23.9 C
Yerevan

Անընդունե­լի Պահվածք

Կանանց նկատմամբ նմա­նա­տիպ արտա­հայտություննե­րը ոչ միայն խախտում են էթի­կա­յի տարրա­կան նորմե­րը, այլև հակա­սում են ՀՀ Սահմա­նադրությամբ ամրագրված մի շարք դրույթնե­րը, ինչպի­սիք են՝ 3‑րդ, 77-րդ և 29-րդ հոդվածնե­րը, ինչպես նաև մի շարք մարդու իրա­վունքնե­րի ներպե­տա­կան և միջազգա­յին սկզբունքնե­րը։

Լևոն Բարսեղյան

Հայտա­րա­րություն

Երեկ, 2025 թվա­կա­նի մարտի 30-ին Գյումրու համայնքի ավա­գա­նու արտա­հերթ ընտրություննե­րի թեկնա­ծու Վարդան Ղուկասյա­նը մամուլի ասուլի­սի ընթացքում հանդես է եկել կանանց նկատմամբ խտրա­կան և անընդունե­լի արտա­հայտություննե­րով, որն է‘ «․․․ Հետո, այս աղջիկնե­րը կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղե­ցիկ հագած, ոտքե­րը բաց… ես չգի­տեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղա­մարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ ասված է՝ «վայ ձեր կանանց, որ տղա­մարդկության գայթակղության պատճառ են դառնում»:

Կանանց իրա­վունքնե­րի պաշտպա­նությամբ զբաղվող կազմա­կերպություննե­րը խստո­րեն դատա­պարտում են ցանկա­ցած ատե­լության խոսք և խտրա­կան տարրեր պարունա­կող հանրա­յին հայտա­րա­րություններն ու խոսույթնե­րը։

Կանանց նկատմամբ նմա­նա­տիպ արտա­հայտություննե­րը ոչ միայն խախտում են էթի­կա­յի տարրա­կան նորմե­րը, այլև հակա­սում են ՀՀ Սահմա­նադրությամբ ամրագրված մի շարք դրույթնե­րը, ինչպի­սիք են՝ 3‑րդ, 77-րդ և 29-րդ հոդվածնե­րը, ինչպես նաև մի շարք մարդու իրա­վունքնե­րի ներպե­տա­կան և միջազգա­յին սկզբունքնե­րը։

Կարծում ենք, որ քաղա­քա­կան գործչի կողմից հանրայնո­րեն հայհո­յանքնե­րը, բռնա­րար վարքա­գիծն ու խտրա­կան վերա­բերմունքը խրա­խուսե­լը ոչ միայն կասկա­ծի տակ է դնում քաղա­քա­ցուն՝ որպես բարձրա­գույն արժեք ընկա­լե­լը, այլև վտանգ է ստեղծում իրա­վունքնե­րի լիարժեք իրացման համար: Այսօ­րի­նակ մոտե­ցումնե­րը կարող են նպաստել հասա­րա­կա­կան և իրա­վա­կան կարգուկա­նո­նի պահպանմանն ու նպաստել քրեա­կան ենթամշա­կույթի խորացմա­նը։
Յուրա­քանչյուր հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան գործիչ պետք է գիտակցի իր կողմից արված ցանկա­ցած հայտա­րա­րության ազդե­ցությունը և չնպաստի գենդե­րա­յին խտրա­կա­նության, ատե­լության խոսքի և/կամ խտրա­կա­նության խորացմա­նը, ինչպես նաև, պետք է նպաստի հավա­սա­րության և փոխըմբռնման ամրապնդմա­նը։

Նկա­տում ենք, որ այն միակ դեպքը չէ, ուստի, կոչ ենք անում՝ բացա­ռել խտրա­կան արտա­հայտություններն ու խոսույթնե­րը։
Հասա­րա­կությունը պետք է մերժի և չլե­գի­տի­մացնի կանանց նկատմամբ ատե­լության խոսքը՝ նպաստե­լով արդար և ներա­ռա­կան միջա­վայրի ստեղծմա­նը։

1․ «Կանանց ռեսուրսա­յին կենտրոն» ՀԿ
2․ «Սեռա­կան բռնության ճգնա­ժա­մա­յին կենտրոն» ՀԿ
3․ «Սոսե կանանց հիմնա­հարցեր» ՀԿ
4․ «Սպի­տա­կի Հելսինկյան խումբ» ՀԿ
5․ «Կանանց Կենտրոն․ Շուշի» ՀԿ
6․ «Փինք» իրա­վա­պաշտպան ՀԿ
7․ «Իրա­վունքի ուժ» ՀԿ
8․ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
9․ «Ընտա­նիք առանց բռնության» ՀԿ
10․ «Իրա­կան Աշխարհ, Իրա­կան Մարդիկ» ՀԿ
11․ «Վանա­ձո­րի Հելսինկյան Քաղա­քա­ցիա­կան Ասամբլեա» ՀԿ
12․ «Ուղղա­կի Ժողովրդա­վա­րություն» ՀԿ
13․ «Երի­տա­սարդ ավանգարդ» ՀԿ
14․ «Հանուն Իրա­վա­հա­վա­սա­րության Իրա­վա­պաշտպան» ՀԿ
15․ «Կանանց հզո­րացման ռեսուրսա­յին կենտրոն» ՀԿ
16․ «Թալին-Հույս» սոցիա­լա­կան ՀԿ
17․ «Մարտունու կանանց համայնքա­յին խորհուրդ» ՀԿ

Առնչվող Հոդվածներ