14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 52

Այդ փուլում բացա­հայտվեց, որ Արա­յիկ Հարությունյա­նի քաղա­քա­կան հենա­րան «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը դե-ֆակտո դադա­րել է, որոշ պատգա­մա­վորներ, ընդ որում՝ թե «Ազատ հայրե­նիք» կուսակցությունից, թե հատկա­պես ՔՄԴ-ից «հարում են պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նին»։

Վահրամ Աթա­նեսյան

2023 թվա­կա­նը Ստե­փա­նա­կերտում սկսվեց ներքա­ղա­քա­կան լուրջ խմո­րումնե­րով: Հունվա­րի 7‑ին Արա­յիկ Հարությունյա­նի հրա­մա­նագրով Վիտա­լի Բալա­սանյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նից: Թեեւ ձեւա­կերպված էր, որ նա պաշտո­նը թողնում է «իր դիմումի համա­ձայն», բայց իրա­զեկ շրջա­նակնե­րից հայտնի էր, որ Բալա­սանյա­նի «հրա­ժա­րա­կա­նը» պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի պահանջն է:
Վարդանյանն, ինչպես հայտնի է, պետա­կան նախա­րար էր նշա­նակվել լայն լիա­զո­րություննե­րով: Փաստա­ցի գործա­դիր իշխա­նությունը լիո­վին դրված էր նրա ենթա­կա­յության տակ՝ բացա­ռությամբ Ներքին գործե­րի նախա­րա­րության եւ Ազգա­յին անվտանգության ծառա­յության: Ի պաշտո­նե Անվտանգության խորհրդի քարտուղա­րը նաեւ ուժա­յին կառույցնե­րի աշխա­տանքներն է համա­կարգում: Այս իմաստով Բալա­սանյա­նի պաշտո­նանկությունը կարե­լի է գնա­հա­տել պետա­կան նախա­րա­րի կողմից այդ ոլորտը եւս վերահսկո­ղության տակ առնե­լու փորձ:

Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նում, սակայն, Արա­յիկ Հարությունյա­նը նշա­նա­կեց Արա­րատ Մելքումյա­նին: Նա Պաշտպա­նության բանա­կի կադրա­յին զինվո­րա­կան է, զբա­ղեցրել է զորա­մա­սի հրա­մա­նա­տա­րի պաշտոն, ապա նշա­նակվել Մարտունու շրջա­նի վարչա­կազմի ղեկա­վար: 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րի 27-ին Արա­րատ Մելքումյա­նը կրկին անցել է զինվո­րա­կան ծառա­յության: Նա հայտնի է հատկա­պես Կարմիր շուկա­յի ուղղությամբ բավա­կան հաջողված պաշտպա­նա­կան մարտե­րի կազմա­կերպմա­նը բացա­ռիկ մասնակցությամբ: Զինանդա­դա­րից հետո Մելքումյա­նը նշա­նակվել էր ԱԱԾ տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ:

Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նում Մելքումյա­նը աշխա­տեց ընդա­մե­նը տասը օր: Հունվա­րի 16-ին Արա­յիկ Հարությույա­նը երկա­րամյա ծառա­յությունից թոշա­կի անցնե­լու կապակցությամբ զբա­ղեցրած պաշտո­նից ազա­տեց ԱԱԾ տնօ­րեն գենե­րալ-մայոր Աշոտ Հակոբջանյա­նին եւ նրա փոխա­րեն նշա­նա­կեց Արա­րատ Մելքումյա­նին: Անվտանգության խորհրդի քարտուղար նշա­նակվեց Սամվել Շահրա­մանյա­նը:

Սամվել Շահրա­մանյա­նը մոտ երկու տասնամյակ ծառա­յել է Ազգա­յին անվտանգության մարմիննե­րում, զբա­ղեցրել Արցա­խի ռազմա-հայրե­նա­սի­րա­կան դաստիա­րա­կության հարցե­րով նախա­րա­րի պաշտո­նը՝ նստա­վայր ունե­նա­լով Շուշիում: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րի համար գաղտնիք չէր, որ գործունեության հստակ ոլորտ չունե­ցող այդ գերաա­տեսչությունը ստեղծվել է հատուկ Սամվել Շահրա­մանյա­նի համար, բայց թե ինչու՞ ԱԱԾ-ում առաջխա­ղացման հնա­րա­վո­րություն նրան չի տրվել՝ դժվար է կողմնո­րոշվել:
Ազգա­յին անվտանգության ծառա­յությունում եւ Անվտանգության խորհրդում կադրա­յին այս փոփո­խություննե­րը հուշում էին ներքա­ղա­քա­կան մրցակցություն, իշխա­նության համար պայքար: Այդ փուլում բացա­հայտվեց, որ Արա­յիկ Հարությունյա­նի քաղա­քա­կան հենա­րան «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը դե-ֆակտո դադա­րել է, որոշ պատգա­մա­վորներ, ընդ որում՝ թե «Ազատ հայրե­նիք» կուսակցությունից, թե հատկա­պես ՔՄԴ-ից «հարում են պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նին», կրկին շրջա­նառվեց Ազգա­յին Ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նին անվստա­հություն հայտնե­լու եւ նրա փոխա­րեն ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նին ընտե­լու գաղա­փա­րը:

Վստա­հե­լի աղբյուրնե­րի վկա­յությամբ՝ այդ օրե­րին Արա­յիկ Հարությունյա­նի մոտ «նեղ կազմով խորհրդակցության» ընթացքում սուր բանա­վեճ է ծավալվել պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի եւ ԱԺ նախա­գահ Արթուր Թովմասյա­նի միջեւ: Վերջինս հիշեցրել է, որ 1997 թվա­կա­նին նախա­գա­հա­կան ընտրություննե­րում եղել է Արկա­դի Ղուկասյա­նի մրցա­կի­ցը: Թովմասյա­նը հայտա­րա­րել է, որ ինքը «հաղթել է, քվեարկության արդյունքնե­րը կեղծվել են» եւ պնդել, որ եթե Արա­յիկ Հարությունյա­նը հրա­ժա­րա­կան տա, ապա ինքը Ռուբեն Վարդանյա­նի մրցա­կիցն է լինե­լու եւ դարձյալ հաղթե­լու է, բայց այս անգամ «ոչ ոք չի կարո­ղա­նա­լու կեղծել»:

Ըստ երեւույթին, Ստե­փա­նա­կերտում սկսված ներհա­մա­կարգա­յին դեգրա­դա­ցիա­յի մասին Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը հիմնա­վո­րա­պես տեղե­կացված էին: Այդ է վկա­յում փաստը, որ կարճ ժամա­նակ անց Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում հայտա­րա­րեց, որ պատրաստ է «Ղարա­բա­ղի ներկա­յա­ցուցիչնե­րի» հետ քննարկել անվտանգության եւ իրա­վունքնե­րի հետ կապված հարցեր, բայց՝ ոչ Ռուբեն Վարդանյա­նի: Ալիեւը Ռուբեն Վարդանյա­նին անվա­նեց «այլ երկրից գործուղված»:

Ռուբեն Վարդանյա­նի թիմը, նրան աջակցող մամուլը Ստե­փա­նա­կերտի ներքա­ղա­քա­կան խմո­րումներն անտե­սեց եւ գենե­րացրեց նարա­տիվ, որ Արա­յիկ Հարությունյա­նը «Նիկոլ Փաշինյա­նի հրա­հանգով որո­շել է կատա­րել Իլհամ Ալիեւի պահանջը»: Վարդանյանն ինքը հայտա­րա­րեց, որ կամա­վոր հրա­ժա­րա­կան չի տա, իսկ պաշտո­նազրկվե­լու դեպքում Արցա­խից չի հեռա­նա: «Մենք կշա­րունա­կենք այն գործը, որ մինչեւ հիմա արել ենք»,- հայտա­րա­րեց նա: Ենթադրվում է, որ նա նկա­տի ուներ Ադրբե­ջա­նի կազմում Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինտեգրա­ցիա­յի կանխումը: Բայց ի՞նչ այլընտրանք ուներ Վարդանյա­նը կամ նրան ի՞նչ երաշխիքներ էին տվել՝ առայսօր ոչ ոք չի բացա­հայտել:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ