26.5 C
Yerevan

Քաղա­քա­կան Սիրո Ավա՞րտը

Նաթանյա­հուի կառա­վա­րությունը, մինչդեռ, վճռա­կան է տրա­մադրված, մտա­դիր չէ հեռա­նալ Գոլա­նի բարձունքնե­րից, Սիրիա­յի հետ սահմա­նի բուֆե­րա­յին գոտուց եւ պահանջում է լիո­վին ապա­ռազմա­կա­նացնել Դամասկո­սից հարավ բոլոր տարածքնե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքիան եւ Իսրա­յե­լը՝ պատե­րազմի շեմին
Թուրքիան եւ Իսրա­յե­լը՝ պատե­րազմի շեմին
«Սիրիա­յի վարչա­կազմի ղեկա­վար ալ-Ջուլա­նին պետք է իմա­նա, որ շատ թանկ գին կվճա­րի, եթե թույլ տա, որ Իսրա­յե­լի թշնա­մին հաստատվի իր երկրի տարածքում եւ սպառնա­լիք ներկա­յացնի հրեա­կան պետության անվտանգությա­նը»,- բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նության հետ խորհրդակցությունից հետո հայտա­րա­րել է Իսրա­յե­լի պաշտպա­նության նախա­րար Կացը:

Նախօ­րեին իսրա­յե­լա­կան բանա­կը հայտնել է Սիրիա­յի հարա­վի Դերաա գավա­ռում հրաձգության մասին: Ըստ այդմ, իսրա­յելցի զինվո­րա­կաննե­րը հարձակման են ենթարկվել եւ օգնություն խնդրել: Ռազմա-օդա­յին ուժե­րի միջամտությունից հետո զինառյալնե­րը ոչնչացվել են: Սիրիա­կան աղբյուրնե­րը, սակայն, հաղորդում են իսրա­յե­լա­կան հարձակման հետեւանքով մեկ տասնյա­կից ավե­լի «խաղաղ բնա­կիչնե­րի զոհվե­լու» մասին: Բաշար Ասա­դի վարչախմբի անկումից հետո սա առա­ջին դեպքն է, երբ իսրա­յե­լա­կան բանա­կը Սիրիա­յի տարածքում կրա­կա­յին շփման մեջ է մտնում սիրիա­կան ուժե­րի հետ:

Անցյալ տարվա դեկտեմբե­րից ի վեր Սիրիա­յում չկան «Հեզբոլլա­յի» կամ իրա­նա­կան պրոքսի զինված խմբա­վո­րումներ: Սիրիան ռազմա­կան համա­գործակցություն ունի միայն Թուրքիա­յի հետ: Այս համա­տեքստում Սիրիա­յի տարածքում Իսրա­յե­լի թշնա­մի­նե­րի տեղա­բաշխման անթույլատրե­լիության մասին Իսրա­յե­լի պաշտպա­նության նախա­րա­րի զգուշա­ցումն, անկասկած, հասցեագրված է նաեւ Թուրքիա­յին:

Ըստ տեղե­կություննե­րի, անցած շաբաթվա վերջին եւ ապրի­լի երե­քին Իսրա­յե­լի ռազմա-օդա­յին ուժե­րը ռմբա­կո­ծել են առնվազն երկու ռազմա­կան օդա­նա­վա­կա­յան: Վկա­յա­կո­չե­լով իրենց տրա­մադրության տակ հայտնված արբանյա­կա­յին լուսանկարներ, արեւմտյան լրատվա­մի­ջոցնե­րը հայտնում են, որ Պալմի­րա­յի եւ T4 ռազմա­կան օդա­նա­վա­կա­յաննե­րի «թռիչքուղի­նե­րը վերածվել են խոր խրա­մա­փո­սե­րի»:

Ավե­լի վաղ թուրքա­կան աղբյուրնե­րը հայտնել են, որ Անկա­րան Սիրիա­յի նոր իշխա­նություննե­րի հետ ձեռք է բերել Սիրիա­յի տարածքում երկու խոշոր ռազմա­հե­նա­կա­յան ստեղծե­լու համա­ձայնություն եւ պատրաստվում էր նշված օդա­նա­վա­կա­յաննե­րում տեղա­բաշխել ՀՕՊ համա­կարգեր, ԱԹՍ-եր, ինչպես նաեւ միջին հեռա­հա­րության հրթիռներ: Անդրա­դառնա­լով Սիրիա­յում ռազմա­կան թիրախներ խոցե­լու իրո­ղությա­նը, Իսրա­յե­լի պաշտպա­նության նախա­րարն այն համա­րել է «նախազգուշա­ցում, որին կարող են հետեւել լրջա­գույն քայլեր»:

Իսրա­յե­լը փաստա­ցի փորձում է թույլ չտալ, որ Թուրքիան Սիրիա­յում ռազմա­կան ներկա­յություն հաստա­տի: Ապրի­լի երե­քին իսրա­յե­լա­կան օդուժն արդեն ռմբա­կո­ծել է Սիրիա­յի մայրա­քա­ղա­քի մերձա­վոր արվարձաննե­րը: Սիրիա­յի անցումա­յին շրջա­նի նախա­գահ Ահմեդ ալ-Շարաան դիմել է ՄԱԿ-ին եւ պահանջել, որ միջազգա­յին հանրությունը ճնշում գործադրի, որպեսզի «Իսրա­յե­լը դադա­րեցնի էքսպանսիո­նիստա­կան քաղա­քա­կա­նությունը»:

Սիրիա­յում ռազմա­կան ներկա­յությունը Թուրքիա­յի համար սկզբունքա­յին նշա­նա­կություն ունի, քանի որ այդ դեպքում նա հնա­րա­վո­րություն կունե­նա «նյարդայնացնել» ոչ միայն Իսրա­յե­լին, այլեւ Իրա­քին, Լիբա­նին, Իրա­նին, ազդե­ցություն կտա­րա­ծի Միջերկրա­կան ծովի արեւելյան հատվա­ծում: Նաթանյա­հուի կառա­վա­րությունը, մինչդեռ, վճռա­կան է տրա­մադրված, մտա­դիր չէ հեռա­նալ Գոլա­նի բարձունքնե­րից, Սիրիա­յի հետ սահմա­նի բուֆե­րա­յին գոտուց եւ պահանջում է լիո­վին ապա­ռազմա­կա­նացնել Դամասկո­սից հարավ բոլոր տարածքնե­րը: Թուրքիան, ընդհա­ռա­կը, մտա­դիր է հենց այդ՝ Իսրա­յե­լին սահմա­նա­կից, տարածքնե­րում ռազմա­հե­նա­կա­յաններ ստեղծել: Ի՞նչ զարգա­ցում կլի­նի՝ բարդ է կանխա­տե­սել: Ստեղծված իրա­վի­ճա­կը Հայաստա­նի համար հետաքրքրություն է ներկա­յացնում այնքա­նով, որ թուրք-իսրա­յե­լա­կան լարվա­ծությունն, անկասկած, ազդե­լու է իսրա­յե­լա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին: Եթե Սիրիա­յում Իսրա­յե­լը եւ Թուրքիան հասնեն առճա­կատման, ապա Ադրբե­ջա­նը հարկադրված կլի­նի բոլոր առումնե­րով աջակցել Թուրքիա­յին:

Առնչվող Հոդվածներ