14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 50

Ո՞վ է Արա­յիկ Հարությունյա­նին ներշնչել, որ ռուսա­կան զորախմբի պատասխա­նատվության գոտի հանդի­սա­ցող Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում Ֆրանսիան կարող է հայանպաստ դերա­կա­տա­րություն ունե­նալ, ի՞նչ հանդի­պումներ եւ քննարկումներ է նա ունե­ցել Փարի­զում՝ մնում է չբա­ցա­հայտված: 

Վահրամ Աթա­նեսյան

Կարե­լի է վստա­հա­բար ասել, որ 2022 թվա­կա­նի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսնե­րին Ստե­փա­նա­կերտում տեղի է ունե­ցել «թավշյա իշխա­նա­փո­խություն»: Ըստ պաշտո­նա­պես չհերքված տեղե­կություննե­րի, նոյեմբե­րի 23-ին ՀԱՊԿ գագա­թա­ժո­ղո­վի կապակցությամբ Երեւան ժամա­նած Վլա­դի­միր Պուտի­նը մոտ «տասնհինգ րոպե տեւած առանձնազրույց է ունե­ցել» Արա­յիկ Հարությունյա­նի հետ:

Ռուսաստա­նի նախա­գահն ի՞նչ ուղերձ է փոխանցել նրան՝ բացա­հայտված չէ: Չճշտված տեղե­կություննե­րով՝ Պուտի­նը հետաքրքրվել է Ռուբեն Վարդանյա­նին պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում նշա­նա­կե­լու «շարժա­ռիթնե­րով», եւ Արա­յիկ Հարությունյա­նը պատասխա­նատվությունը լիո­վին իր վրա է վերցրել:
Այդ օրե­րին Ադրբե­ջա­նի քարոզչությունը Ռուբեն Վարդանյա­նին անվա­նեց «Ռուսաստա­նի դրա­ծո» եւ նրան մեղադրեց «Ադրբե­ջա­նի հանքա­յին հարստություննե­րը յուրացնե­լու բազմա­մի­լիոն շահույթներ ստա­նա­լու» մեջ: Զուգա­հե­ռա­բար ադրբե­ջա­նա­կան մամուլը թիրա­խա­վո­րեց Լեռնա­յին Ղարա­բա­ղում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տար գենե­րալ Վոլկո­վին, որ, իբր, Ասկե­րա­նի շրջա­նի Խրա­մորթ եւ Խանա­պատ գյուղե­րի տարածքում «խաղո­ղի այգի­ներ է հիմնադրել եւ մտա­դիր է գինե­գործա­րան կառուցել»:

Բաքուն միա­ժա­մա­նակ Վոլկո­վին մեղադրեց Արցա­խի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նի հետ «բիզնես կայսրություն հիմանդրե­լու մտադրության» մեջ: Ակնհայտ էր, որ ադրբե­ջա­նա­կան քարոզչա­մե­քե­նան նպա­տա­կադրված է Ռուբեն Վարդանյա­նին ներկա­յացնել որպես Մոսկվա­յից «արտո­նություն ստա­ցած միլիարդա­տի­րոջ», որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հանքաարդյունա­բե­րա­կան ձեռնարկություննե­րը սեփա­կա­նաշնորհե­լու նպա­տակ ունի:
Նոյեմբե­րի վերջե­րին Բաքուն ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության առջեւ հստակ խնդիր դրեց՝ կասեցնել Կաշե­նից հանքանյութի Հայաստան տեղա­փո­խումը, ծանր բեռնա­տարնե­րի համար փակել Գորիս-Ստե­փա­նա­կերտ ճանա­պարհը:

Դեկտեմբե­րի 2 –ի ժամը 12‑ի սահմաննե­րում հայտնի դարձավ, որ մի խումբ ադրբե­ջա­նիցներ արգե­լա­փա­կել են Շուշի-Քարինտակ խաչմե­րուկը: Մի քանի ժամ անց Արցա­խի ՆԳՆ‑ն հայտա­րա­րեց, որ երթեւուկությունը վերա­կանգնված է:
Նույն ժամե­րին ադրբե­ջա­նա­կան հեռուստաընկե­րություննե­րը, բլո­գերնե­րը եւ թելեգրամ-ալիքնե­րը տարա­ծե­ցին Շուշի-Քարինտակ խաչմե­րուկի «ինքնա­բուխ հանրա­հա­վա­քի» տեսագրությունը: Աչքի զարնվեց, որ այնտեղ է գտնվել ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տար Վոլկո­վը: Այդ օրն առա­ջին անգամ նա հրա­պա­րա­կայնացրեց, որ Ադրբե­ջա­նը պահանջում է Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհին մաքսա­կետ տեղադրել:

Ըստ Վոլկո­վի, բանակցություննե­րի արդյունքում հանրա­վոր էր հասնել փոխընդունե­լի տարբե­րա­կի՝ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի սահմա­նին, Հակա­րիի կամրջի շրջա­կայքում տեղադրե­լով սկա­նա­վո­րող սարքեր, որպեսզի ադրբե­ջա­նա­կան կողմը հնա­րա­վո­րություն ունե­նա մշտա­դի­տարկել Գորիս-Ստե­փա­նա­կերտ տրանսպորտա­յին շարժը, ինչպես նաեւ՝ բեռնե­րը:
Նույն օրը Ստե­փա­նա­կերտի իշխա­նա­կան շրջա­նակնե­րից արտա­հոսք տարածվեց, որ Շուշի-Քարինտակ խաչմե­րուկի «բանակցություննե­րին» մասնակցել է Արցա­խի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը, ձեռք է բերվել պայմա­նա­վորվա­ծություն, որ դեկտեմբե­րի 10-ին Ադրբե­ջա­նի «բնա­պահպա­նության նախա­րա­րության մասնա­գետնե­րը» հնա­րա­վո­րություն կունե­նան այցե­լել Դրմբո­նի ոսկու եւ Կաշե­նի բազմա­մե­տա­ղա­յին հանքա­վայր:
Պայմա­նա­վորված օրը, սակայն, Դրմբո­նում եւ Կաշե­նում կազմա­կերպվեց աշխա­տա­կիցնե­րի եւ մերձա­կա գյուղե­րի բնա­կիչնե­րի ցույց: Հարյուրա­վոր մարդիկ արգե­լա­փա­կե­ցին հանքա­վայրե­րի մուտքե­րը եւ պահանջե­ցին, որ ադրբե­ջանցի «բնա­պահպաննե­րը» հեռա­նան: Երկու օր անց ադրբե­ջա­նա­կան կողմը վերջնա­կա­նա­պես փակեց Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհը:
Այդ իրա­դարձություննե­րը ծավալվե­ցին, երբ Արա­յիկ Հարությունյա­նը Երեւա­նում Վլա­դի­միր Պուտի­նի հետ հանդի­պումից հետո ուղեւորվել էր Ֆրանսիա: Ըստ տեղե­կություննե­րի, այդ այցը կազմա­կերպել է ՀՅԴ Հայ դատի եվրո­պա­կան գրա­սենյա­կը՝ ՀՅԴ Բյուրո­յի անդամ Մուրադ Փափազյա­նի անմի­ջա­կան հովա­նա­վո­րությամբ:

Ո՞վ է Արա­յիկ Հարությունյա­նին ներշնչել, որ ռուսա­կան զորախմբի պատասխա­նատվության գոտի հանդի­սա­ցող Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում Ֆրանսիան կարող է հայանպաստ դերա­կա­տա­րություն ունե­նալ, ի՞նչ հանդի­պումներ եւ քննարկումներ է նա ունե­ցել Փարի­զում՝ մնում է չբա­ցա­հայտված: Ստույգ է, որ նա Ֆրանսիա­յից Ստե­փա­նա­կերտ է վերա­դարձել Շուշին շրջանցող անտա­ռա­յին անբա­րե­կարգ ճանա­պարհով: Իսկ տարե­վերջին նա ստիպված էր Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նից ազա­տել Վիտա­լի Բալա­սանյա­նին: Ըստ չհերքված տեղե­կություննե­րի, դա պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի պահանջն էր: Այդպի­սով «թավշյա իշխա­նա­փո­խությունը» դարձավ գրե­թե ամբողջա­կան, Արա­յիկ Հարությունյա­նը կորցրեց թե ուժա­յին կառույցնե­րի, թե ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության հետ վստա­հե­լի կապը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ