27.7 C
Yerevan

Պուտին-Ալիև Գործարքի Գինը

Փաստ է, որ 1998–2018 թվա­կաննե­րին ոչ թե Հայաստանն է գործնա­կան-ռազա­մա­վա­րա­կան հարա­բե­րություններ հաստա­տել Ռուսաստա­նի հետ, այլ՝ Ադրբե­ջա­նը: Երկու տասնամյա­կի ընթացքում Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին երեք հռչա­կա­գիր են ստո­րագրել՝ 2001, 2008 եւ 2022 թվա­կաննե­րին:

Վահրամ Աթա­նեսյան

«Կոլցո»-ից՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմ. ԽՍՀՄ-2‑ի գինը ո՞րն է
«Կոլցո»-ից՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմ. ԽՍՀՄ-2‑ի գինը ո՞րն է
Եթե ղարա­բաղյան Շարժման ռահվի­րա­ներն այսօր Հայաստա­նի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստա­նի հետ» ծիրի մեջ, ապա ու՞մ էր պետք 1991թվականին ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեն մերժե­լը: Կմասնակցեր Հայաստանն այդ տարվա մարտի 17‑ի հանրաքվեին, երեւա­նե­րեն ասած՝ «կսթրվեր» տեղում եւ չէր ստա­նա «Կոլցո» օպե­րա­ցիա, որի ընթացքում գրե­թե այնքան տարածք հայազրկվեց (Գետա­շեն, Շահումյա­նի մի հատվա­ծը, ԼՂԻՄ-ից՝ քսանչորս գյուղ), որքան՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմի ընթացքում: Չգի­տեմ՝ քաղա­քա­կա­նության մասին ով ինչ պատկե­րա­ցում եւ պատմա-քաղա­քա­գի­տա­կան պատրաստվա­ծություն ունի, բայց կույր պետք է լինել, որպեսզի չդի­տարկի օրի­նա­չա­փությունը. Լեռնա­յին Ղարա­բա­ղի՝ Գետա­շե­նը եւ Շահումյա­նը ներառյալ, հայա­զերծման նախա­գի­ծը մշակվել է Մոսկվա­յում՝ 1991թ. մարտի 15-ին կայա­ցած՝ Գորբա­չով-Թուրգութ Օզալ հանդիպմա­նը ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծության հիման վրա:

Ծրա­գի­րը ձախողվել է նույն տարվա օգոստո­սի 19-ին պետա­կան հեղաշրջման փորձի տապալման պատճա­ռով: 1991թ. նոյեմբե­րի 25-ին Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդը լուծա­րել է ԼՂԻՄ‑ը, ընդունել հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության մասին գաղտնի որո­շում: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմը վիժեցրել է այդ ծրագրի իրա­կա­նա­ցումը: Քառա­սունչորսօրյա պատե­րազմը ոչ թե տարածք գրա­վե­լու, այլ Լեռնա­յին Ղարա­բա­ղից հայ բնակչությունը բռնա­տե­ղա­հա­նե­լու համար էր: Եւ այդ նպա­տա­կին Բաքուն երբեք չէր հասնի, եթե Ռուսաստա­նը դա չցանկա­նար: Կարե­լի է «ինքնա­խա­րա­զանման տեսա­րաններ բեմադրել» եւ Նիկոլ Փաշինյա­նին ոչ միայն «սորո­սա­կան», այլեւ Թուրքիա­յի «գործա­կալ» անվա­նել, փաստ է, որ 1998–2018 թվա­կաննե­րին ոչ թե Հայաստանն է գործնա­կան-ռազա­մա­վա­րա­կան հարա­բե­րություններ հաստա­տել Ռուսաստա­նի հետ, այլ՝ Ադրբե­ջա­նը: Երկու տասնամյա­կի ընթացքում Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին երեք հռչա­կա­գիր են ստո­րագրել՝ 2001, 2008 եւ 2022 թվա­կաննե­րին:

Դրանք խոսուն տարեթվեր են. առա­ջի­նը նշա­նա­վո­րում է Չեչնիա­յի դեմ Վլա­դի­միր Պուտի­նի հաղթա­նա­կը, երկրորդը՝ ռուս-վրա­ցա­կան հնգօրյա պատե­րազմը, որի արդյունքում Մոսկվան ճանա­չեց Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա­յի անկա­խությունը: Երրորդն ստո­րագրվել է Ուկրաի­նա­յի դեմ Ռուսաստա­նի հարձա­կումից երկու օր առաջ: Ընդ որում, երեք հռչա­կագրե­րը ոչ միայն ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի, այլեւ Կովկա­սում Մոսկվա-Բաքու աշխարհա­քա­ղա­քա­կան դաշնակցության մասին են: Ավե­լի պարզ ասած՝ խորքով հակա­հայկա­կան են, ուղղված են Հայաստա­նի պետա­կան ինքնության դեմ:

Այդ երկու տասնամյա­կի ընթացքում, լիո­վին գտնվե­լով Ռուսաստա­նի «ֆորպոստի» կարգա­վի­ճա­կում, Հայաստա­նը կես քայլ անգամ խաղա­ղությա­նը, Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը չի մոտե­ցել, այլ «մղոննե­րով» հեռա­ցել է, կանգնել պատե­րազմի առարկա­յա­կան սպառնա­լի­քի կամ «նվաստացման» եւ «արժա­նա­պատվության» միջեւ էքզիստենցիալ ընտրության առաջ: Ըստ էության, արտա­ռոց ոչինչ տեղի չի ունե­ցել:

Ավա­րայրի ճակա­տա­մարտն էլ «նվաստ գոյության» եւ «արժա­նա­պա­տիվ մահվան» ընտրություն էր: Պարա­դոքս է, որ երկու տասնամյակ «նվաստ խաղա­ղությունը» մերժած ուժերն այսօր Հայաստա­նի արժա­նա­պա­տիվ ռենե­սանսի հնա­րա­վո­րությունը մերժում են: Իսկ գուցե 1991 թվա­կա­նի կանխածրա­գի­րը ոչ այնքան եւ ոչ միայն Լեռնա­յին Ղարա­բա­ղի, այլեւ Կովկա­սում հայ քաղա­քա­կան ինքնության չեղարկման կամ «նվաստա­գույն գոյության երաշխիքնե­րի՞» մասին էր:

Այսօր խոսում են «ԽՍՀՄ‑2» կամ «Մեծ Եվրա­սիա» մոսկովյան կանխածրագրի մասին: Ուկրաի­նա­յում պատե­րազմն, ինչպես երեւա­նե­րեն են ասում՝ «այդ մասին է»: Բայց Պուտի­նի «կապույտ երա­զանքն» իրա­կա­նություն չի դառնա, եթե Ադրբե­ջա­նը չմիա­նա նրան: Հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գի­րը չի ստո­րագրվում: Ինչու՞: «Որովհե­տեւ Փաշինյա­նը լա՞վ չի բանակցում»: Ոչ: Որովհե­տեւ Իլհամ Ալիեւը «մարաղ մտած»՝ սպա­սում է Ադրբե­ջա­նի հնա­րա­վո­րությա­նը: «ԽՍՀՄ‑2»-ին միա­նա­լու համար նա Մոսկվա­յից գին է ակնկա­լում: «Գործարքի առարկան» Հայաստանն է, նրա ինքնիշխա­նությունը, Կովկա­սում հայ քաղա­քա­կան ինքնությունը: Մոսկվան պատրաստ է վճա­րել, բայց ինչպե՞ս: Սկիզբը դրված է՝ Հայաստա­նի պետա­կան-քաղա­քա­կան համա­կարգի դեգրա­դա­ցում: Կարո՞ղ ենք կանխել: Պատասխա­նը պետք է իշխա­նությունը եւ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությունը տան:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ