26.5 C
Yerevan

Իսրա­յե­լա­կան Սկանդա­լի Ադրբե­ջա­նա­կան Հետքը

Խնդիրն այն է, թե The Jerusalem Post‑ի վարձահրա­վիրվա­ծության կասկածնե­րում որքա՞ն հեռուն է գնա­ցել ՇԱԲԱԿ‑ը, քննությունն արդյոք ունի՞ լրա­ցուցիչ տեղե­կություններ, որ անգլիա­լե­զու պարբե­րա­կա­նի գլխա­վոր խմագրին կապում են Ադրբե­ջա­նի պատկան մարմիննե­րի կամ ադրբե­ջանցի գործա­րարնե­րի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լա­կան «կատարգեյթն» ադրբե­ջա­նա­կան հետք կբա­ցա­հայտի՞
Իսրա­յե­լա­կան «կատարգեյթն» ադրբե­ջա­նա­կան հետք կբա­ցա­հայտի՞
Իսրա­յե­լի ոստի­կա­նությունը ձերբա­կա­լել է վարչա­պետ Նաթանյա­հուի խորհրդա­կան Իոնա­թան Ուրի­խին եւ ռազմա­կան հարցե­րով մամուլի նախկին քարտուղար Էլի Ֆելդշտեյնին: Դատա­րա­նը կայացրել է նրանց ձերբա­կա­լությունը մինչեւ ապրի­լի 3‑ը երկա­րաձգե­լու որո­շում: Հիմնա­վորվել է, որ գտնվե­լով ազա­տության մեջ՝ Ուրի­խը եւ Ֆելդշտեյնը կարող են ազդել գործի քննությա­նը: Դատա­րա­նը միա­ժա­մա­նակ հանել է գործի վերա­բերյալ մամուլին տեղե­կություն փոխանցե­լու արգելքը: Ապրի­լի մեկին բացատրություն տալու համար ոստի­կա­նություն է հրա­վիրվել նաեւ վարչա­պետ Նաթանյա­հուն:

Այդ գործն Իսրա­յե­լում ստա­ցել է «կատարգեյթ» անվա­նումը: Ըստ դատա­րա­նից լրատվա­մի­ջոցնե­րին հայտնած տեղե­կության՝ ոստի­կա­նությունը կասկածներ ունի, որ Ուրի­խը եւ Ֆելդշտեյնը «կապ են ունե­ցել Կատա­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, նրանցից ֆինանսա­կան միջոցներ են ստա­ցել, որպեսզի գերի­նե­րի, պատանդնե­րի եւ պահով անձանց ազատ արձակման բանակցություննե­րի մասին տարա­ծեն Դոհա­յի միջնորդությունը գովա­բա­նող եւ Եգիպտո­սի ջանքե­րը նվա­զեցնող բովանդա­կությամբ նյութեր»:

Ոստի­կա­նությունն այդ գործի նյութերն ստա­ցել է Իսրա­յե­լի Ընդհա­նուր անվտանգության ծառա­յությունից՝ ՇԱԲԱԿ-ից, որի տնօ­րեն Ռոնեն Բարն անցյալ շաբաթ կառա­վա­րության որոշմամբ պաշտո­նազրկվել է: Նման որոշման հիմք է ծառա­յել վարչա­պետ Նաթանյա­հուի պնդումը, որ Ռոնեն Բարը «կորցրել է վստա­հությունը»: Ոստի­կա­նությա­նը գործի կապակցությամբ բացատրություն տալուց հետո Նաթանյա­հուն լրագրողնե­րին ասել է, որ Ուրի­ծը եւ Ֆեկդշտեյնը «քաղա­քա­կան խարդա­վանքի զոհ են»:

Ստեղծված իրա­վի­ճա­կին հավելյալ ինտրիգ է հաղորդել լրագրող Ռավիվ Դրուկե­րը: Նա բացա­հայտել է, որ «կատարգեյթի» գործով հարցաքննվում է նաեւ իսրա­յե­լա­կան ամե­նա­հե­ղի­նա­կա­վոր պարբե­րա­կա­նի՝ The Jerusalem post‑ի գլխա­վոր խմբա­գիր Ցվիկ Կլյաի­նը: Ըստ տեղե­կություննե­րի, վերջինս կառա­վա­րության միջոցնե­րի հաշվին գործուղվել է Դոհա, իսկ վերա­դառնա­լուց հետո վարչա­պետ Նաթանյա­հուի խորհրդա­կան Ուրի­խը նրա հետ մի քանի հարցազրույցներ է կազմա­կերպել, որպեսզի իսրա­յե­լա-պաղեստինյան բանակցություննե­րում Կատա­րի միջնորդության «կարեւո­րությունը ներկա­յացնի հանրությա­նը»:

Դրուկե­րի բացա­հայտումից հետո Կլյաի­նը սոցիա­լա­կան X հարթա­կում գրա­ռում է կատա­րել եւ չի հերքել, որ իրոք մեկնել է Կատար, բայց հերքել է Ուրի­խի հետ «գործարքի վարկա­ծը»: Մամուլին, սակայն, հայտնի է դարձել, որ ոստի­կա­նության միջնորդությամբ նա դատա­րա­նի կողմից ենթարկվել է իննօրյա տնա­յին կալանքի: Պետք է ենթադրել, որ «կատարգեյթին» Կլյաի­նի ներգրավվա­ծությունը բավա­կան լուրջ է: Հակա­ռակ պարա­գա­յում նա տնա­յին կալանքի չէր ենթարկվի:

Այս գործի նկատմամբ հետաքրքրությունը հիմնա­վոր է այնքա­նով, որ The Jerusalem post‑ն իսրա­յե­լա-ադրբե­ջա­նա­կան համա­գործակցության ամե­նաե­ռանդուն ջատա­գովն է: Բաքվի մամուլը գրե­թե ամեն շաբաթ փոխանցում է այդ պարբե­րա­կա­նում հրա­պա­րակված ինչպես տեղե­կատվա­կան, այնպես էլ վերլուծա­կան բնույթի նյութեր, որ նվիրված են իսրա­յե­լա-ամե­րի­կա-ադրբե­ջա­նա­կան «եռա­կողմ ալյանսի ձեւա­վորմա­նը»:

Ինչպես վկա­յում են իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջոցնե­րը, The Jerusalem Post‑ի հիմնա­կան հովա­նա­վորնե­րը եւ ընթերցողնե­րը Միացյալ Նահանգնե­րի մի քանի հրեա­կան կազմա­կերպություններն են, որ վերջին շրջա­նում Սպի­տակ տանը լուրջ լոբբինգ են իրա­կա­նացնում, որպեսզի ԱՄՆ‑ը պաշտպա­նի այսպես կոչված՝ «Աբրա­հա­մի ուխտին» Ադրբե­ջա­նի մասնակցությունը: Այդ նախա­գի­ծը Դոնալդ Թրամփը նախա­ձեռնել է նախա­գա­հության առա­ջին շրջա­նում: Այն հետապնդում է Իսրա­յե­լի եւ տարա­ծաշրջա­նի արա­բա­կան երկրնե­րի հարա­բե­րություննե­րի կարգա­վորման նպա­տակ:

Ամե­նեւին էլ բացառված չէ, որ Բաքվի համար չափա­զանց կարեւոր քարոզչություն իրա­կա­նացնե­լու դիմաց The Jerusalem Post‑ի գլխա­վոր խմբա­գի­րը վճարվում է: Իսրա­յե­լը եւ Ադրբե­ջա­նը բավա­կան սերտ առեւտրատնտե­սա­կան կապեր ունեն, եւ ոչինչ չի խանգա­րում, որպեսզի Իսրա­յե­լում գործող ադրբե­ջա­նա­կան մի ընկե­րություն իր վրա վերցնի այդ ծախսե­րը հոգա­լու պարտա­վո­րությունը:

Խնդիրն այն է, թե The Jerusalem Post‑ի վարձահրա­վիրվա­ծության կասկածնե­րում որքա՞ն հեռուն է գնա­ցել ՇԱԲԱԿ‑ը, քննությունն արդյոք ունի՞ լրա­ցուցիչ տեղե­կություններ, որ անգլիա­լե­զու պարբե­րա­կա­նի գլխա­վոր խմագրին կապում են Ադրբե­ջա­նի պատկան մարմիննե­րի կամ ադրբե­ջանցի գործա­րարնե­րի հետ: Իսրա­յե­լա­կան «կատարգեյթն», անկասկած բավա­կան բարդ խնդիրներ է հարուցե­լու Նաթանյա­հուի համար: Իսկ բոլո­րո­վին վերջերս նա Երուսա­ղե­մում ընդունել է արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Իլհամ Ալիեւի օգնա­կան Հիքմեթ Հաջիեւին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ