16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 44

2021թվականի Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ընդա­ռաջ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «ԱԺԿ» խմբակցություննե­րը վերստին միասնա­կան հայտա­րա­րությամբ պահանջե­ցին Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը: Քաղա­քա­կան երեք ուժերն, ընդսմին, նրան արգե­լե­ցին ընտրություննե­րում աջակցել «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությա­նը եւ Նիկոլ Փաշինյա­նին:

Վահրամ Աթա­նեսյան

Ընտրություննե­րի օրը, սակայն, տարածվեց լուսանկար, որ, ենթադրա­բար, Արա­յիկ Հարությունյա­նին պատկե­րում էր իշխող կուսակցության նախընտրա­կան շտա­բում: Ի պատասխան իրեն հասցեագրված սուր քննա­դա­տության, Արա­յիկ Հարությունյա­նը հայտա­րա­րեց, որ ոչ ոք չի կարող արգե­լել Երեւան իր այցը եւ սահմա­նա­փա­կել շփումնե­րի շրջա­պա­տը:
Մայի­սի 28-ին, օգտա­գործե­լով Հայաստա­նի անկա­խության հռչակման հերթա­կան տարե­դարձի առի­թը, ՀՅԴ‑ն, «Արդա­րությունը» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցությունը» Ստե­փա­նա­կերտում կազմա­կերպե­ցին բազմա­մարդ երթ, որ սկսվեց Սուրբ Հակոբ եկե­ղե­ցուց եւ ձգվեց մինչեւ հուշա­հա­մա­լիր: Միջո­ցառման կազմա­կերպմա­նը կառա­վա­րության մասնակցությունը թեեւ ակնհայտ չէր, բայց երթին պետա­կան մարմիննե­րի, ուսումնա­կան հաստա­տություննե­րի, տասնյակ ՀԿ-երի ղեկա­վարնե­րի, ինչպես նաեւ շրջաննե­րից հատուկ այդ նպա­տա­կով գործուղվածնե­րի ներկա­յությունը վկա­յում էր, որ իշխա­նություննե­րը նույնպես տուրք են տվել ամբո­խա­վա­րությա­նը:

Հատկանշա­կան էր, որ երթի մասնա­կիցնե­րը թեեւ կրում էին «Առանց թուրքի Հայաստան» ցուցա­պաստառներ, բայց վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան»:
Չափա­զանց խորհրդանշա­կան էր, որ Հայաստա­նում «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության հաղթա­նա­կից, Նիկոլ Փաշինյա­նի գլխա­վո­րությամբ նոր կառա­վա­րության ձեւա­վո­րումից հետո Լեռնա­յին Ղարա­բա­ղում Ռուսաստա­նի խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տար գենե­րալ-լեյտե­նանտ Ռուստամ Մուրա­դո­վը ՌԴ Զինված ուժե­րում նոր նշա­նա­կում ստա­ցավ: Նրան փոխա­րի­նեց գենե­րալ-մայոր Վոլկո­վը:

Զինա­դա­դա­րին հաջորդած առա­ջին ամսվա իրա­դարձություննե­րին լավա­տեղյակ աղբյուրնե­րի վկա­յությամբ՝ գենե­րալ-մայոր Վոլկո­վը ներկա է գտնվել Հադրութի վերջին երկու գյուղե­րի՝ Հին Թաղե­րի եւ Խծա­բերդի ադրբե­ջա­նա­կան գրավմա­նը, որի ընթացքում ավե­լի քան ութ տասնյակ հայ զինծա­ռա­յողներ զինա­թափվել եւ գերե­վարվել էին: Ըստ պաշտո­նա­պես չհերքված տեղե­կություննե­րի, գենե­րալ-լեյտե­նանտ Ռուստամ Մուրա­դո­վը Լեռնա­յին Ղարա­բա­ղից ետ է կանչվել Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի անձնա­կան նախա­ձեռնությամբ:

Մինչ այդ ադրբե­ջա­նա­կան մամուլը տասնյակ հրա­պա­րա­կումներ էր արել՝ Մուրա­դո­վին մեղադրե­լով «հայ անջա­տո­ղա­կաննե­րի հետ համա­գործակցության» եւ «ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րի հետ կոպիտ վարվե­լու» մեջ: Վստա­հություն ներշնչող աղբյուրնե­րի ներկա­յացմամբ՝ Շուշիի մերձա­կայքում դիրքա­յին բարե­լա­վում իրա­կա­նացնե­լու ադրբե­ջա­նա­կան կողմի մի քանի փորձը Մուրա­դո­վի կողմից կանխվել է, վերջին անգամ՝ զրա­հա­մե­քե­նա գործի դնե­լու առարկա­յա­կան սպառնա­լի­քով:

Ստե­փա­նա­կերտում ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժե­րի հերթա­կան «սրա­ցումը» համընկավ 2021 թվա­կա­նի ներխորհրդա­րա­նա­կան հակա­սություննե­րին, որ դրսեւորվե­ցին Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նի հասցեին որոշ լրատվա­մի­ջոցնե­րով եւ սոցիա­լա­կան մեդիա­յով հակա­քա­րոզչությամբ: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րից հայտնի դարձավ, որ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «ԱԺԿ» խմբակցություննե­րը մտա­դիր են հանդես գալ Թովմասյա­նին անվստա­հություն հայտնե­լու նախա­ձեռնությամբ: Տարածված տեղե­կություննե­րի համա­ձայն՝ ընդդի­մությունը Թովմասյա­նին մեղադրում էր «օրենսդրա­կան նախա­ձեռնություննե­րին ընթացք չտա­լու» եւ «Արա­յիկ Հարությունյա­նի կցորդ լինե­լու» մեջ:

Ըստ երեւույթին, այդ ճնշումներն ունե­ցան բավա­կան շոշա­փե­լի ազդե­ցություն: 2022 թվա­կա­նի հունվա­րի վերջին հանրա­յին գործիչ, Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վոր Թեւան Պողոսյա­նը ֆեյսբուքի անձնա­կան էջում հայտա­րա­րություն տարա­ծեց, որ հեռա­խո­սազրույց է ունե­ցել Արցա­խի խորհրդա­րա­նի խոսնակ Արթուր Թովմասյա­նի հետ, եւ նա խոստա­ցել է «շրջա­նա­ռության մեջ դնել «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենքի նախա­գի­ծը»:

Մի քանի օր անց Ազգա­յին ժողո­վի պաշտո­նա­կան կայքէ­ջը հրա­պա­րա­կեց այդ օրենքի նախա­գի­ծը՝ կից ծանուցե­լով, որ այն «միասնա­բար հեղի­նա­կել են խորհրդա­րա­նի բոլոր հինգ խմբակցություննե­րը»: Մինչ այդ նույն «խանդա­վա­ռությամբ» Արցա­խի Ազգա­յին ժողո­վը միա­ձայն ընդունել էր ռուսե­րե­նը որպես երկրորդ պետա­կան լեզու ճանա­չե­լու մասին օրենքը, որ Արա­յիկ Հարությունյա­նը ստո­րագրել էր նույն օրը: Նման շտա­պո­ղա­կա­նության եւ Արցա­խի սահմա­նադրությունը կոպտո­րեն խախտե­լու քննա­դա­տությանն ի պատասխան Արցա­խի նախա­գա­հի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով խորհրդա­կան Դավիթ Բաբա­յա­նը հանրությա­նը վստա­հեցրել էր, որ ՌԴ խաղա­ղա­պահ զորա­խումբը «մոտ ապա­գա­յում կգործարկի Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նը»: Հանրության շրջա­նում նաեւ լուրեր էին տարածվել, որ Ռուսաստա­նը «մտա­դիր է քաղա­քա­ցիություն շնորհել արցախցի­նե­րին եւ երաշխա­վո­րել ընդմիշտ անվտանգություն»: Նման քննարկումներ ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րության, Ռուսաստա­նի պաշտո­նա­կան որեւէ ներկա­յա­ցուցչի հետ կայացե՞լ են, թե՞ տարածվում էին «մատից ծծած» լուրեր՝ դժվար, գրե­թե անհնար է պարզել: Փաստ է, որ Ստե­փա­նա­կերտը 2022 թվա­կանն սկսել է ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան քարոզչությամբ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ