16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 40

Ալիեւն, ընդսմին, հատուկ ընդգծել էր, որ Ադրբե­ջանն «այս անգամ Շուշին չի մոռա­նա»,- ինչից հասկացվեց, որ մոսկովյան բանակցություննե­րի ընթացքում Բաքուն ներկա­յացրել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ բոլոր տարածքնե­րից եւ Շուշիից հայկա­կան զինված ուժե­րը հեռացնե­լու պահանջ, որի կատարման երաշխիքներ ունե­նա­լու դեպքում մարտա­կան գործո­ղություննե­րը կարող էին դադա­րել:

Վահրամ Աթա­նեսյան

Պատե­րազմի առա­ջին շաբաթն Ստե­փա­նա­կերտում անցավ Ռուսաստա­նի միջնորդությամբ կրա­կի դադա­րեցման սպա­սումնե­րով: Համե­նայն դեպս, քաղա­քում մնա­ցած բնակչության շրջա­նում այդ տրա­մադրություններն էին գերիշխում: Հոկտեմբե­րի 4‑ին եւ 5‑ին, սակայն, հակա­ռա­կորդը հրթի­ռա­յին հարվածներ հասցրեց ենթա­կա­ռուցվածքնե­րին եւ բնա­կե­լի թաղա­մա­սե­րին՝ պատճա­ռե­լով ոչ միայն հսկա­յա­կան ավե­րա­ծություններ, այլեւ անպաշտպանվա­ծության եւ տագնա­պի խոր զգա­ցում: Հատկա­պես ցնցող էր բելա­ռուսա­կան «Պոլո­նեզ» հրթի­ռի պայթյունից առա­ջա­ցած հսկա­յա­կան չափե­րի հասնող «ձագա­րի» թողած ազդե­ցությունը:

Թշնա­մին այդ օրե­րին թիրա­խա­վո­րեց նաեւ Պաշտպա­նության բանա­կի վարչա­կան շենքը, արձակված հրթիռնե­րը, սակայն, խոցե­ցին մերձա­կա բնա­կե­լի շենքե­րի տանիքնե­րը: Հարվածն այնքան ուժեղ էր, որ մի ամբողջ թաղա­մա­սի բազմաբնա­կա­րան շենքե­րում գրե­թե բոլոր ապա­կի­նե­րը փշրվե­ցին, պատուհաննե­րը խեղվե­ցին:

Այս օրե­րին տեղե­կություն տարածվեց, որ Ոստի­կա­նության Աղավնո­յի անցա­կե­տը վերա­տե­ղա­կայվել է Սյունի­քի մարզում՝ Տեղ համայնքի տարածքում: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի անգամ ամե­նա­ծանր փուլում, երբ հակա­ռա­կորդը որոշ դեպքե­րում մարտեր էր մղում Լաչի­նի միջանցքի հարա­կից բարձունքնե­րում, Աղավնո­յի անցա­կե­տը շարունա­կում էր մնալ իր տեղում: Հայտնի դարձավ, որ հիմնա­կա­նում տարհանվել է նաեւ Բերձո­րի բնակչությունը:

Ակնհայտ էր, որ ոչ միայն ռազմա­կան գործո­ղություննե­րի, այլեւ թիկունքա­յին օժանդա­կության կառա­վարման ճգնա­ժամ է: Նույն օրե­րին կառա­վա­րությունը կազմա­կերպեց Ստե­փա­նա­կերտում մնա­ցած խաղաղ բնակչության անվճար տարհա­նում: Բազմաբնա­կա­րան շենքե­րի նկուղնե­րում ապաստա­նած սակա­վա­թիվ մարդկանց առա­ջին կարիքնե­րը բավա­րա­րե­լու համար Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տա­րա­նը կազմա­կերպեց շրջիկ խմբեր:

Ծայրա­հեղ լարված իրա­վի­ճա­կում հայտնի դարձավ, որ Ռուսաստա­նի նախա­ձեռնությամբ Մոսկվա­յում կազմա­կերպվում է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պում: Այն սկսվեց հոկտեմբե­րի 8‑ին եւ շարունակվեց նաեւ հաջորդ օրը: Պաշտո­նա­պես հայտա­րարվեց, որ ձեռք է բերվել «հումա­նի­տար հրա­դա­դա­րի համա­ձայնություն», որ, սակայն, տեւեց ընդա­մե­նը մի քանի ժամ: Նույն օրը Հադրութի շրջա­նի ամբողջ խաղաղ բնակչությունը տեղա­փոխվեց Հայաստան՝ շրջանցե­լով Ստե­փա­նա­կերտը:

Ի՞նչ բնույթի բանակցություններ էին վարել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը՝ կողմե­րից ոչ մեկը տեղե­կություն չի տարա­ծել: Ստե­փա­նա­կերտում այդ օրե­րին վերջնա­կա­նա­պես մարեց Ռուսաստա­նի միջնորդությամբ պատե­րազմը դադա­րեցնե­լու հույսը: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րից հայտնի դարձավ, որ «այս պատե­րազմը նման չէ ապրիլյան քառօրյա­յին»:
Իրա­վի­ճա­կին որո­շա­կի պարզություն հաղորդեց ՌԻԱ-Նովոստի գործա­կա­լությա­նը հոկտեմբե­րի 10-ին Իլհամ Ալիեւի տված կարճ հարցազրույցը, որտեղ նա պարզո­րոշ հայտա­րա­րեց, որ կրա­կի դադա­րեցման հրա­ման կտա այն ժամա­նակ, երբ ստա­նա «Հայաստա­նի վարչա­պե­տի ստո­րագրությամբ հաստատված՝ օկուպացված բոլոր տարածքնե­րից հայկա­կան զորքե­րի անվե­րա­պահ եւ առանց որեւէ նախա­պայմա­նի դուրս բերե­լու ժամա­նա­կա­ցույցը»:

Ալիեւն, ընդսմին, հատուկ ընդգծել էր, որ Ադրբե­ջանն «այս անգամ Շուշին չի մոռա­նա»,- ինչից հասկացվեց, որ մոսկովյան բանակցություննե­րի ընթացքում Բաքուն ներկա­յացրել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ բոլոր տարածքնե­րից եւ Շուշիից հայկա­կան զինված ուժե­րը հեռացնե­լու պահանջ, որի կատարման երաշխիքներ ունե­նա­լու դեպքում մարտա­կան գործո­ղություննե­րը կարող էին դադա­րել:

Ալիեւի հնչեցրած նախա­պայմաննե­րը Մոսկվա­յի բանակցություննե­րում ձեւա­կերպված ներկայացվե՞լ են Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Զոհրապ Մնա­ցա­կանյա­նին, վերա­դառնա­լով Երեւան՝ նա վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին ի՞նչ է զեկուցել եւ ի՞նչ՝ առա­ջարկել, իրա­վի­ճա­կը քննարկվե՞լ է Անվտանգության խորհրդում, Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան ուժե­րի հետ, Երեւա­նը եւ Ստե­փա­նա­կերտը խորհրդատվություններ ունեցե՞լ են:

Այս հարցե­րը ոչ միայն պատասխան չունեն, այլեւ անցած մոտ հինգ տարում երբեւէ քաղա­քա­կան քննարկումնե­րի առարկա չեն դարձել: Իրա­զեկ աղբյուրներն ասում են, որ Արա­յիկ Հարությունյա­նը պատե­րազմի ամբողջ ընթացքում գրե­թե ամեն օր Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի եւ խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րի հետ քննարկումներ է ունե­ցել, բայց բովանդա­կա­յին առումով բացա­հայտումներ չկան: Մեծ գաղտնիք է մնում նաեւ Հայաստա­նի երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րի Ստե­փա­նա­կերտ այցը, որի ընթացքում նրանք առանձին հանդի­պումներ են ունե­ցել նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի, ինչպես նաեւ պաշտո­նա­թող մի քանի զինվո­րա­կա­նի հետ: Ոչ Ռոբերտ Քոչարյա­նը, ոչ Սերժ Սարգսյա­նը Ստե­փա­նա­կերտ իրենց այցը չեն հանրայնացրել, որեւէ ուղերձ չեն հղել:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ