14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 45

Ռուսաստա­նի զինվո­րա­կան բարձրաստի­ճան հրա­մա­նա­տա­րությունը դեռեւս Բաքվում էր, երբ Լեռնա­յին Ղարա­բա­ղում ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի թույլտվությամբ ադրբե­ջա­նա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը գրա­վե­ցին Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղը՝ բռնա­տե­ղա­հա­նե­լով բոլոր խաղաղ բնա­կիչնե­րին: Նույն օրը Փառուխից կազմա­կերպվեց ռուսաստանցի բլո­գեր Միկա Բադալյա­նի ուղիղ եթե­րը, որի ընթացքում նա համո­զում էր, որ բանակցություններ են ընթա­նում, որպեսզի ՊԲ նախկի­նում զբա­ղեցրած դիրքե­րում տեղա­կայվեն ռուս խաղա­ղա­պահներ:

Վահրամ Աթա­նեսյան

Ո՞վ էր կանխածրագրել իրա­դարձություննե­րի հատկա­պես այդ ընթացքը, արդյոք դա քաղա­քա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի, թե՞ «սպոնտան հայրե­նա­սի­րության» պոռթկում էր՝ պատասխա­նը, հավա­նա­բար, կփորձի գտնել կամ, գուցե, կգտնի ապա­գա պատմա­բա­նը, քաղա­քա­գե­տը: Մենք այդքան հավակնոտ չենք, որպեսզի անստույգ «դիպա­շա­րից» խորքա­յին եզրա­կա­ցություններ անենք, բայց փաստ է, որ ղարա­բաղյան Շարժման հերթա­կան տարե­դարձին ընդա­ռաջ՝ 2022 թվա­կա­նի փետրվա­րի 18-ին Արցա­խի Ազգա­յին ժողո­վը միա­ձայն քվեարկության ընդունեց «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենքը: Այն սահմա­նում էր, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիա­յի տակ են անցել ոչ միայն Հադրութի շրջա­նը, Մարտա­կերտի եւ Ասկե­րա­նի, ինչպես նաեւ Մարտունու շրջաննե­րի տասնյակ բնա­կա­վայրեր եւ Շուշի քաղա­քը, այլեւ միջազգայնո­րեն «Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ», բայց անվե­րա­պա­հո­րեն ադրբե­ջա­նա­կան ճանաչված բոլոր տարածքնե­րը, որ երբեւէ պետք է վերա­դառնան Արցա­խի իրա­վա­զո­րությա­նը՝ ինչպես սահմանված է սահմա­նադրությամբ եւ «Վարչա­տա­րածքա­յին բաժանման մասին» ԼՂՀ օրենքով:

Առկա իրա­վի­ճա­կում նման օրենքի ընդունումը մարտահրա­վեր էր ոչ միայն Ադրբե­ջա­նին, այլեւ միջազգա­յին հանրությա­նը եւ առա­ջին հերթին հենց Ռուսաստա­նի Դաշա­նությա­նը, որ չափա­զանց փխրուն իրա­վի­ճա­կում խաղա­ղա­պահ առա­քե­լություն էր իրա­կա­նացնում: Բարդ է ասել, թե ԼՂ-ում ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը որքանո՞վ էր տեղյակ նման օրենք ընդունե­լու ներքին կամ արտա­քին հանգա­մանքնե­րով պայմա­նա­վորված նպա­տա­կա­հարմա­րությա­նը: Առարկա­յա­կան փաստ է, որ «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» ԼՂՀ օրենքի ընդունումից չորս օր անց Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը հրա­վիրվեց Կրեմլ, որտեղ փետրվա­րի 22-ին Վլա­դի­միր Պուտի­նի հետ ստո­րագրեց ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին Հռչա­կա­գիր: Նույն օրը Վլա­դի­միր Պուտի­նը Կրեմլում հյուրընկա­լեց նաեւ Պակիստա­նի վարչա­պետ Իմրան Խանին: Փետրվա­րի 24-ին Վլա­դի­միր Պուտի­նը ստո­րագրեց Դոնբա­սում «հատուկ ռազմա­գործո­ղություն սկսե­լու մասին» հրա­մա­նա­գիր, Ռուսաստա­նի զինված ուժերն անցան Ուկրաի­նա­յի դեմ լայնա­ծա­վալ հարձակման: Կրեմլում Պուտին-Ալիեւ բանակցություննե­րից մեկ ամիս անց՝ 2022 թվա­կա­նի մարտի 22-ին Բաքու գործուղվեց ՌԴ ԶՈՒ բարձրաստի­ճան պատվի­րա­կություն, որ գլխա­վո­րում էր ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տա­րի տեղա­կալ գենե­րալ-գնդա­պետ Կիմը: Ռուսաստա­նի զինվո­րա­կան բարձրաստի­ճան հրա­մա­նա­տա­րությունը դեռեւս Բաքվում էր, երբ Լեռնա­յին Ղարա­բա­ղում ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի թույլտվությամբ ադրբե­ջա­նա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը գրա­վե­ցին Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղը՝ բռնա­տե­ղա­հա­նե­լով բոլոր խաղաղ բնա­կիչնե­րին: Նույն օրը Փառուխից կազմա­կերպվեց ռուսաստանցի բլո­գեր Միկա Բադալյա­նի ուղիղ եթե­րը, որի ընթացքում նա համո­զում էր, որ բանակցություններ են ընթա­նում, որպեսզի ՊԲ նախկի­նում զբա­ղեցրած դիրքե­րում տեղա­կայվեն ռուս խաղա­ղա­պահներ:

Իրա­կա­նությունը, մինչդեռ, այն էր, որ Փառուխը գրա­ված ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության զորա­ջո­կատնե­րը հարձակման են անցել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Երկրօրյա ծանր մարտե­րում Պաշտպա­նության բանակն ունե­ցավ հինգ զոհ, հակա­ռա­կորդի առաջխա­ղա­ցումը կանխվեց, բայց բարձունքի մի հատվա­ծը մնաց թշնա­կան վերահսկո­ղության տակ: Փառուխի դեմ ագրե­սիա­յից մոտ երկու շաբաթ առաջ ադրբե­ջա­նա­կան կողմի վերահսկո­ղության տակ գտնվող հատվա­ծում պայթեցվել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղը սնուցող գազա­տա­րը: Հանրության շրջա­նում խոսակցություններ տարածվե­ցին, որ «Արա­յիկ Հարությունյա­նը Փառուխը հանձնել է, որպեսզի վերա­կանգնվի գազա­մա­տա­կա­րա­րումը»: Քննա­դա­տության եւ ասե­կո­սե­նե­րի թիրա­խում էր նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում Բալա­սանյա­նը կամա­վո­րա­կան ջոկա­տի առաջնորդից հասել է Ասկե­րա­նի պաշտպա­նության շրջա­նի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նի, հետա­գա­յում արժա­նա­ցել գենե­րալ-մայո­րի եւ Արցա­խի հերո­սի կոչման: Հանրության շրջա­նում, այդուհանդերձ, նա ուներ առա­ջին պատե­րազմում ադրբե­ջա­նա­կան կողմի հետ պատանդնե­րի, գերի­նե­րի եւ զորհվածնե­րի աճյուննե­րի փոխա­նակման հացե­րով բանակցո­ղի համա­րում: Նրան վերագրվում էր, որ «նախկին կապե­րի հաշվին մշտա­կան կապի մեջ է ադրբե­ջանցի­նե­րի հետ»:

Արցա­խի Ազգա­յին ժողո­վում բավա­կան երկչոտ ձայներ հնչե­ցին, որ «Փառուխի հանձնումը» պետք է խորհրդա­րա­նա­կան լսումնե­րի առարկա դառնա, բայց քաղա­քա­կան ուժե­րից ոչ մեկը պաշտո­նա­պես նման հարց չբարձրացրեց: Ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը պնդեց, որ «Փառուխի ազա­տագրումն անխուսա­փե­լի եւ անհրա­ժեշտ ռազմա­գործո­ղություն էր, քանի որ հայկա­կան ուժերն այդ դիրքե­րից սպառնում էին Աղդա­մում վերա­կանգնո­ղա­կան աշխա­տանքնե­րին»: Խիստ դիտարժան է, որ Փառուխի գրա­վումից մոտ մեկ շաբաթ առաջ ԱրցախԹՎ‑ն հատուկ ռեպորտաժ էր պատրաստել այդ դիրքե­րում մարտա­կան հերթա­պա­հություն իրա­կա­նացնող՝ ԱԱԾ հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժանման մասին, որի հիմնա­կան «ուղերձն» այն էր, որ զորա­խումբը «պատրաստ է ամե­նավճռա­կան հակա­հարվա­ծը տալու հակա­ռա­կորդի ցանկա­ցած ոտնձգության»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ