14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 47

Օգոստո­սի 5‑ին Արցա­խի կառա­վա­րությունը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց, որ Բերձոր քաղա­քի, Աղավնո եւ Սուս գյուղե­րի հայ բնակչությունը տարհանվում է, փոխվում է Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­մայրուղու երթուղին:

Վահրամ Աթա­նեսյան

2022 թվա­կա­նի գարունը Լեռնա­յին Ղարա­բա­ղում տագնա­պա­լի էր: Ադրբե­ջա­նա­կան կողմը Փառուխ-Քարագլուխ հատվա­ծում դիրքա­յին առաջխա­ղա­ցում ապա­հո­վե­լուն զուգա­հեռ շփման գծի ողջ երկայնքով անցավ հրա­դա­դա­րի բացա­հայտ խախտումնե­րի: Ընդ որում, կրա­կը հիմնա­կա­նում վարում էին դիպուկա­հարնե­րը՝ թիրախ ընտրե­լով ինչպես դաշտա­յին աշխա­տանքներ կատա­րող մարդկանց եւ գյուղատնտե­սա­կան տեխնի­կան, այնպես էլ քաղա­քա­ցիա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րը՝ դպրոցներ, մանկա­պարտեզներ, բնա­կե­լի առանձնատներ:

Ադրբե­ջա­նա­կան կողմն այդ ընթացքում կիրա­ռեց նաեւ հոգե­բա­նա­կան ազդե­ցության միջոցներ. շփման գծին հարող հայկա­կան բնա­կա­վայրե­րի բնա­կիչնե­րի բարձրա­խո­սե­րով կոչ էին անում անհա­պաղ լքել տնե­րը, քանի որ հակա­ռակ դեպքում կարժա­նա­նան մահվան: Օրվա բոլոր ժամե­րին Ադրբե­ջա­նի զինված ուժե­րի դիրքե­րից տարածվում էր բարձր երաժշտություն: Ռուսա­կան զորա­խումբն այդ ամե­նի հանդեպ կատարյալ անտարբեր էր:

Պարզ էր, որ մարտի 22-ին Բաքու այցե­լած ռուսաստանյան բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նությունն Ալիեւին վստա­հեցրել էր, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում ռուսա­կան զորա­խումբը ոչ մի միջամտություն չի ցուցա­բե­րի:
Արդեն հունի­սին Ադրբե­ջա­նը նախա­գա­հի մակարդա­կով հնչեցրեց Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհի նոր երթուղուն անցնե­լու պահանջ: Նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությամբ Շուշին շրջանցող ճանա­պարհի հարցը կողմե­րը պետք է համա­ձայնեցնեին երեք տարվա ժամկե­տում, բայց Ադրբե­ջա­նը միա­կողմա­նի քայլե­րի էր դիմել եւ կառուցել Լաչի­նը շրջանցող «մայրուղի»:
Արցա­խի հանրա­յին շրջա­նակնե­րում լայնո­րեն տարածված էր, որ «գործարք է կայա­ցել»: Ու՞մ հետ է Ադրբե­ջա­նը «համա­ձայնեցրել» Լաչի­նը շրջանցող ճանա­պարհի կառուցումը՝ պարզ չէ առայսօր: Երեւա­նը մի քանի անգամ հայտա­րա­րել է, որ բանակցություններն ընթա­ցել են Բաքվի եւ Ստե­փա­նա­կերտի միջեւ՝ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջնորդությամբ:

Արցա­խի իշխա­նություննե­րը պաշտո­նա­պես հավաստիացնում էին, որ «Լաչի­նի միջանցքի իրա­վա­կան ռեժի­մի փոփո­խություն տեղի չի ունե­նում, փոխվում է միայն երթուղին, որ կշա­րունա­կի մնալ ռուս խաղա­ղա­պահնե­րի հսկո­ղության ներքո»: Հուլի­սի վերջին, սակայն, իրա­վի­ճա­կը կտրուկ սրվեց, երբ ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րը գրո­հե­ցին Լաչի­նի միջանցքին հարող բոլոր բարձունքնե­րը եւ տիրա­ցան դրանց: Բախումնե­րի ընթացքում ՊԲ երկու սպա զոհվեց, ավե­լի քան երկու տասնյակ շարքա­յիններ վիրա­վորվե­ցին:

Օգոստո­սի 5‑ին Արցա­խի կառա­վա­րությունը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց, որ Բերձոր քաղա­քի, Աղավնո եւ Սուս գյուղե­րի հայ բնակչությունը տարհանվում է, փոխվում է Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­մայրուղու երթուղին: Նույն օրն ադրբե­ջա­նա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը մտան Լաչին: Ադրբե­ջա­նա­կան կողմի վերահսկո­ղությանն անցան Արցա­խը սնուցող գազա­տա­րը եւ էլեկտրա­հա­ղորդման բարձրա­վոլտ գծե­րը: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րից տեղե­կություն տարածվեց, որ Արցա­խի կառա­վա­րության առա­ջարկությունը՝ կառուցե­լու Շուշին շրջանցող ճանա­պարհա­հատված, որ թույլ կտար Ստե­փա­նա­կերտը կապել Գորի­սի հետ, ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը չի ընդունել՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը համա­ձայնություն չի տալիս: Ակնհայտ դարձավ, որ Արցա­խի շուրջ օղակ է «հյուսվում»: Խիստ արտա­ռոց էր, որ ռուսա­կան զորա­խումբը տեղա­բաշխվեց նոր երթուղու ոչ թե Հայաստա­նին սահմա­նա­կից հատվա­ծում, այլ՝ Հակա­րո­յի կամրջից արեւելք՝ իրա­վա­բա­նո­րեն Ադրբե­ջա­նին պատկա­նող տարածքում: Փաստա­ցի դա Լաչի­նի միջանցքի իրա­վա­կան կարգա­վի­ճա­կի չեղարկում էր:

Սեպտեմբե­րին Forbes‑ի ռուսե­րեն տարբե­րա­կը հրա­պա­րա­կեց Ռուբեն Վարդանյա­նի հետ հարցազրույց: Հարցին, թե նա պատրաստվում է Լեռնա­յին Ղարա­բա­ղում պետա­կան պաշտոն զբա­ղեցնել, Վարդանյա­նը պատասխա­նել էր, որ չէր ցանկա­նա «Ռուսաստա­նին անհարմար դրության մեջ դնել»: Նույն տեղում, սակայն, Վարդանյա­նը համոզմունք էր հայտնել, որ Ադրբե­ջա­նի համար իր հետ «բանակցե­լը հեշտ կլի­նի»: Այդ տեսա­կե­տը նա հիմնա­վո­րել էր իր կենսագրությամբ, որ «պատե­րազմին չի մասնակցել»: Ստե­փա­նա­կերտում, այդպի­սով, տպա­վո­րություն ստեղծվեց, որ միջազգա­յին հեղի­նա­կություն եւ կապեր ունե­ցող Ռուբեն Վարդանյա­նը կարող է իրա­վի­ճակ փոխել: Ո՞վ էր այդ նարա­տի­վի իրա­կան հեղի­նա­կը՝ մնում է մեծ հարցա­կան:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ