26.5 C
Yerevan

Ռուսաստա­նը ԱՄՆ֊ի Թշնամի՞ն Է Թե Մրցա­կի­ցը

Ամե­րի­կա­ցի­նե­րի շուրջ 47%-ը ծայրա­հեղ կամ ուժեղ մտա­հո­գություն ունի, որ Ռուսաստա­նը կարող է ներխուժել այլ երկրներ, իսկ 43%-ը՝ որ Ռուսաստա­նը կարող է հաղթել և գրա­վել Ուկրաի­նան։

The Washington Post-ը գրում է ամե­րի­կա­ցի­նե­րը տատանվում են, թե արդյո՞ք Ռուսաստա­նը «թշնա­մի» է։

Այն ամե­րի­կա­ցի­նե­րի հատվա­ծը, ովքեր Ռուսաստա­նը համա­րում են «թշնա­մի», նվա­զել է մինչև Ուկրաի­նա­յում հակա­մարտության սկսվե­լու պահից՝ 2022 թվա­կա­նից ի վեր գրանցված ամե­նա­ցածր մակարդա­կը, վկա­յում են Pew Research հետա­զո­տա­կան կենտրո­նի այսօր հրա­պա­րա­կած հարցման արդյունքնե­րը։

Այս փոփո­խությունը հիմնա­կա­նում պայմա­նա­վորված է հանրա­պե­տա­կաննե­րի տեսա­կետնե­րի փոփո­խությամբ՝ ԱՄՆ‑ի քաղա­քա­կա­նության և դիվա­նա­գի­տության կտրուկ վերա­նայման ֆոնին Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի նկատմամբ նախա­գահ Դոնալդ Թրամփի օրոք։

Հարցումը ցույց է տվել, որ այն ամե­րի­կա­ցի­նե­րի հատվա­ծը, ովքեր Ռուսաստա­նը թշնա­մի են համա­րում, նվա­զել է՝ հասնե­լով 50%-ի՝ 2024թ․ ապրի­լին արձա­նագրված 61%-ի և 2022թ․ մարտի 70%-ի համե­մատ։

Ռուսաստա­նի նկատմամբ վերա­բերմունքի մեղմա­ցումը շատ ավե­լի կտրուկ է եղել հանրա­պե­տա­կան ընտրողնե­րի շրջա­նում․ միայն 40%-ն է Ռուսաստա­նին թշնա­մի անվա­նել՝ ի տարբե­րություն անցյալ տարվա 58%-ի և 2022թ․ մարտի 69%-ի։

Ամե­րի­կա­ցի­նե­րի 34%-ը Ռուսաստա­նը համա­րում է ԱՄՆ‑ի մրցա­կից, իսկ միայն 9%-ը՝ գործընկեր։

Pew Research‑ի տվյալնե­րով՝ ավե­լի ու ավե­լի քիչ ամե­րի­կա­ցի­ներ են կարծում, որ ԱՄՆ‑ը պարտա­վոր է օգնել Ուկրաի­նա­յին՝ պաշտպանվե­լու Ռուսաստա­նից․ այժմ նման կարծիք ունի 44%֊ը, մինչդեռ նոյեմբերյան նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո այն կազմում էր 50%։ Այս նվա­զումը պայմա­նա­վորված է հանրա­պե­տա­կաննե­րի կողմից Ուկրաի­նա­յի ռազմա­կան ջանքե­րի աջակցության անկմամբ՝ 36%-ից մինչև 23%։

«Վերջին մեկ տարվա ընթացքում հանրա­պե­տա­կաններն ավե­լի հաճախ են դրա­կան վերա­բերմունք ցուցա­բե­րում Ռուսաստա­նի նկատմամբ և վստա­հություն արտա­հայտում Պուտի­նի հանդեպ, մինչդեռ դեմոկրատնե­րի դիրքո­րո­շումներն գրե­թե չեն փոխվել», — նշում են հարցման հեղի­նակնե­րը։

Ամե­րի­կա­ցի­նե­րի շուրջ 47%-ը ծայրա­հեղ կամ ուժեղ մտա­հո­գություն ունի, որ Ռուսաստա­նը կարող է ներխուժել այլ երկրներ, իսկ 43%-ը՝ որ Ռուսաստա­նը կարող է հաղթել և գրա­վել Ուկրաի­նան։

Վերջին ամիսնե­րին հանրա­պե­տա­կաննե­րի շրջա­նում այս երկու հարցե­րով մտա­հո­գությունը նվա­զել է, մինչդեռ դեմոկրատնե­րի մոտ՝ աճել, նշվում է Pew‑ի հետա­զո­տությունում։

Առնչվող Հոդվածներ