14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 49

Դա պատասխա­նատվությունը Ռուբեն Վարդանյա­նի «վրա բարդե­լու» նպատա՞կ էր հետապնդում, թե՞ նա հարկադրված էր նախա­գա­հա­կան լիա­զո­րություննե­րի մեծա­գույն մասը զիջել խորհրդա­րա­նի երեք՝ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցություննե­րի անվե­րա­պահ աջակցությունը վայե­լող պետա­կան նախա­րա­րին:

Վահրամ Աթա­նեսյան

2022 թվա­կա­նի նոյեմբե­րի  4‑ին Արա­յիկՀա­րությունյա­նը Ռուբեն Վարդանյա­նին պետա­կաննա­խա­րար նշա­նա­կե­լու մասին հրա­մա­նա­գիրստո­րագրեց՝ այդ պաշտո­նից ազա­տե­լով ԱրտակԲեգլարյա­նին: Վերջինս մինչ այդ սոցիա­լա­կանմե­դիա­յում հանդես էր եկել ծավա­լուն գրա­ռումով, որի իմաստն այն էր, որ ինքը Ռուբեն Վարդանյա­նի­հետ մի քանի հանդի­պումներ է ունե­ցել, ընդունում է, որ ստեղծված իրա­վի­ճա­կում նա իր կապե­րը եւհե­ղի­նա­կությունը կարող է ծառա­յեցնել ճգնա­ժա­մի­հաղթա­հարմա­նը, իսկ ինքը պատրաստ է լինել նրա­խորհրդա­տուն: Պետա­կան նախա­րա­րի­փո­փո­խությունն, ինչ խոսք, հասունա­ցա­ծանհրա­ժեշտություն էր: Ընդ որում, արտա­ռոց ոչինչչկար, որ այդ պաշտո­նում նշա­նակվում է ՌուբենՎարդանյա­նը: Նա, ճիշտ է, պետա­կան ծառա­յությա­նոչ մի փորձա­ռություն չուներ, բայցՍտե­փա­նա­կերտում ճանաչված եւ հարգված էրորպես բարե­րար եւ հայրե­նա­սեր:
 
Տարի­ներ առաջ նա Արցա­խի կառա­վա­րությանն էրներկա­յացրել էկոզբո­սաշրջության ներդրմանծրա­գիր, որ, սակայն, այդպես էլ չէր իրա­կա­նացվել: Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում ՌուբենՎարդանյա­նի նշա­նակման մասին հրա­մա­նագրիցքա­ղա­քա­կան առա­ջին եզրա­կա­ցությունն այն էր, որԱ­րա­յիկ Հարությունյա­նը թողնում է նախա­գա­հի­պաշտո­նը: Նա Ռուբեն Վարդանյա­նին օժտել էրա­մե­նա­լայն լիա­զո­րություննե­րով՝ պետա­կաննա­խա­րա­րի վերահսկո­ղությա­նը վերա­պա­հե­լովնաեւ արտա­քին գործե­րի նախա­րա­րությանգործունեությունը: Եւ դա այն դեպքում, երբսահմա­նադրությամբ արտա­քինքա­ղա­քա­կա­նության մշա­կումը եւ իրա­կա­նա­ցումը­բա­ցա­ռա­պես նախա­գա­հի մենաշնորհ է: Արա­յիկՀա­րությունյա­նը հրա­մա­նագրով ՌուբենՎարդանյա­նի ենթա­կա­յության տակ էր թողելպե­տա­կան վերահսկողությանծառայությունը,կադաստրի պետա­կան կոմի­տեն, նյութա­կան վնասնե­րի պետա­կան կոմի­տեն, այլգե­րա­տեսչություններ: Նախա­գա­հին մնում էրուժա­յին կառույցնե­րի վերահսկո­ղությունը: Ի՞նչշարժառիթներից մղված էր Արա­յիկ Հարությունյա­նը­դի­մել նման քայլի:
 
Դա պատասխա­նատվությունը Ռուբեն Վարդանյանի«վրա բարդե­լու» նպատա՞կ էր հետապնդում, թե՞ նահարկադրված էր նախա­գա­հա­կանլիա­զո­րություննե­րի մեծա­գույն մասը զիջելխորհրդա­րա­նի երեք՝ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ«Արցախի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցություննե­րի անվե­րա­պահ աջակցությունը­վա­յե­լող պետա­կան նախա­րա­րին: Այդ օրե­րինքա­ղա­քա­կան շրջա­նակնե­րից տեղե­կությունտա­րածվեց, որ Ռուբեն Վարդանյա­նը «մեծմաքրա­գործություն է սկսել ֆինանսնե­րի­նա­խա­րա­րությունում եւ Գյուղի, գյուղատնտե­սությա­նա­ջակցության եւ Ներդրումա­յին հիմնադրամնե­րում, եւ Արա­յիկ Հարությունյա­նը մեկ լումա ծախսե­լուի­րա­վունք այլեւս չունի»:
 
Այդ լուրերն ակնհայտո­րեն հետապնդում էին ՌուբենՎարդանյա­նին «արցախյան Ռոբին Հուդ» ներկա­յացնե­լու նպա­տակ: Կարճ ժամա­նակ անց, սակայն, շրջա­նառվե­ցին լուրեր, որ Վարդանյա­նըԲնա­կա­րա­նա­յին հարցե­րի կոմի­տեի միջո­ցովբարձրաստի­ճան մի քանի պաշտոնյա­նե­րիբնա­կա­րաններ է գնել՝ Հադրութից եւ Շուշիիցբռնա­տե­ղա­հանված ընտա­նիքնե­րին տրա­մադրե­լուհա­մար: Ըստ երեւույթին, այդ տեղե­կություննե­րը­բա­վա­կան հիմնա­վոր էին: Մարդիկ, համե­նայն դեպս, հստակ նշում էին նախկին եւ գործողպաշտոնյա­նե­րի, բարձրաստի­ճանզինվո­րա­կաննե­րի անուններ, որ իրենցբնա­կա­րաննե­րը վաճա­ռել են շուկա­յա­կա­նի­ցանհա­մե­մատ բարձր գնե­րով, իսկ վճա­րումնի­րա­կա­նացրել է կառա­վա­րությանն առընթերԲնա­կա­րա­նա­յին կոմի­տեն: Կարճ ժամա­նա­կում, այսպի­սով, Ռուբեն Վարդանյա­նի «առա­քե­լա­կանկերպա­րը» հանրայնո­րեն ստվերվեց: Քաղա­քա­կա­նա­ռումով նրա շուրջ մթնո­լորտին չէր նպաստումնախկին նախա­գահնե­րի հետ սերտ կապը: Այդփուլում տեղի ունե­ցավ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» խորհրդա­րա­նա­կան դաշինքի փաստա­ցի լուծա­րում: ՔՄԴ‑ն, որի շարքե­րում ազդե­ցիկ էին ՀՅԴ երիտթեւիդպրոցն անցած մի քանի երի­տա­սարդներ, համալրեց Ռուբեն Վարդանյա­նի­խորհրդա­րա­նա­կան աջա­կիցնե­րի թիմը:
Ըստ էության, 2022 թվա­կա­նի նոյեմբե­րին Արա­յիկՀա­րությունյանն այլեւս քաղա­քա­կան հենա­րանչուներ: Կառա­վա­րության այս կամ այն անդա­մինշա­նակման հարցը լուծում էր Ռուբեն Վարդանյա­նը՝ իրեն աջակցող քաղա­քա­կան շրջա­նակնե­րի­ներկա­յացրած թեկնա­ծունե­րից: Դեկտեմբե­րի 4‑ին Արա­յիկ Հարությունյա­նը Մանե Թանդիլյա­նիննշա­նա­կեց Արցա­խի աշխա­տանքի, սոցիա­լա­կան եւբնա­կա­րա­նա­յին հարցե­րի նախա­րա­րի պաշտո­նում՝ ազա­տե­լով Միքա­յել Վիրաբյա­նին: Վերջինս Արա­յիկՀա­րությունյա­նի քաղա­քա­կան թիմի թերեւսա­մե­նարժա­նա­վոր անդամն էր, եզա­կիո­րենպարկեշտ պաշտոնյա: Նա նշա­նակվեց Երեւա­նումԱրցա­խի կառա­վա­րության օպե­րա­տից շտա­բի պետ: Իսկ ադրբե­ջանցի «էկոակտի­վիստներն» արդենՔա­րինտա­կի մոտ փակել էին Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհը: Պատահակա՞ն է, որ Արցա­խի կառա­վարմանհա­մա­կարգի փլուզումը նախորդել էր դրան: Այսհարցին ոչ ոք հրա­պա­րա­կա­յին պատասխան չիտվել: Ավե­լի ճիշտ՝ այդ գաղտնի­քը որեւէ մեկի­նա­ռայժմ չի հետաքրքրել:
 
(Շարունա­կե­լի)

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ