26.5 C
Yerevan

Խաղա­ղությունը Հետաձգվում Է

Ասվա­ծը «թարգմա­նա­բար» նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ը ձգտում է հասնել նրան, որ ուկրաի­նա­կան նավա­հանգիստնե­րը, դրանք սնուցող ենթա­կա­ռուցվածքնե­րը չթի­րա­խա­վորվեն: Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րից մեկն էլ, մինչդեռ, Ուկրաի­նան Սեւ եւ Ազո­վի ծովե­րից կտրելն է:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուս-ամե­րիկյան «գործարքը հետաձգվում է». Մոսկվան եւ Պեկի­նը կմիավորվե՞ն
Ռուս-ամե­րիկյան «գործարքը հետաձգվում է». Մոսկվան եւ Պեկի­նը կմիավորվե՞ն
Ռուսաստա­նի նախա­գա­հի մամուլի քարտուղար Պեսկո­վը փաստա­ցի հաստա­տել է ավե­լի վաղ ՌԴ պատվի­րա­կության ղեկա­վար Կարա­սի­նի փոխանցած տպա­վո­րությունը, որ Էր-Ռիյա­դում ռուս-ամե­րիկյան բանակցություններն «այնքան էլ արդյունա­վետ չէին»: Պեսկովն ասել է, որ «աշխա­տանքնե­րը շարունակվում են, բայց շոշա­փե­լի առա­ջընթաց չկա»: Ինչ վերա­բե­րում է Պուտին-Թրամփ նոր հեռա­խո­սազրույցին, ապա «այն չի ծրագրվում, բայց հարկ եղած դեպքում կարող է օպե­րա­տիվ կազմա­կերպվել»:

Բանակցություննե­րին տեղյակ դիվա­նա­գի­տա­կան երկու աղբյուր արեւմտյան մամուլին ակնարկել է, որ հիմնա­կան տարա­ձայնություննե­րը երկուս են. Սեւ ծովում առեւտրա­յին նավագնա­ցության հետ կապված «նրբությունը եւ Ուկրաի­նա­յում ընտրություննե­րի անցկա­ցումը»:

Ռուսաստա­նի առա­ջին «վերա­պա­հումը» հասկա­նա­լի է. Միացյալ Նահանգներն առա­ջարկում է, որպեսզի հրա­դա­դա­րի ռեժի­մը տարածվի նաեւ «նավագնա­ցության ապա­հովման ենթա­կա­ռուցվածքնե­րի վրա», ինչին Ռուսաստա­նը չի համա­ձայնում:

Ասվա­ծը «թարգմա­նա­բար» նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ը ձգտում է հասնել նրան, որ ուկրաի­նա­կան նավա­հանգիստնե­րը, դրանք սնուցող ենթա­կա­ռուցվածքնե­րը չթի­րա­խա­վորվեն: Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րից մեկն էլ, մինչդեռ, Ուկրաի­նան Սեւ եւ Ազո­վի ծովե­րից կտրելն է: Ինչ վերա­բե­րում է ընտրություննե­րին, ապա Վլա­դի­միր Պուտի­նը հայտա­րա­րել է, որ Վլա­դի­միր Զելենսկին «բանակցունակ չէ»: Արեւմտյան փորձա­գետներն այդ առթիվ տպա­վո­րություն ունեն, որ Պուտի­նը պարզա­պես «չի ցանկա­նում որեւէ զիջում անել Զելենսկուն, ուստի փորձում է հասնել նրան, որ կրա­կի դադա­րե­ցումը նվեր լինի Ուկրաի­նա­յի նոր նախա­գա­հին»: Այդ դեպքում, ինչպես մեկնա­բա­նում են արեւմտյան որոշ աղբյուրներ, Կիեւը «կարող է քաղա­քա­կան զիջումնե­րի գնալ»:

Ի պատասխան հնա­րա­վոր ընտրություննե­րում թեկնա­ծու առա­ջադրվե­լու հավա­նա­կա­նության մասին հարցին, Ուկրաի­նա­յի ԶՈՒ նախկին գլխա­վոր հրա­մա­նա­տար, Մեծ Բրի­տա­նիա­յում դեսպան Վալե­րի Զալյուժնին ասել է. «Քանի դեռ պատե­րազմը շարունակվում է, պետք է մտա­ծել ոչ թե ընտրություննե­րի, այլ երկի­րը պաշտպա­նե­լու մասին»: Ավե­լի վաղ ամե­րիկյան մամուլում տեղե­կություն է հայտնվել, որ Թրամփի թիմի ներկա­յա­ցուցիչնե­րը քննարկումներ են ունե­ցել Ուկրաի­նա­յի նախկին նախա­գահ Պորո­շենկո­յի եւ նախկին վարչա­պետ Տիմո­շենկո­յի հետ, բայց որեւէ հաջո­ղության չեն հասել:

Ուկրաի­նա­յի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին տեղյակ արեւմտյան աղբյուրնե­րը վկա­յում են, որ ԱՄՆ նախա­գահ Թրամփի հետ Սպի­տակ տան Օվա­լա­ձեւ սրա­հի «սկանդա­լից» հետո Զելենսկու վարկա­նիշն ի հակակշիռ հոռե­տե­սա­կան կանխա­տե­սումնե­րի, նկա­տե­լիո­րեն բարձրա­ցել է, եւ նա կարող է նախա­գա­հի պաշտո­նի համար «բավա­կան հաջող պայքար մղել»: Որեւէ երաշխիք չկա, որ ընտրություննե­րի դեպքում Ուկրաի­նա­յում կգտնվի Կրեմլի նախա­պայմաններն ընդունող թեկնա­ծու կամ ուկրաի­նա­ցի­նե­րը կքվեարկեն նրա օգտին:

Այս նկա­տա­ռումնե­րից ելնե­լով՝ Միացյալ Նահանգնե­րը հազիվ թե աջակցեն Պուտի­նի նախա­պայմա­նին, մանա­վանդ որ Դոնալդ Թրամփն շտա­պում է եւ մինչեւ ապրի­լի վերջ «սեւծովյան գործարք» կնքե­լու մտադրություն ունի: Հայտնի է դարձել, սակայն, որ հազվագյուտ մետաղնե­րի եւ այլ հանա­ծո­նե­րի մասին ամե­րի­կա-ուկրաի­նա­կան պայմա­նագրի ստո­րագրումը հետաձգվում է:

Փորձա­գետնե­րից մեկն այդ փաստա­թուղթն անվա­նել է «գաղութա­տի­րա­կան»: Ուկրաի­նա­յի նախա­գահն այն չի ընդունում եւ մերժում է ԱՄՆ‑ի ֆինանսա­կան աջակցությունը ձեւա­կերպել որպես պարտք, որ մարման ենթա­կա է ուկրաի­նա­կան ընդերքը գրե­թե ամբողջությամբ ԱՄՆ‑ի շահա­գործմա­նը հանձնե­լու ձեւով:

Ուկրաի­նա­կան կարգա­վորման շուրջ պատկերն, ինչպես երեւում է, ավե­լի պարզ չէ, քան՝ մինչեւ ռուս-ամե­րիկյան բանակցություննե­րի մեկնարկը: Տպա­վո­րությունը, որ ֆաշիզմի դեմ հաղթա­նա­կի օրը՝ մայի­սի 9‑ին Վլա­դի­միր Պուտի­նը Կարմիր հրա­պա­րա­կի կառա­վա­րա­կան տրի­բունա­յից կհայտա­րա­րի «Կիեւի կապի­տուլյա­ցիա­յի» մասին, իրա­կա­նում ոչ մի քննություն չի բռնում: Ավե­լին, արեւմտյան լրատվա­մի­ջոցնե­րից մեկի դիտարկմամբ՝ «Ռուսաստա­նը մարտի դաշտում չի կարող Ուկրաի­նա­յին կապի­տուլյա­ցիա պարտադրել, այդ իսկ պատճա­ռով փնտրում է այլ հնա­րա­վո­րություններ»:

Ինչի՞ մասին է ակնարկը՝ կարե­լի է ենթադրել Պուտի­նի մամուլի քարտուղա­րի անոնսից, որ Պուտի­նը պատրաստվում է մոտ ժամա­նակներս ընդունել Չինաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Վան Ինին: Ամե­րիկյան մամուլի գնա­հատմամբ՝ Դոնալդ Թրամփն շտա­պում է Ուկրաի­նա­յում հասնել հրա­դա­դա­րի, որպեսզի «ուշադրությունը կենտրո­նացնի Թայվա­նի պաշտպա­նության վրա»: Պեկի­նը Մոսկվա­յից աջակցությու՞ն է ակնկա­լում, թե՞ Չինաստա­նի արտգործնա­խա­րի մոսկովյան այցն ազդակ է Վաշինգտո­նին, որ կողմե­րը կարող են «միասնա­կան ճակատ կազմել»: Բայց Չինաստա­նը Թայվա­նի դեմ ուժ կիրա­ռե­լու , կղզին բռնակցե­լու նպա­տակ ունի՞:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ