14.6 C
Yerevan

Ինչպես Կարգա­լուծվեց Շուշին

2007 թվա­կա­նից հետո էր, որ Ստե­փա­նա­կերտում շշուկներ տարածվե­ցին, որ քաղա­քի կենտրո­նա­կան հատվա­ծում «Պարգեւ սրբա­զա­նը սեփա­կան առանձնա­տուն է կառուցում»: Երեւի այդ տպա­վո­րությունը ցրե­լու համար կառույցի մոտ հայտնվեց ցուցա­նակ, որ հուշում էր, որ տեղում կբացվի Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Արցա­խի թեմի առաջնորդա­րան: Զուգա­հե­ռա­բար մեկնարկեց Ստե­փա­նա­կերտի «մայր տաճա­րի» շինա­րա­րությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Այս թեմա­յին անդրա­դառնա­լու կարիք, երեւի, չլի­ներ, եթե Կարպիս Փաշո­յա­նի եւ Շիրա­կի թեմի առաջնորդ Միքա­յել Աջա­պահյա­նի հարցազրույցի ընթացքում սրբա­զան հայրը չհի­շեցներ, որ Արցա­խում Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու առա­ջին հոգեւոր սպա­սա­վորն ինքն է եղել՝ որպես Գանձա­սա­րի սուրբ Հովհաննես Մկրտչի եկե­ղե­ցու վանա­հայր: Սրբա­զա­նը հիշեցնում է, որ Գանձա­սա­րում հոգեւոր ծառա­յության է նշա­նակվել 1989 թվա­կա­նին: Երի­տասրդնե­րին այդ թվա­կա­նը ոչինչ չի ասում, բայց ավագ սերնդի մանա­վանդ քաղա­քա­կան գործիչնե­րը, հավա­նա­բար, գիտեն, որ 1989 թվա­կա­նի հունվա­րի 12-ին ԽՍՀՄ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության որոշմամբ ստեղծվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հատուկ կառա­վարման կոմի­տե՝ ԽՄԿԿ ԿԿ բաժնի վարիչ Արկա­դի Վոլսկու գլխա­վո­րությամբ:
Խորհրդա­յին կենտրո­նա­կան իշխա­նություննե­րը փաստա­ցի արտո­նել են Հայաստան-Լեռնա­յին Ղարա­բաղ մշա­կութա­յին եւ հոգեւոր կապե­րի հաստա­տումը: Մենք չենք կարող ճշտել՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում էջմիածնա­կան հոգեւոր սպա­սա­վո­րության հաստա­տումը կատարվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղը Բաքվի հոգեւոր թեմի կանո­նիկ տարածք ճանա­չե­լու՞ սկզբունքով, թե՞ նախադրյալ էր, որպեսզի վերա­կանգնվի Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Արցա­խի թեմը: Միքա­յել արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նը վկա­յում է, որ 1991 թվա­կա­նին ինքը ծառա­յության է հրա­վիրվել Էջմիա­ծին: Նա չի նշում իրեն փոխա­րի­նա­ծի ինքնությունը, բայց հանրա­հայտ է, որ Միքա­յել վարդա­պետ Աջա­պահյա­նին Արցա­խում փոխա­րի­նել է Պարգեւ եպիսկո­պոս Մարտի­րոսյա­նը: Եւ նա արդեն ոչ թե Գանձա­սա­րի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկե­ղե­ցու վանա­հոր, այլ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Արցա­խի թեմի առաջնորդի կարգա­վի­ճակ ուներ:
Որքանո՞վ է իրա­կան այս պատմությունը՝ կարող են հաստա­տել կամ հերքել իրա­դարձություննե­րի անմի­ջա­կան ակա­նա­տեսնե­րը, բայց Ստե­փա­նա­կերտում երկար ժամա­նակ պատմում էին, որ Շուշիի ազա­տագրման ռազմա­գործո­ղությունից առաջ Պարգեւ սրբա­զա­նը պահանջել է Ստե­փա­նա­կերտի կենտրո­նա­կան հրա­պա­րա­կում ապա­մոնտա­ժել Լենի­նի արձա­նը, եւ իշխա­նություններն ու Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րությունը համա­ձայնել են: 1992 թվա­կա­նի ամռանն, այսպի­սով, Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Արցա­խի թեմի առաջնորդա­րա­նը հաստատվել է Շուշիում: Թեմա­կալ առաջնորդի նստա­վայր է ընտրվել Ղազանչե­ցոց եկե­ղե­ցուն շատ մոտ երկհարկա­նի մի առանձնա­տուն: Պետա­կան արա­րո­ղա­կարգով սահմանված էր, որ տաղա­վար տոնե­րին ԼՂՀ իշխա­նության բարձրա­գույն ներկա­յա­ցուցիչնե­րը Ղազանչե­ցոց եկե­ղե­ցում մասնակցում էին պատա­րա­գին: Թվա­կա­նը կարե­լի է արխիվնե­րում ճշտել, բայց, երեւի, 2007 թվա­կա­նից հետո էր, որ Ստե­փա­նա­կերտում շշուկներ տարածվե­ցին, որ քաղա­քի կենտրո­նա­կան հատվա­ծում «Պարգեւ սրբա­զա­նը սեփա­կան առանձնա­տուն է կառուցում»: Երեւի այդ տպա­վո­րությունը ցրե­լու համար կառույցի մոտ հայտնվեց ցուցա­նակ, որ հուշում էր, որ տեղում կբացվի Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Արցա­խի թեմի առաջնորդա­րան: Զուգա­հե­ռա­բար մեկնարկեց Ստե­փա­նա­կերտի «մայր տաճա­րի» շինա­րա­րությունը: Ավե­լի վաղ կառուցվել, օծվել եւ գործում էր սուրբ Ստե­փա­նոս եկե­ղե­ցին:
Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Արցա­խի թեմի առաջնորդա­րա­նը Շուշիից Ստե­փա­նա­կերտ տեղա­փո­խե­լու եւ «մայր տաճար» կառուցե­լու ի՞նչ անհրա­ժեշտություն կար: Այդ որո­շումն ընդունել է Գարե­գին Բ ամե­նայն Հայոց կաթողիկո՞սը, Գերա­գույն հոգեւոր խորհու՞րդը, թե՝ Հայաստա­նի եւ Արցա­խի իշխա­նություննե­րը: Պատմա­կա­նո­րեն Արցա­խում գործել է Աղվա­նից կամ Գանձա­սա­րի կաթո­ղի­կո­սությունը: 1823 թվա­կա­նին ցարա­կան Ռուսաստա­նը կայացրել է, եթե կարե­լի է ասել՝ «պաի­տե­տա­յին որո­շում». Միա­ժա­մա­նակ լուծարվել է Ղարա­բա­ղի խանությունը եւ Գանձա­սա­րի կաթո­ղի­կո­սությունը: Կաթո­ղի­կո­սության փոխա­րեն ստեղծվել է մետրո­պո­լի­տություն՝ Բաղդա­սար Հասան-Ջալալյա­նի գլխա­վո­րությամբ, բայց արդեն՝ Շուշիում: Այսինքն, ցարա­կան իշխա­նությունը լուծա­րել է Գանձա­սա­րի կենտրո­նը եւ սահմա­նել, որ Արցա­խի հայ բնակչության «հոգեւոր մայրա­քա­ղա­քը» Շուշին է: Քառա­սունչորսօրյա պատե­րազմից մեկ տարի առաջ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Արցա­խի թեմի առաջնորդա­րանն ինչու՞ Շուշիից տեղա­փոխվեց Ստե­փա­նա­կերտ, Ղազանչե­ցոց եկե­ղե­ցին ինչու՞ նսե­մա­ցավ, Արցա­խի քաղա­քա­կան ղեկա­վա­րությունն ինչու՞ ՀԱԵ տաղա­վար տոներն սկսեց նշել Ստե­փա­նա­կերտի նորա­կա­ռույց «մայր տաճա­րում»: Մի՞թե այդ պահից Շուշին արդեն «դժբախտ եւ դժգույն քաղաք էր»:

Առնչվող Հոդվածներ