16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 42

Նոյեմբե­րի 9‑ի կեսգի­շե­րին հայաստանյան մի քանի լրատվա­մի­ջոցներ տարա­ծե­ցին Վատի­կա­նում Հայաստա­նի նախկին դեսպան Միքա­յել Մինասյա­նի ֆեյսբուքյան գրա­ռումը. «Տվեեեե՜ց», որին կից նա ներկա­յացրել էր կրա­կի դադա­րեցման մասին փաստաթղթի որոշ հատվածներ:

Վահրամ Աթա­նեսյան

2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի երե­կո­յան սոցիա­լա­կան մեդիա­յի հայաստանյան հատվա­ծում տեղե­կություն տարածվեց, որ հայկա­կան զինված ուժե­րը «վերախմբա­վո­րում են իրա­կա­նացրել եւ անցել հակագրո­հի՝ նպա­տակ ունե­նա­լով վերագրա­վել Շուշին»: Ռուսաստանցի ռազմա­կան լրագրող Սեմյոն Պեգո­վը, մինչդեռ, տեսանյութ էր տարա­ծել, ինչից պարզ երեւում էր, որ մարտեր են ընթա­նում արդեն Ստե­փա­նա­կերտի ուղղությամբ: Ադրբե­ջա­նա­կան բլո­գերներն իրենց հերթին կադրեր էին տարա­ծում, որ «հատուկ նշա­նա­կության ջոկատնե­րը մտնել են Կրկժան»:

Խոսքը Ստե­փա­նա­կերտի արվարձա­նա­յին թաղա­մա­սի մասին է: Այդ տեղե­կություննե­րի իսկությունը կասկա­ծե­լի էր, բայց նաեւ հստակ էր, որ ԼՂՀ մայրա­քա­ղա­քը գրե­թե ամբողջո­վին էվա­կուացվել է: Այդ օրե­րին տեղե­կատվության քիչ թե շատ հուսա­լի աղբյուր էին Արցախ ԹՎ‑ի լրագրողնե­րը, որ տեղա­փոխվել էին Գանձա­սար: Նրանց հետ էր նաեւ նախա­գա­հի աշխա­տա­կազմի տեղե­կատվության գլխա­վոր վարչության պետ Վահրամ Պողոսյա­նը:

Նոյեմբե­րի 9‑ի երե­կո­յան նա հերքեց Շուշիի վերագրավման ռազմա­գործո­ղություն սկսե­լու մասին սոցցանցա­յին լուրե­րը եւ պարզո­րոշ գրեց, որ քաղա­քը նոյեմբե­րի 7‑ից գտնվում է ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության ներքո:
Խիստ ուշագրավ է, որ երբ ամիսներ անց նրան հարցրել են, թե ինչու՞ նման գրա­ռում է կատա­րել, երբ գիտեր, որ Շուշիի մատույցնե­րում դեռեւս մարտեր են ընթա­նում, Վահրամ Պողոսյա­նը պատասխա­նել է. «Եթե չգրեի, կարող էր ավե­լի վատ լինել»: Ի՞նչ ենթա­տեքստ ունի այս պատասխա­նը՝ կարե­լի է տարբեր ենթադրություններ անել:

Ամե­նա­հա­վա­նա­կան է թվում տարբե­րա­կը, որ զինա­դա­դա­րի հաստատման բանակցություննե­րում նախա­պայման է դրվել, որ հայկա­կան կողմը պետք է պաշտո­նա­պես ընդունի Շուշիի անկումը, այլա­պես ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության զորա­խումբը կմտնի Ստե­փա­նա­կերտ, եւ այդ ծանր պատասխա­նատվությունը,- որ Շուշին լիո­վին անցել է ադրբե­ջա­նա­կան զորքի վերահսկո­ղությա­նը,- դրվել է Արա­յիկ Հարությունյա­նի մամուլի խոսնա­կի վրա:

Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ՝ նոյեմբե­րի 9‑ի օրվա երկրորդ կեսին ԼՂՀ նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արթուր Պետրոսյա­նը եւ մի քանի այլ պաշտոնյա­ներ Գանձա­սա­րի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկե­ղե­ցում մոմա­վա­ռությունից հետո Քարվա­ճա­ռի ճանա­պարհով հեռա­ցել են Հայաստան եւ այլեւս Ստե­փա­նա­կերտ չեն վերա­դարձել: Արա­րո­ղությունը կատարվել է ԱրցախԹՎ‑ի լրագրողնե­րի աչքի առաջ, բայց ոչ ոք չի փորձել տեսանկա­րա­նա­հա­նել «հրա­ժեշտի ծեսը»:

Նոյեմբե­րի 9‑ի կեսգի­շե­րին հայաստանյան մի քանի լրատվա­մի­ջոցներ տարա­ծե­ցին Վատի­կա­նում Հայաստա­նի նախկին դեսպան Միքա­յել Մինասյա­նի ֆեյսբուքյան գրա­ռումը. «Տվեեեե՜ց», որին կից նա ներկա­յացրել էր կրա­կի դադա­րեցման մասին փաստաթղթի որոշ հատվածներ: Մոտ մեկ ժամ անց Կրեմլի մամուլի ծառա­յությունը նախ տեղե­կացրեց, որ ղարա­բաղյան հակա­մարտության գոտում կրա­կի եւ բոլոր տեսա­կի ռազմա­կան գործո­ղություննե­րի դադա­րեցման համա­ձայնություն է ձեռք բերվել, ապա հրա­պա­րա­կեց եռա­կողմ հայտա­րա­րության տեքստը:

Գրե­թե միա­ժա­մա­նակ սոցիա­լա­կան մեդիա­յի ստե­փա­նա­կերտցի մի օգտա­տեր, որ աշխա­տում էր Երեւա­նում ԼՂՀ ներկա­յա­ցուցչությունում, հայտնեց, որ «Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն է տեղի ունե­ցել»: Նույն ժամե­րին կառա­վա­րության նստա­վայրը, վարչա­պե­տի կեցա­վայրը ենթարկվե­ցին հարձակման: Բոլոր լրատվա­մի­ջոցնե­րը մինչ այդ տարա­ծել էին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նի՝ կառա­վա­րություն մուտք գործե­լու պահը պատկե­րող տեսանյութ: Ընդդի­մության քարոզչա­մի­ջոցնե­րը վարկած շրջա­նա­ռե­ցին, որ Սամվել Բաբա­յա­նը «մտել է կառա­վա­րության մասնա­շենք, որպեսզի Նիկոլ Փաշինյա­նին փրկի համա­ժո­ղովրդա­կան արդար վրի­ժա­ռությունից»:

Նոյեմբե­րի 10‑ի առա­վոտյան հայտնի դարձավ, որ ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի խմբակցություննե­րը հանդես կգան Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի պահանջով: Օրվա երկրորդ կեսին, սակայն, հայտա­րա­րություն տարածվեց երեք՝ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցություննե­րի անունից: Նրանք պահանջում էին Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը եւ պետա­կան կառա­վարման նոր մարմնի ստեղծում:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ