հետեւություններ արեք,որովհետեւ իրոք որ երկիր ենք կորցնում … Պլա­տո­նը իմ ընկերն է,բայց ճշմարտությունը ավե­լի թանկ է…

Առնչվող Հոդվածներ