14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 51

Ամա­ռա­յին սրա­ցումը հանգեցրեց Բերձոր, Աղավնո եւ Սուս բնա­կա­վայրե­րի հայ բնակչության «տարհանմանը»,-իրականում դա բռնա­տե­ղա­հա­նություն էր,- եւ Լաչի­նի միջանցքի իրա­վա­կան ռեժի­մի չեղարկմա­նը: 

Վահրամ Աթա­նեսյան

2022 թվա­կա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի համար ճակա­տագրա­կան էր: Տարին, ինչպես ասվել է նախորդիվ, սկսվեց «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրի­նագծի շրջա­նա­ռությամբ: Սկզբունքա­յին նշա­նա­կության նախա­ձեռնությունը, սակայն, ոչ միայն հանրա­յին, այլեւ ներխորհրդա­րա­նա­կան բովանդա­կա­յին քննարկման առարկա չդարձավ , երկշաբթյա ժամա­նա­կա­հատվա­ծում անցավ երկու ընթերցում եւ միա­ձայն ընդունվեց: Ընդ որում՝ ղարա­բաղյան Շարժման հերթա­կան տարե­դարձի նախօ­րեին, ինչն, անկասկած, քաղա­քա­կան եւ հատկա­պես տեղե­կատվա-քարոզչա­կան հստակ ազդակ էր, որ Ստե­փա­նա­կերտը հավա­տա­րիմ է մնում 1988թ. փետրվա­րի 20‑ի որոշմա­նը եւ «արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» դիրքո­րոշմա­նը:

Այս քայլի պատասխա­նը Փառուխի եւ Քարագլուխ բարձունքի մի հատվա­ծի հանձնումն էր: Ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի պատասխա­նատվության գոտում տեղի ունե­ցավ խաղաղ բնակչության բռնա­տե­ղա­հա­նություն, Փառուխը դատարկվեց, մարդիկ ապաստան գտան Ասկե­րա­նում, Իվանյան ավա­նում, Ստե­փա­նա­կերտում կամ հարեւան Խրա­մորթ եւ Խանա­պատ գյուղե­րում: Փաստը, որ արժա­նի էր խորքա­յին վերլուծության, քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի, ինչին պետք է հետեւեր համա­պա­տասխան եզրա­կա­ցությունը, թե պետա­կան, թե հանրա­յին վերա­բերմունքի առումով, սակայն, մնաց գրե­թե անտեսված:
Ապրի­լի 14-ին Արցա­խի Ազգա­յին ժողո­վը միա­ձայն ընդունեց հայտա­րա­րություն, որ մերժում է ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում նշա­ձող իջեցնե­լու մասին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի առա­ջարկությունը, միանշա­նա­կո­րեն սահմա­նում, որ ոչ ոք լիա­զորված չէ Արցա­խի լիա­կա­տար ինքնո­րո­շումը կասկա­ծի տակ առնող բանակցություններ վարել՝ անտե­սե­լով նրա ժողովրդի հանրաքվեով արտա­հայտած կամքը եւ ամփո­փում. «Արցա­խը չի եղել եւ չի կարող լինել անկախ Ադրբե­ջա­նի կազմում»:

Հուլի­սի վերջին, օգոստո­սի առա­ջին օրե­րին Ադրբե­ջա­նը ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի պատասխա­նատվության գոտում անցավ հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րի: Առա­ջին անգամ Բաքուն պաշտպա­նության նախա­րա­րության մակարդա­կով պաշտո­նա­պես հաստա­տեց փաստը եւ մեկնա­բա­նեց, որ ռազմա­գործո­ղությունը կոչվում է «Վրի­ժա­ռություն»: Մինչ այդ Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչությունը հայտնել էր շփման գծի հարավ-արեւելյան հատվա­ծում «հայկա­կան կողմից դիպուկա­հար կրակրո­ցի հետեւանքով» երկու զինծա­ռա­յո­ղի կորստի մասին:

Ամա­ռա­յին սրա­ցումը հանգեցրեց Բերձոր, Աղավնո եւ Սուս բնա­կա­վայրե­րի հայ բնակչության «տարհանմանը»,-իրականում դա բռնա­տե­ղա­հա­նություն էր,- եւ Լաչի­նի միջանցքի իրա­վա­կան ռեժի­մի չեղարկմա­նը: Այդ հարցով ո՞վ է որո­շում կայացրել: Հայտնի է, որ Արա­յիկ Հարությունյա­նը հրա­վի­րել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաեւ խորհրդա­րա­նում ներկա­յացված քաղա­քա­կան ուժե­րի առաջնորդնե­րը: Ըստ որոշ տեղե­կություննե­րի, մինչ այդ նա փակ քննարկում է ունե­ցել ՊԲ հրա­մա­նա­տա­րի, ՆԳ նախա­րա­րի եւ ԱԱԾ տնօ­րե­նի հետ, որին ներկա են գտնվել նաեւ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը:

Ավե­լի վաղ, երբ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը դեռ չէր մերժել ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում նշա­ձող իջեցնե­լու առա­ջարկությունը եւ Հայաստա­նի վարչա­պե­տին չէր զրկել այդ հիմքով բանակցություններ վարե­լու լիա­զո­րությունից, Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի հետ կապ ունե­ցող «Թուրան» գործա­կա­լությունը, հղե­լով կառա­վա­րությա­նը մոտ իր աղբյուրնե­րին, տեղե­կություն է տարա­ծել, որ Բաքվում քննարկվում է ՌԴ զորախմբի պատասխա­նատվության գոտում ձեւա­վո­րել «Ղարա­բա­ղի հայաբնակ տարածքներ» անվա­նումով «վարչա­կան միա­վոր»: Ըստ աղբյուրի, այն պետք է «ունե­նա հայ բնակչության կողմից ընտրված ներկա­յա­ցուցչա­կան մարմին, իսկ գործա­դիր իշխա­նությունը կիրա­կա­նացնի Ադրբե­ջա­նի նախա­գա­հի կողմից նշա­նակված պաշտոնյան»:

Իրա­կա­նում նման նախա­գիծ քննարկվե՞լ է, Ստե­փա­նա­կերտն այդ առա­ջարկությունն ստացե՞լ է, թեմա­յի շուրջ որեւէ քննարկում կազմակերպվե՞լ է՝ մնում է գաղտնիք: Ստույգ է, որ երբ 2022 թ. նոյեմբե­րի 4‑ին Ռուբեն Վարդանյա­նը լայն, գրե­թե նախա­գա­հա­կան լիա­զո­րություննե­րով նշա­նակվեց պետա­կան նախա­րար, Ստե­փա­նա­կերտի ընդդի­մա­դիր եւ նախկին նախա­գահնե­րին մոտ քաղա­քա­կան շրջա­նակնե­րից խանդա­վա­ռություն տարածվեց, որ «Արա­յիկ Հարությունյա­նը եւ Վիտա­լի Բալա­սանյա­նը ծրագրել էին Արցախն ինտեգրել Ադրբե­ջա­նի կազմում, Վարդանյա­նը եկել է, որպեսզի դավա­ճա­նությունը կանխի»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ